Рубрика: Ձմեռային ճամբար 2019

Ձմեռային ճամբար. օր 5

Ահա և սկսվեց ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթը: Այսօրը անցավ հիանալի, քանի որ բոլորի տրամադրությունները շատ բարձր էին: Օրը սկսվեց… Ինձ թվում է արդեն գիտեք, թե ինչպես`առավոտյան ընդհանուր պարապմունքով: Այն հիավալի էր: Այսպես բարձր տրամադրությամբ գնացինք դասարաններ: Մեկ ժամ անց մեկնարկեց Ձ.Մ.Խ.Բ (Ձմեռային Մարզական Խաղերի Բացումը): Բոլոր երեխաները նետվեցին բակ, սկսեցինք խաղալ, գլորվել ձյան մեջ: Բոլորի դեմքին ժպիտ էր: Ոչ ոք չէր տխրում, նույնիսկ այն ժամանակ, երբ ընկնում էր: Այսպես մի փոքր թաց մենք վերադարձանք դպրոց:

Это слайд-шоу требует JavaScript.

Իմ ջոկատը նախագծի շրջանակում պետք է գնար Արևմտյան դպրոց սովորող-սովորեցնողի համար: Սովորող-սովորեցնող նախագծի մեջ մտնում էր 4-5 դասարանցիներին մեր կազմած խնդիրները առաջարկել, բացատրել և լուծելն էր: Երեխաները շատ հետաքրքրասեր էին և մեծ հետաքրքրությամբ լսում էին մեզ: Ասեմ, որ բավականին դժվար էր լիներ դասավանդողի, այլ ոչ թե սովորողի կերպարում, քանի որ պետք է մեկ փաստը բացատրել մի քանի անգամ, չջղայնանալ և ինչու ոչ`լինել մի փոքր կատակասեր: Ինձ թվում է, որ իմ մոտ ստացվեց լինել և’ շատախոս, և’ հանգիստ, ինչպես նաև կատակասեր: Վերադարձին ամեն մեկը պատմում էր իր տպավորությունների մասին: Ոմանք ասում էին, որ շատ հեշտ էր, ոմանք չէին համաձայնվում, բայց միևնույնն է, բոլորի համար էլ հետաքրքիր փորձ էր: Այսպես վերադարձանք դպրոց: Մեզ սպասվում էր մարզական դասաժամը: Ասեմ, որ այդ դասաժամը իմ ամենասիրելի դասաժամերից մեկն է: Այս անգամ մենք խաղում էնք վոլեյբոլ: Ես եկրորդ անգամ էի խաղում վոլեյբոլ, բայց միևնույն ժամանակ, ասեմ, որ բավականին լա էի խաղում:

Հիանալի օր էր այսօրը և ես անհամբեր սպասում եմ ձմեռային ճամբարի 6-երորդ օրվան:

Реклама
Рубрика: Ձմեռային ճամբար 2019

Սովորողների կազմած խնդիրներ. Պատրաստվում ենք սովորող-սովորեցնող նախագծին

1. Միլենան ամեն օր ծամում է 10 մաստակ: Քանի տուփ նա կօգտագործի 1 տարվա ընթացքում, եթե ամեն տուփում կա 20 մաստակ: Ընդունենք, որ տարին ունի 366 օր:

Լուծում
366×10=3660
3660:20=183 տուփ
Պատ.`183 տուփ
2. Մանվելը 12 թերթանոց տետրը լրացնում է 6 օրում: Քանի օրում նա կլրացնի 96 թերթանոց տետրը:
12:6=2 թերթ
96:2=48 օր
Պատ.`48 օրում
3. Վարդանը ամեն գիշեր քնում է 9-ը ժամ 42րոպե: Քանի ժամ կքնի նա մեկ շաբաթում, եթե Վարդանը գիշերը գնում է ջուր խմելու 3 անգամ և մեկ անգամ ջուր խմելու համար նա ծախսում է 4 րոպե:

Լուծում
3×4=12ր
42-12=30ր
9ժ=540ր
540+30=570
570×7=3990
Պատ.`3990

4. Լուծիր գլուխկոտրուկները

Рубрика: Ձմեռային ճամբար 2019

Ձմեռային ճամբար. օր 4

Ինչպես խոստացել էի, այսօր կպատմեմ ձեզ, թե ինչ եղավ մեր հետ սահադաշտում և ինչ տպավորություններ ունեմ այդ ճամփորդությունից: Դե սկսեմ…

Օրը սկսեց ինչպես միշտ`ընդհանուր պարապմունքով, որը օրեց-օր ավելի է հետաքրքիր և զվարճալի դառնում: Պարապմունքի ավարտին մենք գնացինք դասասենյակ և մինչև 11:30 խաղում էինք «Մաֆիա» խաղը, որը շատ սիրվեց երեխաների կողմից` հատկապես ճամբարային օրերին: Խաղալուց հետո հավաքվեցինք և շարժվեցինք դպրոցից: Մոտավորապես 10 րոպեից մենք արդեն «Իրինա Ռոդնինայի» անվան գեղասահքի դպրոցում էինք: Որոշ ժամանակ սպասելուց հետո մեզ ներս թողեցին չմուշքներ հագնելու: Այսպես փոխվելուց հետո մենք մտանք սահադաշտ: Սահադաշտը հսկայական էր, իսկ սառույցը հարթ և սպիտակ: Ես առաջին անգամ չէի սահադաշտում, բայց վերջին անգամ անցած տարի էի սահել: Չեմ կարող ասել, որ հիանալի տիրապետում եմ այդ մարզաձևին, բայց գլուխ հանում եմ: Ի վերջո, երկու շրջան պատերից բռնված սառույցի վրա չմուշքով բառից բուն իմաստով քայլելուց հետո, ես, ընկեր Ալինայի օգնությամբ կարողացա վերհիշել սահելու ձևը: Մոտավորապես 15 րոպե սառույցի վրա գտնվելուց հետո ես կարողացա սահել, այլ ոչ թե քայլել: Սկզբում դանդաղ, հետո մի փոքր ավելի արագ, որից հետո արդեն բավականին արագություն էի հավաքում: Զվարճալի տեսարան էր այն ժամանակ, երբ ես պատից բռնվելով, դեռ դժվարությամբ կարողանում էի կանգնել սառույցի վրա և հենց այդ պահին ոտքիս սայթաքելու պատճառով գցեցի երեք իմ ետևը կանգնած երեխաներին, որոնք այնուհետև 3 րոպե փորձում էին ինձ կանգնեցնել ոտքի: Ամեն ինչ հրաշալի անցավ: Մենք պայմանավորվել ենք նորից գնալ սահադաշտ, բայց արդեն ընկեր Գոհարի ջոկատի հետ: Անհամբեր սպասում եմ այդ օրվան:

Рубрика: Ձմեռային ճամբար 2019

Ձմեռային ճամբար. օր 3

Այսօրը սկսեց հիանալի և զվարճալի ընդհանուր պարապմունքով: Մենք և’ երգեցինք, և’ պարեցինք, նույնիսկ ասմունքեցինք: Այսպես բարձր տրամադրությամբ մենք շարունակեցինք մեր օրը: Իմ ջոկատի կազմած նախագծերից մեկը Արևմտյան դպրոցի 4-5 դասարանցիներին մեր կազմած տրամաբանական խնդիրներ ներկայացնելն է, և հենց այդ նախագծի շրջանակներում մենք մեր նախագծային դասաժամին կազմում և լուծում էինք տարբեր խնդիրներ: Այնուհետև մեր մոտ ընտրության դասաժամ էր, որի ընթացքում ես իմ անգլերենի ընտրության ջոկատի հետ խաղում էի տարբեր անգլալեզու խաղեր: Այն ընթանում էր շատ զվարճալի: Բոլորը շատ հետաքրքիր ժամանց ունեցան: Ես այսօր նաև եղա ընկեր գոհարի կազմած հավաքին, որտեղ «Չաչանակները» կարողացան խոսել և քննարկել սպասվող մեծ իրադարձության մասին`փոքրիկ Աստղիկի Սուրբ մկրտության մասին: Այն տեղի է ունենալու հունվարի 26-ին, Սր. Աննա եկեղեցում: Անհամբեր սպասում եմ այդ տոնախմբությանը, բայց մինչ այդ այնքան անելիք ունենք մենք`Չաչանակներս…: Վերջին նախագծային դասաժամին ես եղա տիար Գևորգի «Երկրաչափական կառուցման խնդիրների» դասաժամին: Այն շատ հետաքրքիր և արդյունավետ էր, քանի որ ես կարողացա ավելի հմտանալ GeoGebra ծրագրում և հնարավորություն ձեռք բերեցի ավելի մանրամասն ձննելու նրա հնարավորությունները: Այսօր այսքանը: Իմ հաջորդ օրվա օրագրում ես ձեզ կպատմեմ, թե ինչպես և ինչ եղավ սահադաշտում ինձ և իմ ջոկատի հետ: Կհանդիպենք շատ շուտով!

Рубрика: Ձմեռային ճամբար 2019

Խնդիրներ

Բույսեր

Անհայտ ծաղկի վրա այս պահին կա 6 տերև: Գիտնականները պարզում են, որ այդ ծաղկի տերևները օրեկան աճում են 3-ական: Քանի տերև կունենա այդ ծաղիկը նահանջ տարվա փետրվարի 1-ից մինչև ամսվա վերջին օրը:

Էլեկտրոնիկա

Լամպը միացնելուց 10 վարկյան հետո այն տաքանում է մինչև 40°: Քանի րոպեում այն կհասնի 600°-ի:

Մարդկություն

Մարդկանց 40%-ը օրեկան ժպտում է 3 ժամ, իսկ մյուս 60%-ը օրեկան ժպտում է 2 ժամ: Աշխարհի բոլոր մարդիկ միասին քանի ժամ կժպտան 5-ը օրում:

Рубрика: Ձմեռային ճամբար 2019

Ձմեռային ճամբար 2019. օր 2

img_0026

Այսօր ձմեռային ճամբարի 2-որդ օրն է: Օրը սկսեց ընդհանուր պարապունքով, որը մեր բոլորիս կողմից շատ սիրված է: Պարապունքից հետո բորոլը ուրախ և աշխույժ գնացին իրենց խմբերով: Ես իմ խմբի հետ միասին բարձրացա դասասենյակ`ընկեր Լուսինեի մոտ: Սկզբում մենք քննարկեցինք մի քանի խնդիր, որը նախապես պատրաստել էր ընկեր Լուսինեն: Ասմեն, որ խնդիրները շատ հետաքրքիր էին, այդ պատճառով ես կցանկանամ նրանք ձեզել ներկայացնեմ: Խնդիրները կարող եք տեսնել այստեղ: Դրանից հետո, որոշեցինք դիտել թվանշանների մասին պատմող ուսուցողական ֆիլմ: Ֆիլմը կարող եք տեսնել այստեղ: Ֆիլմը ես դեռ ամբողջությանմբ չեմ ավարտել, այդ պատճառով իմ տպավորությունների մասին ձեզ կպատմեմ վաղնվա իմ օրագրում: Մինչ այդ եկեք պատմեմ, թե ինչով էինք զբացված այդ ամենից հետո: Ես և Թենին սկսել ենք մի նախագիծ, որի շրջանակներում ընթերցելու էինք մեր «Հայոց Պատմության» դասագրքի Բագրատունիների մասին պատմող հատվածը և համեմատելու ենք այն ավելի նոր հրատարաքչությամբ դուրս եկած «Հայոց Պատմության» մասին ավելի մանրամասն գրված գրքի հետ: Մենք բավականին երկար ժամանակ աշխատենց այդ  նախագծի վրա, որից հետո միացանք մյուսներին և սկսեցինք խաղալ տարբեր խաղեր: Խաղերը ավարտելուց հետո մեր մոտ մարզական ժամ էր, որի ընթացքում տարբեր խմբի և տարբեր դասարանների երեխաներ մասին գնալու եին իրենց սպորտազևին: Քանի որ, ես մինչև ճամբարը գնում էի բասկետբոլի, նույնպես գնացի այնտեղ, բայց այս անգամ ես խաղացի ոչ միայն 7-երորդ դասարանցիների դեմ, այլ նաև 8-երորդ և 6-երորդ դասարանցիների դեմ: Խաղը շատ հետաքրքիր էր, չնայած նրան, որ իմ թիմը պարտությւոն տարավ: Ոչինչ, կարևորը հետաքրքիր ժամանց անց կացնելն էր: Ինձ թվում է այսքանը հերիք է այսօրվա համար: Կհանդիպենք վաղը!

Рубрика: Ձմեռային ճամբար 2019

Ձմեռային ճամբար 2019. օր 1

Օր 1

09:00-09:30`  Ընդհանուր պարապմունք

09։30-10։10՝   Պար / Աննա Երիցյան/

10։15-11։00՝   Նախագծային աշխատանք ՝

11։05-12։40՝ Ընտրությամբ գործունեություն

12։40-13։00՝ Ընդմիջում

13։00-14։00՝  Աշխատանք նախագծային խմբերով։

  • Օրվա ամփոփում

 

Ավելի մանրամասն և իմ առաջին օրվա տպավորությունների մասին կարող եք լսել այստեղ`

https://m.soundcloud.com/tatev-abrahamyan-780880100/uitqbtt3ykkx