Рубрика: Ձմեռային ճամբար 2020, Ուսումնական ձմեռ

«Գիտասերունդ» նախագծի շրջանակում…

Հունվարի 24-ին և 25-ին AUA-ում (Ամերիկյան համալսարանը Հայաստանում) ներկա գտնվեցի «Գիտասերունդ» մաշտաբային և երկարաժամկետ նախագծի առաջին պարապմունքներին: Սովորողները հրավիրված էին որպես աուդիտներ, որոնց հետ բնագիտական առարկաներից 45 րոպեանոց դասընթացից հետո նրանք պետք է պատմեին, թե ինչպես անցավ դասընթացը, արդյոք այն տարբերվում էր, հասկանալի էր և այլն: Ես այս պահին կպատմեմ իմ կարծիքը այդ ամբողջ դասընթացի և ընդհանրապես նախագծի մասին: Նախագիծը հենց ամենասկզբից էլ ես շատ էի հավանել և անպայման պետք է ներկա գտնվեի իրագործմանը: Ամենահուզիչը, ամենատպավորիչը այս ամենում AUA-ում գտնվելն էր և փորձելը ուսանողի կերպարը մեզ վրա: Այդ բաձր տպավորությունների ներքո ամեն մի քայլը դառնում էր ավելի հետաքրքիր և գրավիչ: Դասընթացի ընթացքում օգտագործվեցին այնպիսի ուսուցման մեթոդներ, որոնք անպայման կցանկանայի լինեին այլ կրթական հաստատություններում: Ամենահետաքրիր և պետքական մեթոդներից էր քարտային ուսուցումը: Ուսուցման ժամանակ սովորողները հարցերին պատասխանում են տարբեր գույների քարտեի միջոցով: Եթե սովորողի կարծիքով ճիշտ պատասխանը կանաչ գույնի տողում գված պատասխանն է, նա բարձրացնում է կանաչ քարտը: Այսպիսով սովորողների մոտ չի լինի արտագրության հնարավորությունը, ինչպես նաև ուսուցիչը կհասցնի իմանալ բոլորի պաասխանները, այլ, ոչ թե ոմանց: Դասընթացների ժամանակ շատ կարևոր էր նաև մթնոլորտը: Ուսուցիչը չէր խոսում բարձր ձայնով, որովհետև այլ խանգարող աղմուկ չկար: Ուսուցիչները չէին ասում «ոչ» բառը, որին ես նույնպես շատ համամիտ եմ: Ասելով «ոչ»բառը սովորողի մոտ կարող է չտպավորվել ճիշտ պատսխանը, իսկ չասելով «ոչ» ը այլ, խնդրելով սովորողին բացատրել իր սխալը, նա վերջում կգա այն եզրահանգման, որ սխալ է: Ըստ իս այս ձևը ավելի ճիշտ է: Հետաքրքիր էր նաև այն, որ սովորողները չճանաչելով ուսուցչին վստահում էին նրան և տրամադրում նրան իրենց ուշադրությունը, այն դեպքում, որ կարող էր տեղի ունենալ ամբողջությամբ հակառակը: Ես շատ եմ հավանել հենց նախագիծը և մեծ հաճույքով կշարունակեմ մասնակցել մնացած փուլերին:

Рубрика: Ձմեռային ճամբար 2020

Ձմեռային ճամբար 2020․ Ճամփորդություն դեպի Զառ գյուղ․․․

Հունվարի 24-ին, մենք՝ ընկեր Լուսինեի և ընկեր Լիաննայի խմբով գնացինք Զառ գյուղ։ Ամեն ինչ սկսեց առավոտյան ընհանուր պարապունքից հետո, երբ մենք նստեցինք ավտոբուսը, տեղավորվեցինք և շարժվեցինք։ Առաջին կետը, որտեղ պետք է կանգ առնեինք դա «Լևոնի Աստվածային Քարանձավն էր», որի մասին տեղյակ են շատերը և հետաքրքրված օտարերկրացիները։ Այն իսկապես Աստվածային էր, քանի որ նայելով և շրջելով նույնիսկ չես էլ հավատում, որ դա կարող էր ստեղծել մարդ և ավելի զարմացնում է այն փաստը, որ այդ մարդը միայնակ է դա արել։ Մենք մտանք գլխավոր մուտով դեպի քարանձավի հիմնական սենյակը։ Իսկ դուրս եկանք տան մեջ։ Քարանձավը ուներ 21 մետր խորություն։ Քարանձավի պատմությունը նույնպես շատ հետաքրքիր էր։

Это слайд-шоу требует JavaScript.

Շարունակեցինք մեր ճամփորդությունը դեպի դաշտավայր, որը առատ էր ձյունով։ Սպիտակությունը, որը գերում էր և հիացնում, որին նայում էիր և կուրանում։ Այնպիսի փայլ, իդիալական, անթերի գորգ, որը ստեղծել կարող է միայն բնությունը։ Սովորողները անհամբեր էին իրենց աչքերով վայելելու այդ հրաշքը։ Կարոտ էինք այս ամենին։ Դուրս եկանք և լցվեցինք ձյան մեջ։ Իրար հրում էինք, խփում, գցում, ընկնում, բայց միայն զվարճանում։ Այնքան ժպտերես էին բոլոր երեխաները, այնքան երջանիկ էին նրանց աչքերը։ Խաղալու ընթացքում սկսում ես գիտակցել, որ դու էլ ես բնության մի մասնիկ և առանց բնության և նրա հրաշքների ապրել ուղղակի չես կարող, կամ էլ կարող ես, բայց ռոբոտացված կյանքով։ Ում են պետք ռոբոտները, եթե մենք մեր կյանքում բաց ենք թողնում այսպիսի հրաշքները, ինչպիսին են ձյունը, արևը, ջուրը, հողը և մյուսները։ Հիանալի ժամանակ անց կացրեցինք ձյան հետ, իսկ ձյուննը մեզնից գոհ մնաց։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Ձմեռային ճամբար 2020

Ձմեռային ճամբար 2020. Օր 9

Այսօր, մենք անբողջ օրը աշխատում էինք նախագծերով, քանի որ մեր դիմացն է ճամփորդությունների շարքը և մենք պետք է քիչ-քիչ ավարտի հասցնենք մեր նախագծերը: Մենք արդեն ավարտել ենք «ֆլեշմոբային խնդիրների տեսագրում» նախագիծը, որը նաև ներկայացրել ենք Դիջիտեք ամենամյա մրցույթին: Այսօր ավարտեցինք նաև քիմիա-մաթեմատիկա միջառարկայական նախագիծը, որի շրջանակում քիմիական փորձերի օգնությամբ կատարում էինք մաթեմատիկական հաշվարկներ պարզելու լուծույթի տոկոսային բաղադրությունը, ինչպես նաև մրգի ջրային մասը: Այս նույն նախագծի շրջանակում այսօր եղնաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գինեգործության մառանում, որտեղ ընկեր Արտակի հետ պարզեցինք սպիրտի տոկոսյաին բաժինը օղու մեջ: Այս պահին ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես են լուծում այդպիսի խնդիրները:

Մեր խնդրում մեզնից պահանջվում է գտնել x-ը`

20%. 500գ + 70%. 300գ = x%. 800գ

Կազմենք հավասարում`

500·20/100+300·70/100=800x/100

Այնուհետև լուծում ենք այս մեկ անհայտով հավասարումը`

10000+21000=800x

31000=800x

x=31000:800

x=38,75

Այս նույն հավասարումով էլ մենք լուծում էինք մեր խնդիրները: Իրականում այս աշխատանքը շատ հետաքրքիր և ուսուցողական աշխատանք է, քանի որ փորձերի օգնությամբ միշտ ավելի հեշտ է ընկալվում առաջադրանքը և նրա բացատրությունը: Հենց այդ պատճառով էլ բոլոր սովորղները սիրում են փորձեր: Հենց այսպես էլ անցավ մեր օրը:

Рубрика: Ձմեռային ճամբար 2020

Ձմեռային ճամբար 2020․ Օր 9

Այսօրը անցավ շատ խատռը և հետաքրքիր։ Այսօրը սսկեցինք ժաննա Ալբերտովնայի նախագծի հետ, որի ժամանակ զբաղվեցինք այն նախագծերով, որը նախօրոք սկսել էինք։ Օրը շարունակեցինք մի շատ հետաքրքիր հանդիպմամբ։ Մենք հանդիպեցինք Ամերիկյան համալսարանից երկու դասավանդողների հետ, որոնք իրենց նախագծով եկել էին մեր դպրոց։ Նրանք որոշել էին սկսել մի նախագիծ, որի շրջանակում նրանք ունենալու էին հատուկ դասընթաց-վերապատրաստումներ, որոնց ժամանակ ներկայացնելու էին բնագիտական առարկաները ավելի հետաքրքիր կողմից՝ «գլխիվայր»։ Նախագծին մասնակցելու են տարբեր ուսուցիչներ և ուսուցչուհիներ այլ մարզերից, ինչպես նաև տարատարիք սովորողներ և այլն։ Առաջին դասընթացը տեղի է ունենալու ուրբաթ օրը, հենց Ամերիկյան համալսարանում։ Մինչ այդ խոսենք ասյօրվա մասին։ Այսօր մենք իրագործեցինք մեր սովորղ-սովորեցնող նախագիծը, որի շրջանակում, Արևմտյան դպրոցի 1-ին դասարանցիներին սովորեցնում էինք ժամացույցը և թե ինչպես հասկանալ ժամերը։ Շատ հետաքրքիր էր զգալ մեր մաշկի վրա ուսուցիչների աշխատանքը և պորձել ճիշտ բացատրել երեխաներին։ 1-ին դասարանցիների հետ նաև բարդություն է համարվում այն, որ նրանք կարող են ձանձրանալ, կամ նրանց կարող է չհետաքրքրել այն ինչի մասին, որ մենք քննարկում ենք։ Այսպիսով, ըստ իս իմ մոտ ստացվեց նրանց հետաքրքրել և նրանք էլ մեծ սիրով պատասխաեցին բոլոր հարցերին և ամեն ինչ հասկացան։ Այսպիսի աշխատանքները կարող են մտերմացնել և՛ տարատարիք երեխաների շփումը, և՛ սովորեցնողի ունակությունները։ Մեծ հաճույքով կիրականացնեմ այսպիսի աշխատանքներ։

Рубрика: Ձմեռային ճամբար 2020, Կենսաբանություն 8

Կլոր սեղան-քննարկում՝ Սվետլանա Խաչատրյանի հետ․․․

Image_1156

Այսօր՝20․01․2020-ին, 11։05-11։50, տեղի ունեցավ կլոր-սեղան-քննարկում՝ Սվետլանա Խաչատրյանի հետ, որի ժամանակ քննարկեցինք դելֆինների ուղեղի կառուցվածքը և նրանց վարքագիծը։ Ես ինքս ինձ համար իմացա այնպիսի նոր տեղեկություններ այդ հրաշալի կենդանիների մասին, որոնց մասին երբեք ո՛չ լսել եմ, ո՛չ էլ տեսել։ Օրինակ շատ հետաքրքիր տեղեկություններից մեկը այն էր, որ դելֆինները չեն կարող մնալ ջրի տակ 3 րոպից ավել։ Սովորողներից մեկի մոտ առաջացավ հարց, թե այդ դեպքում ինչպես են նրանք քնում ջրի տակ։ Իսկ պատասխանը մեզ ավելի շշմեցրեց։ Այն հետևյալն էր, որ նրանք քնում են, բայց նրանց ուղեղի մեկ կիսագունդը մնում է արթուն և միայն երկրորդն է քնում։ Օրինակ, եթե արթուն է աջ կիսագունդը, հետևաբար քնում է ձախը և հետթափոխով կատարվում է նաև հակառակը։ Քանի դեռ կենդանին քնած է, նրա մեկ արթուն կիսագնդի շնորհիվ նա բարձրանում է ջրի մակերևույթ և կրկին իջնում ջրի տակ և դա կատարվում է միշտ, երբ նա քնած է։ Դելֆինների քնելու ժամանակ, որ կիսագունդը, որ արթուն է նրա այդ կողմի աչքը նույնպես բաց է։ Օրինակ, եթե նրա աջ կիսագունդը արթուն է, հետևաբար նաև բաց է նրա ձախ աչքը։ Իմացանք, դելֆինների կմախքի ձևը։ Նույնիսկ իմացանք այն, որ դելֆիններին համեմատում են ոչ թե մյուս կաթնասունների հետ, այլ հենց մարդկանց հետ, քանի որ նրանց ինտելեքթը, ամենաշատը նման է մարդկանց ինթելեկտին։ Նրանք կարող են զգալ այն բոլոր զգացողությունները, որոնք մարդիկ, նրանք ունեն իրենց շփվելու լեզուն, ինչպես մարդիկ։ Նրանք նույնիսկ միմիանց դիմում են անուններով։ Հետևաբար ամեն մի դելֆին ունի իր անունը, որը նրան տրվում է հենց ծննդյան օրից։ Անունները տևում են մինչև 0,9 վայրկյան տևողությամբ և դա ապացուցված է ամերիկացի գիտնականներով փորձերի ժամանակ։ Պարզվում է, որ դելֆինները ավելի հավատարիմ են քան շները։ Դելֆինները իրար հետ կարող են շփվել ուլտրաձայներով և շատ մեծ հեռավորության վրա և այլն․․․։ Հուսով եմ, որ ձեզ էլ հետաքրքրեցին այս բարի և միաժամանակ նաև հետաքրքիր կենդանիները։

Рубрика: Ձմեռային ճամբար 2020

Ձմեռային ճամբար 2020․ Օր 7

Այսօր Ձմեռային ճամբարի 7-րդ օրն է։ Այն անցավ մի փոքր տարօրինակ և խառը։ Այսօր ըստ օրացույցի մենք պետք է գնայինք «Արարատ» կոնյակի գործարանը, բայց հարգելի պատճառներով եմնք չգնացինք։ Խնդիրներ էին առաջացել և նրանք մեզ չէին կարող ընդունել հենց այսօր և մենք ստիպված պետք է գնանք մեկ այլ օր։ Իսկ մինչև այդ օրը ես կպատմեմ այսօրվա մասին։ Օրը սկսեցինք ընդհանուր պարապունքով, որից հետո իմացանք այդ տխուր լուրը։ Հետևաբար մենք պետք է ամեն ինչ անեինք ըստ մեր ճամբարային ցուցակի։ Սկզբում մեր մոտ նախագծային աշխատանք էր Ժաննա Ալբերտովնայի հետ, որի ժամանակ քննարկել ենք ռուսերենի ֆլեշմոբի խնդիրներ։ Ավարտելուց հետո գնացինք ընկեր Աննայի մոտ, որտեղ սովորեցինք նոր երգ, որը երգելու ենք ընդհանուր պարապունքին։ Այնուհետևմեր մոտ կլոր սեղան-քննարկում էր մեր դպրոցի շրջանավարտ Սվետլանա Խաչատրյանի հետ, որի ժամանակ պետք է քննարկեինք դելֆինների մասին։ Կլոր սեղան-քննարկման մասին իմ կարծիքտ և տպավորությունները կարող եք տեսնել այստեղ։ Այդքանից հետո գնացինք ընկեր Սևանի մոտ, արևմտահայերենի դասընթացների մասին տեղեկանալու համար։ Մենք ընկեր Սևանին հենց ամենասկզբից էլ սիրեցինք և ցանկացանք անպայման նրա հետ շարունակել մեր գործունեությունը։ Ես, Ալինան, Թիլան և Մոնիկան համաձայնվեցինք նրա հետ ունենալ ուսումնական պարապունքներ, որի շրջանակում կստեղծենք սցենարներ, կնկարենք սկետչեր և այլն։ Շարունակեցինք Պարոն Տիգրանյանի մոտ նախագծային աշխատանքով։ Շարունակեցինք մեր կազմած նախագծերի շուրջ ուսումնասիրությունները, ձայնագրությունները, տեսագրությունները։ Այսպես էլ ավարտեցինք մեր այսօրվա օրը։

Рубрика: Ձմեռային ճամբար 2020

Ձմեռային ճամբար 2020․ Օր 6

Այսօրը ի սկզբանե սկսել էր հիանալի։ Եղանակը մեզ նվեր բերեց սպիտակ հրաշքը՝ ձյունը։ Ես առավոտյան արթնանալուց սկսած ամբողջ օրը հիացել եմ իր սպիտակությամբ և մաքրությամբ։ Շնորհակալ ենք եղանակին այդպիսի հիանալի նվերի համար։ Օրը սկսեցինք ընդհանուր պարապունքով և նոր ուժերի լիցքավորմամբ։ Ձյունը ի վերջո գերեց մեզ և մենք չդիմացանք։ Մինչև դասասենյակներով գնալը մենք միասին գնացինք դուրս ձյունով խաղալու։ Նկարվեցինք, խաղացինք այնպես, ինչպես երբեք չենք ուրախացել։ Որ ասում են «Ձեզ մի քիչ տեսած պահեք» այդ պահին մեզ պետք էր, քանի որ մենք մեզ «չտեսի» պես էինք պահում։ Կարոտել էինք ձյունը, նույնիսկ մոռացել էին, թե ինչպես խաղալ նրանով։

Это слайд-шоу требует JavaScript.

Այդ պատճառով լավ խաղալուց հետո և «ծերացած»՝ սպիտակ ամզերով դասասենյակ վերադառնալուն պես սկսեցինք կազմակերպել ճամփորդությունը դեպի Զառ գյուղ, որտեղ այս պահին էլ ձյունը իր անկրկնելի աշխարհի դռները բացած, անհամբեր սպասում է մեզ։

Գիտեինք, որ այսօր այն օրն է, երբ մեր հոգու միջի չարաճճի և հետաքրքրասեր երեխաները 1 տարի դադարից հետո պետք է  հանդիպեին սառույցը և չմուշկը մեկ տեղում՝ սահադաշտում։ Անհամբերը այն խոսքը չէր, որը կնկարագրեր մեզ այդ պահին։ Նույնիսկ ունեինք Ստեֆին, որը իր կյանքում դեռ երբեք չէր եղել այդ անկրկնելի և աննկարագրելի աշխարհում, որտեղ ձգողության և ծանրության ուժերը չեն գործում։ Ինչևէ, ժամանակը գնում էր, իսկ մենք դեռ ձյան և ցրտի ազդեցության տակ ուշքի չէինք գալիս։ Հասավ պահը․․․։ Մենք հագանք մեր վերարկուները, դրեցինք գլխարկները, կապեցինք շարֆերը և դուրս եկանք։ Կրկին ձյունը և կրկին մենք՝ «չտեսներս»։ Մոռացանք, թե ուր պետք է գնանք, ինչ պետք է անենք․․․ Սկսեցինք խաղալ։ Ով, որտեղ ձյուն էր գտնում վերցնում էր և գցում դեպի ազատ անկում, չնայելով նույնիսկ, թե արդյոք այնտեղ կա ինչ-որ մեկը, որին կդիպչի այդ ձնագնդին։ ԵՎ՛ խաղում էինք, և՛ քայլում, նույնիսկ հասցնում էինք միաժամանակ նաև նկարահանել այդ ամենը։ Մի խոսքով շարժվեցինք․․․։

Հասանք «Ձմեռային այգի» միայն մեկ ու կես ժամ անց, չնայած, որ ոչ ոք հանգիստ նստած չէր այդ ընթացքում։ Ամեն մեկը մի զբաղմունք գտել էր այդ ընթացքում զբաղվելու համար։ Դե ինքներդ գիտեք, թե ճանապարհ գնալուց ինչով զբաղվել։ Ոմանք հեռախոսով էին, ոմանք զրուցում էին, ոմանք երգ լսում և այլն։ Դուրս եկանք և կրկին զգացինք այդ ցուրտը և սառնությունը՝ «Մաքուր օդը»։ Հեռվից արդեն լսվում էր բարձր երաժշտությունը և երեխաների գոռգռոցը։ Ոմանց ծիծաղն էր, ոմանց զվարճանքը, և ես հասկացա, մենք հասել ենք։ Տեսնելով բոլոր նրանց դեմքերը, ովքեր արդեն ներսն էին, հասկանում ես, որ դա ուրիշ աշխարհ է և այնտեղ չի գործում ժամանակի օրենքերը, և ընդհանրապես, չի գործում ոչ մի օրենք։ Հնարավորինս արագ վերցրեցինք չմուշկները և պատրաստվեցինք։ Ոմանք կրկին ուղեցին իրենց բաճկոնները, դրեցին մի կողմ բոլոր պայուսակները և այն ինչը նրանց պետք է խանգարեր։ Մենք պատրաստ էինք։ Բացեցիքն դուռը և մտանք այդ աշխարհը։ Բոլորը ժպտում էին։ Չկար մեկը ով չէր ժպտում կամ ծիծաղում։ Ես ինքս մի բան եմ նկատել, որ ով այդ աշխարհում ամենաքիչը 10 րոպեից ավել է մնում, նրա այտերը սկսում են դառնալ վարդագույն, իսկ աչքերը ՝ փայլել։ Մտնելուց և առաջին անգամ սառույցի վրա ոտք դնելուց ավելի բարդ ոչինչ չկա․ Ոմանք ինձ կհասկանան, ոմանք ոչ։ Անցել է մեկ տարի, դու չես հիշում թե ինչ պետք է անես, նույնիսկ մոռացել ես այն ցավը, որը զգում ես սառույցի վրա ընկնելուց հետո։ Փորձում ես հիշել, թե ինչ անել, բայց ոչ բոլորի մոտ է ստացվում։ Նույնը կատարվեց մեզ հետ։ Ոմանք հիշեցին և սկսեցին քիչ թե շատ կանգնել և շարժվել, իսկ ոմանք չհիշեցին և մնացին պատերից կախված, բայց դա նրանք չկանգնեցրեց և բոլորը շարունակում էին փորձել և փորձել մինչև չստացվելը։ Նույնիսկ մեր օտարերկրյա ընկերուհին սկսեց սահել, առանց ինչ-որ մեկի օգնությամբ։ Ես այս մի քանի տարիների ընթացքում իմ չմուշկ քշելու փորձից կարող եմ ասել, որ միևնույնն է, մինչև ամենաքիչը մեկ անգամ չընկնես, չես կարող նորմալ քշել։ Նույնը եղավ Ստեֆի հետ։ Մի պահ ես պտտվեցի և տեսա, որ նա սառույցի վրա է։ Իհարկե օգնեցինք նրան, նա վեր կացավ, բայց միաժամանակ նա նաև սկսեց հասկանալ, թե ինչ անել և ոնց։ Ես ինքս 3 կամ 4 անգամ ընկել եմ, բայց արդեն վերջի 10 րոպեներին ես սահում էի այնպես, ինչպես կսահեի, եթե գնայի գեղասահքի 4 ամիս։ Ընկավ նաև Շուշանը, Ալինան, Թենին, Նարեն, Սամուելը, Հարութը՝ ամենաքիչը 6 անգամ, նույնիսկ մեկ անգամ ինձել հետը գցելով և մյուսները։ Ամենահաճելին ընկնելու մեջ այն պահն է, երբ բոլորը մոտենում են քեզ և հարցնում, թե արդյոք ոչինչ չես կոտրել և օգնում են կանգնել։ Այդ կանգնեցնելը առանձին պատմություն է։ Մեկը մի կողմից է ձգում, մյուսը մյուս և բոլորը ի սրտե ուզում են օգնել։ Ու միշտ դու բռնվում ես ամենաթույլիկ ու նիհար մարդուց թողնելով բոլոր մյուսներին։ Ի վերջո նրանք քեզ օգնում են, որ դու բարձրանաս և մի պահ դու հասկանում ես, որ դու կրկին մոռացել ես սահել, որից հետո գալիս է մեկ այլ պահ, երբ կրկին հիշում ես և սկսում ես շարժվել։ Սահելուց մի պահ փորձում ես լսել այն երգը, որը զուգահեռ միացած է լինում, բայց ոչ ոք այն չի լսում, քանի որ բոլորը զբաղված են իրենց ամբողջ ուշադրությունը կլանելով ոտքերին, որպեսզի կարողանան ամենաքիչը կանգնել սառույցի վրա։ Լսում ես երգը, ու փորձում շարժվել նրա ռիթմին հավասար, բայց միշտ ինչ-որ բան ամենաթեժ պահին խանգարում է, կամ ընկնում ես ու ռիթմից հետ մնում։ Հիանալի ժամանակ անց կացրեցինք սառույցի վրա, բայց միշտ գալիս է այն տհաճ պահը, երբ գիտակցում ես, որ քո ժամանակը ավարտվել է և փորձում ես հնարավորինս երկարացնել այդ պահերը, վայրկյանները։ Նկարվեցինք և դուրս եկանք այդ աշխարհից, խոսք տալով որ շուտով կրկին կվերադառնանք։

Это слайд-шоу требует JavaScript.

Հանեցինք չմուշքները, կանգնեցինք հատակին և կորցրեցինք հավասարակշռույթունը։ Ի վերջո, երբ սկսում ես հիշել քայլելու ձևը, առաջանում է ցանկություն նորից մտնել ներս և սահել և սահել անվերջ։ Մոտավորապես 30 րոպե հետո զգում ես մի հոգնածության այնպիսի ալիք, որը ստիպում է մոռանալ ամեն ինչ, բայց միաժամանակ այդ ամենին տպավորությունները և եղանակը թույլ չի տալիս նստել և ստիպում է շարունակել քայլելը։ Հասա տուն սողալով, բայց անկրկնելի տպավորությամբ։ Վստահ եմ դեռ այսպիսի մեծ շարադրություններ դուք կտեսնեք այս էջում, քանի որ սա դեռ սկիզբն էր։

Рубрика: Ձմեռային ճամբար 2020

Ձմեռային ճամբար 2020․ Օր 5

Այսօր մենք ունեինք ճամփորդություն դեպի սահադաշտ, բայց ցավոք սրտի այն հետաձգեցինք հարգելի պատճառնելով, քանի որ սառույցի հետ խնդիրներ կաին և ստիպված սառույցը հալացրել էին։ Սկզբից մի փոքր տխրեցինք այդքան սպասված ճամփորդությունին, բայց ի վերջո մենք որոշեցինք վաղը գնալ «Ձմեռային այգու» սահադաշտը։ Ինչևէ, օրը անցավ հաջող, քանի որ ճամփորդության փոխարեն աշխատեցինք նախագծերով՝ սկսեցինք մեր պատռաստությունը դդմածեսին։ Մեր ապագա ճամփորդություններից մեկում որոշել ենք գնալ Զառ գյուցի դպրոցներից մեկում ներկայացնել դդմածեսը, ինչպես նաև մեր կրտսեր դասարանցիներին սովորեցնել ժամացույցով ժամ նայելը դդմից պատռաստված ժամացույցով։ Ի վերջո սկսեցինք մեր դդմային աշխատանքենրը, բայց այս նախագիծը դեռ շարունակելու ենք, քանի որ չենք ավարտել։ Այնուհետև գնացինք ընտրության դասընթացներին, որի ժամանակ ես շարունակեցի «Project Sketch» երկարաժամկետ նախագիծը, որի շրջանակում տարբեր ժանռերի սկետչեր ենք նկարահանում մեր անգլերենի ընտրության խմբով։ Այսօրվա համար մենք պատրաստել էինք այսքանը, սպասենք վաղվան։