Рубрика: Մայրենի

Դեպի Դիջիթեք

Ես, Ալինան, Շուշանը և Հայկը եղանք Մերգելյան ինստիտուտում դիջիթեքի ցուցահանդեսին: Մեզ հետ էին ընկեր Լիանան և ընկեր Հարույթունյանը: Առաջին հարկում ցուցադրված էին տարբեր սարքեր՝ պարող կապիկ, գույները տարբերող սարք, էլեկտրոնային գրատախտակ և այլն: Ինձ ամենաշատը դուր եկավ մի սարք, որը թելից տեղծում էր տարբեր արձաններ:

Երկրորդ հարկում նույնպես կային տարբեր սարքեր: Այնտեղից ինձ ամենաշատը դուր եկավ բլոգերի խնդիրները գտնող ծրագիրը, որը օգնում է հեշտությամբ ուղղել խնդիրը:

Բոլոր սարքերն ուսումնասիրելուց հետո,  ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալու համար մենք մասնակիցներին հրավիրեցինք կլոր սեղան: Նրանք հաճույքով համաձայնվեցին: Հաջորդ օրը շաբաթ օր էր: Մենք ընկեր Լիաննայի հետ նորից մեկնեցինք Մերգելյան ինստիտուտ կլոր սեղանի: Տարբեր մարդիկ ներկայացրեցին իրենց ծրագրերը, նույնիսկ Ավստրալացի մի տղա ներկա եղավ այդտեղ: Նա խոսում էր անգլերեն:Նրա ներկայացրած ծրագիրը շատ հետաքրքրեց մեզ: Ըստ նրա ծրագրի ծնողները ուղիղ կապով կարող են հետևել իրեն երեխաների դասի ընթացքը և զգուշացվեն, թե երբ է իրենց երեխան դուրս գալիս դասարանից:

Ամեն ինչ շատ հետաքրքիր էր: Հույսով եմ շուտով մենք կկիրառենք այդ ծրագրերը:

Реклама
Рубрика: Մայրենի

Լուսինն և Ոստրեն

Ոստրեն թունդ սիրահարված էր լուսնին: Լուսնահարի պես նա սիրատոչոր հայացքը հառում էր գիշերային լուսատուին, ու անվերջ նայում էր ու նայում: Դարան մտած ագահ ծովախեցգետինը նկատեց, որ ամեն անգամ, երբ ամպի տակից դուրս է գալիս լուսինը, ոստրեն, աշխարհում ամեն ինչ մոռացած, կրնկի վրա բաց է անում իր խեցեփեղկերը: Եվ նա որոշեց ոստրեին ուտել: Մի անգամ գիշերը, երբ լուսինը նոր էր դուրս եկել, ոստրեն իր սովորույթի համաձայն, հայացքը հառեց նրան, ու հայիլ-մայիլ եղած անշարժացավ տեղում: Ծովախեցգետինը, իր բռնաչանչին մի քար հարմարեցնելով` ճարպկորեն նետեց ուղիղ ոստրեի բացված խեցու մեջ: Լուսնալույսի սիրահարը փորձեց փակել սադափե փեղքերը, բայց արդեն ուշ էր: Նետած քարը խանգարում էր խեխճին:

 

  1. Թվարկիր հերոսներին և բնութագրիր յուրաքանչյուրին մեկ բառով:                                                 Լուսինը վառ էր, Ոստրեն սիրահարված, իսկ Ծովախեցգետինը նախանձոտ
  2. Համառոտիր տեքստի առաջին և չորրորդ նախադասությունները:                                                   Ոստրեն սիրահարված էր:                                                                                                                        Նա վորոշեց:
  3. Դուրս գրիր 5 գոյական, 5 ածական:                                                                                                        Գոյական-Ոստրե, Լուսին, խեծգետին, քար, հայացք                                                                         Ածական-սիրահարված, սիրատոչոր, գիշերայյին, ագահ, հայիլ-մայիլ
  4. Դուրս գրիր ածանցավոր և բարդ գոյականներ /3-ական/                                                                   Բարդ-Ծովախեցգետին   Ածանցավոր-փեղեր
  5. Դուրս գրել 5 բայ՝ նշելով դեմքը, թիվը, ժամանակը:                                                                             սիրահարվել էր-3 դեմք, եզակի թիվ, անցյալ                                                                                        նայում էր-3 դեմք, եզակի թիվ, անցյալ                                                                                                  որոշել-1 դեմք, եզակի թիվ, ներկա                                                                                                         հառում է-3 դեմք, եզակի թիվ, ներկա                                                                                                     փակեում է-3 դեմք, եզակի թիվ, ներկա
Рубрика: Մայրենի

Սիրտ խաշել

Տնային աշխատանք

(ՈՒղիղ)

Մի օր մի տղա որոշեց սիրը խաշել: Բայց նա չգիտեր ինչ կենդանու սիրտը խաշել: Նա որոշեց խաշել կովի սիրտ: Նա կանչեց իր հայրիկին և նրանք միասին ճաշեցին:

 

(Փոխաբերական)

Կար մի տղա, այդ տղան սիրում էր մի աղջկա: Աղջիկը նրանից զզվում էր: Տղան աղջկան ծաղիկներ էր նվիրում, բայց աղջիկը չէր ընդունում: Մի օր տղան այլևս չդիմացավ և ասաց աղջկան.

-Հերիք եղավ իմ սիրտը խաշես:

Рубрика: Մայրենի

Մայրենի տնային աշ. 12.05.2015թ.

Գոյականներ

Հուշեր, տարիներ, վայրեր, մարդ,  շրջապատ, օր, քաղաք, շուկա, թռչուններ, ծերունի:

Բայ

Արթնանալ, պատահել, վաճառել, փոխադրվել, հիշել, հիշեցնել, քայլել, արթնացնել, պատճառել:

Рубрика: Մայրենի

Հացը և առ. 02.05.2016թ.

«Հացը»

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Քննարկիր հոր և որդու առաջին երկխոսությունը:                                                                               Հայրիկը չէր ուզում տղային կտրել գրքից: Նա մտածում էր ասել, թե չասել: Բայց նա փորձեց ասել տղային: Նա սկսեց այսպես.                                                                                            -Կարող եմ քեզ մի բան խնդրել:Տղան գիտեր ինչ էր ասելու հայրիկը իրեն:Դա ինձ շատ զայրացրեց, որովհետև նա շարունակեց հարցնել անիմաստ բաներ:  Նա կարող էր միանգամից գնալ գտնելու խոզերը: Իսկ մի կողմից նա իր համար էր հարցնում ավելի մանրամասն:
  2. Գտիր հակադրություններ՝  ա. շան ազնվության և տղայի անազնվության միջև, բ. տան հարմարավետության և անտառում եղած դժվարությունների միջև, գ. բնության գեղեցկության և մարդու արարքի տգեղության միջև, դ. ավագների աշխատասիրության և տղայի ծուլության միջև:                                                                                                                                                          Ա. Շունը ազնիվեր իսկ տղան անազնիվ, շունը օգնում էր իսկ տղան խանգարում:                      Բ. Տանը ուտելիք կա, իսկ անտառում չկա: Տանը թեյ կա իսկ անտառու չկա: Անտառում գետ կա, իսկ տանը չկա: Անտառում խառնվումնվում ես և մոլորվում, իսկ տանը ոչ:                            Գ. Բնությունը գեղեցիկ է, իսկ մարդը արարևքի տգեղությունը:                                                        Դ. Ավագները աշխատասեր են, իսկ տաղան ծույլ: Ավագները խելացի են իսկ տղան ծույլ: Տղան փոքր է, իսկ ավագները մեծ են:
  3. Ինչո՞վ է կարևոր շան կերպարը պատմվածքում:                                                                                   Շատ կերպարը ավելի մանրամասն է բացատրում տղայի բնութագիրը:
  4. Բնութագրիր տղային՝ արդարացնելով և մեղադրելով:                                                                          Տղան ծույլ էր, հետաքրքրասեր, անպետք, խաբեբան և հարգանք չունի մեծահասակների հանդեպ: Նա մի կողմից իր համար է այդպես իրեն պահում, իսկ մյուս կողմից նա վիրավորում է իր ծնողներին:
  5. Ինչո՞ւ է վերնագրված Հացը:                                                                                                                  Որովհետև տղան երբ հասկացավ իր սխալը, նա իր հացը չկերավ: 
  6. Ո՞րն է պատմվածքի գլխավոր ասելիքը:                                                                                                  Ավելի լավ է ոչինչ չանել, քանխաբել:
Рубрика: Մայրենի

Մայրենի տնային աշ. 24.04.2016թ.

Արշիլ Գորկի: Կենսագրություն

1904թ. Վանի նահանգի Հայոց ձոր գավառի Խորգոմ գյուղում ծնվեց Ոստանիկ Ադոյանը:

Մտածկոտ և երազկոտ այս տղան չէր ցանկանում մասնակցել հասակակիցների մանկական խաղերին և օրերն անց էր կացնում լճի ափին` ավազի վրա զարմանահրաշ պատկերներ ստեղծելով:

Նա շատ դժվարին և յուրօրինակ կյանք ապրեց: Մանուկ հասակում ծանր հիվանդացավ և զրկվեց խոսելու ընդունակությունից: Հիվանդությանը հաջորդեց երկարատև բուժումը: Պատանի էր, երբ մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նահանգներում Ոստանիկը բազմաթիվ զրկանքներ տեսավ: Չափահաս տարիքում նա ստեղծեց գլուխգործոցներ: Պայքարում էր չքավորության դեմ, հետո հիվանդացավ քաղցկեղով և նրան վիրահատեցին, այնուհետեւ ավտովթարի ենթարկվեց եւ կորցրեց ձեռքը, իսկ հետո էլ ինքնասպանություն գործեց իր արհեստանոցում…

Ոստանիկ Ադոյանի անունը շատերը չեն լսել: Նա իր համար մի նոր անուն էր ընտրել` Արշիլ Գորկի, և հենց այս անունով էլ հայտնի դարձավ ողջ աշխարհին, որպես անցած հարյուրամյակի մեծագույն նկարիչներից մեկը:

Կեղծանվան ընտրությունը պատահական չէր: 1916-1920թթ. Ոստանիկ Ադոյանն ապրել է Էրիվանում և Թիֆլիսում, որտեղ էլ առաջին անգամ ծանոթացել է Մաքսիմ Գորկու կենսագրությանը: Նրա կարծիքով, մեծ հումանիստի և իր կյանքի պատմությունները բավական նման են:

Վանի ինքնապաշտպանության ժամանակ Գորկին օգնում էր աշխարհազորայիններին: Նրանց զենք, փամփուշտ, հագուստ և սնունդ էր տանում, վերադառնում էր միայն ուշ երեկոյան: 1915թ. հունիսի 15-ին, վերցնելով մի քանի օրվա սննդի պաշար և մի քիչ էլ գումար, Ադոյանների ընտանիքն ուղևորվեց Երևան: Ողջ ունեցվածքը թաղեցին տան բակում, կարծում էին, որ շուտով կվերադառնան, սակայն…

Հունիսի 25-ին հասանք Էջմիածին: Էջմիածնում մնացինք երեք շաբաթ: Բակում էինք ապրում: Շուտով սկսեցին հիվանդություններ տարածվել և այդ ժամանակ Գորկին փրկեց մեզ: Նա մի սայլ բերեց և ասաց. «Պետք է հեռանանք այստեղից»: Հուլիսի 16-ին եկանք Երևան: Ապրում էինք կայարանամերձ փողոցում: Դա շատ խղճուկ տեղ էր: Մայրս աշխատում էր որբանոցում, իսկ Գորկին` տպարանում: 1916թ. քույրերս` Ագապին եւ Սաթենիկը, մեկնեցին Ամերիկա: Ես հաճախ էի Արշիլի հետ խոսում իր ծանր վիճակի մասին, սակայն նա անընդհատ ասում էր. «Ես կաշխատեմ, դուք չպետք է անհանգստանաք, ամեն ինչ լավ կլինի»: Այո՛, նա հավատում էր, որ ամեն ինչ լավ կլինի: Մենք իրար շատ էինք սիրում: Դպրոցի դասերից հետո Գորկին աշխատում էր հյուսնի արհեստանոցում, իսկ երեկոյան տպարանից գրքեր էր բերում կազմելու համար: Այսպես առանց հանգստի աշխատելով գումար էինք վաստակում: Գորկին ուզում էր, որ մայրիկը ոչնչի կարիք չզգա: Ցավոք, շուտով մայրիկն՝ ուժասպառ լինելուց հիվանդացավ: Գորկու ստացած գումարը չէր բավականացնում սնունդ գնելու համար: Մորս վիճակը գնալով վատանում էր, և 1919թ. մարտի 20-ին նա հանկարծամահ եղավ մեր ձեռքերում: Ընդամենը 39 տարեկան էր, իսկ մենք դեռ փոքր էինք: Մայրս Գորկու համար իսկական աստվածուհի էր: Մայրիկը միշտ մեզ բանաստեղծություններ էր կարդում, սովորեցնում էր սիրել բնությունը, Վանը, Հայաստանը: Մորս նկարելիս Գորկին կտավի մեջ դնում էր իր հոգին:

1925թ. Գորկին մեկնում է Նյու Յորք, որը համարվում էր Ամերիկայի գեղանկարչության կենտրոնը: Արշիլը զգում էր, որ կհասնի արվեստի բարձունքներին:

Արշիլ Գորկու «Նկարիչը եւ մայրը» կտավն առանձնանում է յուրահատուկ հմայքով: Մոր նուրբ դիմագծերում տխրության ծով է: Հայացքը հպարտ է, շուրթերը սեղմված են, իսկ գեղեցիկ  խելացի աչքերը լի են վախով: Այս աչքերի մեջ երևում է ժողովրդի բնավորությունը: Ոստանիկի աչքերը լայն բացված են, սուր ականջներն` ընդգծված, իսկ ձեռքին ծաղիկներ են: Քիչ ծռված շուրթերն, ասես, ուզում են ժպտալ, սակայն չեն կարողանում: Ասես երեխայի հոգու մեջ մի վերք է բացված, նա չի կարող կեղծել և ժպտալ այս կյանքին:

Գորկին մահացավ ավելի վաղ, քան կարողացավ իրագործել իր երազանքը` վերադառնալ Հայաստան: Մահացավ միայնության մեջ…

Առաջադրանքներ՝

  1. Ինչպիսի՞ երեխա էր մանուկ նկարիչը:

Հոգատար, խելացի և մի քիչ ամանչկոտ:

  1. Ինչո՞ւ նա ընտրեց Արշիլ Գորկի կեղծանունը;

1916-1920թթ. Ոստանիկ Ադոյանն ապրել է Էրիվանում և Թիֆլիսում, որտեղ էլ առաջին անգամ ծանոթացել է Մաքսիմ Գորկու կենսագրությանը:

  1. Ինչպե՞ս էր ապրում նկարչի ընտանիքը Երևանում:

Նրա ընտանիքը ապրում էր խեղճ:

  1. Ներկայացրու Արշիլ Գորկու «ՙՆկարիչը եւ մայրը» նկարը:
  2. Մոր նուրբ դիմագծերում տխրության ծով է: Հայացքը հպարտ է, շուրթերը սեղմված են, իսկ գեղեցիկ խելացի աչքերը լի են վախով: Այս աչքերի մեջ երևում է ժողովրդի բնավորությունը: Ոստանիկի աչքերը լայն բացված են, սուր ականջներն` ընդգծված, իսկ ձեռքին ծաղիկներ են: Քիչ ծռված շուրթերն, ասես, ուզում են ժպտալ, սակայն չեն կարողանում: Ասես երեխայի հոգու մեջ մի վերք է բացված, նա չի կարող կեղծել և ժպտալ այս կյանքին:

 

  1. Դուրս գրիր թվականները և գրիր բառերով;

1904- հազար ինը հարյուր չորս

1916-հազար ինը հարյուր տասնվեց

1920-հազար ինը հարյուր քսան

1915-հազար ինը հարյուր տասնհինգ

1916-հազար ինը հարյուր տասնվեց

1919-հազար ինը հարյուր տասնինը

  1. Ընդգծված նախադասությունը համառոտիր:

Չափահաս տարիքում նա ստեղծեց գլուխգործոցներ:

Նա ստեղծեց:

Рубрика: Մայրենի

Պապը առ. 14.04.2016թ.

Իմ պապը տնկել է

Մեր գյուղի շիվերը,

Իմ պապը պայտել է

Մեր գյուղի ձիերը:

Իմ պապը մեր գյուղի

Պատերը շարել է

Եվ բոլոր կամերը

Մեն-մենակ քարել է:

Ջրել է իր այգին,

Ու մարգը բահել է,

Եվ արդար քրտինքով

Իր տունը պահել է:

Իմ պապը վարել է,

Իմ պապը ցանել է,

Իսկ հնձի ժամանակ

Ձեռքի մեջ մանգաղի

Դաստակը ցավել է:

Իմ պապը հողի հետ

Խորհել ու խոսել է,

Ամպի հետ արտասվել,

Ջրի հետ հոսել է…

Մի օր էլ, երբ հանկարծ

Ծալվել են ծնկները,

Զարմանքից քարացել,

Ամոթից շիկնել է:

Թողել է նա մաճը

Եվ շունչը պահել է,

Եվ հետո քրտինքը

Ճակատին պաղել է:

Եվ պապը ակոսում

Պառկել ու քնել է,

Խառնվել այն հողին,

Որ իրեն սնել է:

 Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ինչպե՞ս ես հասկանում՝

 Մի օր էլ, երբ հանկարծ

Ծալվել են ծնկները,

Զարմանքից քարացել,

Ամոթից շիկնել է:

 

Մի օր էլ հանկարծ ծալվեցին ծնկները: Նա շատ զարմացավ և կարմրեց ամոթից, որովհետև նրա հետ այդպիսի բան չէր կատարվել:

2. Կարդա՛ բանաստեղծության վերջին քառատողը և բացատրի՛ր:

Եվ վերջում պապը մեռավ:

3. Բնութագրիր պապին:

Պապը շատ բարի էր և աշխատասեր:

4. Փորձիր նկարագրել պապին:

Նա ուներ կապույտ աչքեր, սպիտակ մազեր և բարձրահասակ էր:

5. Նկարագրիր գյուղի կյանքն ու գյուղացուն ըստ այս բանաստեղծության:

Գյուղը ուներ շիվեր, ձիեր, պատեր և կամեր, այգի: Այդ բոլորը կառուցել և պահել է պապը:

6. Գրիր երկխոսություն քո և քո պապի միջև:

-Պապիկ դու սիրում ես շինել:

-Այո սիրում եմ, իսկ ինչու’ ես հարցնում:

-Իմ դասը շինելու մասին է, այդ պատճառով ել ես հարցնում եմ:

-Ես շատ եմ սիրում շինել:

-Իսկ դու տատիկին օգնում ես;

-Այո իհարկե:

 

Рубрика: Համո Սահյան, Մայրենի

Մայրենի տնային աշ. 12.04.2016թ.

ԱՆՁՐԵՎ

Ամպը կախվել է ամպից,

Ամպամած օր է.

Վերը երկինք է մթին,

Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում,

Ինչ-որ սարսուռ է

Ուշաթափվել է առուն,

Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել,

Կարծես մրսում է,

Ու՞մ և ինչու՞, չգիտե,

Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել,

Փշաքաղվել է, —

Քարայրի հոնքը ծռվել,

Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին

Ա՜խ, վիրավոր է,

Արյունաքամ կլինի

Ամպը ուր-որ է:

 

Հարցեր և առաջադրանքներ՝

 

Թվարկի՛ր հերոսներին:

Անպը, ձոր, տագնապ, առու, ուռի, հավք, քամի, քարայր:

Դուրս գրի՛ր պատկերները:

Ուշաթափվել է առուն, և ուռին լուռ է, հավքը թևերն ամփոփել, կարծես մրսում է, քամին քարայրն է մտել, Քարայրի հոնքը ծռվել, աչքը շաղվել է:

 

Գտի՛ր շանթ, հավք, սարսուռ, տագնապ, հոնք բառերի հոմանիշները:

Շանթ-կայծակ

Հավք-թռչուն

Սարսուռ-դող

Տագնապ-հուզմունք

Հոնք-ունք

Կարմիր գույնով ներկի՛ր բայերը, գոյականները՝ կապույտ, իսկ ածականները՝ մանուշակագույն:

 

 

Рубрика: Մայրենի

Մայրամուտ տնային աշ. 11.04.2016թ.

  1. Բանաստեղծությունը հնչում է շատ գեղեցիկ, որովհետև նրա մեջ շատ բնություն կա:
  2. Սարն առել վրան ծիրանի մի քող:
  3. Մայրամուտը ես տեսել եմ Վրաստանում: Երբ մայրամուտը սկսում է, երկինքը կարմրում է, ծովի ալիքները քնքուշ այս և այն կողմ են գնում: Արևը քիչ-քիչ գնում է դեպի ներքև: Թվում է թե արևը մտնում է ծովի մեջ: Ես շատ եմ սիրում Վրաստանի մայրամուտը:
  4. Ես սիրում եմ արևածագը, որովհետև այդ ժամանակ լուսինը այլևս չի երևում, ծաղիկները սկսում են բարձրացնել իրենց գլխիկները: