Рубрика: Հայոց լեզու 8, Նախագծեր

Քննարկում-հանդիպումները Ավագ դպրոցի հետ․․․

Այսօր տեղի ունեցավ հանդիպում-քննարկում տիկին Հասմիկի և Ավագ դպրոցի աշակերտների հետ՝  «Հիսուսի կատուն» և «Բիլ երկինք» ստեղծագործությունների վերաբերյալ։ Ստեղծագործությունները իրարից տարբերվում են և յուրահատուկ են։ Ի դեպ,  կառաջարկեմ ձեզ էլ ընթերցել այս երկու պատմվածքները, քանի որ նրանք իրենց մեջ են կրում խորհրդավոր մասնիկներ և ստիպում են մտածել ընթերցողին։ Քննարկումը մեր ավագ ընկերների հետ անցնում է հիասքանչ։ Նրանք նախօրոք պատրաստում են հարցեր, պատրաստում են քննարկման թեման,  և նրանց մոտ ցանկություն կա լսել մեր կարծիքը, օգնել մեզ մտածել ավելի խորը, չնայած նրան, որ առօրյայում կան մարդիկ, որոնք նույնիսկ չեն էլ փորձում լսել իրենցից տարիքով փոքր և համեմատաբար ավելի անփորձ մարդկանց խորհուրդները կամ առաջարկները։ Ես հաճույք եմ ստանում նրանց մտքերից, ցանկացած բառից, նույնիսկ նախադասություն կազմելուց, թե ինչպես են նրանք նախադասությունները գեղեցիկ և հստակ արտահայտում և ներկայացնում իրենց մտքերը։ Ես օրինակ եմ վերցնում նրանցից և նպատակ եմ դրել խոսել ավելի գեղեցիկ և հստակ, այնպես, ինչպես նրանք են անում։ Քննարկման ընթանցում բոլորը կիսվում են իրենց մտքերով տրված հատվածի մասին։ Բնականաբար, տարբեր մարդկանց մտքերը տարբերվում են միմյանցից, բայց միայն այն փաստը, որ մեզանից յուրաքանչյուրը մեծ սիրով և հետաքրքրությամբ լսում է դիմացինի կարծիքը, արդեն մեծ և կարևոր մարդկային հատկանիշ է։ Նրանք մեր ուշադրությունը դարձնում են այնպիսի մանրամասնությունների վրա, որոնք նույնիսկ չենք էլ նկատում։ Ես իսկապես մեծ սիրով եմ սպասում մեր քննարկումներին և հարցադրումներին և հատկապես յուրահատուկ անհամբերությամբ սպասում եմ էպոսի քննարկմանը։ Հուսամ, որ մեր ավագ ընկերներն էլ են սիրով անց կացնում քննարկումները և մեծ ցանկությամբ սպասում հաջորդին։

Քննարկման ձայնագրությունը կարող եք լսել՝ այստեղ։

Рубрика: Նախագծային ուսումնական շաբաթ, Նախագծեր, Ստեղծագործում ենք

Ֆիզիկան և քիմիան իմ կյանքում․․․

20191016_123723

Արդեն անցավ 2 տարի այն օրվանից, ինչ մենք սկսել ենք ծանոթանալ և ուսումնասիրել երկու շատ հետաքրքիր և առեղծվածային գիտություններ՝ ֆիզիկան և քիմիան։ Այս 2 տարին մեզ հարկավոր էր հասկանալու, որ ֆիզիկան և քիմիան ոչ միայն սովորական գիտություններ են, այլ մեր առօրյա կյանքը, մեր ապրելակերպը, մեր ցանկացած գործողությունը։ ԵՎ՛ ֆիզիկան, և՛ քիմիան առաջին հայացքից թվում են բարդ և անհետաքրքիր առարկաներ, բայց երբ սկսում ես գիտակցել նրանց կարևորությունը և սիրել նրանց, նրանք դառնում են կյանքի անբաժանելի մի մասնիկ։ Ես ունեմ հիանալի և անկրկնելի ուսուցչուհիներ, ովքեր ինձ այսքան ժամանակ օգնել են բացահայտել այդ երկու առարկաները, երկու աշխարհները, որոնք իրար միացած են և կապված են։ Առանց ֆիզիկայի տեղի չի ունենա քիմիա, առանց քիմիայի՝ ֆիզիկա։ Մենք ֆիզիկական միջավայրում կատարում էինք տարբեր փորձեր, ուսումնասիրություններ։ Փորձերը և ուսումնասիրությունները օգնում էին ավելի պատկերավոր ընկալել դասը, փորձել համեմատել այն և գիտակցել, որ նույն գործողությունը մենք բոլորս էլ անում ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում, բայց չենք հասկանում, թե ինչու՞, կամ ո՞նց։ Եղել եմ նաև ճամփորդության դեպի ֆիզիկայի ինստիտուտ, որտեղ տեղի էր ունենում տարբեր փորձերի ներկայացում՝ և՛ ֆիզիկական, և՛ քիմիական։ Շատ հետաքրքիր էր, նույնիսկ որոշ դեպքերում զվարճալի։ Մենք այնտեղ խաղում էինք տարբեր խաղեր, որոնց հիմքում է ֆիզիկան և քիմիան։ Անմոռանալի ճամփորդություն էր։ Հետագայում հասցրեցի նաև լինել ֆիզիկա-քիմիա միջառարկայական ամառային ճամբարին, որտեղ անց կացրեցի հիանալի ժամանակ։ Այդ խմբով էլ ենք ճամփորդել, խաղացել, ուսումնասիրել։ Ես շատ լավ և դրական էմոցիաներով եմ հիշում այդ օրերը։ Կցանակնամ մեծ սիրով և հարգանքներով, կրկին և կրկին շնորհակալություն հայտնել Տիկին Սուսանին և տիկին Մխիթարյանին, այդպիսի գիտելիքներ ինձ փոխանցելու համար։ Ես կցանականամ նաև տալ իմ խորհուրդը նրանց, ովքեր հետագայում պետք է գործ ունենան այդպիսի հիանալի ուսուցչուհիների հետ․ Մի վախեցեք ֆիզիկայից և քիմիայից։ Այն կարծրատիպը, որ ֆիզիկան և քիմիան դժվար առարկաներ են սուտ է։ Նրանք դժվար չեն։ Նրանք շատ կարևոր առարկաներ են, հենց այդ պատճառով էլ մեծ պատասխանատվություն են ենթադրում։ Եղեք ուշադիր, ուսումնասիրեք ձեր շրջապատը և կհասկանաք, որ դուք ոչ թե պետք է սովորեք դժվար ֆիզիկա և քիմիա առարկաներ, այլ որ դուք արդեն ապրում եք ֆիզիկայի և քիմիայի մեջ, չէ որ երկու առարկաներն էլ ուսումնասիրում են մեզ, մեր շարժումները, մեր մասնիկները, մեր կյանքը։ Սիրեք քիմիան և ֆիզիկան, և կսիրեք նաև ձեր աշխարհը։

Рубрика: Նախագծեր

Հանդիպումը Արթուր Սուքիասյանի հետ․․․

Այսօր կայացավ Արթուր Սուքիասյանի հետ մեր առցանց հանդիպումը։ Ես քննարկման առաջին իսկ րոպեներից էլ հավանեցի նրան։ Շատ հաճելի, խելացի մարդու տպավորություն ստեղծվեց հենց ամենառաջին րոպեներից էլ։ Շատ պարզ էր խոսում, առանց երկարացնելու, շատ հետաքրքիր, փորձում էր հնարավորինս կարճ ներկայացնել մեկ թեման և անընդհատ փոխում էր դրանք, որպեսզի չձանձրացնի։ Նա կարողացավ հարցերին պատասխանելու ընթացքում նաև ասել իր կարծիքը, ամեն ինչում փորձում էր մի հետաքրքիր կամ կատակային մասնիկ ավելացնել։ Շատ կարևոր խորհուրդներ տվեց նա մեզ և՛ ռեժիսորիայի մասին, և՛ տեսանյութեր պատրաստելու մասին։ Նախօրոք նրա ֆիլմերից մեկը դիտելու շներհիվ, որոշակի պատկերացնում արդեն կազմել էի նրա մասին։ Փորձել էի հնարավորինս մանրամասն ուսումնասիրել ֆիլմը և որոշակի բաներ հենց ինքս ինձ համար առանձնացրել էի։ Տեսազանգից հետո ցանկություն առաջացավ ֆիզիկական միջավայրում հանդիպել այդ մարդուն, որպեսզի ավելի պատկերավոր հասկանալ նրա խորհուրդները, մի գուցե նույնիսկ նա կհամաձայնվի մեզ փորձնական ցույց տալ որոշ մանրամասներ, գաղտնիքներ ռեժիսորյայից։ Ինչևէ, շատ հավանեցի հանդիպումը և շատ շնորհակալ եմ Արթուր Սուքիասյանից այդպիսի հանդիպմանը ներկա գտնվելու համար։

Рубрика: Նախագծային ուսումնական շաբաթ, Նախագծեր

Լուծույթներ և համաձուլվածքներ․․․

Քիմիա առարկայից ուսումնասիրել ենք լուծույթներ և համաձուլվածքներ թեման, տիկին Սուսանի հետ կատարել ենք փորձեր լուծույթների վերաբերյալ, տվել ենք  լուծույթների և համաձուլվածքների սահմանումը, ուսումնասիրել դրանց տարբերությունը։

Միառժամանակ հանրահաշվի դասընթացից սկսեցինք ուսումնասիրել նույն թեման՝ լուծել դրանց վերաբերյալ խնդիրներ, արդեն այլ տեսանկյունից ուսումնասիրեցինք երևույթները ընկեր Լուսինեի հետ։ Սկսեցինք ուսումնասիրել թեմային վերաբերող խնդիրների լուծումների տարբերակները, ընտրում էինք դրանցից առավել պարզհաշվելու եղանակները, փորձում էինք լուծել թե՛ տոկոսների վերաբերյալ մեր գիտելիքները կիրառելով, թե՛ սխեմաներ կազմել, տարրաներ նկարել և լուծել անհայտ ներմուծել ու հավասարում կազմելով: Հետո արդեն  նմանօրինակ խնդիրների հիման վրա, նույն սխեմաներով քիմիայի դասաժամին փորձեր էինք իրականացնում։

Քնարկումները ոչ միայն լուծույթների մասին էր, այլ նաև համաձուլվածների: Փորձեցինք տարբերել մեկը մյուսից։ Ստացվեց։ Տարօրինակ է, բայց «Համաձուլվածքներ» թեման ավելի անհասկանալի  էր ինձ համար, քան «Լուծույթները»։ Չնայած նույն հաշվարկներն էին, նույն մոտեցումն էր խնդիրների լուծման համար, բայց ես չսիրեցի համաձուլվածքներ թեման, հավանաբար դրա պատճառն այն էր, որ այդ թեմայի հետ կապված տեսանելի փորձերն անհնար էր դպրոցի պայմաններում։

Ի վերջո, արդեն թեման երկար ուսումնասիրելուց հետո այցելեցինք մեր գինեգործարան, որտեղ ընկեր Արտակի հետ կատարեցինք նոր փորձեր. ստացանք սպիրտի տարբեր տոկոսայնությամբ լուծույթներ՝ խառնելով բժշկական սպիրտն ու մաքուր ջուրը։ Փորձում էինք ջրի օգնությամբ փոքրացնել սպիրտի տոկոսը լուծույթում աստիճանը, ինչպես նաև ստացանք լուծույթներ սպիրտի տարբեր տոկոսայնություն պարունակող սպիրտային լուծույթներ: Լուծում էինք հեղուկները, հաշվում , ապա տերմոմետրի միջոցով ստուգում, արդյոք ճիշտ ենք որոշել սպիրտի տոկոսը լուծույթում: Ովքեր չգիտեն, նշեմ, որ տերմոմետրը ջերմաչափի նմանվող գործիք է, որն ընկղմելով լուծույթի մեջ՝ սնդիկի սյունը ցույց է տալիս սպիրտի քանակությունը լուծույթում և, որից շատ հաճախ օգտվում էր ընկեր Արտակը։
Շատ հետաքրքիր նախագիծ ստացվեց։ Այն դարձավ միջառարկայական համագործակցություն և շատ ուսումնական էր։ Արդեն ժամանակն է, որ նույն նախագիծը, բայց արդեն փորձված տեսքով, ներկայացնենք 7-րդ դասարանցիներին։ Ես նրանց համար ստեղծել եմ լուծույթների մասին մեկ խնդիր և լուծել, որը տեսադաժի ժամանակ կներկայացնեմ և կփորձեմ բացատրել։ 
Ահա այն՝

1

Հուսամ, որ հնարավորինս պարզ և հասկանալի եմ ներկայացրել թեման։ Անհամբեր և մեծ սիրով սպասում եմ տեսազանգին։

Рубрика: Без рубрики, Նախագծեր

Մայիսյան հավաք․ Բարի գալուստ Միջին Դպրոց․․․

Ուղիղ 3 տարի առաջ Արևելյան դպրոց եկավ մեր սիրելի ընկեր Գոհարը իր 8-րդ դասարանցիների հետ և մեզ ներկայացրեցին ընկեր Գոհարին, որպես մեր ապագա դասավանդող։ Ֆիզիկական միջավայրում շատ մեծ սիրով ընդունեցինք ընկեր Գոհարին։ Այսօր արդենք մենք, որպես 8-րդ դասարանցի պետք է ներկյանանք մենք մեր կրթսեր ընկերներին և ներկայացնենք նրանց ապագա դասավանդող՝ անկրկնելի ընկեր Գոհարին։ Ինչևէ, ստիպված ենք նույնը անել առցանց տարբերակով։ Իհարկե, ավելի նախընտրելի է ֆիզիկական միջավայրը, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի պատվով և մեծ սիրով դիմավորենք ապագա 6-րդ դասարանցիներին։ Այս պահին հեռթը հասել է մեզ։

Մինչև առցանց հանդիպումը, ես պետք է ուսումնասիրեմ մեր ընկերների բլոգները, առանձնացնեմ ոմանց հետաքրքիր ախատանքները և գնահատեմ դրանք։

Ես ուսումնասիրում եմ Արևելյան դպրոցի 5-2 դասարանի սովորողների բլոգները։

  1. Նշանյան Կարապետ
  2. Շատվերյան Արեն
  3. Պապոյան Հայկ
  4. Սարատիկյան Նարե
  5. Սարոյան Նարեկ
  6. Բրուդյան Արմեն
  7. Պարսիլյան Արեգ
  8. Աղայան Մարի
  9. Շիրինյան Գուրգեն
  10. Ղազանչյան Անգելինա (մուտք)
  11. Մարկ Մարուքյան(մուտք)
  12. Հովսեփյան Ռուսլան(մուտք)
  13. Հակոբյան Նարինե(մուտք)
  14. Եղիազարով Արման(մուտք)

Սովորողների բլոգները ես շատ հավանեցի։ Աշխատանքները շատ-շատ էին, իսկ ուսումնասիրությունները անկրկնելի հետաքրքիր։ Առաջին հայացքից էլ, կարող եմ պնդել, որ սովորողները շատ հետաքրքրասեր են և ընդունակ։ Ինձ մոտ շատ մեծ ցանկություն առաջացավ շփվել նրանց հետ և ծանոթանալ նաև ֆիզիկական միջավայրում։ Այնքան զանազան նյութեր եմ կարողացել փնտրել սովորղների մոտ։ Շատ հետաքրքիր և խրախուսիչ էր նաև այն, որ սվոորղները անկեղծ արտահայտվում են իրենց սեփական բլոգներում և չեն վախենում գրի առնել նրանց սեփական կարծիքները։ Կցանակնամ առանձնացնել մի քանի շատ հետաքրքիր աշխատնքներ՝

Պապոյան Հայկի՝ «Հին և նոր Երևան» ուսումնասիրությունը

Նարե Սարատիկյանի՝ «Ինչպես պաշտպանվել covid19-ից» անկեղծ խորհուրդները

Սարոյան Նարեկի՝ «Խոշորացույց TV»

Պարսիլյան Արեգի՝ «Անգլերեն հարցազրույց Անիից» ընտանեկան նախագիծը

Գուրգեն Շիրինյանի՝ Շատ հետաքրքիր ուսումասիրությունները

Մարկ Մարուքյանի՝ «Վիրտուալ ճամփորդությունը դեպի Լաս Վեգաս»-ը, որի կարիքը այս պահին ունենք բոլորս

Սովորողները նաև շատ ակտիվ են «Սասնա Ծռեր» նախագծում։ Շատ են ընտանեկան ընթերցումները այն նախագծի շրջանակում։

Рубрика: Հայոց լեզու 7, Նախագծային ուսումնական շաբաթ, Նախագծեր

Նախագծային շաբաթվա նախագծեր

Մասնակիցներ` Կարինե Գոմցյան, Շուշան Փաշինյան, Արթենի Ջանիկյան

  1. Հարցազրույց օտարերկրյա սովորողներից:

Նպատակ`ծանոթացում օրատերկրյա սովորողների հետ, նոր տեղեկություններ օտարերկրյա դպրոցների հետ, նոր միջավայրի հետ կապված կարծիքների փոխանակում: Ունենք նաև նպատակ սովորեցնել երեխաներին վարժ հայերեն լեզուն:

2. Հարցազրույց նոր ուսուցչուհիներից:

Նպատակ`իմանալ նոր ուսուցչուհիների կարծիքը սովորողների, նոր դպրոցի մասին: Տարբերություններ, նմանություններ, նորություններ և այլն:

3.Չաչանակ TV

<<Չաչանակ>> մեդիա-բլոգը իրենից ներկայացնում է և TV, և ռադիո: Մենք  <<Չաչանակի>> շնորհիվ կարողանում ենք զարգացնել մեր գրավոր լեզուն, բանավոր խոսքը, փորձում ենք գտնել մեր միջավայրի խնդիրները և լուծել դրանք հարցազրույցների շնորհիվ, ինչպես նաև զարգացնում է մտքի ճկունությունը:

Рубрика: Նախագծեր, Ստեղծագործում ենք, Գրականություն 7

Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս…

Ինձ դուր են գալիս այն մարդիկ, որոնք իրենց ընկերների մեջքին միշտ կանգնած են` պատրաստ են օգնելու, լինելու կողքին ցանկացած պահին:

Ինձ դուր են գալիս այն մարդիկ, որոնք ունեն նպատակ և ամեն ինչ կանեն, որպեսզի հասնեն այդ նպատակին:

Այն մարդիկ են ինձ դուր գալիս, որոնք գնահատում են մարդու հոգին, և ոչ թե արտաքինը:

Դուր են գալիս այն մարդիկ, որոնք իրենց ընտանիքի լիարժեք անդամն են: Նրանց համար գլխավորը միասնությունն է, որը ինձ համար շատ կարևոր է:

Այն մարդիկ, որոնք աշխատում են իրենց համար և չեն սպասում, որ մի օր մեկը կգա և նրանց դրա համար շնորհակալություն կհայտնի:

Դուր են գալիս այն մարդիկ, որոնք ցանկացած հարցին. թե’ դժվար, թե’ հեշտ կարողանում են տալ արդար և ճիշտ պատասխան. չտրվելով կաշառքին:

Առանց այս ունակությունների մարդը չի կարող լինել լիարժեք ընկեր, ընտանիքի անդամ,  գործընկեր և լավ անձնավորություն կյանքում: