Рубрика: Ուսումնական ձմեռ, Ռադիոնյութեր

Վիքիպեդիայի վերջին օրը

https://soundcloud.com/user-640621324-362583310/tdzocqva0omt

Реклама
Рубрика: Ուսումնական ձմեռ

Հասարակ, բայց շատ համեղթխվածք տապակած կաղամբով

Այսպիսի թխվածք կարելի է պատրաստել թարմ,  այնպես էլ թթու կաղամբով. այդ ամենը կախված է ձեր ցանկությունից և ճաշակից:

Պատրաստելու համար անհրաժեշտ է.

Խմորի համար`

Մածուն-200-250գրամ

Մարգարին կամ արևածաղկի ձեթ-100գրամ

3 բաժակ ալյուր

1 ձու խմորի համար, մի հատ էլ  թխվածքի երեսին քսելու համար

Սոդա-կես թեյի գդալ և աղ:

Միջուկի համար`

Կաղամբ-կես գլուխ

Սոխ 2 հատ

Գազար-1 հատիկ

Արևածաղկի ձեթ-50-100գրամ

Աղացած սև պղպեղ և ըստ ճաշակի` աղ

 Իսկ հիմա սկսում ենք պատրաստել.

Գազարը մեծ անցքեր ունեցող քերիչով քերել, մանր կտրատել սոխը: Ձողիկաձև կտրատել կաղամբը / ոչ այդքան մանր /: Թավայի մեջ լցնել ձեթը, տապակել սոխը, ավելացնել գազարը և խառնելով տապակել բանջարեղենը մի քանի րոպե: Ավելացնել կաղամբը, ավելացնել մի քիչ աղ, ամբողջը խառնել և շոգեխաշել մինչև կիսաեփ լինելը:

Քանի դեռ շոգեխաշվում է կաղամբը, պատրաստում ենք խմորը: Խորը թասի մեջ ջարդում ենք մեկ ձու+աղ: Կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրը, կարագը և խառնում ենք:

Բլրաձև հավաքում ենք ալյուրը և ավելացնում ենք սոդայով խառնած մածունը, լա~վ խառնում ենք /խմորը փափուկ պիտի լինի/:

Մնում է գրտնակել խմորը 1-1,5սմ հաստությամբ,  վերևից դնել կաղամբային միջուկը և երեսին քսել խփած ձուն: Թխվածքը դնել ջեռոցը և եփել մինչև դեղին կեղևակալելը:

Բարի ախորժակ:

Рубрика: Ուսումնական ձմեռ

Իմ հունվարը

img_1874

Այս երեք շաբաթվա ընթացքում մենք մասնակցեցինք տարբեր հետաքրքիր հավաքների, կլոր սեղանների և հանդիպումների: Առաջին օրը ես ցավոք սրտի բացակայել եմ, բայց իմացել եմ որ Նոր ռադիոյի մասին կլոր սեղանն է լինելու՝ որի մասնակիցները մենք ենք, ավելի կոնկրետ ես, Շուշանը, Ալինան, Սաթենիկը, Արթենին և Էլենը:

Երկրորդ օրը մենք սկսեցինք նոր նախագիծ, որի ընթացքում ավագ դպրոցի աշակերտները մեզ սովորեցնում էին նոր պար: Նոր պարի անունը Բիջո էր: Մեզ բոլորիս այդ պարը շատ դուր եկավ՝ հատկապես ինձ: Այդ նախագիծը ամբողջ շաբաթվա համար էր: Մենք նաև թարգմանություն արեցինք մի շատ հետաքրքիր թխվածքի բաղադրատոմսը:

Երրորդ օրը մենք Նոր ռադիոյի կլոր սեղանի համար Powerpoint-ի օգնությամբ կազմեցինք Նոր ռադիոյի ճանապարհը: Իսկ ընկեր Մարինեյի հետ Նոր ռադիոյի համար երգ էինք հորինել:

Չորրորդ օրը մեր նոր անցած Բիջո պարի նախագծի շուրջը սովորեցրեցինք փոքրերին պարել այդ պարը: Մենք մասնակցեցինք  ինտելեկտուալ խաղին՝ որից հետո վարողը պետ է որոշի, թե որ թիմն է մրցելու ուրիշ դպրոցների հետ: Ինտելեկտուալ խաղի հարցերը ինձ շատ դուր եկավ, իհարկե կային հարցեր որոնք դժվար էին, կամ մենք չենք կարողանում պատասխանել, բայց իհարկե կային նաև այնպսզի հարցեր որոնք շատ հետաքրքիր էին, կամ  հեշտ: Այնուհետև մենք Ընկեր Կայի օգնությամբ ձայնագրեցինք Նոր ռադիոյի երգը տեսահոլովակի համար:

Հինգերորդ օրը նկարեցինք Նոր ռադիոյի տեսահոլովակը: Դասերից հետո եղավ հանդիպում մշակույթի նախարարի հետ, որի ժամանակ մենք պատրաստում էինք ձմռան հետ կապված հետաքրիքր և գեղեցիկ աշխատանքներ: Շատ գեղեցիկ սառցե ֆորմաներ ստացանք մենք:

Վեցերորդ օրը եղանք տիկին Նունեյի գիտագործնական հավաքին, կամ կլոր սեղանին: Տիկին Նունեն խոսում էր իր և իր աշակերտների երկարատև բլոգների մասին՝ Գրապտույտը, Ֆիլմադարանը, Կանթեղը և այն:

Յոթերորդ օրը մենք լրացնում էին Դիջիտեքի, մարազական և բնագիտատեխնիկական ստուգատեսների հայտերը: Հետո ներկա գտնվեցինո ընկեր Անիի և Ընկեր Տիգրանի գիտագործնական հավաքների, կամ կլոր սեղաններին: Ընկեր Տիգրանը խոսում էր կապերի մասին, իսկ ընկեր Անին խոսում էր Կինո-ֆոտոյի մասին: Այնուհետև իջանք Մայր դպրոց համերգի, որտեղ երգում էինք մենք:

Ութերորդ օրը մեր գիտագործանական հավաքն էր: Գիտագործնական հավաքի ժամանակ մենք երգեցինք Նոր ռադիոյի երգը, խոսեցինք Նոր ռադիոյի ճանապարհի մասին, իսկ վերջում  հարցազրույց վերցրեցինք ներկաներից:

Իններորդ օրը միսս Անիի կլոր սեղանն էր, որի մասնակիցները նույնպես մենք էինք՝ ես, Շուշանը, Ալինան, Սաթենիկը, Արթենին և Անահիտը: Մենք խոսում էինք մեր վերջերս ստեղծված նախագծի մասին՝ որը շարունակական է: Այդ նախագծի անունը English club-է, կամ Ուրախ Անգլերեն: Եղանք նաև ընկեր Իրինայի կազմակերպված խաղարկային դատարանին, որը տեղի ունեցավ Մայր դպրոցում:

Տասերորդ և մյուս օրերը մենք իրագործում էինք ուրիշ նախագիծ՝ Վիքիպեդիայի ուսուցման նախագիծը: Սիրուշիկը և Արմանն էին մեզ սովորեցնում այդ նախագիծը: Բայց մասնակիցները Ես էի, Շուշանը, Ալինան և Արթենին: Նրանք մեզ սովորեցրեցին, թե ինչպես պետք է նյութ տեղադրել Վիքիպեդիայի կայքում:

Այսպես հագեցած և հետաքրքիր անցան մեր ձմեռային ուսումնական ճամբարային օրերը:

Рубрика: Ուսումնական ձմեռ

Անգլերեն ուսումնական ձմեռ առ.

Complete the story with the correct tense of the verbs in brackets.

Last night I (sleep)-sleeped very badly. I (have)-had a very strange dream. I was in a restaurant. I (sit)-saw alone and (read)-read a newspaper. Suddenly I (look)-looked up and (see)-saw a man (stare)-stared at me. I (look)-looked around and (see)-saw a lot of other people (sit)-sat at tables near him. They (laugh)-laughed and (smile)-smiled about something. The waiter (come)came over to me. He (begin)began to smile. I (ask)-asked him why he (smile)-smiled. The other people (begin)-began to laugh even louder. The waiter (point)-pointed to my legs. Then I (understand)-understanded why everybody (laugh)-laughed. I (not wear)-didn’t wear any trousers.

Put in the right preposition on, to, at, in.

 Something you sit on a chair:

Something you look at a picture:

Something you listen to a radio:

Something you keep clothes in a wordrobe:

Something you sleep on a bed:

Something you put food in a table:

 Which is the right adjective?

1. All my friends know English better than me. a) better b) good c) best

2. One of my friends is the worst student in the class. He doesn’t like to study. a) bad b) worse c) worst

3. My school bag is heavier than my friend’s bag. a) heavy b) heavier c) heaviest

4. I am the worst dancer in the world. a) bad b) worse c) worst

5. My grandfather has a lot of books. But he has less books than we have in our school library. a) little b) less c) least

6. I am good at the many school subjects. a) many b)more c) most

Рубрика: Ուսումնական ձմեռ

Ճամբարային Վիքիդեպիա

Այսօր մենք Վիքիդեպիայի սեմինարի ժամանակ թարգմանեցինք մեր ընտրած հոդվածները: Իմ ընտրած հոդվածը մի մարդու մասին էր, որի անունը Կիզիտո Միհիգո է: Նա երգահան է և ապրում է Ռավենայում: Նա իր ընտանիքի 3-րդ զականն է: Ես նրա մասին շատ բան իմացա: Նաև նոր անգլերեն բառեր, որոնք շատ հաճախ էին ինձ հանդիպում: Իմ ընկերուհիները՝ Շուշանը, Ալինան և Արթենին թարգմանում էին ուրիշ բաներ: Օրինակ, Արթենին թարգմանում էր շինշիլաների մասին, իսկ Ալինան և Շուշանը երգիչների մասին: Վաղը մեր թարգմանությունները Արմանը և Սիրուշիկը ստուգելու են և մեզ կսովորեցնեն, թե ինչպես տեղադրել հոդվածները Վիքիպեդիայում:

Рубрика: Ուսումնական ձմեռ

Ճամբարային Վիքիպեդիա

Այսօր մենք եղանք Վիքիպեդիայի սեմինարին, որը լինելու է ամբողջ շաբաթ՝ ամեն օր, ժամը 11:00-ից-12:00-ը: Մեզ բացատրում էր Արման Մարտիրոսյանը: Նա ցույց տվեց, թե ինչպես գրանցվել Վիքիպեդիա հանրագիտարանում, դնել նրա մեջ թարգմանություններ և ուրիշ տարբեր նյութեր: Պարզվում է, որ Արմանը մասնակցել է Վիքիպեդիա մրցույթին, որտեղ հաղթել է և մրցանակ ստացել: Իմացանք, որ Վիքիպեդիա հանրագիտարանում տեղադրվում են տարբեր տեղեկություններ,այնուհետև տեղեկությունները թարգմանվում են տարբեր լեզուներով: Նաև իմացանք, որ գրանցված մարդիկ կարող են ստուգել մյուս  մարդկանք գրածները և ուղղել մյուսների սխալները:

Рубрика: Ուսումնական ձմեռ

Ճամբարային 10-օր

Այսօրը անցավ շատ խառը և լարված: Մի քանի անգամ այցելեցինք Մայր դպրոց՝ Կլոր սեղանի, համերգի, Մեդիա ուրբաթի: Կլոր սեղանը պետք է լիներ ժամը 13:30` մեր դպրոցում, բայց Միսս Անին ասաց, որ Կլոր սեղանը տեղափոխվել է Մայր դպրոց՝ժամը  10:00-ին: Արդեն ժամը 09:40 էր: Մենք շտապեցինք, որպեսզի հասցնենք: Կլոր սեղանից հետո վազեցինք դպրոց՝ 13:15-ի համերգին հագնվելու: Հագնվեցինք, կրկնեցինք մեր երգը և արագ Մայր դպրոց: Երգեցինք, լսեցինք մյուսների համերգը: Շատ լավ էր, շատ գեղեցիկ: Եկանք դպրոց, այնուհետև արագ դեպի 15:00-ի Մեդիա ուրբաթին: Մեդիա ուրբաթին երգեցինք մեր Նոր ռադիոի երգը: Շատ լավ էր: Այսպես վերջացավ մեր ճամբարային 10-րդ օրը:

Рубрика: Ուսումնական ձմեռ

Ճամբարային 9-րդ օր

Այսօր մենք առավոտյան պարապմունքից հետո ընկեր Մարինեի հետ պարապեցինք ուրբաթ օրվա համերգի համար երգը: Կեսից եկավ տիար Բլեյանը և մենք սկսեցինք առավոտյան ֆլեշմոբը:

Այնուհետև գնացինք ընկեր Իրինայի կազմակերպված խաղարկային դատարանին, որը տեղի ունեցավ Մայր դպրոցում: Ավելի մանրամասն կարող եք լսել այստեղ: Այնուհետև վերադառցանք դպրոց և միսս Անիի հետ կրկնում էինք վաղվա կլոր սեղանի նյութը, որը տեղի կունենա մեր դպրոցում՝ թատրոնի սենյակում, ժամը 13:30: Ցանկացողները կարող են մասնակցել:

Рубрика: Ուսումնական ձմեռ

Ճամբարային 8-րդ օր

Այսօր ճամբրային 8-րդ և մեր կլոր սեղանի օրն էր: Ընդհանուր պարապմունքին մենք երգեցինք մեր Նոր ռադիոի երգը: Տեսահոլովակը կարող եք տեսնել այստեղ: Այնուհետև բարձրացանք դասարաններով, խաղացինք <<Աշխարհագրական լոտո>>: Շատ հետաքրքիր էր, շատ բան իմացանք: Հետո ընկեր Մարինեի հետ ուրբաթ օրվա մեդիաուրբաթին երգեն էինք սովորում: Իսկ հետո մեր սպասված Նոր ռադիոի մասին կլոր սեղանն էր: Եկան ծնողներ, ուսուցչուհիներ, երեխաներ, մեր ավագ և միջին դպրոցների լրագրողները: Մենք սկզբում երգեցինք մեր երգը, հետո սկսեցինք խոսել Նոր ռադիոի ճանապարհի մասին: Պատմելուց հետո մեզ սկսեցին հարցեր տալ, մենք հարցերին պատասխանեցինք, հետո ներկա գտնվեցինք ընկեր Հռիփսիմեի կլոր սեանին, որը տեղի էր ունեցել մերից հետո: Այնուհետև հարցազրույց վարեցինք ներկա գտնվող ծնողների հետ: Լսեք ռադիոնն այստեղ: Այսօրը անցավ բովանդակալից և հետաքրքիր:

Рубрика: Ուսումնական ձմեռ

Ճամբարային 7-րդ օր

 

172

Այսօր ճամբարային 7-րդ օրն է: Այսօր մենք ընդհանուր պարապմունքից հետո բարձրացանք մեր դասասենյակ և լրացրեցինք դիջիտեքի հայտը:Այնուհետև ներկա եղանք Ընկեր Անիի և ընկեր Տիգրանի կլոր սեղաններին, որոնք տեղի էին ունենում իրար ետևից: Ընկեր Տիգրանը խոսում էր կայքերի, ինտերնետի, համացանցի մասին, իսկ ընկեր Անին կինոֆոտոյի մասին:Հետո եկանք մեր դպրոց, պատրաստվեցինք համերգին՝ հագնվեցինք, փորձ արեցինք և իջանք Մայր դպրոց: Այսօր շատ ուսուցանող օր էր իմ համար և շատ հետաքրքիր: