Рубрика: Ուսումնական ճամբորդություններ

Խաղողի և գինու նախագծի շրջանակենրում․․․

Քանի որ մենք մեր ջոկատով իրականացնում ենք միջառարկայական նախագիծ՝ <<Գինու քիմիան>>։ Մենք մեր կրթահամալիրում ունենք գինու լաբորատորիա։ Խաղողի և գինու դպրոց հունիսյան նախագծի շրջանակներում կազմակերպել ենք այց «Armenia Wine» գինու գործարանը Աշտարակում։ Ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ մինչ այցը տեղեկություններ հավաքել գործարանի մասին։

Ահա «Armenia Wine» գինու գործարանի նշանը՝

Armenian wine

Վերջերս մայիսի 20-ին «Արմենիա Վայն» գինին այնցելեց նաև Լոնդոն: «Արմենիա Վայն»-ի ֆեյսբուքային էջում գրանցվեց այսպիսի պատում`

«Այսօր Լոնդոնում հազարավոր այցելուների առջև իր դռները բացեց գինիների և ալկոհոլային խմիչքների London Wine Fair 2019 միջազգային ցուցահանդեսը։

Հենց այս պահին հայկական տերրուարի յուրահատուկ համն ու հոտն արտահայտող անզուգական գինիներն, ի դեմս «Արմենիա Վայն» ընկերության, կրկին գրավում են այցելուների ուշադրությունը։

Լոնդոնն «Արմենիա Վայն» է խմում․․․🍷»

Рубрика: Ուսումնական ճամբորդություններ

Խոր Վիրապ

maxresdefault

Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։

13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին և այլն։

1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։

Рубрика: Ուսումնական ճամբորդություններ

Ուսումնական Շիրակ. 8-1Օ.O2.2O19

amasia

Եռօրյա մարզական-հայրենագիտական ճամբար Շիրակի մարզ՝ Կապսի ձորում:

Քարտեզագրող՝ Մարի Աղայան

Պատասխանատուներ՝ Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան:

Մասնակիցներ — Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիներ, Միջին դպրոց

Ժամանակը — 8-10.02.2019

Նպատակ— Սովորող-սովորեցնող, մարզական-հայրենագիտական-լրատվական

Читать далее «Ուսումնական Շիրակ. 8-1Օ.O2.2O19»

Рубрика: Ուսումնական ճամբորդություններ

Շիրակի մարզ. տեղեկություն

450px-Shirak-vector.svg

Շիրակի մարզ. մարզ Հայաստանի հանրապետությունում: Վարչական կենտրոնը Գյումրի քաղաքն է: Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։

Օգտակար հանածոններ`

Մարզում լայն տարածում  ունեն  տուֆը,  պեմզան,  բազալտը,  անդեզիտը, կրաքարը,  պեռլիտը,  հրաբխային խարամն ու մոխիրը, զանազան կավերը և շատ ուրիշ շինանյութեր: Շինանյութերի մեջ առաջնակարգ նշանակություն ունի տուֆը, որի պաշարներով հանրապետության մարզերի մեջ գրավում է առաջին տեղը: Շիրակի մարզում առավել հայտնի են Արթիկի, Անիպեմզայի, Պեմզաշենի և Գյումրիի տուֆի հանքավայրերը:

Կլիմա

Կլիման ցուրտ լեռնային է, լավ արտահայտված վերընթաց գոտիականությամբ։ Հունվարի միջին ջերմաստիճանը հյուսիսում -12 °C է, հարավում՝ -6 °C, հուլիսինը համապատասխանաբար՝ 12 °C և 20 °C (առավելագույնը՝ 36 °C)։ Աշոցքի սարահարթում է Հայաստանի Հանրապետության ամենացուրտ վայրը՝ Պաղակն է (նվազագույն ջերմաստիճանը՝ -42 °C)։ Ձմռանը կլիմայի ձևավորման վրա որոշակի է Կարսի անտիցիկլոնի ազդեցությունը։ Տարվա ցուրտ ժամանակաշրջանին բնորոշ են կայուն ձնածածկույթը, ձնաբքերն ու մառախուղը, ամռանը՝ ամպրոպները։ Տարեկան տեղումները 450-900 մմ են։ Տարվա ընթացքում ամպամած օրերի առավել մեծ քանակ նկատվում է դեկտեմբեր և հունվար ամիսներին:

Գետեր

Տարածքում կազմավորվում և սկիզբ է առնում Ախուրյան գետը՝ Կարախան, Գյումրի, Կարկաչուն, Աշոցքվտակներով։ Արագածի լանջերի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում և Ախուրյանի վտակներին են միախառնվում Մանթաշ, Գեղաձոր և այլ գետակներ։ Ախուրյան գետը համարվում է Շիրակի մարզի ջրային հիմնական զարկերակը: Գետի ընդհանուր երկարությունը 186 կմ է, որից Շիրակի մարզում` մոտ 105 կմ։ Ախուրյան գետը համարվում է Արաքսի ձախակողմյան վտակը, այն սկիզբ է առնում Արփի լճից, մոտ 70 կմ երկարությամբ, գետն ամբողջովին հոսում է մարզի տարածքով, որից հետո միջին և ստորին հոսանքներում սահմանային գետ է Թուրքիայի և Հայաստանի միջև։ Մարմարաշեն գյուղի մոտ ընդունում է Կարս գետը։ Այն ունի 139 կմ երկարություն։ Ախուրյանի համակարգը կազմված է 227 գետակներից։ Ախուրյանն ունի խառը սնուցում։ Սկիզբ առնելով Արփի լճի ջրամբարից` գետն իր հոսանքի ճանապարհին սնվում է նաև ձնհալքի, անձրևների և ստորերկրյա ջրերով։ Գետի ձախակողմյան վտակներից է համարվում Կարկաչունը։

Կենդանական աշխարհ

Աշխարհագրական դիրքի առումով Շիրակի մարզն ընկած է Կովկասյան և Փոքրասիական կենդանաաշխարհագրական մարզերի միջև: Կենդանական աշխարհի բազմազանությունն կապված է բուսականության բազմազանությամբ: Որոշ կենդանիներ, իրենց շարժունականության շնորհիվ, հանդիպում են գրեթե բոլոր գոտիներում: Դրանցից են նապաստակը, գայլը, աղվեսը, դաշտամուկը, աքիսը և այլն: Կենդանիների որոշ տեսակներ էլ փոփոխվում են ըստ վերընթաց գոտիների:

Շատակեր Շարայի մասին`

Շարան ըստ Մովսես Խորենացու Արամայիսի որդին, Արամանյակի թոռը, Հայկ Աղեղնավորի ծոռը, Երաստի և Ամասիայի եղբայրը։ Հայրը շատակեր Շարային տվել է Արագած լեռան հյուսիսում գտնվող արգավանդ դաշտավայրը և նա իր ողջ ընտանիքով բնակվել է այնտեղ։ Գավառը հետագայում կոչվել է Շիրակ: Այդ օրվանից հայ բանահյուսության մեջ Շարայի շատակերության մասին պահպանվել է հետևյալ առածը.

<<Թէ քո Շարայի որկոր է` մեր Շիրակայ ամբարքն չենք (Եթե դու Շարայի փորն ունես, ապա մենք Շիրակի ամբարները չունենք)։>>

Ղեկավար անձինք

Շիրակի մարզի մարզպետներն եղել.

  • Արարատ Գոմցյան 1996–1999
  • Ֆելիքս Փիրումյան 1999–2003
  • Ռոմիկ Մանուկյան 2003–2007
  • Լիդա Նանյան 2007–2010
  • Աշոտ Գիզիրյան 2010–2013
  • Ֆելիքս Ցոլակյան 2013 -2016
  • Հովսեփ Սիմոնյան 2016 -2018
  • Կարեն Սարուխանյան-2018
Рубрика: Ուսումնական ճամբորդություններ

2 օր Արտաբույնքցիների հետ…

Նոյեմբերի 8-ին մեր դպրոց եկան Արտաբույնք գյուղի աղջիկների և տղաների ֆուտբոլային թմերը մեր դպրոցի թմերի դեմ մրցելու նպատակով, բայց քանի որ մենք չէինք կարող եզրափակվել մեկ ֆուտբոլային մրցաշարով, մենք ունեինք հատուկ ծրագիր: Ըստ ծրագրի առաջին օրը մենք միասին պետք է գնայինք Երևանով շրջելու: Ընկեր Նառան նրանց դիմավորեց երեկոյան ժամը 5:00, որից հետո նրանք տեղավորվեցինք մեր հյուրատանը: Ժամը 7:00 ես, Մոնիկան և Նորան նրանց սպասում էին դպրոցի դիմացը, որպեսզի շարժվեինք: Մենք գնացինք հանրապետության հրապարակ, որից հետո շարժվեցինք դեպի Կարապի լիճ Հյուսիսային պողոտայով: Շրջելու ընթացքում մենք նկարվում էին և զուգահեռ ծանոթանում մեր հակառակորդ-ընկերների հետ: Ես, Մոնիկան և Նորան հնարավորինս չափ պատմեցինք մեր դպրոցի առորիայի մասին, որից նրանք հիացած էին: Ոչ պակաս հետաքրքրությամբ նրանք պատմեցին իրենց դպրոցի մասին:

45841807_10217784632670215_6941050922843766784_n

Մենք նրանց ծանոթեցրեցինք մեր <<Չաչանակ TV>>-ի հետ: Ես ցանկացա իմանալ նրանց կարծիքը մեր աշխատանքների մասին և նրանք ինձ զգուշացրեցին մեր սխալների մաիսն, թե ինչեն կարծում, ինչքանով է հաջող ստացվում այն և այլն:

Հաջորդ օրը մենք Նրանց հանդիպեցինք արդեն Մայր դպրոցում միասին ընդհանուր պարապունք անելու համար: Ընդհանուր պարապունքից հետո ես, Շուշանը, Սաթենիկը, Արթենին, ընկեր Ագապին և ընկեր Գոհարը սկսեցինք պատրաստել լավաշի խմոր, որից պետք է թխեինք լավաշ: Գոծը անելու ընթացքում մենք ոգևորված չէինք և որպեսզի ուշքի գայինք, ինչպես նաև մեր խմորը սիրով լի լիներ մենք հրավիրեցինք ընկեր Աննային, որպեսի նա մեզ հետ միասին երգի: Խմորի պատրաստումը անցավ շատ հետաքրքիր: Պատրաստելուց հետո մեզ հարկավոր էր խմորը հանգիստ թողներ և որպեսզի մենք զբաղմունք ունենանք շրջեցինք մեր մարզական սրահներով: Եղանք ամեն տեղ` և’ կրակեցինք նետաձգությանը, և’ թենիս խաղացինք, և’ բասկետբոլ, և’ հրաձգույթան սրահում կրակեցինք: Այսքանից հետո մենք ամբողջովին պատրաստ էինք մրցմանը:

Это слайд-шоу требует JavaScript.

Մեր մրցաշարում աղջիկների թմերը հաղթող չունեցավ, քանի որ հաշիվը 0:0 ավարտվեց, բայց Արտաբույնքի տղաների թիմը կարողացավ մեր տղաների թմին հաղթել 4:1 հաշվով: Այսպես ուրախ և ոգևորված մենք գնացինք լավաշ թխելու: Թխելը շատ հետաքրքիր էր: Ընկեր Ագապին, որպես վարպետ մեզ ասաց մի քանի գաղտնիք լավաշ թխելու մասին, բայց ես չեմ կարող այդ գաղտնիքները ձեզ ներկայացնել, քանի որ դրանք գաղտնիներ են, բայց ովքեր կցանկանան մեր հետ միասին լավաշ թխել, կկարողանան իմանալ այդ գաղտքնիքները: Լավաշը շատ համեղ էր ստացվում: Ընկեր Ագապին մեզ պատմեց մի ադաթի մասին, որը ասում է, որ առաջին թխած լավաշը պետք է տալ կենդանիներին, այդ պատճառով մենք մեր առաջին լավաշը ամբողջությամբ կերակրեցինք մեր ագարակի կենդանիներին: Մյուս լավաշներով մենք պատրաստեցինք ֆիրմային բրդուճները, որը մեդիաուրբաթին հյուրասիրեցինք հյուրերին: Այսպես հետաքրքիր անցավ երկու օրը Արտաբույնքցիների հետ…:

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Ուսումնական ճամբորդություններ

Դեպի «Նաիրիան»…

Это слайд-шоу требует JavaScript.

Հոկտեմբերի 25-ին ես, իմ դասընկերուհիները և ընկեր Գոհարը մեկնեցինք «Նաիրիան» կոսմետիկայի արտադրամաս, որտեղ պետք է ծանոթանայինք նրանց ապրանքների և դրանք արտադրելու ձևերի հետ: Այնտեղ մեզ դիմավորեց էքսկուրսավար ընկեր Սահականուշը, ով ամբողջ օրը մեզ հետ անց կացրեց: Եղանակը մռայլ էր և անձրևոտ, բայց դա մեզ չխանգարեց դիտել և հասկանալ բույսերի նեխումը, վերարտադրությունը և այլն: Ինձ հետաքրքրող փաստերից մեկն այն էր, որ նրանք ընտրել են կոնկրետ գյուղ և կոնկրետ բարձրություն`ծովի մակարդակից 3500մ բարձրությունը, որպեսզի բույսերը և ծաղիկները ավելի արագ և ավելի առողջ աճեն: Ընկեր Սահականուշը եմզ ցույց տվեց լաբորատորիան որտեղ արտադրվում է կոսմետիկան և մեզ նվիրեցին օճառներ տարբեր տեսակի և եղունգի քսելի, որը ավելի առողջ և գեղեցիկ է պահում ձեր եղունգները: Ինձ շատ դուր եկավ Նաիրիանի կարգախոսը որտեղ ասվում է. «Մեր մտքում ձեր գեղեցկությունն է, մեր սրտում` ձեր առողջությունը «: Քանի որ դրսում ցուրտ էր և ոչ միայն այդ բատճառով, այլ որպես հյուրասիրություն մեզ հյուրասիրեցին իրենց բույսերից պատրաստված բույսերից թեյ և թխվածքաբլիթներ: Մենք անց կացրեցինք հիանալի օր «Նաիրիանի» հետ և դուրս եկանք այնտեղից հիանալի տրամադրությամբ և նվերներով:

Рубрика: Ուսումնական ճամբորդություններ

Դեպի Կաթնաղբյուր, գյուղ Ակունք, Պողոս-Պետրոս մատուռ-սրբավայր, գյուղ Արամուս…

Հոկտեմբերի 23-ին, ես, ընկերներս, ընկեր Լուսինեն և ընկեր Սեդան առավոտյան, ժամը 9:30 դպրոցից շարժվեցինք դեպի գյուղ Կաթնաղբյուր գյուղ, որտեղ պետք է տեսնեինք հայաստանյան սկզբաղբյուրը, որտեղից ջուր են ստանում Երևանի մի քանի համայնքներն ու Կաթնաղբյուրի շրջակա գյուղերը։ Մուտքի մոտ մեզ դիմավորեց տարածքը պահպանող ոստիկանը, ով էլ դրանից հետո ուղեկցեց մեզ դեպի սկզբնաղբյուրներ։ Սկզբնաղբյուրները գտնվում էին մեծ այգու մեջ, որտեղ կարելի է շրջել և վայելել գեղեցիկ աշունը։ Ցավոք սրտի մեզ թույլ չտվեցին նկարել սզբնաղբյուրը, բայց մենք կարողացանք լուսանկարվել այգում։ 

 

Это слайд-шоу требует JavaScript.

Մենք իմացանք, որ լեռից ինջնող ջրի մեջ չեն լցնում ոչ մի քիմիական նյութ, միայն ավելացնում են շատ քիչ քանակությամբ քլոր, որպեսզի  խողովակների ժամգը չթունավորի ջուրը և ավելի անվտանգ լինի այն խմելը: Մեզ թույլ տվեցին խմել մաքուր աղբյուրից հոսող ջուրը`առանց քլորի: Ես կարող եմ ասել, որ քլորը մի քիչ քաղցրացնում է ջուրը և այն ունենում է որոշակի համ, իսկ մաքուր ջուրը այդքան քաղցր չէ, ինչքան ծորակից հոսացող ջուրը: Այսպիսով, այնտեղից դուրս գալուց հետո մենք գնացինք դեպի Պողոս-Պետրոս մատուռ սրբավայրը, որը գտմվում էր Հատիս լեռան լանջին: Մենք ավտոմեքենայից իջանք առաջին մատուռի մոտ և որոշեցինք ոտքով բարձրանալ սարը: Երկրորդ մատուռը գտնվում էր մեջտեղում, իսկ մենք բարձրացանք մատուռից էլ վերև: Այնտեղից երևում էին մի քանի քարանձավներ, մոտակա գյուղերը, ցորենի այրված արտերը… Մենք հիացած էինք այդ տեսարանով:  Կար նաև շատ նեղ արահետ, որը տանում էր դեպի գյուղերը, բայց մեր ժամանակը սուղ էր այդ պատճառով մենք որոշեցինք մի ուրիշ օր գալ այնտեղ և բարձրանալ Հատիսի գագաթը։ 

 

Это слайд-шоу требует JavaScript.

Ետ վերադառնալով մեքենա մենք շարժվեցինք դեպի Արամուս գյուղը: Այնտեղ մենք հյուր էինք <<Արեգակ>> պարային համույնթին, որի սրահում էլ արամուսցիների հետ պարեցինք մեր ազգային  պարերը և ներկայացրեցինք մեր դպրոցը: Մեր ազատությամբ ու անկաշկանդ վարմունքով հիացրել էին բոլոր ներկաներին։ Մենք նրանց հրավիրեցինք մեր դպրոց մասնակից լինելու մեդիա ուրաբթ պարապմունքին։ Ես շատ եմ ցանկանում տեսնել նրանց պարերը մեր դպրոցում: Այսպես էլ, Արամուս գյուղով ավարտվեց մեր հիանալի օրը… 

Рубрика: Հայոց լեզու 6, Ուսումնական ճամբորդություններ, Չաչանակ

Մինչև Առավոտը Շանթում և Շանթի եթերից հետո…

20180601_102527-e1527854087125-169x300 20180601_100130-e1527853961295-169x300 20180601_114558-300x169

Ահա և եկավ ժամանակը, երբ մեր Չաչանակ TV-ին հասավ Շանթի ՀՏ: Այս տեսանյութում դուք կտեսնեք, թե ինչ էր կատարվում Չաչանակների մոտ մինչև եթերը և եթերից հետո:

Մինչև Առավոտը Շանթում`

Շանթի եթերից հետո…

Рубрика: Ուսումնական ճամբորդություններ

Հավաքում ենք բանջար Ծաղկազարդի համար… Ճամփորդություն դեպի Աշտարակ…

Ահա և եկավ Ծաղկազարդի նախօրեն, երբ մենք պետք է գնանք  բանջար հավաքելու, որպեսզի Ծաղկազարդի բրդուճներ պատրաստենք: Եկավ շաբաթ օրը, և մենք նստեցինք ավտոբուս: Մեզ հետ էին ընկեր Գոհարը, ընկեր Հասմիկը, ընկեր Աննան և մոտավորապես 10 սովորող, որոնցից մենակ 2-ն էին տղա, այն էլ զույգ եղբայրներ: Երկար գնացինք, թե կարճ, չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ վերջում հասանք Աշտարակ քաղաքի Սբ. Մարիանե եկեղեցի: Այնտեղ եկեղեցու մեջ մենք երգում էինք հոգևոր երգեր: Մեր ձայնը լսեց այնտեղի քահանան և մոտեցավ մեզ: Նա մեզ շատ հետաքրքիր տոների մասին պատմեց: Եվ ինչը ինձ զարմացրեց, որ հենց նա էլ մեզ հարցեր տվեց: Լավն այն է, որ ես հասցրեցի մեր խոսակցությունը ձայնագրել: Այն ներկայացնում եմ ձեզ: Նշեմ նաև, որ ես այս խոսակցությունը մոնտաժ չեմ արել, այլ ուզում եմ,  այն ամբողջությամբ լսեք:

Եվ այպես մենք շատ հետաքրքիր թեմաների շուրջ խոսեցինք նրա հետ: Մենք նրան խոստացանք հրավիրել մեր դպրոց և պատրաստել նրա համար ավանդական ուտեստներ, քանի որ այդ թեման նրան շատ էր հետաքրքրում: Մենք կարողացանք կապ հաստատել նրա հետ Facebook-յան էջում և շարժվեցինք առաջ: Մենք իջանք դեպի գետը: Գնացինք ոչ սովորական ճանապարհով, այլ մի կնոջ այգով, որը այնտեղ էր գտնվում: Նրա բակը այնքան գեղեցիկ էր և մեծ, որ մենք որոշեցինք այնտեղ նախաճաշել: Այնտեղ էինք մոտավորապես 2 ժամ: Հավաքեցինք շատ բանջար, (բայց ոչ այդ կնոջ այգուց): Ասեմ նաև, որ շատ անսպասելի էր այնտեղից ժենգյալի համար նախատեսված կանաչիներ գտնել: Այնտեղ շատ-շատ էր աճում եղինջը, և ամբողջ 2 ժամը ես և ընկեր Աննան հավաքում էինք: Ես ձեռնոցներ ունեի, որի շնորհիվ գործն ավելի հեշտացավ և’ իմ համար, և’ ընկեր Աննայի համար: Այսպես մենք այնտեղից հավաքեցինք շատ-շատ եղինջ և մի քանի ուրիշ տսակի կանաչիներ: Բանջարները մենք դրեցինք ավտոբուսի մեջ և շարունակեցինք մեր ճանապարհը, քանի որ այնտեղի բանջարը մեր համար քիչ էր: Մենք գնացինք-գնացինք և հասանք մի այգի, որը շատ գեղեցիկ էր: Ես, Շուշանը և ընկեր Գոհարը գնանցինք նայելու, թե արդյոք այնտեղ բանջար կա, բայց այնտեղ մենակ հիանալի լռություն էր և ծառեր: Եվ այպես մենք շարունակեցինք մեր ճանապարհը մինչև հասանք Քացախ գետի մոտ, բայց այնտեղ էլ ոչինչ չգտանք: Եվ այսպես մենք այնքան շրջեցինք մինչև հասանք մի այգի, որտեղ լիքն էր սինձը: Մենք այնտեղ մնացինք 2 ժամ և հավաքեցինք այն ամենը ինչը որ մեզ հետաքրքրում էր: Ահա և տեսանյութը որտեղ մենք հավաքում ենք բանջար:

Մենք այնտեղ և’ պարեցինք, և’ հավաքեցինք, և’ ուրախացանք: Նկարեցինք շատ գեղեցիկ նկարներ: Ահա այդ նկարները և մեզանից գոհ վերադարձանք Երևան:

 

 

Это слайд-шоу требует JavaScript.

Այս ամենի 5/6 մասը չպլանավորած էր և անսպասելի: Բայց ի վերջո մեզ հաջողվեց  հավաքել այն ինչը-որ մեզ պետք էր: Կային նաև այնպիսզի դեպքեր, որոնք անսպասելի էին: Օրինակ, երբ եղբայրներից մեկի` Հայկի ատամը վարունգ ուտելուց ընկավ, կամ երբ Շուշանը ընկել էր շների ետևից: Այսպիսի ճամփորդություններ պետք է հաճախ լինեն, որպեսզի երեխաները կարողանան սովորել նորություններ: