Рубрика: Չաչանակ, Գրականություն 7

Դասամիջոցի փոփոխություն․ Չաչանակ TV

download

Ըատ նախագծի, Մայիսյան հավաքի շրջանակներում 15․05-ին պետք է տեղի ունենար Չաչանակների կլոր սեղանը դասամիջոցի փոփոխման հարցով։ Կլոր սեղանին ներկա էին Տիար Բլեյանը, Էրիկ Թելունցը, ում մտահղացումն էր փոխել դասամիջոցի ժամերը։ Մինչև կլոր սեղանը մենք մի փոքրիկ խոսաքցություն ունեցանք Էրիկ Թելունցի հետ, որտեղից էլ որ պարզեցինք, որ դասամիջոցի փոփոխման միտքը թերի է իրականացվել։ Նրա գաղափարն էր փոփոխել միայն 2-րդ դասաժամի դասամիջոցըւ և դարձնել այն 10 րոպե, իսկ 20 րոպեանոց դասամիջոցի մասին խոսաքցություն չկար։ Էրիկ Թելունցի միտքը բոլորը հավանեցին, բայց պարզվեց, որ երկարօրյայի ժամերին կխանգարի այդ փոփոխությունը և հենց այդ պատճառով էլ այնպես դարձավ,  որ 10 րոպեանոց դասամիջոցը մնաց, բայց միայն 20 րոպեանոցի հաշվին։ Ինչպես այրդեն գիտեք, այդ տարբերակը սովորողների և դասավանդողների մեծամասնությանը հարմար չէր, հենց այդ պատճոռով էլ կազմակերպվեց կլոր սեղանը։ Կլոր սեղանի ընթացքում մենք ներկայացրեցինք մեր ուսումնասիրությունը մասնակիցներին և առաջարկեցինք վերադարձնել կամ փոփոխել նոր կարգը։ Քննարկման արդյունքում որոշվեց վերադարձնել անցած կարգը, բայց առաջացավ մեկ այլ հարց։ 4-5 դասարանցիների համար ավելի հարմար է 10 րոպեանոց դասամիջոցը դպրոցից դպրոց գնալու համար։ Որոշ ժամանակ անց ընդունվեց այդպիսի փոփոխություն, որ 2+րդ դասաժամի 10 րոպեանոց դասամիջոցը մնում է, իսկ 20 րոպեանոց երկար դասամիջոցը փոփոխման չի ենթարկվում։ Կրկին ուզում եմ նորհակալություն հայտնել բոլոր հարցաթերթիկի մասնակիցներին մասնակցության և աջակցության համար, քանի որ սա ոչ միայն Չաչանակների «հաղթանակն է» այլ նաև նրանց։

Реклама
Рубрика: Հայոց լեզու 7, Չաչանակ

Ուսումնական նախագիծ․ Դասամիջոցի փոփոխություն․ Կլոր սեղան

Ինչպես արդեն շատերը գիտեն, վերջերս Չաչանակներով սկսեցինք մի նախագիծ, որի շրջանակներում սովորողների հետ քննարկում էինք դասամիջոցի փոփոխությունը, որի ընթացքը արդեն մեկ տարի է տիրում է կրթահամալիրում։ Նախագիծը սկսելով միտք ունեինք, իհարկե շատ սովորողների համաձայնությունը ստանալուց հետո,վերադարձնել դասամիջոցի հին ձևը և կարգը։ Սովորողների հետ Չաչանակ TV-ով քննարկում էինք երկարացված 10 րոպեանոց և կրճատված՝ 15 րոպեանոց դասամիջոցների առավելությունները և թերությունները։

1.

2.

Բազմաթիվ ուսուցիչների, սովորողների ակտիվ մասնակցությունից և հետաքրքրությունից ելնելով՝ կկազմակերպվի կլոր սեղան՝ 15․05․2019,  ժամը 11։00, «Տիգրան Հայրապետյան» գրադարանում, որը հիմնված կլինի մեր կազմած ուսումնասիրություն թերթիկի,  արդյունքների և սովորողների արձագանքների վրա։ Քննարկումը կլինի տիար Բլեյանի, Էրիկ Թելունցի, այլ սովորողների և ուսուցիչների մասնակցությամբ։

Рубрика: Չաչանակ

Պեղում ենք Հայկական խաղող․․․

Ֆոտոշար՝ Կարինե Գոմցյան

Это слайд-шоу требует JavaScript.

Նախագծային շաբաթվա ընթացքում ստեղծեցինք մի նախագիծ, որի շրջանակներում պետք է պեղեինք հին Հայկական սորտի խաղողներ, որոնք արդեն ոչնչացել են։ Նախագծի ընթացքը կարող եք տեսնել այստեղ՝

Նախագծի ձևակերպումը՝ այստեղ

Рубрика: Չաչանակ

Չաչանակ TV

Թեմա`Դասամիջոց

Նպատակ`Քննարկելու ենք 10 րոպեանոց դասամիջոցի դրական և բացասական կողմերը: Ցանկանում ենք կրկին դարձնել երկար դասամիջոցը 20 րոպե: Կիմանանք երեխաների կարծիքը, արդյոք այսպես լավ է, թե նրանք էլ կցանկանան փոփոխել այն:

Նախագծի սկիզբը`27.02.2019թ

Ավարտը և ցուցադրումը`