Рубрика: Պատմություն 6

Պատմություն դաս. աշ.

  1. Պատմեք I-III դարերի հայկական իրականության մասին;
  2. Թվարկեք «Ժամանակ անիշխանության» պատճառները և հետևանքները;
    Քանի որ Հայաստանում մ. թ. 66թ.-ից իշխում էին Պարթև Արշակունիները երկար տարի Հայաստանը Պարսկաստանի բարեկամն էր: Պարսկաստանում 226թ.-ին Արտաշիրը Տիզբոնում իրեն թագադրում և կոչում է Իրանի շահ և հիմք է դնում նոր դինաստիայի, որը կոչվում է Սասանյան: Նրանց ժամանակ խիստ զարգանում է զրադաշտական կրոնը, որի հետևանքով հոգևորականները ունենում են բացառիկ դեր պետության ներսում: Սասանյանները ի տարբերություն Արշակունիների սկսեցին Հռոմի դեմ վարել հարցակվողական պատերազմներ: Նրանք ձկտում էին Հռոմին դուրս քշել Արևելքից: Նրանք սկզբից ևեթ անհաշտ թշնամական դիրք են գրավում Հայաստանի նկատմամբ, որովհետև նրանք Հայաստանւոմ իշխող Արշակունիներին համարում էին իրենց արքայատոհմի հակառակորդներ: Նրանք ձկտում էին նվաճել Հայաստանը, դարձնել Պարսկական մաս: Սասանյան դինաստիայի հաստատումը Պարսկաստանում քաղաքական ու մշակույթային տեսանկյունից լուրջ հետևանաքներ է ունենում Հայաստանի համար: Հայաստանը ստիպված էր իր անկախության համար մղել պայքար և ձկտել մտերմանալ Հեռոմեական կայսրության հետ: Հնուց Հայկական մշակույթը և հեթանոսական կրոնը սերծ կապված էր Իրանական կրոնի հետ: Սակայն Սասանյան պարսկաստանի և Հայաստանի մինջև առաջացած անհաստ թշնամության պայմաններում այդ կապերը հաճախ խանգարում ու թուլացնում էին հայ ժողովրդի միասնությունը: Այս պայքարում իրենց դիրքերը ամրապնդելու նպատակով Հայաստանը կրոնական և մշակույթային տեսակետից աստիճանաբար հեռանում է Իրանից ու մերձենում Հռոմին և Արևմուտքի երկրներին: Սասանյան դինաստիայի հաստատումը պարսկաստանում ունենում է նաև այն հետևանքը, որ Անդրկովկասի ժողովրդները`Հայերը, Աղվանները, Վրացիները քաղաքականապես ու մշակույթով ավելի սերծ կերպով մոտենում են իրար, քանի որ Սասանյանները սկսում են սպառնալ ոչ միայն Հայաստանի այլև Վրաստանի անկախությանը: Հայաստանը մենակ մնալով Պարսկաստանի դեմ 252թ.-ին թագավոր Տրդատը փախչում է Հռոմ: Շապուհ I-ը նվաճելով Հայաստանը այնտեղ սկսում է թագավոր նշանակել իրեն դրածոներին: Նվաճելով Հայաստանը և քանի որ Պարսկաստանում ուժեղացել էր զրադաշտական կրոնը նա Հայաստան է բերում քրմերին և ստիպում է Հայերին ընդունել կրակապաշտություն, որի պատճառով էլ սկսում են ավերել Հայկական աստվածների տաճարները, բայց այդ տարիներին գահ է բարձրանում Պարթևների ձեռքով սպանված Խոսրով II-ի որդի Տրդատը, որի օրոք Հայաստանը կամաց-կամաց հզորանում է և կնքվում է Մձբինի պայմանագիրը և արդեն Հայաստանը կանգնում է Քրիստոնեությունը պետական կրոն հրչակելու ճանապարհին: Սասանյանների իշխանության տարիները Հայաստանում կոչվեցին <<Ժամանակ անիշխանույթան>>
  3. Շարադրեք Տրդատ Ա և Տրդատ Գ արքաների համեմատական բնութագիրը:
    Տրդատ I-ը Արշակունիներից էր, որը 66թ.-ին դարձավ հայոց թագավոր և թագ ստացավ Մերոնի կողմից և նրա օրոք Հայաստանը ունեցավ նոր արքայատոհմ`Արշակունիների արքայատոհմը: Տրդատ Ա-ը ի տարբերություն Տրդատ Գ-ին Պարթև Արշակունի էր, իսկ Տրդատ Գ-ն Հայ Արշակունիներից էր: Տրդատ I-ը վերանորոգում է Արտաշատ մայրաքաղաքը վերակառուցում է Գառնիի բերդը հետևում է Հայոց կրոնին և հայ օրենքներին, որով սիրելի է դառնում հայերի համար: Նրա օրոք կախված Հռնդայի պայմանագրից Հայաստանում, որոշ ժամանակ տիրում է հանգստություն և մինջև 100թ.-ը Հայաստանը նրա օրոք զարգացել է և եղել է ինքնուրույն երկիր, հակառակ Վաղարշի, որը ցանկանում էր Հայաստանը դարձնել Պարսկական մաս: Տրտադ III-ի ժամանակ ավերվում են Հայկական բոլոր հին աստվածներին նվիրված տաճարները: Պարտադրվեց ընդունել Քրիստոնեություն: Տրդատ I-ը մոտ էր Հռոմի հետ և նրա ժամանակ հայ-պարթևական մշակույթը ուներ որոշակի սերծ կապեր: Տրդատ III-ի ժամանակ Պարսկաստանում Սասանյաններն էին և Հայ մշակույթը ու կրոնը ամբողջ կերպով հեռացվել էր Պարսկական մշակույթից և մոտեցել էր Հռոմին: Տրդատ I-ի ժամանակ հայերը Պարթևների դեմ ազատագրական պայքար չէին մղում, իսկ Տրդատ III-ի ժամանակ կար այդ պայքարը, որը նշանակում է, որ Տրդատ I-ը փորձում էր պահել իր ժողովուրդը ապահով, քան Տրդատ III-ը: Տրդատ I-ը գահ էր բարձրացել Պարթևների կողմից, իսկ Տրդատ III-ը Հռոմի կողմից և 298թ.-ին Պարթևների հետ կնքում է պայմանագիր Տրդատ III-ի օրոք վերականգնվեցին հայ նախարարական տները, ստացան իրենց նախքին իրավունքները: Ըստ իմ անցածի և կարդացածի կարող եմ ասել, թե’ Տրդատ I-ը, և թե’ Տրդատ III-ը երկրի համար արել են այն ամենը ինչը թելադրում էր ժամանակը: Ինձ համար ամենալավը համարվումէ  Տրդատ III-ը, որի ժողովուրդը կոչել է նաև Մեծ, նա եղել է շատ ներող, արդարամիտ և լավ դիվանագետ արքա: Նա կարողացել է ներել իր հորը սպանողին և կարողացել է հասկանալ, որ նոր կրոնով կմիավորի ժողովրդին և այն կդառնա իր ժողովրդի պահապանը և համախմբողը ամբողջ պատմության և դարերի ընթացքում ինչը ես տեսնում են այժմ: 
  4. Սահմանեք I-III դարերի հայոց պատմության հիմնական հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:
    1. Դրածո արքաներ-2-52թթ.-ների հայոց գահին նշանակված օտար ազգի թագավորներ, որոնց դեմ դիմադրում էր հայ ժողովուրդը: 
    Ես ընտրել եմ սա, որովհետև մ. թ. սկսվել է Արտաշեսյան արքայատոհմի անկումով և Հայաստանի համրա անբարենպաստ պայամնով: 
    2. Ժամանակ անիշխանության-այն ժամանակահատվածը, երբ Պարթևստանում իշխում էին Սասանյանները և Արշակունիներին հեռացնելով գահից, գահ էին բարձրացնում իրենց ցանկացած արքաներին:
    Ես ընտրել եմ սա, որովհետև այս ժամանակ Հայաստանի համար եղել են շատ վատ պայմաններ, բայց հայրենը կարողացել են դուրս գալ այդ վիճակից:
    3. Զրադաշտականություն-կրոն Պարթևստանում, որով պաշտում էին կրակը:
    Ես ընտրել եմ սա, քանի որ սա մի կրոն էր, որը ժամանակ առ ժամանակ պարտադրվում էր նաև Հայերին:
    4.Հայ առաքելական եկեղեցի-քանի որ Հայաստանում Քրիստոնեությունը տարածել են Քրիստոսի երկու առաքյալները և մեր եկեղեցին կոչվել է առաքելական:
    Ես ընտրել եմ այս, քանի որ չնայած Քրիստոնեական եկեղեցիների անընդհատ անջատումների և տարբեր ուղություններով ընդանալու թե’ կաթոլիկ, թե’ ուղափառ Հայոց եկեղեցին մնաց միշտ առաքելական և ունեցավ իր մեկ և ուրույն ղեկավարը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

    Աղբյուրներ՝ Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ123-130

Տրդատ Գ

Գրիգոր Լուսավորիչ

Рубрика: Պատմություն 6

Կրոնը Հին աշխարհում…

Հնադարյան մարդկանց հասկացությամբ աշխարհում գոյություն ունեն ամենակարող ոգիներ` աստվածություններ: Բնության բոլոր երևույթները, ըստ հին մարդկանց, կախված էր բարի կամ չար աստվածներից: Հնում, բոլոր հին պետության կազմավորման զուգընթաց ձևավորվում և առաջանում էր նաև պաշտամունքը: Յուրաքանչյուր երկիր ուներ իրեն աստվածը, որը համարվում էր իր երկրի կամ ցեղի պաշտպանն ու հովանավորող: Յուրաքանչյուր ցեղ ուներ իր աստվածը, որին պաշտում էին ու աղոթում էին: Կամաց-կամաց առաջ եկան մարդիկ, որոնք հետևում էին աստվածների պաշտամունքին: Նրանք կոչվում էին քրմեր: Քրմերը խնամում էին տաճարներում դրված արձանները: Քրմերը մեծ մասամբ բարձր դասի մարդիկ էին: Հիմնականում աստվածները պատկերվում էին կենդանիների կերպարանքով: Ամեն մի ցեղ մտածում էր, որ առաջացել են տվյալ կենդանուց կամ թռչունից և տոտեմ դարձնելով տվյալ կենդանու մորթին կամ թռչյունի փետուրը` պատշում էին նրան:

Եգիպտոս
Քանի որ հին աշխարհի առաջին պետություններից է Եգիպտոսը, նրանք էլ ունեին իրենց աստվածները և նրանց դասակարգում էին բարի և չար մասերի: Բոլոր այս հավատալիքներում աշխարհի արարումը կապում էին աստվածենրի հետ` տարբեր ձևերով ու առասպելներով: Եգիպտոսում աստվածների վերաբերյալ պատկերացումներ կային նախնադարյան ժամանակներից: Նրանք առանձնապես պաշտում էին Ապիս եզին և Հատոր կովին: Սրբազան էին նաև ուրիշ կենադանիներ`օձը, բազեն, կատուն: Կենդանիներին պահում էին տաճարներում և մեռնելուց հետո թաղում դամբարանում: Եգիպտացիների ամենահարգի աստվածը`Ռան էր: Նրանք կարծում էին, որ երկիրը և մադրկանց, կենդանիներին և բսույսերին ստեղծել է Ռա աստվածը: ըստ նրանց, երբ Ռան բացում է աչքերը` աշխարհում լույս է լինում, երբ փակում է` գիշեր է լինում: Մարդկանց համար նա առաջացնում է հեղեղ ու կրակ: Ռաի մասին պատմում էին շատ առասպելներ, որով մարդկանց ստիպում էին զգալ սեփական անզորությունը, որը շատ ձեռնտու էր տերերին: Եգիպտական աստվածներից էր նաև Օսիրիսը` հողի և բերրիության աստվածը, նրա կինը`Իսիդան, Սեթը` չար աստվածը, որը սպանել է Օսիրիսին: Եգիպտացիները իրենց Աստվածներին պաշտում էին շատ ջերմորեն: Բոլոր աստվածների համար ունեին տոներ և զոհ մատուցելու արարողություններ: Եգիպտոսում այդ նվիրատվությունները առատորեն վայելում էին քրմերը: Այն աստիճան քրմերը հարստացան, որ վտանգավոր դարձան նույնիսկ թագավորների համար: Որպեսզի թուլացներ ուժեղ և հարուստ քրմերի ազդեցությունը, Էխնաթոն փարավոնը մտցրեց մեկ միասնական աստծու`Ափոնի պաշտամունքը: Այդ աստվածը պատկերվում էր արեգակի սկավառակի տեսքով: Էխնաթոնը հույս ուներ, թե այդ միջոցով կոչնչացնի տեղական քրմերի իշխանությունը, որոնք յուրաքանչյուր մարզում սպասավորում էին իրենց աստվծաներին: Նա ուզում էր տաճարների և քրմերի բոլոր հարստությունները կենտրոնացնել իր ձեռքում, սակայն դա կայուն չեղավ և արքայի մահից հետո վերականգնվեց նախկին կրոնը: Եգիպտացիները էլի սկսեցին պաշտել բազմաթիվ աստվածների:

Միջագետք
Միջագետքում ապրում էին շատ զարգացած ցեղեր` Շումերները, Աքադները և այլն: Ըստ Շումերների, սկզբում ո’չ երկիր կար, ո’չ երկինք: Եղել է միայն ծով: Այդ ծովը պատկերվել է Տիամադ հրեշի տեսքով և նրա դեմ պայքարելու է ելել Մարդուկ աստվածը: Նա սպանել է Տիամադին և նրա մարմինը շպրտել է: Մի մասը բարձրացել է վերև և դարձել է երկինք, իսկ մյուս կեսից առաջացել երկրի ծովերը ու գետերը: Նա երկրի վրա շաղ է տվել բույսերի սերմեր, հողից ստեղծել է կենդանիներ և մարդիկ, իսկ հետո կառուցել է տաճարներ և քաղաքներ: Շումերները միավորվելով ստեղծեցին քաղաք-պետություններ, որոնք ունեին իրենց կուլտուրան և կրոնը: Կա Գիլգամեշի մասին Շումերական պոեմը: Կիսամարդ, կիսաաստված Գիլգամեշը, որը եղել է Շումերական թագավոր, կատարել է շատ քաջագործություններ և ոչնչացրել է երկրի բոլոր չարիքները: Նա փնտրել և չի գտել անմահության գաղտնիքը: Շումերների  մոտ կա նաև ջրհեղեղի առասպելը, որը շատ նման Նոյի առասպելին, բայց դա Ութնապիշտինն էր, որը Գիլգամեշի նախնին էր: Բաբելոնի աստվածը Մարդուկն էր: Նրանք, որպես աստվածներ պաշտում էին երկնային լուսատուները`Արևը, Լուսինը և 5 մոլորակները: Մարդուկը համարվում էր բոլոր աստվածների թագավորը: Աշխարհի ստեղծման մասին Բաբելոնացիները իմացել և իրենց ձևով փոխել էին Շումերներից վերցրած առասպելը: Բաբելոնյան բանաստեղծը Մարդուկի առասպելը շարունակել է այսպես` Մարդուկը երնքում կառուցել է տաճար և Բաբելոն քաղաքը, որոնց օրինակով իբր կառուցվել է մարդուկի տաճարը: Դրա համար քրմերը փառաբանում էին Բաբելոն մայրաքաղաքը և իրենց Մարդուկ աստծուն: Նրանք պաշտում էին նաև բերրիության աստված Տամմուազին: Նրանք այս աստծո մասին ունեն առասպել, որը շատ նման էր Եգիպտական աստված Օսիրիսի առասպելին: Բաբելոնական աստվածների մասին տեղեկությունները մեծ ազդեցություն ունեցան հարևան երկրների `հատկապես Խեթերի և Հույների կրոնի վրա:

Փյունիքիա
Փյունիքիայի քաղաքական մասնատվածությունը ունեցավ իրեն հետևանքները նրա ամբողջ պատմության մեջ: Նրա կրոնը չուներ առասպելական համակարգ, ինչպես Բաբելոնյանը, որտեղ տարբեր քաղաքների աստվածներ ենթարկվում էին գլխավոր աստվածին, որի շուրջը հավաքված էր երկիրը: Փյունիքիան չկարողացավ ստեղծել այնպիսի քրմություն, որը կարողանար առաջադրել որևէ քաղաքում  գլխավոր աստված: Փյունիքիայում երկնքի աստվածը համարվում էր Փյունիքիայի քաղաքների աստվածը: Նա, ինչպես Բելը Աքքադների մոտ, ուղակի կոչվում էր Վալա, որը նշանակում էր քաղաքի թագավոր կամ աստված:

Հունաստան
Հին աշխարհի պետություններից է նաև Հունաստանը, որտեղ զարգամուն էր մշակույթը, ինչպես նաև կրոնը, որի վրա ազդեցություն ուներ Բաբելոնական կրոնը: Հունական կրոնը ձևավորվել է այն ժամանակ, երբ մարդիկ անզոր էին բնության դեմ մղված պայքարում: Աշխարհի ծագման մասին Հույները արտահայտվել են բազմաթիվ ֆանտաստիկական զրույցներում կամ առասպելներում: Հույները գտնում էին, որ հողը, ջուրը, երկինքը սկզբում անջատ չեն եղել: Եղել է քաոսային վիճակ և այդ քաոսից անջատվել է Գեա երկրի աստվածուհին և Ուրանոս երկնքի աստվածը: Նրանց որդին` Զևսը, սպանելով հորը, դարձել է բոլոր աստվածների հայրը և ապրել է բոլոր աստվածների հետ Օլիմպոս լեռան վրա: Զևսը ողջ տիեզերքը բաժանել էր իր կողմնակիցների միջև: Ինքը համարվում էր կայծակի աստվածը: Կինը`Հերան, երկնքի տիրուհին էր, եղբայրը` Պոսեյդոնը, ծովերի տիրակալն էր, Հադեսը` ստորերկրյա աշխարհի: Հունական դիցարանում կան բազմաթիվ աստվածներ, որոնց մասին պատմում են առասպելները: Կան նաև կիսաաստված հերոսներ, որոնք ծնվել են աստվածներից և մարդկանցից: Օրինակ` Հերակլեսը, Փեսևսը, Էդիպը և այլն: Հունական առասպելներն ու պոեմները պատմվում են մինչև այսօր: Հունաստանում բոլոր աստվածների պատվին կառուցվում էին տաճարներ, որտեղ դրվում էր նրանց արձանները և երկրպագում էին նրանց:

Հռոմ
Բնության մասին ունեցած նախնադարյան պատկերացումները Հռոմեացիներին դրդում էին հավատալ աստվածներին: Համարյա յուրաքանչյուր առարկա և երևույթ ուներ իր աստվածը: Գոյություն ուներ գետակի, անտառի, ճանապարհի, օջախի և այլ աստվածներ: Հողի մեջ գցած հատիկն ուներ իր աստվածը: Նույնիսկ ծաղկող և հասունացող հասկը ուներ իր առանձին աստվածը: Երեխայի կյանքը կառավարում էր 43 աստված: Օրինակ`Առաջին ճիչի, օրորոցի, 9-երորդ օրվա և այլն: Յուրաքանչյուր ընտանիք պաշտում էր իր հովանավոր նախնիների ոգիներին, որոնց կոչում էին լարեր: Նրանց պատկերը հատուկ պահարանի մեջ դրված էր լինում` տան օջախի մոտ: Եվ ճաշելիս նրանց պատկերի մոտ դրվում էր փոքրիկ ամանով ուտելիք: Տոն օրերին զարդարում էին նրանց պատկերները: Տնային աստվածներից էր նաև Պենաթները`մառանի և ընտանեկան աստվածները: Հռոմեացիները ունեին նաև ընդհանուր աստվածներ`Յանուսը` դարպասերի, Վեստան`օջախի, իսկ Հռոմում բարձրագույն աստվածն էր Յուպիտերը: Նա գլխավոր աստվածն էր: Նա հողին տալիս էր բերրիություն, երկրին լույս, անձրև: Մարսը պատերազմի աստվածն էր: Հռոմեացիների կյանքում մեծ դեր էին խաղում կրոնական ծեսերը: Պետք էր իմանալ որ աստծուն երբ դիմել, որպեսզի սխալ տեղի չունենա: Ինչպես բոլոր կրոններում, այստեղ էլ քուրմերը մեծ դեր էին խաղում: Նրանք համախմբված էին տարբեր միությունների մեջ: Նրանք զբաղվում էին դատական գործերի լավ ու վատ օրերը որոշելով, աստվածների կամքը գուշակելով: Ք. ա. IV դարից սկսած Հռոմեացիները սերտ կապ ունեին Իտալիայի Հույների հետ: Սկսվում է Հունական ավելի զարգացած կրոնի ուժեղ ազդեցությունը Հռոմեական կրոնի վրա: Հռոմեացիները աստվածներին մարդու կերպարանքով չէին պատկերացնում, բայց Հոնական կրոնի ազդեցության տալ երևան եկան աստվածների մարդանման կերպարները: Դրանից է, որ Հռոմեական դիցարանը նմանվել է Հունական դիցարանին: Հռոմեացիները ինչպես և հույները դեռևս չէին կարողանում գիտակցել բնության ու մարդկային կյանքի երևույթները: Նրանց թվում էր, թե ամեն ինչ կախված է աստվածների կամքից:

Հետագայում կամաց-կամաց աշխարհում առաջ եկավ մի նոր գաղափարախոսություն` Քրիստոնեությունը, որը պետք էր շատ երկրների համար դառնար մեկ ընդանուր կրոն: Հեթանոս և բազմաստված էին նաև Հայերը: Կային բազմաթիվ Ուրարտական աստվածներ: Գլխավոր աստվածը Խալդն էր: Որպես Հին աշխարհի պետություն, Ուրարտուն ևս ունեցել է դիցարան, որը ընդօրինակել է Հին աշխարհի մի շարք պետություններից:

Այսօր աշխարհում կան միասնական մի շարք կրոններ: Իսլամ, Քրիստոնեություն, Բուդիզմ, Սիոնիզմ, որը պաշտում են տարբեր մայրցամաքներում ապրող մարդիկ:

Ն.Ա. Կուն. << Հին Հունաստանի լեգենդներ և առասպելներ>>
Երևան 1956թ.

<<Мифологический словарь>>
Ленинград 1959г

Գ. Մ. Գալստյան <<Դիցաբանական անունների համառոտ բացատրական բառարան>>
Երևան 1966թ.

Г. Ф. Ильина, В. В. Струев, Е. М. Жуков <<Всемирная история. I том>>
Москва 1956г

Ա. Վ. Միշուլին <<ՀԻն աշխարհի պատմություն>>
Երևան, ՀայՊետՀրատ, 1950թ.

Ա. Ստեփանյան, Հ. Ավետիսյան, Ա. Քոսյան <<Համաշխարհային պատմություն. ՀԻն աշխարհ. 6-րդ դասարան>>
Երևան, Զանգակ, 2013թ.

Рубрика: Պատմություն 6

Պատմություն տն. աշ.

Կատարման ժամկետը՝ մայիս

  1. Թվարկել I-III դարերի հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները: Իրադարձությունների ընտրությունը հիմնավորել;
    1. Հայ ժողովրդի համառ դիմադրությունը Հռոմեական դրածոներին` օտարազգի արքաներին:
    Ես ընտրեցի այս, որովհետև մ. թ. արշալույսը դարձավ Արտաշեսյան թագավորական տոհմի մայրամուտը: Եվ մի քանի տասնամյակ հարևան`​ մեծ ու անկուշտ դրածոներն ուզում էին լցնել Հայկական գահի դատարկությունը: Դրա մեջ մեծ եռանդ ունեին Հռոմեական տիրակալները, որոնց դավերով Հայաստանը կորցրել էր իր քաղաքական ու տնտեսական երբեմնի հզորությունը: Հայ ժողովուրդը չէր կարող մոռանալ կատարվածը, և պատահական չէր այն համառ դիմադրությունը, որ ցույց էր տրվում Հռոմի դրածոներին` ինչ տոհմի ու ազգության էլ նրանք պատկանեին:
    2. Արշակունյաց արքայատոհմի հաստատվելը Հայոց գահին:
    Ես ընտրել եմ այս, քանի որ Հռոմի դեմ անընդհատ պայքարում էին հայերը: նրանք այդ պատճառով բարեկամություն կնքեցին հարևան Պարթևական տերության հետ: Եվ հայեը, իրենց թիկունքում ունենալով հզորացած Իրանը, որը իրենց պատնեշեց Հռոմեական կայսրությունից և հիմք ստեղծեց Արշակունյանց տոհմի ժառանգ` Տրդատի օգնությամբ վերականգնել սեփական թագավորությունը:Այդ նրանց հաջողվեց:
    3. Հռանդեայի պայմանագրի կնքելը
    Ես ընտրել եմ այս, որովհետև 63թ.-ին Հռոմը Հռանդեայում կրած պարտությունից հետո, արևելքի հրամանատար է նշանակում Կորբուլոնին`​ պատերազմելու և հաշտության բանակցություններ վարելու լիազորությանբ: 64թ.-ին Հռոմեական և Հայ -Պարթևական հրամանատարության միջև կնքվում է այս պայմանագիրը: Պայմանագիրը կնքվում է Հռոմեական բանակի պարտության վայրում` Հռանդեայում: Այս պայմանագրով Տրդատը ճանաչվել է հայոց թագավոր, վերականգնվել է Մեծ Հայքի նախկին սահմանները և ինքնուրույնությունը, հռոմեական և պարթևական զորքերը հեռացվել են Հայաստանից, Տրդատը պարտավորվել է մեկնել Հռոմ և թագ ստանալ Ներոնից:
    4. Արտաշատի վերականգնումը Ներոնի կողմից արված նվիրատվությունով:
    Սա ևս կարևոր իրադարձություն էր, որովհետև գոռոզ կայսրը, որը, հանձինս Հայաստանի, ցանկանում էր տեսնել Հռոմի պրովինցիա, մեծ շուքով դիմավորեց պարթև Արշակունի գահատոհմի ժառանգին` Հայոց արքա Տրդատին: Նա ևս մեծ տոնակատարություն կազմակերպեց և Հայոց Արտաշատ մայրաքաղաքը, որը ավերել էին Հռոմեական զինվորները, վերականգնելու համար նվիրեց 50 միլիոն դինար: Այդ փողով Արտաշատ մայրաքաղաքը դարձավ ավելի գեղեցիկ ու շքեղ:
    5. Վաղարշապատի կառուցումը:
    Ես ընտրել եմ այս, քանի որ սա ևս կարևոր իրադարձություններից մեկն էր, որովհետև 109թ.-ին` Սանատրուկ արքայի մահից հետո, դարձյալ 7 տարի Հայաստանը կռվախնձոր էր պարթևների և հռոմեացիների համար: 115թ.-ին Տրոյանոս կայսրը մտնելով Հայաստան, այն հայտարարեց Պրովինցիա, բայց նա մահացավ և Հայոց գահին տիրացավ հռոմեացիների դեմ ապստամբության ղեկավար Սանտրուկի որդի Վաղարշը: Նա մեծ ջանքեր գործադրեց երկիրը ամրապնդելու և զարգացնելու համար, դրա համար նա անձամբ գլխավորեց Արտաշատ մայրաքաղաքից արևմուտք գտնվող Վարդգեսավան բնակավայրի վերակառուցումը ու ամրապնդումը: Շենացած ու գեղեցկացած այս քաղաքը կոչվեց Վաղարշապատ և դարձավ երկիրի նոր մայրքաղաքը:
    6. Մծբինի պայմանագիրը:
    Ես ընտրել եմ այս, քանի որ ըստ այս պայմանագրի Հայստանը պիտի ազատվեր իր նոր տիրակալից`Պարսկաստանից: 297թ.-ին պարթև Ներսեհ արքայից-արքայի բանակը գլխովին ջարդվեց: Ինքը վիրավոր գերի ընկավ: Հուսահատ Սասանյան թագավորն շտապեց Մծբինում հաշտության դաշինք կնքել, որի շնորհիվ ուղիղ 40 տարի Հայաստանը պիտի վայլեր խաղաղության դաշինքը: Ըստ դրա, Պարսկաստանը հրաժարվում էր Հայաստանից, որը արդեն իբրև անկախ պետություն հովանավորվելու էր Հռոմի կողմից: Այս քայլով հզոր ու շրջահայաց Տրդատը կարողացել էր իր երկրի համար ապահովել ինքնուրույնություն: Հասկանալի էր, թե ինչու նրա գահակալության տարիները դարձան երկրի կայուն խաղաղության ու տնտեսական ծագման շրջան:
  2. Համեմատել մ. թ. ա. II-I և մ. թ. I-III դարերի հայկական իրականությունները:
    Մ. թ. ա. 200-190թ.-ին օրեցօր հզորացող Հռոմը կարողացել էր թուլացնել Սելևկյանների իշխանությունը, կարողացել էր դիրք գրավել Ասիայում և դառնալ տարածաշրջանի հզոր երկիր: Հռոմի օգնությամբ, հայ ազգի զորավար Զարեհը և Արտաշեսը կարողացան վերականգնել Հայկական թագավորությունները:  Արտաշեսը` Մեծ Հայքում, Զարեհը` Ծոփքում: Հիմնելով Արտաշեսյան արքայատոհմը` Արտաշես արքան սկսել էր միավորել Հայկական հողերը և կատարել բարեփոխումներ, որից հետո նրա հաջորդները կարողացել էին ստեղծել հզոր Հայաստան: Հռոմի ձեռնարկած պատերազմենրը, թե’ Հայաստանի, թե’ Պարսկաստանի հետ կարողացան կամաց-կամաց թուլացնել Հայոց թագավորությունը: Հռոմը անընդհատ խառնվելով Հայոց թագավորության ներքին գործերին` երբեմն գահ էր բարձրացնում իր ցանկացած մարդուն: Սա էր պատճառը, որ կամաց-կամաց թուլանալով վերջնականապես Ք. ծ. ա. առաջին դարը ավարտվեց Արտաշեսյան արքայատոհմի անկումով և Հայաստանի թագավորության գրեթե կործանումով: Եթե Հռոմի օգնությամբ ինչ-որ ձև ձեռք էինք բերել որոշակի անկախություն, նրա կեղծ բարեկամության և ագահության պատճառով Հայաստանը կորցրեց իր երբեմնի հզորությունը: Մ. թ. I-ին դարում նույն Հռոմը ամեն կերպ ցանկանում էր իշխել Հայաստանին: Ամեն կերպ ցանկանում էին Հայոց գահին տեսնել օտար ազգի թագավորներ: Զգալով Հռոմի թշնամանքն ու դաժանությունը, հայ ժողովուրդը անընդհատ ապստամբում էր և սպանում էր օտարազգի թագավորներին: Զգալով Հռոմի նենգությունը, Հայերը իրենց օգնական ու բարեկամ գտան` հանձինս հզորացող Պարթև Արշակունիների թագավորությանը: Հայոց գահ բարձրացավ Վաղարշ Արշակունու եղբայր` Տրդատ Արշակունին, որի ժամանակ Հայաստանը նորից շենացավ: Վերանորոգվեց հայոց մայրաքաղաք Արտաշատը, ծաղկեցին հայոց շատ մայրաքաղաքներ: Ընթացքում Հռոմը անընդհատ խանգառում էր Հայաստանի անկախությանը ու զարգացմանը: Պարսկաստանում գահ բարձրացան Սասանյանները: Քանի որ թշնամի էին Արշակունիներին, իրենց թշնամի էին համարում նաև Հայաստանի Արշակունիներին և սկսեցին պատերազմներ հրահրել: Արդյունքում կնքվել էր Մծբինի հաշտության պայմանագիրը և կամաց-կամաց նախադրյալներ էին սկսվում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու համար, քանի որ Քրիստոնեության առաջացման հետ, նրա ալիքը արդեն տարածվել էր Հայստանի որոշ շրջաններում` դեռ Աբգար թագավորի օրոք Հայաստան եկած և Քրիստոնեություն քարոզած առաքյալների շնորհիվ: Մ. թ. III դարի ընթացքում գրեթե ոչինչ չփոխվեց Հռոմի վարած քաղաքականության մեջ: Միշտ էլ Հռոմը մնաց Հայստանի <<հավերժ բարեկամ>> ատելի թշնամի և կարողացավ իր ցանկությունը ի կատար ածելու համար դաշնակցել Պարսկաստանի հետ` ի վնաս Հայաստանի: Եթե Քրիստոսից առաջ Հայաստանը ուներ որոշակի հզորություն և դիրք, ապա Հռոմը այդ տարիներին գրեթե չէր երևում պատմության ասպարեզում: Երբ Մակեդոնացու ստեղծաց պետությունը բաժանվեց մասերի, Սելևկյան պետությունը, որը ամենաուժեղն էր, չկարողացավ պահել իր դիրքը և դա օգնեց Հռոմին տեր ու տիրակալ դառնալ Ասիայում: Հետագայում թուլացած և Հռոմի իշխանության տակ ընկած Հայաստանը կարողացավ կամաց-կամաց վերականգնվել և դառնալ Ասիայի հզոր երկրներից մեկը` ստեղծելով Արտաշեսյան հզրո արքայատոհմը: Հռոմը ամեն ինչ արեց այն կործանելու համար և մ. թ. I-ին դար Հայաստանը թևակոխեց գրեթե որպես պռովինցիա: Հետագա տարիներին, երբ Հայաստանը` հանձինս Պարթևների, ստեղծեց նոր արքայատոհմ և սկսեց նորից բռնել իր հզորացման ճանապարհը, նորից Հռոմը սկսեց ամեն կերպ խանգարել այդ գործընթացին: Այս քաղաքականությունը շարունակեց նաև հետագա տարիների ընթացքում: Ու ինչքան ես հասկացա այս սովորածս դասերով, համեմատելով Հայաստանի թագավորություններրը Ք. ա. և Ք. հ. հասկացա, որ պատոմթյան մեջ մենք ունեցել ենք երկու հզոր թշնամիներ, որոնք հզորանալով և թուլանալով, իրար հետ համագործակցելով ու կռվելով, խանգարել են մեր բնականոն զարգացմանը և հզորացմանը: Ամեն տեղ խոչընդոտել են անկախության համար ձեռնարկված գործընթացին և պատության անիվը միշտ շարժվել է ի վնաս Հայաստանի և հայ ժողովրդի, որոնք միշտ խափվել են այս երկու <<կեղծ>> բարեկամների պատճառով, որոնք միշտ օգտագործեցին Հայաստանը իրենց հզորության ու փառքի համար: Թե’ Ք. ա., թե’ Ք. հ. ինչքան էլ իրականություններ համեմատենք, գրեթե միշտ արդյունքը կլինի նույնը` նույն թշնամիները, նույն բզկտված և ձեռքից ձեռք անցող հայոց հողը և հայոց թագավորությունը…:
  3. Վերլուծել անհատի դերը պատմության մեջ որևէ պետական կամ մշակութային գործչի օրինակով:
    Ինձ համար պատմության մեջ փոփոխություն մտցրած և ընթացքը փոխած շատ մեծեր կան, բայց բոլորից շատ ես գտնում եմ, որ հայոց պատմության մեջ ամենագլխավորը և զորավորը դա Տիգրան II Մեծն էր: Ըստ իս, նա նշանավոր էր նրանով, որ Տիգրան Մեծի օրոք մենք ունեինք Միջերկրական ծովից մինչև Կասպից ծովն ընկած հայրենիք: Տիգրանն էր, որ միավորեց բոլոր Հայկական հողերը: Նա ավարտեց պապի` Արտաշեսի սկսած և անավարտ թողած գործը: Իզուր չէ, որ նրա մասին գրեցին ու դեռ գրվում են օտարերկրյա հեղինակների կողմից օպերաներ և վեպեր: Նրա մասին ֆրանսիացի ականավոր արևելագետ Գրուսեն ասել էր`<<Տիգրան թագավորը` այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով <<ինքնասպանության մղեց իր պետությանը>>,  մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրանվունքը ապահովեց հավերժության համար>>: Այո’, իրավացի էր մեծ ֆրանսիացին, երբ Տիգրան Մեծի մեր պատմության մեջ, ըստ արժանավույն գնհատված այդ հզոր միապետի 40 ամյա գործոնեության մեջ, տեսնում էր հայ ժողովրդի հետագա կյանքն ապահովելու երախտալից առաքելություն: Ք. ա. 95թ.-ին հայկական գահ բարձացած Հայաստանի ամենանշանավոր պատմական դեմքերից մեկն էր Տիգրան Մեծը: Տիգրան II-ը մինչև գահ բարձրանալը պատանտ էր պարթևների մոտ: Նա սահմանակից գավառներից 70 հովիտ պարթևներին զիջելով, ազատվում է պատանտությունից և վերադառնալով հայրենիք` 45 տարեկանում դառնում է թագավոր: Նրա օրոք երկիրը հասնում է իր քաղաքական հզորության ամենաբարձր կետին և դառնում առաջավոր Ասիայի հզոր տերություններից մեկը: Նա պետական-վարչական ու ռազմական բացառիկ ունակություններ ունեցող, դիվանագիտական հմտությամբ օժտված, տաղանդավոր և եռանդուն զորավար-միապետներից մեկն էր: Նա շուտով դառնում է արևելքի խոշոր նվաճողներից ու դաժան բռնապետներից մեկը: Նա նախ զարգացնում է բանակը` օգտագործելով հայ ստրկատիրական ավագանին, երկրի տնտեսական հնարավորությունները, կուտակված պաշարները` կարողանում է կարճ ժամանակամիջոցում ստեղծել ժամանակի մեծ և ուժեղ բանակենրից մեկը: Նրա օրոք բանակում հետևակ կռվողները դարձան ձիավոր: Երբ բանակը մի տեղ էր հավաքվում, նրանց վահանակների ու զենքերի փայլատակումից բախչում էր թշնամին: Հայաստանի հզորացման մեջ կարևոր դեր խաղաց հայ ժողովրդի կազմավորման գործընթացի ավարտումը և հայկական հողերի միավորումը մի միասնական պետությաքն կազմի մեջ: Իմ կարծիքով Տիգրանը կարողացավ հասնել մեծ հաջողությունների և որոշակի փոփոխություններ մտցնել պատմության մեջ, որովհետև նա լավ էր հասկանում, որ երկրի ուժը ոչ միայն ժողովրդի միավորումն էր, այլև ամրապնդումը կենտրոնական իշխանության ներքո: Նա համախմբում էր միևնույն լեզվով խոսող վստահելի մադրկանց և ուներ համախմբված կայուն ու մարտունակ բանակ: Տիգրանը կարողացավ բանակաշինությամբ հետագայում 25 տարվա նվաճումներով ստեղծել հզոր պետություն: Նա նաև շինարար արքա էր: Զգալով, որ այդ հզոր երկրի մայրաքաղաք Արտաշատը մնացել էր հյուսիսում, իսկ Անտիոքը, որտեղ նստած էր ինքը, դուրս էր երկրից, ոորոշեց կառուցել նոր մայրաքաղաք` Տիգրանակերտը, որը կառուցեց Աղձնիք նահանգում, որտեղ ինքն օծվել էր թագավոր: Ռազմական բռնի ուժով ստեղծած այս պետությունը պահելու համար, Տիգրանը ստեղծեց փոխարքայություններ, որտեղ կառավարում էին իրեն հարազատ մարդիկ: Տաղանդավոր դիվանագետ, պետական և ռազմական գործիչ Տիգրան II մեծի 40-ամյա կառավարման տարիները <<95-ից 55>> նշանավորվել են Հայաստանի աննախադեպ ռազմաքաղաքական, տնտեսական և մշակույթային վերելքով, Հայկական պետության միջազգային դերի և հեղինակության բարձրացմամբ: Մեծ Հայքի հպատակ ու դաշնակից երկրներից` Պարթև Արշակունիները արքայից-արքա տիտղոսը զիջեցին Հայոց թագավորին և նրա ժառանգներին: Նրա խելամիտ քայլով Մեծ Հայքը պահպանեց իր տարածքները, ժողովուրդը փրկվեց կործանումից և շարունակեց խաղաղ ապրել: Սա ցույց է տալիս Տիգրանի մեծ դիվանագետ լինելը, իսկ Տիգրանի հարգված և ճանաչված լինելու մասին խոսում է այն փաստը, որ Հռոմը գերադասեց պայմանագիր կնքել ծերունի հոր, քան թե երիտասարդ որդու հետ: Կարդալով Տիգրանի թե’ նվաճումենրը, և թե’ բոլոր քայլերը` գտնում եմ, որ նա ժամանակի հզորներից մեկն էր, հավասար էր Մակեդոնացուն, Կեսարին և հետագայում պատմության մեջ իրենց ուրույն տեղը ուենցած այն մեծերին, որոնց շնորհիվ երկրները ունեցել են որոշակի դիրք և հզորություն պատմության մեջ: 

Աղբյուրները՝

Եռապետություն

Գայոս Հուլիոս Կեսար: Եռապետություն

Գ/Ֆ «Հուլիոս Կեսար»

Օկտավիանոս Օգոստոս. Ամենահետաքրքիր փաստերը կայսեր մասին

Գ/Ֆ «Հռոմեական կայսրություն. Օգոստոս»

Ֆիլմեր Սպարտակի մասին

Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս«12 կեսարների կյանքը»

Գ/Ֆ «Հռոմեական կայսրության անկումը»

Հին աշխարհի կրոնները

Հին աշխարհի դիցաբանությունը և կրոնը

Հին աշխարհի կրոնները

Քրիստոնեություն

Քրիստոնեության առաջացումը

Փ/Ֆ «Քրիստոնեության առաջացումը»

Ֆիլմեր Հիսուս Քրիստոսի մասին

Փ/Ֆ «Հին Հռոմի տեխնոլոգիաները»

Պուբլիոս Վերգիլիոս«Էնեական»

Փ/Ֆ «Հորացիոս»

Մարկոս Տուլիոս Ցիցերոն

Փ/Ֆ «Սպանություն Հռոմում»

Պլինիոս Ավագ«Բնական պատմություն»

Արշակունիներ

Ձայն Արարատի-29 Արշակունիներ

Քրիստոնեության մուտքը Հայաստան. Առասպե՞լ, թե՞ իրականություն

Մեծ Հայքի թագավորության վերելքը Տրդատ 3-րդ Մեծի օրոք

Рубрика: Պատմություն 6

Պատմություն դաս. աշ.

Կատարման ժամկետը` 14-18.05

  1. Պատմեք հայոց թագավորության անցումային շրջանի և Տրդատ Առաջինի գահակալման մասին:
  2. Թվարկեք հայկական պետության վերականգնման նախադրյալները;
    1. Հռոմը Հայկական գահին նստեցնում էր օտար ծժագումով թագավորներ, որոնք չէին պատշպնում երկրի շահերը: Ի պատասխան այս քաղաքականության հայերը բարձրացնում էին ապստամբություն և հերոսաբար պայքարում էրն պետականությունը և անկախությունը վերականգներլու համար: 
    2. Օտարազգի թագավորների կասկածելի մահերը ստիպում էին Հռոմին Հայաստանում մտածել Հայաստանում հայ թագավոր ունենալու մասին:
    3. Պարթևական գահին Արշակունիների գահակալությունը օգնում է Հայերին երկրից դուրս քշել Հռոմեացիներին: 
    4. Զենոն Արտաշեսի Հայաստանում թագավոր դառնալը: 
    5. Պայքար Հռոմեական կայսրության և Պարթևական թագավորության միջև:
    6. 34թ.-ին Արտավան III-ի որդի Արշակին Հայաստանում թագավոր դառնալը:
    7. Հայ ավագանին Արշակ I-ի թագավորությունով Հայաստանը Արշակունիների դինաստիայի մեջ մցնելով ձկտում էր վերականգնել պետական անկախությունը ու ինքնուրույնությունը: Սրանով Հայաստանը դարձել էր Արշակունյաց տոհմի ինքնուրույն 2-րդ թագավորությունը և Դաշինք կնքել Հայերի հետ:
    8. Երկիրը Հռոմիացիների տիրապետությունից դուրս բերելու, կայուն պետականություն ստեղծելու նպատակով Հայկական ավագանին որոշեց, որ Տրդատը դառնա Հայոց թագավոր: 
  3. Համեմատեք առաջին դարի հայ-պարթևական և հայ-հռոմեական հարաբերությունները:
    Հայաստանը աստիճանաբար պրովինցիայի վերածելու նպատակով Հռոմեացիները այնտեղ նշանկում էին ծագումով օտարազգի թագավորներ: Հակառակ դրան Պարթևները հանզինս Հայաստանին տեսնում էին դաշնակցի և ծգտում էին այն դարձնել անկախ պետություն: Ամեն անգամ էլ Հռոմը ծգտել է Հայաստանը տեսնել, որպես ենթարկվող, իրեն խոսքով շարժվող երկիր: Ծգտում էր Հայ ավագանու հպատակությանը: Իսկ հակառակ դրան Պարթևական գահին տիրող Արշակունիները ամեն կերպ ձգտում էին Հռոմի դեմ պայքարեր հանուն Հայաստանի: Հռոմեացիները անընդհատ ձգտում էին իրենց դրած արքաներով պահել Հայաստանը, բայց հայերը անընդհատ ապստամբում էին, իսկ Պարթևները միշտ ձգտում էին վերականգնել Հայաստանի թագավորությունը: Հայաստանին պարթևների օգնությունից մեծ հարված է հասցնվում Հռոմի հեղինակությանը: Վերջնականապես ձևավորվում է թագավորություն, որը շուտով վերածվում է Հայ -Արշակունիների թագավորության: 
  4. Բնութագրեք Աբգար V-ին:
    Աբգար I-ը սերում էր թագավորական արքայատոհմից Արշամ Արշակունուն:  Մենք նրա մասին շատ տեղեկություններ չունենք, բայց ըստ իմ կարդացած հատվածեների ես ենթադրում եմ, որ նա շատ խելացի և բանիմաց արքա է եղել: Նա կապ է ուևնեցել հարևան երկրների հետ, եղել է շատ դիվանագետ արքա, դա ցույց է տալիս, այն որ Հայաստանը միշտ իր հարևանների հետ եղել է խաղաղ վիճակում: Աբգարը եղել է այն առաջին արքաներից, որը իմանալով Քրիստոսի մասին հավատացել է նրա զորությանը, չնայած նրան, որ նա միայն լսել էր այդ ամենի մասին: Քրիստոսին նամակ գրելը ցույց է տալիս Աբգարի խելամիտ լինելը: Նա հիվանդություն ձեռք բերելով իր փրկությունը գտնում էր ոչ թե դեղերի, այլ Քրիստոսի Աստվածային ուժի միջողցով:  Սա ցույց է տալիս, որ նա մեծ հավատով ու կամքով մարդ է: Նրա օրոք Քրիստոնեությունը գաղտնի առաքյալների միջոցով մտավ Հայաստան, բայց պետական կրոն դարձալ 301թ.-ին:
    Աղբյուրներ՝Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 113-122

Տրդատ Ա Արշակունի. նա Հռոմ մտավ հաղթահանդեսով

Աբգար Ե

Рубрика: Պատմություն 6

Պատմություն դաս. աշ.

  1. Պատմեք հռոմեական մշակույթի մասին;
  2. Թվարկեք քրիստոնեության առաջացման և տարածման պատճառներն ու անմիջական հետևանքները;
    Առաջին դարում Պաղեստինում ձևավորվեց մի նոր կրոն` Քրիստոնեությունը: Այն նվիրված էր ամենակարող Աստծու պաշտամունքին: Աստված այնքան է սիրել աշխարհին ու մարդկանց, հանուն նրանց թրկության աշխարհ է ուղարկել նրա միակ որդուն`Հիսուս Քրիստոսին: Նա փրկիչ է. եկել է աշխարհ, որպեսզի մարդկանց ցույց տա ճշմարիտ կյանքի ուղին: Քրիստոնյանենրի համայնքները սկզբանական շրջանում սակավաթիվ էին` բաղկացած հիմնականում ստորին խավերի մարդկանցից: Նրանց հետապնդում էին ենթարկում տանջանքների: Նրանց երբեմն այրում էին, կամ կրկեսներում գցում գիշատիչներին, որպես կեր: Հետագայում վերաբերմունքը փոխվեց, այն ընդունեցին նաև վերնախավի մարդիկ: Հռումում Քրիստոնյաներին հալածում էին դեռ Ներոնի օրոք, բայց առանձնապես սաստկացավ Դիոկլետիանոսին ժամանակ: Քրիստոնեությունը ծակել էր I-ին դարում, երբ հռոմեական հասարակությունը խոր հիասթափության վիճակում էր: Այն ժամանակ ճնշվում էր բոլոր հեղափոխական շարժումները: 1. Զինվորական դիկտատորան ճնշում էր ժողովրդին: Աշխատավորները ծանր վիճակից դուրս գալու ոչ մի ելք չէին տեսնում, նրանց նյութական դրությունը շարունակ վատանում էր: Այս հողի վրա ստրուկների, հռոմեական չքավորության, մանր արհեստավորների շրջանում սկսեցին ուժեղանալ կրոնական տրամադրությունները:
    Հրեական կրոնի մեջ կար <<Մեսիայի>> հավատը: 2. Մեսիան աստվածամարդ էր, որը իբր թե պետք է հայտնվեր աշխարհում և մարդկային ցեղը փրկեր չարիքից ու տանջանքներից: 3. Ծանր լծի տակ ճնշված ժողովրդական մասսան` իր դրությունից դուրս գալու ելք չտեսնելով` սկսեց հավատալ, թե իրեն փրկելու է Մեսիան: Ժողովրդին կոչ էիին անում թափառական մարգարեները, որ պատրաստվեն դիմավորելու Մեսիան: 4. Հիսուս Քրիստոսը պետք է պատժի հարուստներին, կոռծանի Հռոմեական պետությունը, աշխարհը հրով մաքրի և երկրի երեսին ստեղծի Աստծո թագավորություն: <<Ավելի շուտ ուղտը կանցնի ասեղի ծակով, քան թե հարուստը կմտնի Աստծո արքայություն>>: 5. Ժողովրդի շրջանում ստեղծվեց առասպել Հիսոս Քրիստոսի մասին, մի մարդ-աստծու մասին, որը քարոզում էր, թե պետք է հնազանդորեն կրել տանջանքները, որովհետև բոլոր տառապյալները և ճնշվածները մահից հետո կվարձատրվեն, իսկ մեղավորները կդատապարտվեն հավիտենական տանջանքի: Քարոզելու և աղոթելու համար մարդիկ հավաքվում էին միասին, կազմակերպում էին ճաշկերույթներ, իրար օգնում աշխատանք գտնելու: Այդպիսի կազմակերպությունները գրավում էր քաղաքների, չքավորներից շատերին, շուտով ամբողջ կայսրությունը ծածկվեց քրիստոնեական համայնքների ցանցով: 6. Պետության գործադրված ճնշումը գնալով ավելի անտանելի էր դառնում: Նրա ծանրությունը զգում էին ոչ միայն չքավորները այլև բնակչության միջին խավերը: Դրա պատճառով միջին խավերն էլ էին դիմում Քրիստոնեության և II և III դարերում Քրիստոնեական համայնքի մեջ մտան նաև ունեվոր տարրերը և այդ համայնքներն էլ սկսեցին հարսատանալ: Այդ համայնքները կառավարում էին ընտրովի պաշտոնյանները: Հռոմեական կայսրության Քրիստոնեական համայնքները միավորվում, ստեղծում են Քրիստոնեական եկեղեցի:
    III դարում լուրջ ընդարումներ էր ստեղծվել եկեղեցու և պետության միջև: Հռոմեական կառավարությունը Քրիստոնյաներին համարում էր խռովարարներ, որոնք սաստկացնում են երկրում տիրոիղ անհանգիստ տրամադրությունը: Փողի կարիք ունեցող կառավարությունը հալածում էր Քրիստոնյաներին խլում էր նրանց գույքը, սպանում համառենրին, բայց շուտով զգացվեց եկեղեցու հետ հաշտվելու անհրաժեշտությունը: 1. Հալածանքներն իրենց նպատակներին չէին հասնում: 2. Քրիստոնյաները սկսեցին բանակում,բարձր պաշտոնյաների մեջ նույնիսկ պալատում: 3. Հարուստների մուտքը փոխեց եկեղեցու բնույթը: պետությանը հեղափոխության դեմ պայքարելու համար հենվում էր եկեղեցու համար: 4. Եկեղեցին դասակարգային պայքարին կոչ չէր անում: Այլ քարոզում էր հնազանդվել և ենթարկվել տերերին: Այսպես կատարվեց եկեղեցու ճանաչումը պետության կողմից: Քրիստոնեությունը տարածվեց ոչ միայն Հռոմեացիների այլև բարբարոսների մեջ իր հետ բերելով լատինական լեզուն, հռոմեական մշակույթը, տեխնիկան, գրականությունը և փիլիսոփայությունը, այդ իմաստով այն ժամանակ Քրիստոնեությունը խոշոր և դրական դեր խաղաց: 
  3. Համեմատեք Հին աշխարհի կրոնները;
    Մինչև Քրիստոնեությունը բոլոր տեղերում էլ եղել է բազմաստվածություն`ունեցել են իրենց դիցարանները և յուրաքանչյուր երևույթի համար ունեցել են դիցը կամ դիցուհին: Օրինակ`երկնքի, ամպրոպի, սիրո, երջանկության, ջրերի, կռվի, գրի և այլն: Դրանից վաղ եղել է կռապաշտություն, տոտեմապաշտություն: իսկ Քրիստոնեության ժամանակ գոյություն ուներ մեկ Աստված և նրա որդի Հիսուս Քրիստոսը: Մարդիկ Քրիստոսի շուրջը հնարելով առասպելներ մարդկանց պահում էին Աստծո հանդեպ հավատի և վախի զգացումով, իսկ բազմաստվածության ժամանակ բոլորին էլ իրենց հավասար ձևով պաշտում էին, աղոթում էին, բայց նմանությունը կայանում էր նրանում, որ բազմաստվածության մեջ էլ կար գլխավոր Աստվածը, որի որդիները և դստրերն էին բոլոր դիցերը և դիցուհիները: Կռապաշտները իրենց համար պաշտամունքի առարկա էին ընտրում որևէ կենդանու կամ մարդու և դրան կամ նրան պաշտում էին որպես նրանց կուռքը և հավատում էին նրան: Քրիստոնյաները որոշ  չափով նմանվում են կռապաշտներին: Նրանք էլ իրենց համար ընտրել են մեկ մարդու` Հիսուս Քրիստոսին և հավատում են նրա հրաշքներին:
  4. Սահմանեք հռոմեական մշակույթին առնչվող կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

1. Պանթեոն-Որևէ ժողովրդի կրոնի Աստվածների նվիրված տաճար, վայր, համադիցարան:
Ես ընտրել եմ պանթեոնը, որովեհտև ինձ համար շատ հետարքիքր էր Հռոմեական Աստվածներին նվիրված առասպելները և պատմությունները: Ասեմ, որ հենց նրանք են մեզ տեղեկություն տալիս անցյալի Հռոմեական կրոնի մասին: Դա է պատճառը, որ հետագայում գիտության, արվեստի, կամ բոլոր հայտնի մարդկանց գերեզմանոցները կոչվեցին պանթեոն: Մենք Հայաստանում ուեննք Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ամփոփված են հայոց մեծերը:
2. Տրայանոսի հաղթասյուն-Սյուն, որ վրա պատկերված են Հռոմի պատմական իրադարձությունները:
Ես ընտրել եմ Տրայանոսի հաղթասյունը, որովհետև նա ընդգրկում է մշակույթի գրե թե բոլոր ճյուղերը`քանդակագործություն, որմնանկարչություն և այլն: Եվ հենց նրանից ենք մենք իմանում Հռոմի կարևորագույն իրադարձությունների մասին:
3. Առասպելական-Երևակայությամբ ստեղծված, իրականում գոյություն չունեցող, մտացածին: Կարող է լինել իրականության հեռավոր ժամանակային սահմաններից դուրս դրված համարժեք:
Ես ընտրել եմ առասպելականը, որովհետև ինձ շատ են դուր գալիս Աստվածներին նվիրված առասպելները: Նրանք իրենց մեջ ունենում են հետաքրքիր պատմություններ և մտացածին հերոսներին և նրանց կատարած գործերի մասին:
4. Արենա-հին Հռոմի անֆիթատրոններում ձվաձև հրապարակ:
Ես ընտրել եմ արենան, որովհետև ինձ համար հետաքրքիր և կարևոր էր Հռոմեական անֆիթատրոնները, որտեղ ցուցադրվում էին ողբերգություններ նվիրված աստվածներին և հերոսներին:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 135 -145

Քրիստոնեություն

Հին Հռոմի մշակույթը

Рубрика: Պատմություն 6

Պատմություն դաս. աշ.

  1. Պատմեք Հին Հռոմում հանրապետական կարգի ճգնաժամի և կայսրության ժամանակաշրջանի մասին;
  2. Թվարկեք Հռոմեական կայսրության անկման պատճառները;
    Հանրապետությանը կործանելով ստրկատերերը ստեղծեցին ժամանակավոր զինվորական դիկտատուրա: Այդ դիկտատուրան դարձավ կայսրություն, որը գլուխ կանգնեց կառավարման բոլոր պաշտոնները իր ձեռքում պահով, միանձնյա կառավարող կայսրը: Այս կայսրությունը պահելու համար ստեղծվեց բարձր վարձատրվող գվարձիա: Կայսրությունը ունենալով շատ սխալներ ինքնել կործանվեց:
    1. Հեղափոխության և բարբարոսական նվաճումների միատեղ հարվածներից:
    2. Ստրուկների հեղափոխությունը վերջ տվեցստրկատերերի կայսրությանը:
    3. Շահագործման ստրկատիրական եղանակը արգելակ էր դարձել կայրության հետագա զարգացման համար:
    4. Ստրկատիրությունը խանգառում էր տեխնիկայի, մշակությի և գիտության զարգացմանը:
    5. Անընդհատ պատերազմները և կողոպուտները ամայացնում էին երկիրը և հյուտյում բնակչությունը:
    6. Ժողովրդական դժգոհությունները հարգելի ու պարտկելի պատճառով: 

    7. Արտաքին քաղաքականության որոշ ձախողված պատերազմներ:
    8. Հեշտ ճանապարհով ձեռք բերված փողերը վերածվում էին փարթամության և պարտքերի:
    9. Բարձր դասակարգերի շրջանում ընկել էր բարոյականությունը:
    10. Հռոմեական արիստոկրատիան կորցրել էր իր նախկին անկախությունը:
    11. Քայքայվող և քաղաքակի դատարկապորտ անբոխին խառնված գյուղացիությունը:
    12. Կռիվների պատճառով աշխատանքից խորթացած և հարուստներին նպաստող ստորին խավը:
    13. Հռոմեական քաղաքացիների թշնամանքը կայրության նկատմամբ:
    14. Հասարակական դժգոհությունները(ստրուկների ապստամբությունը):
    15. Հռոմի Ք. ա. 64թ.-ի հրդեհ
    16.Ստրկատիրության անկումը
    Հռոմեական ստրկատիրական հասարակությունը կործանվեց`
  3. Համեմատեք Հին աշխարհի կայսրությունները;
    Ըստ իմ անցած նյութերի ես հասկացել եմ, որ հին աշխարհում մեծ մասամբ եղել են թագավորություններ: Կայսրություն բառը ես հանդիպել եմ Չինաստանի և Հռոմի պատմությունը անցնելիս: Ես որոշեցի համեմատել այդ երկու կայսրությունները: Չինաստանը մ. թ. ա. 231թ.-ին Ցին Շի Խանդին դարձրեց իր երկիրը կայրություն և ինքն էլ դարձավ կայսր: Հռոմը կայսրություն է դառել մ. թ. ա. 30-ական թվերին Օգոստոս Օգտավիանոսի ժամանակ: Չինաստանում կայսրը բոլոր հողերը վերցրեց իր իշխանության տակ և դրանք բաժանեց 36 վարչական շրջանների: Հողերը գտնվում էին խոշոռ ստրկատերերի ձեռքին որոնք անխղճորեն հարստահարում էին գյուղացիներին և շատանում էր ստրուկների և հողազուրկ գյուղացիների թիվը, իսկ Հռոմում որոշ չափով Օգոստոսը վախենում էր բացահայտ իրեն միապետ հրչակել: Նա իր ձեռքն էր վերցրել բոլոր կարևոր պաշտոնները և ինքն էր ընդունում բոլոր կարևոր որոշումները: Ինչպես Չինաստանում, այդպես էլ Հռոմում գյուղացիները և ստրուկները ճնշվում էին: Հռոմում ամեն ինչ ձեռք էր բերվում պատերազմի միջոցով և գնալով ստրկատերերի հարստությունները շատանում էին պատերազմից ձեռք բերված ավարի շնորհիվ: Չինաստանում է’լ, Հռոմում է’լ կայսրը կատարում էր ռազմական բարեփոխում: Չինաստանում կառուցեցին Չինական մեծ պարիսպը, իսկ Հռոմում ստեղծեցին պրետորիական գվարդիա: Չինաստանում իշխանությունը ամրապնդելու համար այրեցին հին բոլոր օրենցգրքերը և թողեցին միայն տեղեկություն և խրաներ պարունակով գրքերը, իսկ Հռոմում վախենալով ժողովրդից կայսրը աշխատում էր պահպանել հանրապետության տեսքը, հանրապետական օրգանները (Սենատը, ժողովրդական ժողովը) շարունակում էին գոյություն ունենալ: Պահպանվում էին Հռոմեական հասարակության հին կենցաղը և փարկերը: Իրենց ճնշված վիճակը բարելավելու համար գյուղացիները և ստրուկները բարձրացնում էին ապստամբություններ: Չինաստանում հայտնի է <<Կարմիր հոնքեր>>, <<Դեղին չալմաներ>> հայտնի ապստամբությունները, որով չին ժողովուրդը 15 տարի պայքարեցին իրենց ազատության համար, բայց էլի իշխանությունը մնում էր հարուստների ձեռքին, ժողովուրդը չէր կարող: Փոխել հասարակարգը փոխվում էր կայսրը, բայց կենսակարգը մնում էր հինը: Հռոմում նույն ձևի ապստամբում էին չկավոր ժողովուրդը: Ապստամբություն եղավ Սիցիլիայում մ. թ. ա. 137թ.-ին, բայց այն ճնշվեց մ. թ. ա. 132թ.-ին: Բոլորից հայտնին էր Սպարտացի ամստամբությունը, որը դարձյալ ճնշվեց: Չինաստանն էլ էր զարգացած իր գրականությամբ և արվեստով, Հռոմը նույնպես ուներ զարգացած մշակույտ: Հռոմեական կայսրությունը անկում է ապրել բարբարոսների հարձակումով Ք. հ. 476թ.-ին: Չինական պատմության մեջ Հան ժամանակաշրջանը սկսվել է Ք. ա. 206թ.-ին և ձկվել է Ք. հ. 220թ.-ականը: Ըստ իս ուժեղ է եղել Հռոմեական կայսրությունը, որի իշխանության տակ էր գտնվում Արևելքը, Եգիպտոսը, Փոքր Ասիան և Հռենոսի և Էլբայի ափին գտնվող տարածքները: Հռոմեական բանակը այդ ժամանակի ամենահզորը և ամենաուժեղն է եղել: Հռոմեական կայսրները սիրել են անընդհատ պատերազմներ, կատարել նվաճումներ և հարստանալ ռազմավարների շնորհիվ:
  4. Սահմանեք Հին Հռոմի կայսերական ժամանակաշրջանի 5 կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

1.Իմպերատոր-գլխավոր հրամանատար
Ես ընտրել եմ իմպետարորը, քանի որ նա իրավունք ուներ նշանակելու բոլոր զինվորական պաշտոնների զորահավաք կատարելու և հաշտություն կնքելու:
2.Պրինցիպատ-պետության առաջին մարդու`պրինցեպսի կառավարություն
Ես ընտրել եմ պրինցիպատը, քանի որ գտել եմ, որ դա հանրապետություն անվան տակ միապետություն էր միանձնյա ինշխանություն քողարկված հանրապետության ձևերով:
3.Պրետորիական գվարդիա (պալատական) — հատուկ զորք, որը պահվում էր ստրուկների ապստամբությունները և գյուղացիական շարժումները ճնշելու համար: Նրանք ապրում էին լավ պայմաններում և ավելի բարձր ռոճիկ էին ստանում:
Ես ընտրել եմ պրետորիական գվարդիան, քանի որ հռոմեական կայսրությունը ավելի ամրացնելու ուժ էր:
4. Զինվորական դիկտատուրա — կառավարման ձև, որը մղվում էր հեղափոխական շարժման դեմ: Նրանց համար գլխավորը զինված բանակն էր, իսկ այդ բանակը զբաղվում էր հիմնականում պատերազմով:
Ես ընտրել եմ զինվորական դիկտատուրան, քանի որ ռազմական ավարի համար նրանք պատրաստ էին ուր ասես գնալ և ընդունակ զորավարը, որը զինվորին տալիս էր հարստանալու հնարավորություն, իշխանություն գրավելու համար կարող էր հենվել նրանց վրա: 
5. Վանդալ — ցեղ, որոնք ապրում էին արևմտյան կայսրության պրովինցիաներում: 455թ.-ին նրանք հարձակվեցին Իտալիայի վրա և ավիրեցին Հռոմը: 
Ես ընտրել եմ վանդալներին, քանի որ ինձ հետաքրքրել էր վանդալիզմ բառը, մշակույթային հուշարձանների ավերածություն, որը եկել էր հենց այդ ժամանակվանից: 

Աղբոյւրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ120-134

Հուլիոս Կեսար

Գայոս Հուլիոս Կեսար Օկտավիանոս Օգոստոս. Հայրենիքի Հայր

 

Рубрика: Պատմություն 6

Պատմություն տն. աշ.

Կատարման ժամկետը` ապրիլ

  1. Թվարկել Արտաշեսյան արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանի 5 կարևորագույն իրադարձությունները: Իրադարձությունների ընտրությունը հիմնավորել;
    1. Հայկական հողերի միավորումը և կենտրոնացված միասնական պետության ստեղծման նախաձեռնությունը:
    Ընտրել եմ Հայակկան հողերի միավորման և միասնական պետության ստեղծման նախաձեռնությունը, որովհետև իրենց ձեռքն են վերցնում հարուստ ստրկատերերը խոշոր տիրապետություն ձեռք բերելու համար: Ի տարբերություն ստրկատերերի, ժողովրդական մասաները, ձկտում էին իրենց ուժերը և ջանքերը միավորել, համախմբել մի միասնական պետության մեջ` երկիրը օտարերկյա թշնամիներից համատեղ կերպով պատշպանելու նրա տնտեսական ու մշակույթային կյանքի հետագա վերելքը, նրա քաղաքական հզորությունը ապահովելու համար: 
    2. Արտաշատի կառուցումը
    Ընտրել եմ Ատաշատի կառուցումը, որովհետև Հայաստանում արտադրողական ուժերի ընդհանուր վերելքը`հատկապես արհեստագործության, առևտրի և դրամական շրջանառության զարգացումը անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծում նոր քաղաքների և քաղաքատիպ ավանների առաջացման համար, դրա համար Արտաշեսը Արաքսի ձախ ափին Արարատյան դաշտում Ք. ա. 160թ.-ին կառուցում է մի նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվում է Արտաշատ:
    3.Ծոփքի միացումը Մեծ Հայքին
    Ես ընտրել եմ Ծոփքի միացումը Մեծ Հայքին, որովհետև Ծոփքը Մեծ Հայքին միացնելու առաջին փորձը կատարել է Արտաշես առաջինը, մտածելով, որ դա շատ կարևոր է, քանի որ երբ Արտաշեսը միավորում էր Հայկական հողերը, Ծոփքը մնացել էր անկախ: Նա չկարողացավ միավոր Կապադովկիայի միջամտության պատճառով: Այժմ այդ իրագործեց Արտաշեսի թոռ` Տիգրան II-ը, որը Ք. ա. 94թ.-ին հաղթելով Ծոփքի Արտանես թագավորին Ծոփքը միացնում է Մեծ Հայքին:
    4. Ք. ա. 85թ.-ին Հայ-Պարթևական դաշինք
    Ես ընտրել եմ  Ք. ա. 85թ.-ին Հայ-Պարթևական դաշինքը, որովհետև այն շատ կարևոր իրադարձություն էր, քանի որ Պարթևները անընդհատ իշխելով և հաջողություններ ունենալով Հայաստանի նկատմամբ, Տիգրան մեծի թագավորության ժամանակ պարտություն կրելով Հայկական բանակից հաշտություն են խնդրում Տիգրանից: Ըստ Ք. ա. 85թ.-ի կնքված Հայ-Պարթևական պայմանագրի Պարթևները ոչ միայն հրաժարվում են Տիգրանի նվաճած երկրներից, ոչ միայն ընդունում են Տիգրանի գեր իշխանույթունը, այլև Պարթևական թագավորները հրաժարվում են իրենց արքայից-արքա տիտղոսից, որը այնուհետև կրելու էին Տիգրանը և նրա հաջորդները:
    5.Արտաշատի պայմանագիրը
    Ես ընտրել եմ Արտաշատի պայմանագիրը, որովհետև ճիշտ է, մի քիչ ցավալի պայմանագիր էր, որովհետև Հայաստանը զրկվում էր բոլոր նվաճումներից, բայց դրա փոխարեն պահպանում էր իր ամբողջականությունը: Այս պայմանագիրը կնքվել էր մ. թ. ա. 66թ.-ի Արտաշատում Տիգրան Մեծի և հռոմեական զորավար Պոմպեոսի միջև: 
  2. Սահմանել Արտաշեսյան Հայաստանի պատմության 5 կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորել;
    1. Սահմանա քար-հատուկ քարեր Արամերեն գրով, որը Արտաշեսը կանգնեցրեց հողերի սահմաններում, որպիսզի արդար բաժանում կատարվի:
    Ընտրել եմ սահմանա քարը, որովհետրև այն շատ կարևոր էր նոր ձևավորվող պետականության համար, որպեսզի հողը պաժանվեր արդար և զորեղները ավելի շատ տարածքներ չգրավեին: 
    2.Հայկական Կարթագեն-այսպես էր կոչվում Արտաշատ քաղաքը, որովհետև ըստ պատմաբանների այն կառուցվել էր Կարթագենցի զորավար Հաննիբալի նախագծով:
    Ընտրել եմ Հայկական Կարթագենը, որովհետև գտել եմ, որ այն շատ կարևոր էր, քանի որ մինչև Տիգրանակերտի կառուցումը ինչպես նաև հետագա տարիների Արտաշատը համարվել է Հայաստանի համար հզոր մայրաքաղաք:
    3.Ծովից-ծով Հայաստան-Տիգրան Մեծի օրոք Հայկական հողերը ձգվում էր Միջերկրական ծովից մինչև Կասպիծ ծով ու դրա համար էր այն կոչվում էր Ծովից-ծով: 
    Ընտրել եմ Ծովից-ծով Հայաստանը, որովհետև երբ այն կարդում եմ լցվում են հպարտությամբ, որ ունեցել եմ ժամանակին այդպես հզոր հայրենիք:
    4.Հռոմեական պրովինցիա-այսպես էին կոչվում Հռոմի նվաճված երկրները իբրև Հռոմի մի մասնիկ կամ նահանգ, սակայն Հայաստանը երկար տարիներ չդարձավ պրովինցիա:
    Ընտրել եմ Հռոմեական պրովինցիան, որովհետև Օգոստոս կայսրը գտնում էր, որ մեծ շնորհ է արել, որ Արտաշես թագավորի սպանությունից հետո, հետևելով իր նախնիների օրինակին թագավոր էր դարձրել Տիգրան թագավորի թոռ` Արտավազդի որդի` Տիգրան III-ին: 
    5.Հայրենապաշտ տիրակալ-այսպես կոչեցին Տիգրան մեծին նրա մահից հետո:
    Ընտրել եմ հայրենապաշտ տիրակալը, որովհետև նա ունենալով մեծ փարք ու նվաճումներ նախընտրեց հրաժարվել իրեն բոլոր նվաճումներից, բայց դրա փոխարեն պահպանել իրեն հայրենի տարացքները և ժողովրդին փրկեց ստրկացումից ու կոտորումից:
  3. Վերլուծել Սերվիոս Տուլիոսի բարենորոգումները;
    Ըստ առասպելի հին ժամանակ 7 թագավոր իրար հետևից կառավարել են Հռոմը: Նրանցից առաջինը եղել է Հռոմուլոսը:  Հռոմում կային լիրավ հռոմեացիներ, որոնք իրենց կոչում էին պատրիկներ`հոր որդիներ, քանի որ ընտանիքներում լռիվ իշխում էր հոր խոսքը և նրանք նույնիսկ կարող էին որոշումներ կայացել ընտանիքի անդամի ապրել կամ մեռնելու համար: Իսկ պլեյբեմներ դրանք երկվոր հռոմեացիներն էին, որոնք կաորղ էին նույնիսկ հարուստ լինել, բայց չունեին ոչ մի իրավունք երկրի կառավարման գործում, դրա համար նրանք անընդհատ պատերազմի մեջ էին: Սերվիոս Տուլիոսը իր կառավարման ժամանակ կարևոր համարեց այդ հարցը: Նա, որոշեց բարենորոգումներ կատարել և Պլեյբեմներին թույլատրելով ծառայել բանակում, քաղաքացիական իրավունք ստանալով և բաժանելով թե’ պատրիկներին, թե’ պլեյբեմներին գույքային հինգ կարգի: Այս բարենորոգումները իմ կարծիքով շատ կարևոր էին, քանի որ դրանից հետո ժողովուրդը կարողացավ ավելի խաղաղ ապրել: Սերվիոս Տուլիոսը իր բարեփոխումներով կարողանում է մեզ ապացուցել, որ իրնքը եղել էր ամենահեռատես և ամենաժողովրդասեր թագավորը այդ 7 թագավորների միջից: Սերվիուս Տուլիոսից հետո կառավարեց Տարքգրիմիոս գոռոզը, որի ժամանակ թագավորությունը տապալվեց և Ք. ա. 510թ.-ին պատրիկները աստամբեցին և պետության կառավարումը վերձրեցին իրենց ձեռքը: Այս դեպքն էլ է մեզ ապացուցում, որ Սերվիուս Տուլիոսը կարողացել է իր ժողովրդին տալ ճիշտ ուղություն և ճիշտ բարեփոխումներ, որի ժամանակ ժողովուրդը կարողացել էր համեմատաբար լինել ավելի հանգիստ և ավելի խաղաղ: Պատրիկների միջից ժողովուրդը ամեն տարի ընդրում էր երկու կոնսուլ և թագավորությունը վերածվեց հանրապետության, որտեղ իշխում էին պատրիկները: Եվ այսպես ես մտածում եմ, որ միայն Սերվիոս Տուլիոսի ժամանակ է եղել ժողովրդավարությունը:

Աղբյուրները`

Հայ ռազմական արվեստի պատմություն (գլուխ 45)

Տիգրան Բ Մեծ

Տիգրան Մեծ

Մեր մեծերը. Տիգրան Մեծ

Հայկ Խաչատրյան. «Տիգրան Մեծ» (պատմավեպ)

Հայաստանի կայսր Տիգրան Մեծ

Տիգրանակերտ մայրաքաղաքը

Արտավազդ Բ. հմուտ դիվանագետն ու տաղանդավոր մտածողը

Ու/Ֆ «Արտավազդ Բ. պատիվը` կյանքից վեր»

Մեր մեծերը. Արտավազդ Բ

Հայկ Խաչատրյան. «Արտավազդ» (պատմավեպ)

Արտաշես Բ. Արտաշեսյան թագավորական հարստության վերջին հզոր գահակալը

Տիգրան Դ և Էրատո

Տիգրան Պետրոսյանց. «Էրատո» (պատմավեպ)

Հռոմի հիմնադրումը

Հին Հռոմի համառոտ պատմությունը

Ու/Ֆ «Հռոմի հիմնադրման պատմությունը»

Արքաների ժամանակաշրջանի Հին Հռոմը

Սերվիոս Տուլիոս

Սերվիոս Տուլիոսի բարենորոգումները

Սերվիոս Տուլիոս. կյանքը և գործունությունը

Պատրիկների և պլեբեյների պայքարը

Ստրուկները Հին Հռոմում

Ու/Ֆ «Ի՞նչ մենք չգիտենք հին հռոմեացիների մասին»

Рубрика: Պատմություն 6

Հռոմի հիմնադրումը. առասպել և իրականություն

Հռոմի ծագման պատմական խնդիրը շատ բարդ է: Պահպանված հուշարձանները շատ քիչ բան են ասում նրա ծագման մասին: Հռոմեական պատմաբանների աշխատությունները կապված են շատ ավելի ուշ ժամանակաշրջանի հետ և շատ քիչ բան են ասում նրա ստեղծման մասին: Այս աշխատությունները իրենց տեղեկություններով հենվում էին ավելի վաղ եղած հեղինակների տեղեկությունների վրա, չնայած նրանք էլ այնքան ժամանակակից ու ստույգ չէին: Օրինակ՝ հռոմեական պատմաբան Տիպտորը, որը ապրել է մ. թ. ա. III-րդ դարում դարձյալ չի եղել Հռոմի ստեղծման ժամանակակիցը: Հռոմի նախնական ծագման մասին օգտագործում են հայտնի ընտանիքների մոտ եղած նյութերը: Այդ նյութերը և լեգենդները իրենց մեջ պարունակում էին ոչ ճիշտ, կամ իրենց ձեռնտու տեղեկություններ: Այսպիսով Հռոմի պատմության մասին եղած տվյալները պահանջում են շատ ուշադիր և խիստ վերաբերմունք: Հռոմի մասին ավելի շատ տեղեկություն ստանում ենք հնեաբանական պեղումներից: Այդ պեղումերից երևում է, որ Հռոմի հիմնադրումը միայն հիմնադրողի ձեռքի գործը չէ, ինչպես հայտնում են գրական սովորույթով: Քաղաքը առաջացել է հետսհետե մի քանի ցեղերի միավորումից: Հռոմի տեղում եղել են բնակավայրեր շատ հին ժամանակներում: Տիրհենյան ծովից ոչ հեռու, որի ափին վաղ ժամանակներում ապրում էին լավ զարգացած ցեղեր: Արևմտյան Իտալիկները՝ որոնց մեջ էին մտնում Լատինները և Սամնիտները, ապրում էին Լատիումում:  Այստեղ կային մի քանի տասնյակ մանր քաղաքային համայնքներ: Նրանք կազմել էին միություն: Լատիումում ապրող ժողովուրդները միաձուլվեցին և կազմեցին Հռոմի համայնքը: Հռոմի դիրքը շատ հարմար էր: Նա գտնվում էր 7 բլուրների վրա՝ ծովից 25 կմ հեռու: Կա նաև լեգենդ, ըստ որի Տրոյայի կործանումից փրկվելով Էնեսազը գալիս է Լատիում: Նրա որդի Նումիտորը հիմնում է Ալբա-Լոնգա քաղաքը: Նամիտորի դուստրը՝ Հռեա-Սիլվիան Վեստա  Աստվածուհու քրմուհին էր: Նա ամուսնացել էր Մարս Աստծո հետ և ունեցել էր երկվորյակ տղաներ: Այդ ժամանակ թագավոր էր Անգուդ Ամուլիոսը, որը Հռեա-Սիլվայի հորը զրկել էր գահից: Իմանալով երկվորյակների ծնունդի մասին Ամուլիոսը սկսեց երկյուղ կրել իր իշխանության համար և հրամայեց տղաների գցել Տիբեր գետը: Գետի հոսանքը մանուկներին ափ հանեց: Լսելով նրանց լացը՝ մոտ վազեց մի էգ գայլ: Գայլը ոչ միայն չվնասեց մանուկներին, այլև սկսեց նրանց կերակրել իր կաթով: Հետո երկվորյակներին նկատեցին թագավորի հովիվները: Նրանցից մեկը վերցրեց մանուկներին իր մոտ պահելու և անունները դրեց՝ Հռոմուլոս և Հռեմոս: Երբ տղաները մեծացան, վրեժ լուծեցին դաժան Ամուլիոսից նրա համար, որ նա ցանկացել էր իրնեց սպանել: Նրանք դարանակալեցին և սպանեցին Ամուլիոսին: Բայց եղբայրները չուզեցին մնալ Ալբա-Լոնգայում, այլ որոշեցին մի նոր քաղաք հիմնել այնտեղ, որտեղ իրենց գտել էին հովիվները: Քաղաքը հիմնելիս նրանց մեջ վեճ ծակեց և Հռոմուլոսը սպանեց Հռոմեոսին: Հռոմուլոսը նոր քաղաքը անվանեց իր անունով՝ Հռոմ (Ռոմա): Ըստ ավանդույթան այն տեղի է ունեցել Ք. ա. 753թ.: Հռոմեացիները այդ թիվը համարում են իրենց քաղաքի ստեղծման տարեթիվը: Իմ կարծիքով Հռոմի հիմնումը այնքան հեռավոր ժամնակներում է եղել, որ հռոմեացիների մոտ դրա մասին միայն առասպելներ կարող էին պահպանվել: Այդ առասպելներում, ինչպես և հույների մոտ, հաճաղ Աստվածներն էին հանդես գալիս: Ըստ իս, Հռոմը հիմնվել է Ք. ա. VIII-երորդ դարում, 753 թ.-ին՝ մի քանի բլուրների վրա ամրացրած բնակավայրերից, հնագույն բնակիչներ Լատինների, Սամնիտներին, Էտրուսկների միավորումից:

<<Հին աշխարհի պատմություն>> Ըստ պրոֆեսոր Միշուլինի
Երևան հրատարակչություն, 1950թ.

<<Всемирная история; Том 2>> Д. П. Каллистова, В. В. Струве
Государственное издательство, Москва 1956г.

<<Հայկական հանրագիտարան. հատոր VI>> Հ. Հ. Խաչատրյան, Ս. Տ. Երեմյան
Երևան հրատարակչություն 1980թ.

<<Հին աշխարհի պատմություն. 6-րդ դասարան>>Ա. Ստեփանյան, Հ. Ավետիսյան, Ա. Քոսյան
Զանգակ հրատարակչություն, Երևան, 2013թ.

<<Աշխարհագրական տերմինների բառարան>> Ռ. Ս. Վարթանյան
Վանաձոր, 2007թ.

Рубрика: Պատմություն 6

Պատմություն դաս. աշ.

  1. Պատմեք Հին Հռոմի թագավորական և հանրապետական ժամանակաշրջանների մասին (մինչև հանրապետական կարգերի ճգնաժամը);
  2. Թվարկեք Հին Հռոմի հզորացման պատճառները;
    1. հռոմի նվաճողական պատերազմները ուղեկցվում էին հսկայական ներհոսքով Իտալիա:
    2. Կարևոր նշանակություն ստացավ ստրուկների բնական աճը: 

    3.Հողի կենտրոնացումը, խոշոր կալվացկների առաջացումը:
    4.Ապրանքադրամական հարաբերությունների և առևտրի զարգացումը:
    5.  Իտալիայից դուրս նվաճաց տարացքները, որոնք դարձել էին ենթական մարզեր:
    6.Հռոմը կառավարում էր «Բաժանիր և տիրիր» սկզբունքով:
  3. Համեմատեք պունիկյան և հայ-հռոմեական պատերազմները;
    Հայ-հռոմեական պատերազմի առաջին պատճառը եղել է Միհրդատին թշնամուն չհանձնելը, իսկ պունիկյան պատերազմների առաջին պաճառը հարուստ Սիցիլիաներ, որի մեծ մասը պատկանում էր կարտագենին: Հայ-հռոմեական պատերազմում սկզմբում հռոմը ունեցավ որոշակի հաջողություններ, իսկ պյունիկյան պատերազմի ժամանակ հռոմեացիների դաշնակցեցին Սիրակուսացիների հետ և գրավեցին Սիցիլիան: Հայ-հռոմեական երկրորդ բախումը խանգարեց Հայաստանի ներքին դրությունը և Տիգրանը   կնքեց պայմանագիր, իսկ պունիկյան արշավանքը դեպի Աֆրիկա 256թ-ին ընդհատվեց Հռոմեական բանակի բողոքի պատճառով: Որոնք ցանկանում էին վերադառնալ տուն: Հայ-հռոմեական հետագա բախումների ժամանակ՝Արտավազդ երկրորդի ժամանակ Հռոմը կրեց ծանր պարտությունը և ստիպված էր գնալ զիճումների Արտավազդի հետ, իսկ պյունիկյան պատերազմում Ք. ա. 241թ.-ին ծանր պարտության կարտագենցիներին և Կարտագենը Հռոմին հանձնեց իր տիրույթները Սիցիլիայում և վճարել ռազմատուգանք: Եվ այսպես Այս դեպքը նման էր Ք. ա. 66թ. Արտաշատի պայմանագրին, որով Տիգրանը գրաված տարածքները հանձնեց Հռոմին: Տարբերությունը այն էր, որ  Մեծ Հայքը պահպանեց իրեն ամբողջականությունը և հզորությունը, իսկ Կարտագենը կոտորվեց:
  4. Սահմանեք Հին Հռոմի հանրապետական ժամանակաշրջանի 5 կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:
    1. Կոնսուլ-Հին Հռոմում հետագայում Ֆրանսիայում բարձրագույն պաշտոնական անձ: 
    Ընտրել եմ կոսուլը, քանի որ երբ ձևավորվեց հանրապետությունը սկսեցին կառավարել պատրիկների կողմից ընտրված կոնսուլները:
    2. Պատրիկ:
    Ընտրել եմ պապրիկը, քանի որ Հռոում գոյություն ուներ տոհմական կարգ և որպեսզի նարնք տարբերվեին համայնքի մեջ չմտնող անդամներից:
    3. Հասարակական հող-ամբողջ համայքի սեփականություն
    տերլ եմ երրորդը հասարակական հողը, քանի որ պապրիկների մոտ չկար հողի մասնավոր սեփականություն և միայն առանձին ընտանիքներին կային տնամերձ բանջարանոց, այգի:
    4. Ժողովրդական տրիբուն-պլեյբեմների համար հատուկ ընտրված պաշտպաններ, որոնք պատշպանում էին նրանց շահերը:
    Ընտրել եմ ժողովրդական տրիբունը, քանի որ այն կարողացավ ձեռք բերել մեծ իշխանություն և կարող էր խաբանել կոնսուլների կարգադրությունները և նրանց արտասանած վետո բառը ուներ ավելի մեծ նշանակություն, քան որոևէ հրաման: Եվ այսպես տրիբունը անձեռնամխելի էր:
    5. 12 տախտակների օրենքներ-12 պղնձե տախտակների վրա փորագրված օրենքներ որոնք ցուցադրեցին քաղաքի գլխավոր հրապարակում:
    Ընտրել եմ 12 տախտակների օրենքները, քանի որ նրանք ոչ մի փոփոխություն չմցրեցին պլեյբեյների կյանքում: Դաժան պարտյին իրավունքները մնացել էին անփոփոխ:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 105-119

 «Հռոմի համառոտ պատմությունը. վաղ հանրապետություն»(տեսանյութ)

Գ/Ֆ «Հաննիբալ»