Рубрика: Վախթանգ Անանյան

Հավատարիմ ընկերս երկրորդ մաս տպ. և առ.

Լույսը նոր էր բացվել, երբ վարպետ Սամսոնը ձայն տվեց.
— Քաղաքացի ախպեր, ճաշ դառավ, վեր կաց…
— Էնիկ օրդկները երազում կփրթի,— ծաղրեց գյումրեցի մի բանվոր։
Վեր թռա, հագնվեցի ու Զանգիի հետ դուրս եկանք բարաքից։ Տաք աղբյուրների ակունքներում, գետի ափերին, վայրի բադերը եռանդուն ետ էին տալիս տիղմը, քրքրում էին մամուռներն ու կեր ճարում։
Ձկնկուլը երբեմն թափով խփում էր ջրին, վայրկենապես դուրս բերում ձկնիկն ու փայլեցնում արեգակի առաջին շողերի տակ։
Եղեգնուտներում վայրի թռչունները ճղճղոց էին բարձրացրել:
Քրդական խրճիթների արանքով մոտենում եմ գետին։
Պատանի հովիվը, որ շվշվացնելով, չարաճճի այծերին հայհոյելով, ֆերմայի հոտը դուրս էր անում գոմից, ինձ նկատեց ու զարմացած նայեց։
— Ինչ ես կուչ-կուչ անում, տո՛,— հարցրեց նա քրդերեն։
Ձեռքով նշան արի. լռեց ու սկսեց հետաքրքրությամբ նայել։
Հասա մի քարի, կուչ եկա նրա հետևում և հարմար առիթի էի սպասում կրակելու։
Խելացի շունը փորսող տալով առաջ եկավ, թաք կացավ ոտներիս մոտ և սկսեց անհամբերությամբ մեկ բադերին, մեկ ինձ նայել։
Հրացանը մեկնեցի ու հենց ուզում էի կրակել, մեկ էլ հետևիցս դղրդյուն լսվեց. դինամիտով ժայռ պայթեցրին։ Աղբյուրներից, եղեգնուտներից ու գետի կղզյակներից բադերը սարսափահար թռան և օդը լցրին աղմուկով։
Կրակեցի։
Երկու բադ ցած ընկան, մեկը՝ եղեգնուտը, մյուսը՝ ուղղակի գետի մեջ։
Զանգին վազեց եղեգնուտի կողմը։ Երևի գետի միջինը արդեն մերն էր համարում, չէր ուզում մյուսը ձեռքից բաց թողնել։
Բադը շատ մոտ էր ափից. կռացա. հրացանս մեկնեցի՝ չհասավ։
Քիչ էլ առաջ գնացի, կանգնեցի մի փոքրիկ քարի, հրացանիս ծայրը հասցրի բադին և հենց իրանս մի քիչ առաջ մեկնեցի, քարը խրվեց ցեխի մեջ, և ես, կորցնելով հավասարակշռությունս՝ ջուրն ընկա։
Էլ չիմացա ինչ եղավ։ Հիշում եմ, որ բերանս լցվեց ջրով ու սկսեցի ղլղլացնելով արագ իջնել խոր հատակն ու հեռանալ ափից։
Զգացի, որ մեկն ուսիցս բռնեց ու վեր քաշեց։ Ձեռքերս ու ոտքերս ուժեղ շարժեցի, դուրս եկա ջրի երեսը. Զանգին է, ատամները խրել է շորերիս մեջ ու դեպի ափ է քաշում ինձ։
Խեղճը փոքր էր, շուտ հոգնեց, բայց մի քայլաչափ մոտեցրեց ափին։
Լողալ չգիտեի, շորերս թրջվել ու խիստ ծանրացել էին։ Նորից իջա ջրի տակ և ինձ հետ ցած տարա իմ խեղճ Զանգիին։ Նա սկսեց խեղդվել, բայց ինձ բաց չթողեց, իսկ ես նրան ցած էի տանում իմ ահագին ծանրությամբ։ Խեղդվում եմ, բայց հրացանը պինդ պահել եմ ձեռքիս։
Մեկ էլ զգացի, որ շունը ինձ բաց թողեց ու բարձրացավ ջրի երեսը։ Հետո իմացա, որ բռնել է հրացանի փոկից ու սկսել է լողալ դեպի ափ։
Նա արդեն ամուր հողի վրա կանգնած, ինչքան ուժ ուներ, քաշում էր փոկից։ Ոտներով մի անգամ էլ խփեցի ջրին և հասնելով ափ, ուժասպառ ընկա տիղմի վրա։ Շունը վազեց դեպի մոտակա տունը և դռան առաջ սկսեց հաչել։
Չանցած մի քանի րոպե, Զանգին վազելով վերադարձավ, իսկ նրա ետևից՝ հովիվ պատանին, որն ինձ տեսնելով սկսեց գոչել.
— Մստո՜, կո՜ւռո որե՜, կուռո որե՜…
Մստոն նրա ընկերներից էր։ Նրանք ինձ տարան ֆերմայի հովիվներին հատկացված բնակարանը։ Զանգին վազեց գետափ ու բերեց սպանված բադը։
Հավաքվեցին ֆերմայի աշխատողները, մեկը կրակ վառեց, մյուսը՝ թաղիք փռեց գետնին։
Ինձ պառկեցրին թաղիքի վրա, ապա փորս տնտղելուց հետո մի հասակավոր քուրդ գոչեց.
— Տղան տկճոր է դարձել, գլխի վրա կախեցեք։
Կախեցին՝ ինչպես երեկ Զանգիին էինք կախել, և փորիս ջուրը դատարկվեց։
Երբ մի քիչ ուշքի եկա, գրկեցի իմ հավատարիմ ընկերոջ գլուխը։ Նա հասկացավ, ձեռքերս լիզում էր և մտերմաբար շարժում պոչը։
Եկավ և վարպետ Սամսոնը, թավ բեղերի տակ ժպտաց ու նկատեց.
— Հ՛ը, մեր տղա, քեֆդ լավ չի երևում։ Ապա շոյեց շանս գլուխն ու մտախոհ՝ ասաց.— Մարդ սրա նման հավատարիմ ընկեր ունենա՝ էլ ինչ դարդ կունենա աշխարում…

Իմ խոսքը

Երկրորդ մասը ինձ մի փոքր ավելի անհետաքրիքր թվաց, քան առաջին մասը: Ինձ այդպես է թվում, որովհետև  առաջին մասում ավելի լավ էր երևում շատ համառությունը, իսկ այս անգամ համառությունը շատ քիչ էր, ավելի շատ մտերմությունը: Ինձ նաև շատ դուր եկավ պատմության վերջը՝ Սամսոնի ասածը.

-Մարդ սրա նման հավատարիմ ընկեր ունենա՝ էլ ինչ դարդ կունենա աշխարում…

Իմ առաջադրանքները

  1. Ո՞վ էր պատմության երկրորդ մասի սկիզպը կատակ անում:
  2. Ու՞մ տեսավ Անանյանը դեպի գետը գնալուց:
  3. Քանի՞ բադ բրնեց Անանյանը:
  4. Ինչու՞ մյուս բադերը թռան օդ:
  5. Ինչու՞ Անանյանը ընկավ գետի մեջ:
  6. Արդյոք շունը փրկեց նրան:
  7. Ու՞մ ֆերման տարան Անանյանին:
  8. Ի՞նչ ասաց Սամսոնը շան մասին:
Реклама
Рубрика: Վախթանգ Անանյան

Վախթանգ Անանյան

Վախթանգ_Անանյան

Վախթանգ Ստեփանի Անանյան ծնվել է 1905 թ հուլիսի 26-ին (օգոստոսի 8-ին) Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թվականին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել` երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է.

— Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։

2006 թվականին Անանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Վախթանգ Անանյան 1905-1980» նամականիշ է տպագրվել։ Հայաստանում գործում է նաև Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոց։

Рубрика: Վախթանգ Անանյան

Վախթանգ Անանյան Քարակոփ կացարան

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առաջին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե­րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Որսը հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծա­ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի՝ ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։

Որտեղի՞ց է այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։

Հետաքրքրությունից մղված վեր բարձրացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի երբեմնի բնակիչը։

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով, կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հո­ղակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարի­քից ու չար մարդուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

 

Իմ խոսքը

Ինձ շատ դուր եկավ այս պատմությունը, որովհետև այն մի հետաքրքիր պատմություն է է Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմացը գտնվող ժայռերով ու թփուտներով պատած մի լանջի մասին: Անանյանը պատմում է, որ այնտեղ ինչ-որ մի վախտ ապրում էր մի մարդ, որը քնում էր փոսի մեջ իր շան հետ և այլն:

Հարցեր

Հարց 1-Դուրս գրիգ այն հատվածը, որտեղ Անանյանը նկարագրում է Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմացը գտնվող ժայռերով ու թփուտներով պատած մի լանջը: 

Իմ պատասխանը

Անանյանը նկարագրում է որ,  այդ լանջը արևահայաց մերկացել էր առաջին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե­րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Հարց 2-Անանյանը ինչի՞ց էր բավականություն ստացել, երբ որսը անհաջող էր:

Իմ պատասխանը

Անանյանը բավականություն էր ստացել նրանից, որ ծա­ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ էր գտնում:

Հարց 3-Ի՞նչ Անանյանը տեսավ ժայռի տակ նայելուց հետո:

Իմ պատասխանը

Նա տեսավ  ընկուզենի, որի մոտ նռան ցածրիկ մի ծառ կար և երկու սերկևիլենի։

Հարց 4-Ինչու՞ Անանյանը զարմացավ ժայռի տակ նայելուց հետո:

Իմ պատասխանը

Անանյանը զարմացավ, որովհետև այդ ժայռը գտնվում էր բնակված տարածքներից շատ հեռու: 

Հարց 5-Ըստ ձեզ որտեղի՞ց Անանյանը կարողացավ այդքան մանրամասն պատմել հնում այդտեղ բնակված մարդու մասին:

Իմ պատասխանը

Ըստ իս Անանյանը կարողացավ այդքան մանրամասն պատմել բնակված մարդու ապրելակերպի մասին, որովհետև հենց նա էր այնտեղ մի անգամ բնակվել:

Рубрика: Վախթանգ Անանյան

Վախթանգ Անանյան Որսորդի դատաստանը

Մարագի ներսից դուռը ծեծեցին։

— Էն ո՞վ ա,– ձայն տվեց պահակ Ակոփը՝ դռանը հրացանիկոթով խփելով։

Ներսից մեկն աղաչական ձայնով խոսում էր գերմաներեն։

— Մի արի տես ի՜նչ ա ասում, գիտնական բալա,— ձայնեց լոռեցի որսկան Ակոփը պահակային ջոկիամենաերիտասարդ և ամենակրթված մարտիկին՝ Աշոտին։

Աշոտը սովորել էր Լյուքսեմբուրգի (Վրաստան)գերմանական դպրոցում, տեղական գերմանացիների հետ շփում էր ունեցել և գերմաներեն բավական գիտեր։

Читать далее «Վախթանգ Անանյան Որսորդի դատաստանը»

Рубрика: Հայրենագիտություն, Վախթանգ Անանյան

Վախթանգ Անանյան Հոգատարություն

Ի՜նչ հաջող են հեգնում մեր գյուղացիները։ Եվ այնպես նուրբ, որ հավատալդ չի գալիս, թե ձեռք են առնում քեզ։
Լոռու ձմեռանոցներից մեկի մոտ փափախը գլխին, մազոտ դեմքով մի ծերունու հանդիպեցինք։
— Բարի աջողում, որսի եք գնո՞ւմ,— հարցրեց նա մեր հրացաններին նայելով։
— Հա՛։ Կխտարի ենք գնում,— հաստատեց ընկերս։

Читать далее «Վախթանգ Անանյան Հոգատարություն»