Рубрика: Վահան Թոթովենց

(Քույրեր) առաջադրանք

  1. Կապակցություն-կապ, ընդդիմախոսել-հակաճառել, հեգնություն-ծաղրանք, ակացիա-թիթեռնածաղիկների ընտանիքին պատկանող ծառ, փուշկեղև, ոստոստում-ցատկոց:
  2. Խասիկ-անձնվեր: Սիրանուշ-խոշոռ աչքերով, սպիտակ մորթով, առատ մազերով, ճաքեցնող, սքանչելի ձեռագործություն, քնքուշ: Ձայնիկ-կապույտ աչքերով, սև հոնքերով, սև թարթիչներով, սև մազերով, սպիտակ մորթով, մութ առեղծված, կապուտաչյա: 
  3. Ամենադիպուկը համարում եմ Սիրանուշին պատկանող ճաքեցնող բնութագրությունը:
  4. Խասիկ-նվիրված, Սիրանուշ-կատակասեր, Ձայնիկ-օրինակ ծառայող:
  5. Հեղինակը Ձայնիկին է ավելի շատ սիրով նկարագրում: Փաստ՝ Ձայնիկը դա ես էի, եթե աղջիկ ծնված լինեի: Այնպես լավ էի հասկանում նրան: Շատերի համար նա մութ առեղծված էր, բայց նրա բնավորությունը, մինչև անգամ նրա անիմաստ գործերը ինձ համար կարդացված գրքի պես էր: Ինչքա՜ն եմ հիշում քեզ, կապուտաչյա՜ իմ քույր…
  6. <<Ինձ համար կարդացված գրքի պես ես, իմ քույր>>
  7. Ըստ իս քույրը պետք է Խասիկի պես նվիրված լինի, Սիրանուշի պես՝ կատակասեր և Ձայնիկի պես՝ օրինակ ծառայող: Ես ցավոք սրտի հարազատ քույր չունեմ, բայց ունեմ մորաքրոջ երկու աղջիկ և հորաքրոջ՝ մի աղջիկ: Հորաքրոջս աղջկա մասին շատ չեմ կարող պատմել, որովհետև դեռ փոքրիկ է, բայց մորաքրոջս մեծ աղջկա մասին կփորձեմ մի փոքր պատմել: Մորաքրոջս մեծ աղջկա անունը Սաթինե է: Նա 6 տարեկան է: Շատ հետաքրքրասեր, կիսվող, սովորեցնող, սովորող երեխա է: Նա ինքն է գալիս և ինձ ասում, թե կնկարես այս ինչ բանը, կամ կսովորեցնես այս տառը գրել և այլն: Ես նրան շատ եմ սիրում: Նա սիրում է իմ հետ խաղալ: Ես նրան այնքան շատ եմ սիրում, որ նրա մասին պատմելիս հուզվում եմ: Նա նվիրված երեխա է: Նախակրթարանում ամենաբարձր միավորը հենց նա է ստանում: Հիմնականում հանդեսների ժամանակ նա է հաղորդավարը լինում: 
Реклама
Рубрика: Վահան Թոթովենց

Քրիստինե առաջադրանք

  1. Վահան Թոթովենցը Քրիստինեին համեմատում էր ծաղիկների հետ և ասում, որ նրա մազերի բուրմունքը հավաքված է պարտեզի ծաղիկներից:
  2. Ա. Քրիստինեն կանգնում է թավուտների մուգ կանաչում: Նա այնքան գեղեցիկ էր, որ թվում էր, թե մի անծանոթ մարդ մի լույս վառեց մութ կանաչում:                   Բ. Նա էլի փախչում է: Այլևս ոչ մի լույս չկա այդ մութ կանաչում:
  3. <<Հիշողություն աներևակալի մարդու մասին>>: