Рубрика: Վահան Տերիյան

Վահան Տերյան Անծանոթ աղջկան

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Реклама
Рубрика: Վահան Տերիյան

Վահան Տերյան Աշուն է, անձրև

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև

Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ

Անձրև՜ ու անձրև …

Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ

Անհանգստություն…

Սպասիր, լսիր, ես չեմ կամենում

Անցած լույսերից, անցած հույզերից

Տառապել կրկին.

Рубрика: Վահան Տերիյան, Կարդում ենք

Վահան Տերյան Թողի երկիրն իմ հայրենի

Թողի երկիրն իմ հայրենի,

Անահ անցա Արաբ ու Հինդ.

Տեսա մարդիկ չորսգլխանի,

Տեսա հազար աղետ ու խինդ:

Հասա մինչև Չինումաչին,

Հասա մինչև ծովը ճերմակ,

Տեսա երկրի ծայրը վերջին

Եվ դրախտի դուռը` կրակ:

Հազար անգամ ծագեց արև,

Եվ մայր մտավ հազար անգամ,

Տեսա ծառեր հրատերև,

Տեսա ակունք արեգական,

Եվ փերիներ քնքուշ ու սև,

Աչքերը` բոց, իրենք` խավար,

Եվ փերիներ տեսա թեթև,

Փրփուրի պես` ճերմակ ու վառ:

Բոլորը` ծուխ, բոլորն` ավազ,

Բոլորն` ավար ջուրն ու քամուն.

Չկա’ քեզնից գերիչ երա~զ,

Քո անունից անու~շ անուն…

Рубрика: Վահան Տերիյան, Կարդում ենք

ԱՇՆԱՆ

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Թախիծ, հողմավար, վհատություն, բաղձալի, դողդոջուն բառերը բացատրիր և գրիր հոմանիշները:
  2. Դուրս գրիր բառակապակցությունները:
  3. Ինչպես ես հասկանում հետևյալ բառակապակցությունները՝ թախծալի երգ, գոհար արցունքներ, հողմավար տերևներ բառակապակցությունները:
  4. Դեղին գույնով ներկիր աշունը նկարագրող բառերը, տողերը, իսկ կարմիր գույնով ներկիր քնարական հերոսի զգացողությունն արտահայտող  բառերն ու տողերը:
  5. Կա՞ նմանություն աշնան նկարագրության և քնարական հերոսի տրամադրության միջև. փորձիր պատասխանդ ապացուցել և համոզել համապատասխան տողերով:
  6. Սովորիր անգիր:
Рубрика: Վահան Տերիյան, Կարդում ենք

Ոսկեհանդերձ եկար և միգասքող…

Ոսկեհանդերձ եկար և միգասքող,
Տխուրաչյա աշուն, սիրած աշուն.
Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով,
Մետաքսներով քնքշաշրշյուն:
Նայվածներով խորին, եկար ներո՜ղ,
Եկար կրկին գերող, խորհրդավո՜ր.
Եկար հուշիկ, անչար ավաղներով,
Օրորներով ամենօրոր:
Քո արևին հատնող և քո երգին, երգին,
Եվ շրշյունիդ փափուկ, և բեկումիդ – ողջո՜ւյն.
Օ՜, հարազա’տ, սիրա’ծ, եկա՜ր կրկին,
Իմ քնքշագի՜ն աշուն…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Ի՞նչ ձայնի տպավորություն է ստեղծվում բանաստեղծությունը կարդալիս: Ինչպե՞ս է ստեղծվում այդ ձայնը /ուշադրություն դարձրու որոշ բառերի հնչյուններին/:
  3. Ի՞նչն է բանաստեղծության մեջ իշխող՝ գույնը, թե՞ ձայնը. պատասխանդ պատճառաբանիր:
  4. Նկարագրիր այս բանաստեղծական աշունը:
  5. Բնութագրիր քնարական հերոսին /ինչպիսի՞ մարդ է, ինչպե՞ս է տեսնում աշխարհը/:
Рубрика: Վահան Տերիյան, Կարդում ենք

Գարնանամուտ և առ.

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բացատրիր հետևյալ բառակապակցությունները՝ քնքշաբույր ծաղիկներ, հրեղեն խաղ, պայծառ աչքեր: 

Քնքշաբույր ծաղիկներ-քնքուշ բույր ունեցող ծաղիկներ

Հրեղեն խաղ-մարտական խաղ

Պայծառ աչքեր-երջանիկ, հույս ունեցող աչքեր

2. Պատմիր բանաստեղծական գարնան մասին:

Գարունը եկել է քնքուշաբույր ծաղիկներով, արևի պայծառ ճառագայթներով, ձյունը հալվել է և քչքչալով հոսում է ձորակներով: Գարունը զուգել է ամենուրեք, և ամեն տեղ նոր կյանք է սկսվել: Անգամ բանաստեղծի տխուր հոգում վառվել է նոր սեր: Բանաստեղծը պատրաստ է նոր կյանքը երգել նորովին:

3. Շարունակիր՝ համբույր- համբուրել, ողջույն-…, գույն-…, բույր-….: Ինչ փոփոխություն /հնչյունափոխություն/ նկատեցիր:

Ողջույն-ողջունել, գույն-գունել, բույր-բուրել:

Գոյականները դառել են բայեր, յ տառը բայ դառնալուց սղվել է:

Рубрика: Վահան Տերիյան

Վահան Տերյան կենսագրություն

vahan_teryanԾնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում էռուսերեն ու պատրաստվում ընդունվելու ՄոսկվայիԼազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ»ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած«Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը,Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։

1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայցփետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը[3]։

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալՕրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

Рубрика: Վահան Տերիյան

Հայոց լեզու 04.02.2016թ.

 

 ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բացատրիր հետևյալ բառակապակցությունները՝ քնքշաբույր ծաղիկներ-անուշ հոտով ծաղիկներ, հրեղեն խաղ-ակտիվ խաղ                                                                                             պայծառ աչքեր-փայլուն աչքեր
  2. Պատմիր բանաստեղծական գարնան մասին: Քնքշությամբ բացվուն են ծաղիկները, կանաչում են անտառները: Գարունը եկել, նոր կյանք է բերել: Պայծառ աչքերտ ողջոնում են ինձ և ես չեմ կարող չերգել:
  3.  Շարունակիր՝ համբույր- համբուրել, ողջույն-ողջունել, գույն-գունավորել, բույր-բյուրել: Ինչ փոփոխություն նկատեցիր: Ամեն բառին ավելացավ էլ մասնիկը:
Рубрика: Վահան Տերիյան

Տնային աշխատանք 01.02.2016թ

 

Սարի ետևում շողերը մեռան.

Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։ Читать далее «Տնային աշխատանք 01.02.2016թ»