Рубрика: Հայոց լեզու 6, Վիլյամ Սարոյան

Կիրակնօրյա ընթերցանություն Առաջին օրը դպրոցում Վ. Ս.

Առաջին օրը դպրոցում: Վիլյամ Սարոյան

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում: Читать далее «Կիրակնօրյա ընթերցանություն Առաջին օրը դպրոցում Վ. Ս.»

Реклама
Рубрика: Վիլյամ Սարոյան

Հնաոճ սիրավեպ սիրային ոտնավորներով ու այլևայլ բաներով առ.

  1. Ոտնավոր-արագավազ, Շինծու-ոչ իրական, սֆաթ-տեսք, քրքջալ-չարախնդալ, հիմնավոր-լավ ամուր, ակնարկ-աչքով արած նշան, ճողոպրել-փախչել, փուք-քամի, զեկույց-հաղորդում, հրապուրիչ-գրավիչ, խոպոպ-մազափունջ, միանգամայն-լիովին, խենդություն-խելագարություն, անպատկառ-անամոթ:
  2. Միսս Դաֆնիի կողմից՝

Մի տղա կար դասարանում շատ անկարգ էր: Նրա անունը Վիլյամ էր: Մի օր նա արդեն չափերից անցել էր: Մտնում եմ դասարան և տեսնում գրատախտակի վրա գրված ոտանավոր: Ոտանավորում գրված էր, որ ես սիրում եմ Միստր Դերրինգրիին և նաև, որ ես տգեղ եմ: Ես շատ էի զայրացել և միանգամից հասկացա, որ այդ ոտանավորի հեղինակը Վիլյամն է: Երբ նրան մոտեցա նա միանգամից հակաճառվեց և ասաց, որ ինքը չի այդ ոտանավորի հեղինակը: Արդեն շատ էի զայրացել այդ պատճառով անցել էի պատժելուն: Դրանից հետո Վիլյամին ուղղարկեցի տնօրենի մոտ: Այդքանից հետո գրեցի մի նամակ, որտեղ ամեն ինչ ինչի մասին գրված էր: Տվեցի այդ նամակը աշակերտներից մեկին և ուղղարկեցի տնօրենի մոտ: Հաջորդ օրը, երբ եկա դպրոց նորից գրատախտակին գրված էր ոտանավոր: Ես շատ էի կատաղել և նորից համոզվեցի, որ այս ամենի հեղինակը Վիլյամն է: Ես տեղիցս վերկացա և մոտեցա նրան: Իսկ այդքանից հետո արդեն պարզ է, թե ինչ եմ ես արել: Հետո ուղղարկեցի Վիլյամին և մի գրի տնօրենի մոտ: Ահագին ժամանակ անցավ և ես արդեն կատաղեցի: Գնացի տեսնելու, թե որտեղ է կորել այս անպետք տղան: Երբ մտա տնօրենի սենյակ շատ էի զարմացած:  Տնօրենը տղային պատժելու փոխարեն, պատժում էր աթոռին, իսկ աթոռի տեղը տղան էր ճչում: Ճիշտն ասաց ես էլ մի փոքր զգացմունք ունեի տնօրենի հանդեպ, բայց այդքանը տեսնելուց հետո այլևս ուշադրություն նրան չդարձրեցի: Ամառը ես դուրս եկա այդ դպրոցից և գնացի ավելի հավաքված դպրոց: Իսկ տնօրենին ժամանակի ընթացքում մոռացա:

Միստր Դերրինգրի կողմից՝

Ես գիտեի, որ մեր դպրոցում կա մի ավազակ, որը անհնդատ գալիս է իմ մոտ պատժվելու: Մի օր նա գալսի է իմ մոտ, իսկ դրանից հետո գալիս է մի երեխա ձեռքին նամակ և փոխանցում ինձ: Ես կարդում եմ նամակը և ջղայնանում: Այնտեղ գրված է մի ոտանավոր, որտեղ ասվում է, որ միսս Դաֆնին ինձ է սիրահարված և որ նա շատ տգեղ կին է: Ես չեմ դիմանում, հարց ու փորձ եմ անում տղային, իսկ դրանից հետո պատժում նրան: Երկրորդ օրը նա նույն պես գալիս է և ձեռքին նամակով: Ես նամակը կարդում եմ և իմանում, որ այդ Վիլյամը նորից ոտանավոր է գրել: Ես ասացի, որ պետք է նրան անպայման պատժեմ, բայց նա ինձ համոզեցրեց, որ ինքը մեղավոր չէ: Ես նրան բաց թողեցի, բայց հետո հիշեցի, որ մարդիկ ի՞նչ  կմտածեն, եթե ձայներ չլսվի: Ես նրան հետ կանչեցի և ասացի, որ երբ ես աթոռին խփեմ, դու բարձր ճչա: Այդպես էլ արեցինք՝ նա գոռում էր, ես խփում էի: Այդ պահին ներս է մտնում միսս Դաֆնին և զարմացած նայում, թե մենք ինչով ենք զբաղված: Տղան նրան ավելի շուտ է նկատում: Երբ ես էլ նրան նկատեցի նա թողեց ու գնաց: Ճիշտն ասած ես էլ նրա հանդեպ անտարբեր չէի: Տղան ինձ խորհուրդներ տվեց բարիշելու նրա հետ, բայց ես շատ էի ամանչում: Այդպես միսս Դաֆնին գնաց մեր դպրոցից, իսկ ես այսպես էլ ամանչկոտ մնացի:

3.Ի տարբերություն այս տեքստի մեջի դասերին մենք կիսվում ենք մեր կարծիքով, ուսուցչուհիները մեզ չեն պատժում, իսկ տնօրենը շատ բարի մարդ է: Մենք շատ հազվագյուտ ենք օգտվում գրատախտակից: Ավելի հաճախ օգտվում ենք էլեկտրոնային գրատախտակից: Մեր դպրոցի երեխաները չեն կարող գրատախտակին այդպիսի բաներ գրել իրար մասին, որովհետև բոլորս իրար հարգում ենք: Միակ բանը, որ նման էր այդ տեքստի դասերի, դա այն էր, որ մենք էլ ենք կատակում, եթե ինչ-որ հետաքրքիր բան է տեղի ունենում, բայց չափից չենք անցնում:

Рубрика: Վիլյամ Սարոյան

Վ. Սարոյան Հինգ հասուն տանձ համառոտագրում

Եթե ծերուկ Պարոն Փոլարդը դեռևս ողջ է, ես այս պատմությունը գրում եմ նրա համար, որպեսզի նա կարդա և հասկանա, թե ես ինչու եմ կերել այդ տանձերը: Ես առժանի չէի մտրակահարության:  Читать далее «Վ. Սարոյան Հինգ հասուն տանձ համառոտագրում»

Рубрика: Վիլյամ Սարոյան

Հինգ հասուն տանձերը: Վիլյամ Սարոյան

Եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, քանի որ կուզենայի, որ իմանա, որ ես գող չեմ եւ երբեք չեմ եղել: Փոխանակ որեւէ սուտ մոգոնելու (ինչը որ կարող էի անել), ճշմարտությունն ասացի ու մտրակվեցի: Ձաղկվելը հոգ չէ, քանի որ նախակրթարանում հաճախ էի մտրակահարվում: Սա դաստիարակությանս մասն էր կազմում: Երբեմն արժանի էի, երբեմն`ոչ: Պարոն Փոլարդի մտրակահարմանն արժանի չէի եւ հուսով եմ, որ նա կկարդա սա, եւ իրեն պիտի ասեմ, թե ինչու: Այդ օրն ի վիճակի չէի իրեն ասելու, քանզի չգիտեի, թե իմացածս ինչպես բացատրեի, ուրախ եմ, որ չեմ մոռացել, որովհետեւ հույժ կարեւոր է:

Գարնանային տանձերի մասին էր:

Читать далее «Հինգ հասուն տանձերը: Վիլյամ Սարոյան»

Рубрика: Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյան

william_saroyan_21911 թվականին երեսունյոթամյա Արմենակ Սարոյանը մահանում է և Սարոյանը եղբոր՝ Հենրիի և քույրեր՝ Զաբելի ու Կոզեթի հետ միասին տեղափոխվում է որբանոց։ Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Coon Jiger անունով մի տիկնիկ է նվիրում, որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահպանվում է։ Սարոյանը հետագայում նշել է, որ այդ տիկնիկով կարծես մայրը ցանկանում էր փարատել իր բացակայությունը։ Այդ տիկնիկի կերպարն արտացոլվել է նաև նրա ստեղծագործություններում։

1922 թվականին, երբ մայրը նրան է հանձնում հոր թղթերի ու տետրերի մի կապոց, տասնչորսամյա Վիլյամն իմանում է, որ իր հայրը բանաստեղծ է եղել, բանաստեղծություններ ու պոեմներ է գրել «հին հայրենիքի» լեզվով։ Սա օգնում է Վիլյամ Սարոյանին կողմնորոշվել իր սեփական ապագայի հարցում։

Рубрика: Մայրենի 5, Վիլյամ Սարոյան

Մայրենի Տն. աշխ. 05.09.2016թ.

  1. Արամին թվում է, որ մի անգամ ձի հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալ, ասենք՝ փող: Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իր զարմիկ Մուրադը , ապա դա գողանալ չէ:

Ինձ թվում է, որ Մուրադը գողություն չի կատարել, որովհետև նա վերջում վերադարձրել է  գողացվածը:

2. Արամը աղքատ ընտանիք ուներ: Նա հպարտ է, ազնիվ, տարբերում էր ճշմարիտն ու սուտը: Նա ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ: