Рубрика: Ֆիզիկա 8․ Տանը և դասարանում, Ֆիզիկոսներ

Ջեյմս Ջոուլ

SS-joule

Ջոուլը ծնվել է ունևոր ընտանիքում. հայրը գարեջրի գործարանի սեփականատեր էր: Տասնհինգ տարեկան հասակից աշխատել է հոր գործարանում, տասնվեցից՝ սովորելուն և գիտությամբ զբաղվելուն զուգընթաց՝ մասնակցել այդ ձեռնարկության կառավարմանը, մինչև 1854 թվականը, երբ այն վաճառվել է:

Ջեյմս Ջոուլն աշխատել է հայտնի ֆիզիկոս ու քիմիկոս Ջոն Դալտոնի մոտ և նրա ղեկավարությամբ սկսել իր փորձարարական հետազոտությունները։ 1841թվականին նա բացահայտել է (Էմիլի Լենցից անկախ), որ մետաղե հաղորդիչով էլեկտրական հոսանք անցնելիս անջատվող ջերմության քանակը համեմատական է հաղորդիչի էլեկտրական դիմադրությանը, հոսանքի ուժի քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (հայտնի է որպես Ջոուլ-Լենցի օրենք)։

1843–1850 թվականներին նա փորձերով ցույց է տվել, որ մեխանիկական աշխատանքը ջերմության կարող է վերածվել խիստ որոշակի համամասնությամբ, և որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը։ Դրանով նա տվել է էներգիայի պահպանման օրենքի փորձնական հաստատումը։ 1851 թվականին Ջուոլը տեսականորեն որոշել է որոշ գազերի ջերմունակությունը, ջերմությունը դիտելով որպես մասնիկների շարժում։ Նա հետազոտել է գազի սեղմման և ընդարձակման ժամանակ առաջացող ջերմային երևույթները, մասնավորապես, նոսրացած գազերի ընդհարձակման փորձերով ցույց է տվել, որ դրանց ներքին էներգիան կախված չէ ծավալից, ինչը և ընդունվել է իդեալական գազիհամար։ Անգլիացի ֆիզիկոս Վիլյամ Թոմսոնի հետ Ջոուլը փորձնական ճանապարհով պարզել է, որ ծակոտկեն միջնորմով գազի դանդաղ, ստացիոնար, ադիաբադ հոսույթի դեպքում գազի ջերմաստիճանը փոխվում է (Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ)։ Կառուցել է թերմոդինամիկական ջերմաստիճանային սանդղակ, տեսականորեն որոշել մի շարք գազերի ջերմունակությունը։ Հաշվարկել է նաև գազի մոլեկուլների շարժման արագությունը և հայտնաբերել այդ արագության կախումը ջերմաստիճանից։ Գազի ճնշումը նա համարել է անոթի պատերին գազի մասնիկների հարվածների արդյունք։ Ջոուլը հայտնաբերել է նաև մագնիսական հագեցման երևույթը ֆեռոմագնիսների մագնիսացման դեպքում։

Աղբյուր՝ այստեղ

Рубрика: Ֆիզիկա 8․ Տանը և դասարանում

Դեֆուզիա․ հարցեր և պատասխաններ

1.Ինչից են բաղկացած ֆիզիկական մարմնները

2.Ինչպիսի կառուցվածք ունի նյութը

3.Ինչպես են անվանում նյութի մասնիկները

4.Որ նյութն են անվանում տարր 

5.Ինչ է մոլեկուլը

6.ինչ է դիֆուզիան

7.Ինչպես է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում

8.Ինչպես է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:

9.Ինչ է ջերմային շարժումը

Рубрика: Ֆիզիկա 8․ Տանը և դասարանում

Դիֆուզիա. Ուսումնասիրություն և փորձեր

Այս վերջին շրջանում, երբ ունենք շատ ազատ ժամանակ, կարելի է կատարել տարբեր ուսումնասիրություններ և հատկապես հետաքրքիր է կատարել փորձեր։ Այս անգամ ես ընտրեօ եմ դիֆուզիա թեման։ Բարի դիտում։

 

Рубрика: Ֆիզիկա 8․ Տանը և դասարանում

Նյութի կառուցվածք

Նյութերը բաղկացած են մասնիկներից, որոնց միջև արանքներ կան։ Նման ենթարդրությունները գիտության մեջ անվանում են վարկածներ։ Վարկածների հավաստիությունը ստուգում են փորձերը։

Փորձ 1

Սկզբում վերցրեցինք մաքուր ջուր, նրա մեջ գցեցինք շատ փոքր քանակությամբ լցրեցինք կալիումի պերմանգանատ։ Մենք տեսանք, որ ջուրը բավականին մգացավ։ Մեզ տվում էր, որ այդքան փոքր քանակությամբ կալիումի պերմանգանատը չի կարողանա ներկել ամբողջ սրվակը, բայց այն ոչ միայն ներկեց, այլ նաև մգացավ։ Այնուհետև առաջին սրվակից լցնում ենք երկրորդ սրվակի մեջ շատ փոքր քանակությամբ ներկված ջրից, որից հետո ականատես եղանք, որ ամբողջ ջուրը կրկին ներկվեց, բայց տարեբրությունը այն էր, որ այն մի փոքր ավելի բաց գույնի էր, քան առաջինինը։ Այնուհետև երկրորդից, որի մեջ արդեն ավելիթ բաց էր գույնը, վերցրեցինք մի փոքր քանակությամբ ջուր և ավելացրեցինք երրորդին, որի մեջ կրկին մաքուր ջուր էր։ Ներկված ջուրը ևս մեկ անգամ ներկեց ամբողջ սրվակը, բայց այս անգամ կրկին ավելի բաց ջուր էր։

Համեմատություն՝ Համեմատելով 3 սրվակները տեսանք, որ ամենամուքը 1-ին սրվակի ներկված ջուրը ամենամուգն էր, իսկ ամենաբացը 3-րդ սրվակի ջուրն էր։

Ենթադրություն՝ հասկացանք և համոզվեցինք, որ նքյութերը բաղկացած են մասնիկներից, որոնց միջև արանքներ կան։

Рубрика: Ֆիզիկա 8․ Տանը և դասարանում

Հավասարաչափ արագացող շարժման ուսումնասիրումը և արագացման որոշումը. Փորձ 2

Աշխատանքի նպատակը՝ չափել այն արագացումը, որով շարժվում է գնդիկը թեք ճոռով։ Համոզվել, որ գնդիկի շարժումը թեք ճոռով հավասարաչափ արագացող է։

Անհրաժեշտ սարգեր և նյութեր՝ մետաղե ճոռ, չափաժապավենգնդիկ, պողպատե գնդիկ, մետաղե գլան, ամրակալան թաթիկով, ժամացույց։

Рубрика: Ֆիզիկա 8․ Տանը և դասարանում

Հավասարաչափ արագացող շարժման ուսումնասիրումը և արագացման որոշումը

Աշխատանքի նպատակը՝ չափել այն արագացումը, որով շարժվում է գնդիկը թեք ճոռով։ Համոզվել, որ գնդիկի շարժումը թեք ճոռով հավասարաչափ արագացող է։

Անհրաժեշտ սարգեր և նյութեր՝ մետաղե ճոռ, չափաժապավենգնդիկ, պողպատե գնդիկ, մետաղե գլան, ամրակալան թաթիկով, ժամացույց։

Это слайд-шоу требует JavaScript.

Ի վերջո ստացանք այսպիսի մեխանիզմ՝՝

20191105_132610

Այնուհետև հաջորդ քայլն էր չաթել մետաղե ճոռի երկարությունը, որը 110սմ էր։

20191105_132830.jpg20191105_132811

Սկսում ենք փորձը։ Վերցնում ենք պողպատե գնդիկը, տեղադրում մետաղե ճոռի ծայրին։ Բաց ենք թողնում պողպատե գնդիկը միաժամանակ միացնելով ժամացույցը։ Երգ լսվի պողպատե գնդիկի հարվածը մետաղի գլանին անջատում ենք ժամացույցը և գրանցում ժամը։ Անում ենք նույնը 5 անգամ, որից հետո սկսում ենք հաշվարկը՝

Փորձ I.

I.

t1=1վ                            a1=2S/t1²=2*1.1մ/1վ²=2.2մ/վ²
S=110
——————
a1=2.2մ/վ²

II.

t2=1,1վ                            a2=2S/t2²=2*1.1մ/1.1վ²=մ/վ²
S=110
——————
a2=2.4մ/վ²

III.

t3=1վ                            a3=2S/t3²=2*1.1մ/1վ²=2.2մ/վ²
S=110
——————
a3=2.2մ/վ²

IV.

t4=1,1վ                            a4=2S/t4²=2*1.1մ/1.1վ²=մ/վ²
S=110
——————
a4=2.4մ/վ²

V.

t5=0.9վ                            a5=2S/t5²=2*1.1մ/0.9վ²=1.9մ/վ²
S=110
——————
a5=1.9մ/վ²

Միջին արագացում՝

aմիջ․=a1+a2+a3+a4+a5/5=11.1մ/վ² /5= 2,2մ/վ²

 

Рубрика: Ֆիզիկա 8․ Տանը և դասարանում

Անհավասարաչափ շարժում․ հավասարաչափ արագացող շարժում

1.Որ անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող

Այն շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով։

2.Որ ֆիզիկական մեծությունն էկոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում;

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում։

3.Ինչ է ցույց տալիս արագացումը:Որն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:Գրել բանաձևը:

Արագացող շարժման բանաձևը ՝ a=v/t

4.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը

 

5.Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհի բանաձևերը