Բլոգային ուսւմնասիրություն. 8-3 դասարան

1.Մարիա Աբրահամյան

Հայատառ կան անուն-ազգանունը, ուսումնական հաստատությունը և դասարանը:

Հղումով կա՝

  • կրթահամալիրի կայքը
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին
  • հղում դասավանդողների բլոգներին
  • հղում դասընկերների բլոգներին

Բլոգում առկա է արխիվը:

Նյութերը ունեն տեղադրման ամիս, թիվ, օր:

Վերջին նյութը՝ 10.06.2021

Ուսումնական պլանը որպես առկա է որպես առանձին բաժին: Բաժնում կա 6 նյութ: վերջին նյութը՝ 10.11.2020թ. է: Կա առանձին իր մասին տեղեկություն, որտեղ ներկայացված են իր նախասիրությունները, ինչպես նաև ժամատախտակը: Շատ հավանեցի, որ հենց բլոգի առանջին նյութը իր մասին պատմող նյութն է, որտեղ կա նաև իր նկարը: Սովորողին նույնիսկ ճանաչեցի:

Առարկայական բաժինները առկա, ինչպես նաև պարբերաբար թարմացվում են: Առանձին առկա է ֆլոշմոբ բաժինը, որտեղ տեղադրված է 15 նյութ: Վերջին նյութը մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրներն և նրանց լուծումներն էին՝ 28.05.2021:

Առանձին կա իր ընտրության գործունեության բաժինը՝ Դիզայնի բաժինը, որտեղ կա 12 նյութ: Վերջին նյութը տեղադրված է 19.05.2018թ.-ին: Առկա է նաև Կինո-ֆոտո բաժինը, որտեղ տեղադրել է 11 նյութ: 2019-2021թթ.-ների ընտրության գործունեության նյութերը տեղադրված է այս բաժնում: Բաժինը շատ հետաքրքիր է, բազմաթիվ նկարներով, տեսանյութերով: Վերջին նյութը՝ 21.05.2021թ.:

Լրացուցիչ կրթության շրջանակներում հաճախում է լողի և անգլերենի: Այդ մասին նշում է իր ուսումնական պլանում:

Առկա է Իմ գրադարան բաժինը, որտեղ կա 20 նյութ: Վերջին տեղադրված նյութը եղել է 20.11.2020թ.-ին: Սովորողը շատ ընթերցասեր է: Դա երևում է նրա վերլուծություններից: Կան նյութեր, որտեղ տեղադրված է գրքի նկարը:

Կա Հեռավար ուսուցման նախագծեր՝ 28 նյութ և Նախագծեր՝ 6 նյութ: Հեռավար ուսումնական նախագծեր բաժնում տեղադրել է 2020թ.-ի հեռավար ուսուման ընթացքում կատարած ընտանեկան նախագծեր, ընթերցանություններ, փորձեր և մարզումներ: Շատ հավանեցի այս բաժինը, այն հետաքրքիր է ընթերցողի համար: Նախագծեր բաժնում տեղադրել է առօրյա նախագծերից մի քանի նյութեր: Նյութերը 2019թ.-ի էին: Կան ճամփորդությունների վերլուծություններ: Վերջին նյութը նույնպես ճամփորդության մասին է:

Ընդհանուր բլոգը շատ գունավոր, հաճելի և ստացված եմ համարում: Այն իսկապես գրավիչ է ընթերցողի համար: Նյութերը թարմացվում են, շատ են պատումները, կարծիքները, աշխատանքները: Շատ հավանեցի ամեն ինչ: Բլոգը ըստ իր բովանդակությամբ անթերին է: Հստակ կարող եմ ասել, որ այս սովորողը պատրաստ է Ավագ դպրոցին:

2.Ամիրյան Ռազմիկ

Հայատառ գրված է անուն-ազգանունը, բացակայում է ուումնական հաստատությունը, բացի Միջին դպրոցից, կա դասարանը:

Առկա է հղումներ գրառումը, գրված են անվանումները, բայց չկան հղումները:

Բլոգում առկա է արխիվը:

Առկա է նյութերի հրապարակման ամիսը, թիվը, օրը:

Բլոգում առկա է որպես առանձին բաժին անհատական ուսումնական պլանը: Ուսումնական պլանը 2020թ.-ի է: Նյութը՝ 11.11.2020թ.: Աշակերտը կարծես թե սովորում է հեռավար ուսուցմամբ: Ինչու վստահ չեմ, քանի որ հստակ նշված չէ:

Առկա են առանձին առարկաների բաժինները: Վերջին նյութը՝ 22.05.2021թ.-ի է: Կարող եմ ասել, որ ըստ առարկաների աշակերտը կատարում է տնային աշխատանքներ: Ցանկացած առարկայից կարող եմ հանդիպել նյութեր:

Չկա ֆլեշմոբի վերաբերյալ որևէ նյութ կամ բաժին:

Բացակայում է ընտրության գործունեության մասին որևէ նյութ կամ բաժին: Ընտրությունը սակայն, ըստ 2020թ.-ի ուսումնական պլանի թենիս էր:

Չունի Իմ գրադարան բաժինը, կամ գրքերի մասին գրված որևէ նյութ:

Բացակայում են նախագծային աշխատանքները:

Կարծում եմ, որ աշակերտը շատ ընդունակ է, սովորող, բայց նրան պետք է մի փոքր լրացուցիչ ժամանակ տրամադրել բլոգին: Բլոգային նյութերը բավականին չոր ու ցամաք են: Կարելի է մի փոքր հետաքրքրացնել, ավելացնել նկարներ և գրել սեփական կարծիքներ, ստեղծագործություններ, ինչպես նաև ավելացնել իր մասին պատմող մի փոքր աշխատանք և նկար: Շատ կարևոր եմ համարում աշակերտի բլոգում իր նկարի առկայությունը: Բլոգը ի վերջո խոսում է հենց աշակերտի մասին անծանոթին: Կարծում եմ կարևոր է ունենալ ընթերցողին հետաքրքրող ամենաքիչը մի քանի լրացուցիչ նյութ:

3.Անդրեասյան Օֆելյա

Հայատառ գրված է անուն-ազգանունը, բացակայում է ուումնական հաստատությունը, բացի Միջին դպրոցից, կա դասարանը:

Բլոգում առկա է Անհատական ուսումնական պլան բաժինը, որտեղ կա 3 նյութ: Վերջին նյութը տեղադրվել է՝ 04.07.2020թ.-ին: Առկա է դասացուցակը, իր լրացուցիչ պարապունքները և մի քանի նախագծեր, որոնք կատարվել են կառանտինին: Բլոգի առաջին նյութն է իր մասին պատմող նյութը, որտեղ նույնպես նշել է իր հետաքրքրությունների, բնավորության գծերի մասին: Նույնիսկ պատմել է մի քանի հետաքրքիր փաստեր իր մասին: Շատ հավանեցի իր մասին տեքստը, քանի որ շատ անմիջական էր (ինչ-որ տեղեր նույնիսկ չափազանց) և զվարճալի: Ունի նաև իր նակրը տեղադրված:

Առկա են բոլոր առարկայական բաժինները: Պարբերաբար տեղադրվում են տնային աշխատանքները տարբեր առարկաներից: Վերջին նյութը՝ 03.06.2021թ.-ի, որը կարծես թե դեռ թերի է:

Ունի 2 ֆլեշմեբների վերաբերյալ բաժիններ՝ Ֆլեշմոբի իմ առաջարկած խնդիրները — 4 նյութ, ֆլեշմոբ — 49 նյութ: Բաժիններում ներկայացված են իր մաթեմատիկական ֆլեշմոբերի լուծումները, տարբերակները և շատ այլն: Վերջին նյութն է՝ 20.04.2021թ.:

Առանձին առկա է ընտրության բաժին, բայց այն դատարկ է:

Լրացուցիչ կրթության մասին տեղեկացա իր մասին տեսքտից: Հաճախում է լողի և անգլերենի պարապմունքի: ժամանակին նաև պարի:

Կա 3 հատ Իմ գրադարան բաժին, 1-ինում 28 նյութ, 2-րդում 30 նյութ, 3-րդում 3 նյութ: Առաջին երկուսում հին նյութերն են, իսկ վերջինում 2019-2020թթ.-երի ընթերցանության նյութերը: Ունի տեղադրած գրքերի վերլուծություններ, գրքերի պատկերներով: Այնտեղ կան նաև տեսանյութեր:

Ունի առանձին Նախագիծ բաժին, որտեղ կա 155 նյութ: տեղադրված է այնտեղ տարբեր թարգմանչական նախագծեր, ընտանեկան նախագծեր և, առհասարակ, տարբեր առարկաների նախագծեր: Վերջին նյութը՝ 18.03.2021թ.-ի:

Ինքնակրթության մասին նշել էր, որ ունի իր գրքերը և աշխատանքային տետրերը, որոնցով աշխատում է:

Կարող եմ ասել, որ շատ հավնեցի բլոգը, իր անմիջականությունը: Ընթերցողին շատ հաճելի է ուսումնասիրել նրա բլոգը, գտնել նոր նյութեր: Կարժում եմ մի քանի հետաքրքիր նախագծերի ավելացումը մի գուցե չէր խանգարի: Բայց ըստ բլոգային պահանջների անթերի էր:

4.Անդրիոլա Մոնիկա

Հայատառ գրված է անուն-ազգանունը, ուումնական հաստատությունը և դասարանը:

Ամբողջ բլոգը կառավարվում է իտալերեն լեզվով: Կարծում եմ դրա պատճառը այն է, որ աշակերտը եկել է Իտալիայից: Բայց կա հատուկ կոճակի, որի օգնությամբ կարող ենք փոխել բլոգի լեզուն: Բաժինները և մնացածը երևում եմ նյութերի տակը, այլ ոչ թե նյութերին զուգահեռ: Բացակայում են տվյալ կետերը՝

  • կրթահամալիրի կայքը
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին
  • հղում դասավանդողների բլոգներին

Բայց հանդիպեցի մի քանի դասընկերների բլոգների հղումներին:

Բացակայում է արխիվը:

Կա նյութերի հրապարակման օրը, ամիսը, թիվը: Վերջին նյութը՝ 22.04.2021թ.:

Առկա է առանձին անհատական ուսումնական պլան բաժինը: Առկա է մեկ նյութ՝ 2019 թվականի ուսումնական պլանը՝ 18.10.2019թ.: Բացակայում է աշակերտի նկարը, կամ իր մասին գրած որևէ նյութ:

Առկա են առարկայական բաժինները, պարբերաբար տեղադրվում են տնային աշխատանքներ տարբեր առարկաներից: Չկա ֆլեշմոբ բաժին և ֆլեշմոբյան նյութեր առհասարակ: Կա ատռանձին նախագծային աշխատանք բաժին, բայց այն դատարկ է:

Ըստ 2019թ.-ի ուսումնական պլանի աշակերտը հաճախել է դիզայնի, բայց չկա դիզայն բաժին և դիզայնի մասին որևէ նյութ: Հավանավար աշակերտը այս պահին գնում է Իտալերենի ընտրության, քանի որ առկա է Իտալերեն բաժին, որտեղ կա 24 նյութ: բաժինը բավականին ակտիվ է: Տեղադրվում են տարբեր նյութեր և հանդիպումների վերլուծություններ: Վերջին նյութը՝ 22.04.2021թ.:

Բացակայում է Իմ գրադարան բաժինը:

Բլոգը բավականին դատարկ և անհետաքրքիր է: խորհուրդ կտամ այն դարձնել ավելի գունեղ և ավելացնել նկարներ, որպեսզի ընթերցողին գրավող բաղադրիչ առկա լինի բլոգում: Բայց աշակերտը բավականին ակտիվ է, աշխատում է իր հետաքրքրություններից ելնելով և իր սիրած ոլորտներում: Բավականին ակտիվ է:

5.Ավետիսյան Ալիտա

Հայատառ գրված է անուն-ազգանունը, բացակայում է ուումնական հաստատությունը, բացի Միջին դպրոցից, կա դասարանը:

Բլոգում առկա են ըստ պահանջների բոլոր հղումները՝

  • կրթահամալիրի կայքը
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին
  • հղում դասավանդողների բլոգներին
  • հղում դասընկերների բլոգներին

Առկա է արխիվը: Առկա է նաև նյութերի հրապարակման օրը, ամիսը, թիվը: Վերջին նյութը՝ Ճամփորդություն դեպի Գյումրի:

Բացակայում է աշակերտի անհատական ուսումնական պլանի բաժինը և ուսումնական պլանը: Ինչպես նաև չկա աշակերտի նկարը, կամ նրա մասին որևէ տեկստ:

Առկա են առարկայական բաժինները, որոնք բավականին հաճախ թարմացվում են: Կան թարգմանչական նախագծի շրջանակում կատարված թարգմանություններ: Կան նյութեր որտեղ պատմում է ֆլեշմոբային խնդիրների քննարկման մասին, բայց չկա առանձին ֆլեշմոբին վերաբերվող բաժին:

Չկարողացա պարզել սովորղի ընտրությունը, ինչպես նաև չկա առանձին որևէ բաժին ընտրության գործունեությանը վերաբերվող:

Բացակայում է Իմ գրադարն բաժինը:

Չկա նախագծային որևէ բաժին, բայց պատմում է իր նախագծային աշխատանենրի մասին ճամբարային օրերի ամփոփման մեջ:

Բլոգը բավականին աշխատանքի կարիք ունի: Կան նյութեր որոնք չունեն ամսաթվեր, ինչպես նաև կարելի է այն թարմացնել, ավելացնելով գույներ և նկարներ: Բայց աշակերտը բավականին աշխատասեր է և պարբերաբար տեղադրվում են նյութեր:

6.Ավետիսյան Նարեկ

Հայատառ գրված է անուն-ազգանունը, բացակայում է ուումնական հաստատությունը, բացի Միջին դպրոցից, կա դասարանը:

Բացակայում են հղումները դեպի՝

  • կրթահամալիրի կայքը
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին
  • հղում դասավանդողների բլոգներին
  • հղում դասընկերների բլոգներին

Առկա է արխիվը:

Կա նյութերի հրապարակման օրը, ամիսը, թիվը: Վերջին նյութը՝ 10.06.2021թ.:

Բացակայում է ուսումնական պլանի բաժինը, ուսումնական պլանը: Չկա նաև սովորողի նկարը, իր մասին որևէ նյութ: Չնայած բլոգը բավականին լուսավոր և գունեղ է:

Կան առարկայական բաժինները, պարբերաբար տեղադրվում է առարկայական տնային աշխատանքները: Աշակերտը մասնակցել է «Վահան Ասատրյան» պուրակի նախագիծին, որի մասին ունի բաժին և նյութեր: Չկա որևէ նյութ ֆլեշմոբերի մասին, ինչպես նաև ֆլեշմոբի բաժին:

Ուսումնական պլանի բացակայության պատճառով, չգիտեմ աշակերտի ընտրությունը, ինչպես նաև բացակայում է որևէ նյութ կամ բաժին ընրության վերաբերյալ:

Բացակայում է Իմ գրադարան բաժինը:

Ընդհանուր բլոգը բավականին հետաքրքիր է, բայց կրկին, պետք է աշխատել, լրացնել բացթողումները: Ավելացնել որոշակի տեղեկություն աշակերտի մասին:

7.Արամյան Արա

Հայատառ գրված է անուն-ազգանունը, ուումնական հաստատությունը և դասարանը:

Առկա է առանձին Բլոգներ բաժին, որտեղ առկա է իր դասընկերների բլոգները, ուսուցիչների և դասավանդողի բլոգները իրենց մեկնաբանություններով:

Առկա է արխիվը: Առկա է նաև նյութերի տեղադրման օրը, ամիսը, թիվը: Վերջին նյութը՝26.05.2021թ.:

Առկա է սովորողի անհատական ուսումնական պլանը որպես առանձին բաժին և նյութ: Սովորողը աշխատում է հեռավար-ընտանեական դպրոցի միջոցով: Կա նաև դասացուցակը, ժամատախտակը և միջին դպրոցի կայքը: Կա սովորողի նկարը, հենց առաջին նյութը իր մասին պատմող նյութն է:

Առկա են առարկայական բաժինները, ինչպես նաև պարբերաբար տեղադրվող նյութեր: Չկա ֆլեշմոբի մասին տեղադրված որևէ նյութ: Առկա է առանջին Նախագիծ բաժին:

Սովորողի ընտրությունը բույսերի խնամք է, բայց նյութեր ըստ իր ընտրության տեղադրված չէ:

Բացակայում է Իմ գրադարան բաժինը:

Կարծում եմ, որ բլոգը անթերի է: Այն շատ հետաքրքիր, գունավոր, ուսուցողական բլոգ է: Աշակերտի բլոգում նշված է իր մասին ցանկացած տեղեկություն, ես կարծես ծանոթացա հենց աշակերտի հետ, իսկ դա, ըստ իս, ամենակարևորն է:

8.Արևշատյան Լիլիթ

Հայատառ գրված է անուն-ազգանունը, ուումնական հաստատությունը և դասարանը:

Առկա են հղումները՝

  • կրթահամալիրի կայքը
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին
  • հղում դասավանդողների բլոգներին
  • հղում դասընկերների բլոգներին

Առկա է արխիվը: Նյութերի տեղադրման օրը, ամիսը, թիվը: Վերջին նյութը՝ 24.05.2021թ.:

Առկա է ուսումնական պլանի բաժին, որտեղ կա վերջին երեք տարիների ուսումնական պլանները: Բլոգի առաջին նյութը իր մասին պատմող նյութն է, որտեղ ներկայացնում է իր նախասիրությունները, ապրելավոճը և մի փոքր իր մասին: Կան նաև նկարներ: Տեկստը շատ անմիջական է և հավես:

Կան առարկայական բաժինները, իրենց տնային աշխատանքներով: Առկա է նախագիծ բաժինը, որտեղ կան տարբեր նախագծեր, տարբեր առարկաներից: Բաժինը բավականին ակտիվ է, ինչպես բլոգը: Բացակայում են ֆլեշմոբերի մասին որևէ նյութեր և բաժին:

Կա իմ գրադարան բաժինը: Այնտեղ տեղադրում է իր ընթերցումների մասին նյութեր: ընթերցում է նաև այլ լեզուներով: Շատ հավանեցի այս բաժինը: Վերջին նյութը՝ 27.09.2020թ.:

Առհասարակ շատ հետաքրքիր բլոգ է: Շատ հավանել եմ: Այն գունավոր, նկարազարդ, հետաքրքիր և հավես բլոգ է: Աշակերտին նույնպես ճանաչեցի, հավանեցի: Մի գուցե մի քանի ավելացում և աշխատանք կարելի է ավելանցել, բայց բլոգը կարծես թե անթերի է:

9. Բալախչյան Սուսաննա

Հայատառ գրված է անուն-ազգանունը, ուումնական հաստատությունը և դասարանը:

Բլոգում առկա է՝

  • կրթահամալիրի կայքը
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին
  • հղում դասավանդողների բլոգներին
  • հղում դասընկերների բլոգներին

Առկա է արխիվը: Գրվում է նյութի հրապարակման օրը, ամիսը, թիվը: Վերջին նյութը՝ 12.06.2021թ.:

Բացակայում է աշակերտի անհատական ուսումնական պլանի բաժինը, ինչպես նաև հենց ուսումնական պլանը: բացակայում է սովորողի մասին գրված որևէ նյութ, նկար կամ տեղեկություն:

Առկա են առարկայական բաժինները, պարբերաբար տեղադրվում են տնային աշխատանքները: Չկա առանձին ֆլեշմոբերի մասին որևէ նյութ: Բացակայում է նաև նախագծային որևէ աշխատանք կամ բաժին:

Աշակերտի բլոգում գտա մոդելավորում բաժինը, որտեղ տեղադրվել է միայն մեկ նյութ 2018 թվականին: Առկա է նաև դիզայնի ընտրության բաժին, որի մեջ առկա է մեկ նյութ նույնպես 2018թ.-ի: Ուրիշ որևէ ընտրության գործունեությանը վերաբերվող նյութ չկա:

Չկա իմ գրադարան բաժինը:

Բլոգում առկա են միայն տնային աշխատանքներ: Բլոգը բավականին աշխատանքի կարիք ունի: Պետք է ավելացնել տարբեր բաժիններ և նյութեր:

10.Բարսեղյան Մարտին

Հայատառ գրված է անուն-ազգանունը, ուումնական հաստատությունը և դասարանը:

Առկա է հղումները՝

  • կրթահամալիրի կայքը
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին
  • հղում դասավանդողների բլոգներին
  • հղում դասընկերների բլոգներին

Կան արխիվներ, գրվում է նյութերի օրը, ամիսը, ամսաթիվը: Վերջին նյութը՝ 01.06.2021թ.:

Կա երկու ուսումնական պլանին վերաբերվող բաժին: Առկա է 2018-2019թթ. ուսումնական պլանը: Բացակայում է աշակերտի մասին որևէ գրված նյութ, տեղեկություն, ինչպես նաև նկար:

Առկա են առարկայական բաժինները, պարբերաբար տեղադրվում է նոր նյութեր, տնային աշխատանքներ: Առկա է համակարգիչների ժահագործմանը վերաբերով բաժին, որտեղ տարբեր հետաքրքիր տեղեկություններ են տեղադրված: Ես շատ հավանեցի այս բաժինը և նրա նյութերը: Վերջին նյութը՝ 11.04.2019թ.: Առանձին չկա ֆլեշմոբ բաժին, բայց տեղադրել է մի քանի ֆլեշմոբյան նյութեր իր հրապարակումներում:

Առկա է Իմ գրադարան բաժինը, որտեղ տեղադրվում են տարբեր նյութեր իր ընթերցումների մասին: Վերջին նյութը՝ 12.01.2020թ.:

Առանձին չկա նախագծեր բաժին, բայց պարբերաբար լինում են նախագծային աշխատանքներ:

Բլոգը շատ հետաքրքիր է, գունեղ, հետաքրքիր նյութերով: Աշակերտին շատ հավանեցի, նրա աշխատանքները: Նրա բլոգը նույնպես շատ հավանեցի: Նա շատ ընթերցում է, ունի իր հետաքրքրությունները: Բլոգում բացակայում են մի քանի նյութեր, որոնք կարելի է ուղղակի ավելացնել:

11.Գյոզալյան Անի

Հայատառ գրված է անուն-ազգանունը, ուումնական հաստատությունը և դասարանը:

Բացակայում են տվյալ հղումները՝

  • կրթահամալիրի կայքը
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին
  • հղում դասավանդողների բլոգներին
  • հղում դասընկերների բլոգներին

Առկա է արխիվը: Նյութերը ունեն հրապարակման օր, ամիսը, թիվը: Վերջին նյութը՝ 06.06.2021թ.:

Բացակայում է աշակերտի անհատական ուսումնական պլանը և բաժինը: Չկա նաև աշակերտի մասին որևէ նյութ, տեղեկություն և նկար:

Կան առարկայական բաժինները, տեղադրվում են նյութեր, տնային աշխատանքներ: Բլոգը բավականին ակտիվ է: Ֆլեշմոբի առանձին բաժին չկա, բայց տեղադրում է ֆլեշմոբի մասին նյութեր: Ընտրության գործունեության մասն որևէ նյութ չկա, ինչպես նաև բաժին:

Բացակայում է Իմ գրադարան բաժինը:

Ընդհանուր բլոգը բավականին ակտիվ է, աշխատանքային: Կարելի է ավելացումներ անել, լրացումներ, քանի որ կան նաև բացթողումներ:

12.Գրիգորյան Դավիթ

Հայատառ գրված է անուն-ազգանունը, ուումնական հաստատությունը և դասարանը:

Բլոգի ներքևում առկա են տվյալ հղումները՝

  • կրթահամալիրի կայքը
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին
  • հղում դասավանդողների բլոգներին
  • հղում դասընկերների բլոգներին

Առկա է արխիվը, կան նյութերի տեղադրման օրը, ամիսը, ամսաթիվը: Վերջին նյութը՝ 10.06.2021թ.:

Առկա է ուսումնական պլան բաժինը, կան նյութերը: Առկա է 2020թ.-ի ուսումնական պլանը: Կա նաև իր մասին գրված նյութ, որտեղ ներկայացնում է իրեն: Բայց առանց նկարի:

Առկա են առարկայական բաժինները, տեղադրվում են տնային աշխատանքներ: Առկա է ստուգատես բաժին, որտեղ կա մեկ նյութ: Առկա է ֆլեշմոբ բաժինը, պարբերաբար տեղադրում է ֆլեշմոբյան խնդիրներ: Առկա է ընտրության գործունեության բաժին, որը բավականին ակտիվ է: Վերջին նյութը՝ 25.05.2021թ.:

Առկա է Իմ գրադարան բաժինը, որտեղ տեղադրված է 2 նյութ:

Առկա են նախագծային աշխատանքներ, նախագիծ բաժին: Շատ հետաքրքիր նյութեր կան տվյալ բաժնում և շատ հավանեցի բաժնի ակտիվությունը:

Շատ հավանեցի բլոգը: Այն, կարծես թե, անթերի է: Կցանկանայի միայն ավելացնել աշակերտի նկարը և բլոգը կդառնա անթերի: Ժատ հավանեցի նախագծերը, շարադրությունները և բլոգը առհասարակ: Շատ ակտիվ աշակերտ է, ունի իր հետաքրքրությունները և աշխատում է այդ ուղություններով:

Оставьте комментарий