Մարմնի ծավալի որոշումը

Գ. Մխիթարյան-ի գրքի 31 էջից`

Տարբերակ 1

I. Բաժ. արժ.`C=(a-b)/n=(600մլ-500մլ)/10=100մլ/10=10մլ=10սմ³
Պատ.`4

Չափ. սխ. C1=± C/2=10սմ³±10սմ³/2=±5սմ³

II. V1=490սմ³±5սմ³
Պատ.`2

III. V2=800սմ³±5սմ³
Պատ.`4

IV. V=V2-V1=800սմ³-490սմ³=310սմ³±5սմ³
Պատ.`1

 

Տարբերակ 2

I. Բաժ. արժ.`C=(a-b)/n=(60մլ-50մլ)/10=10մլ/10=1մլ=1սմ³
Պատ.`2

Չափ. սխ. C1=± C/2=1սմ³=±1սմ³/2=±0.5սմ³

II. V1=70սմ³±0,5սմ³
Պատ.`2

III.V2=80սմ³±0,5սմ³
Պատ.`3

IV. V=V2-V1=80սմ³-70սմ³=10սմ³±0,5սմ³
Պատ.`1

 

Տարբերակ 3

I. Բաժ. արժ.`C=(a-b)/n=(30մլ-20մլ)/10=10մլ/10=1մլ=1սմ³
Պատ.`4

Չափ. սխ. C1=± C/2=1սմ³=±1սմ³/2=±0.5սմ³

II. V1=54սմ³±0,5սմ³
Պատ.`2

III. V2=81սմ³±0,5սմ³
Պատ.`1

IV. V=V2-V1=81սմ³-54սմ³=27սմ³±0,5սմ³
Պատ.`1

 

Տարբերակ 4

I. Բաժ. արժ.`C=(a-b)/n=(60մլ-50մլ)/2=10մլ/2=5մլ=5սմ³
Պատ.`2

Չափ. սխ. C1=± C/2=5սմ³=±5սմ³/2=±2.5սմ³

II. V1=60սմ³±2,5սմ³
Պատ.`2

III. V2=90սմ³±2,5սմ³
Պատ.`1

IV. V=V2-V1=90սմ³-60սմ³=30սմ³±2,5սմ³
Պատ.`3

Հեղուկի ծավալի չափումը չափանոթի միջոցով….

20190123_114149

Հեղուկի, պինդ մարմնի ծավալի որոշումը չափանոթի միջոցով
Աշխատանքի նպատակը` սովորել չափանոթի միջոցով հեղուկի ծավալը, պինդ մարմնի ծավալը և անոթների տարողությունները չափելը:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ չափանոթ, ջրով լցված բաժակ, ոչ մեծ բաժակ, ոչ մեծ սրվակ և այլ անոթներ:

Անկանոն և կանոնավոր պինդ մարմիններ
Աշխատանքի նախապատրաստում
Ծավալը որոշելու համար նախ պարզենք ինչ ֆիզիկական մեծություն է ծավալը և ինչ միավորներով է այն չափվում: Ծավալը՝ դա պինդ մարմնի կամ հեղուկի զբաղեցրած տեղն է:
Ծավալի չափման հիմանական միավորը` ՄՀ-ում 1մ խորանարդ: Օգտագործվում են նաև 1կմ խ. , 1մմ խ. , 1դմ խ., 1սմ խ., 1լ, 1մլ: Այժմ պարզենք, թե ինչ է 1լ-ը և 1մլ-ը:

Առաջին փորձ…
Ես ունեմ 1լ տարողությամբ շիշ, 5մլ տարողությամբ ներարկիչ, 1դմ ³ և 1սմ ³ ծավալով ապակե տարա: 1լ տարողությամբ շիշը լիքը լցրեցի ջրով և զգուշությամբ դատարկեցի 1դմ ³ ապակե տարայի մեջ:
Փորձից ստացվեց, որ 1լ ջուրը ամբողջությամբ տեղավորվեց 1դմ ³ տարայի մեջ:
Եզրակացություն 1լ-ը հավասար է 1դմ³ :

 

 

 

Երկրորդ փորձ…
1մլ ջուրը զգուշությամբ լցրեցի 1սմ³ տարայի մեջ:
Եզրակացություն` 1մլ-ը հավասար է 1սմ³ -ի:

 

 

1մ ³.=1մ 1մх1մ=10դմх10դմ=1000դմ ³. 1000լ
1սմ ³. 1մլ 1լ=1մ ³./ 1000= 0,001մ ³.

Լաբորատոր աշխատանք. Հեղուկի ծավալը չափումը չափանոթի միջոցով:

Աշխատանքի նպատակը. սովորել չափանոթի միջոցով հեղուկի ծավալը և անոթների տարողությունները չափելը:

  Անհրաժեշտսարքեր և նյութեր. չափանոթ, ջրով լցված բաժակ, ոչ մեխ սրվակ և այլ անոթներ:

Աշխատանքի նախապատրաստվում. ծավալը`պինդ մարմինների և հեղուկների տեղն է: Որպես ծավալի չափման հիմնական միավոր` ՄՀ-ում մեկ մետր խորանարդն է, բայց օգտագործվում են նաև 1դմ3, 1սմ3, 1մմ3 : Ամենաշատը օգտագործվում է 1լ և 1մլ:

20190123_114200

20190130_113527

Պարզենք 1լ և 1մլ տարողությունը ինչ ծավալ է:

Փորձից ստացվեց 1լ=1դմ3 , որից հետևում է ` 1մ3 =1մx1մx1մ=10դմx10դմx10դմ=1000դմ3 =1000լ

Մյուս փորձից պարզվեց, որ 1մլ=1սմ3

Փորձի ընթացքը.

Որպեսզի կարողանամ որոշել բաժակի, շշիկի, սրվակի տարողությունները իմ չափանոթի միջոցով, նախ պետք է որոշեմ նրա սանդղակի բաժանման արժեքը հետևյալ կանոնով`

Բաժանման արժեքը=մեծ թիվ-փոքր թիվ/ բաժանումների թիվ=…սմ3

C=a-b/n

Որից հետո պետք է որոշել չափման սխալը, այն հավասար է բաժանման արժեքի կեսին պլուսմինուս նշանով: Բանաձևը

C1 =± C/2

Իմ չափագլանի բաժանման արժեքը`

C=a-b/n=900մլ-800մլ/10=10սմ3

Չափման սխալը C1 =± C/2 = ± 10սմ3 /2=5սմ3

Իմ չափանոթում լցված ջրի ծավալը`V-ն հավասար է 130սմ3 ± 5սմ3 : Դա նշանակում է, որ`
130սմ3 -5սմ 3 <V<130սմ3 + 5սմ3

125սմ3 <V<135սմ3

Իմ շշիկի տարողությունը որոշելու համար պետք է շշիկս բերն է բերան լցնել ջրով և զգուշուցյամբ դատարկում չափագլանի մեջ:

Նյութի խտություն. մարմնի ծավալի և զանգվածի հաշվումը

Մարմնի ծավալը մարմնի զբաղեցրած տեղն է: Ծավալի միավորը միավորների ՄՀ-ում ընդունված է այն խորանադրի ծավալը, որի բոլոր կողմերը մեկ մետր են: Այդ միավորը անվանում ենք մեկ մետր խորանադդ (1մ³), օգտագործվում են նաև 1սմ³, 1դմ³, 1մմ³, 1լ³, 1մլ³ և այլն:

Նյութի խտությունը միավոր ծավալով մարմնի զանգվածն է: Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությունը:

ρ(ռո)=m(էմ)/v(վէ)     v=m/ρ          m=ρv

Չափման միավորը ՄՀ-ում 1կգ/մ³, 1գ/սմ³:

Մարմնի զանգված

Մարմինների իներտության քանակական չափը բնութագրվում է մի մեծությամբ, որին անվանում ենք զանգված: Այն սկալյար մեծություն է`այն որոշվում է միայն թվային արժեքով: Զանգվածը ֆիզիկական մեծություն է, նրա չափման միավորը միավորների ՄՀ-ում ընդունված է մեկ կիլոգրամը: Մեծության չափման գործիքներն են կշռաքարերի հավաքածուն և կշեռքները:

Это слайд-шоу требует JavaScript.

Միավորների ՄՀ-ում որպես զանգվածի միավոր է ընտրվել պլատիրնի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված գլանաձև չափանմուշի զանգվածը: Այն պահվում է Փարիզի մերձակա Սևր քաղաքում`Չափերի և կշիռների  միջազգային բյուրոյում: Զանգվածի հենց այդ միավորն ենք մենք անվանում մեկ կիլոգրամ (կգ): Մեծ ճշտությամբ 1 կգ է նաև 4°C ջեևմաստիճանում 1լ ծավալով թորած ջրի զանգվածը: Գործնականում զանգվածի չափման համար կիրառվում են նաև այլ միավորներ, օրինակ, տոննա (տ), ցենտներ (ց), գրամ (գ), միլիգրամ (մգ) և այլն:

1 տ = 1000 կգ
1 ց = 100 կգ
1 գ = 0,001 կգ
1 մգ = 0,001 գ

Թանկարժեք քարերի զանգվածն արտահայտում են կարատով.

1 կարատը = 0,2 գ

Մարմինների փոխազդեցություն. մարմինների զանգված

Փորձ I.

Ունեմ սայլակ, որին ամրացված է առաձգական թիթեղ: Այն գտնվում է դադարի վիճակում սեղանի նկատմամբ:

20181205_114927

Առագկական թիթեղը ճկեցի, կապեցի թելով:

20181205_115118

Թելը այրեցի լուցքով:

20181205_115211

Թիթեղը ուղվեց, սայլակը տեղից չշարժվեց`մնաց դադարի վիճակում սեղանի նկատմամբ:

Եզրակացություն`ես հասկացա, որ միայնակ մարմինը մնում է դադարի վիճակում:

Փորձ II.

1-1Նույն սայլակի առաձգական թիթեղը նորից ճկեցի, կապեցի թելով

1-2

և այն մոտեցրեցի պատին:

1-3

Այրեցի թելը:

Թելը այրելուց հետո առաձգական թիթեղը ուղղվեց: Ուղղվելու ընթացքում հարվածեց պատին և պատից հեռացավ:

Փորձ III.

2-1

Դարձյալ ճկեմ, կապեմ թելը սայլակի

2-2

և նրան մոտեցնեմ նույնատիպ սայլակ;

2-3

Այրեմ թելը:

Այրելուց հետո առանձգական թիթեղը հարվածեց երկրորդ սայլակին և երկուսը միասին իրարից հեռացան նույն չափով` արագությունները փոխեցին նույն չափով: Այս երևույթը կոչվում է մարմինների փոազդեցություն:

Եզրակացություն երեք փորձերից

Փորձերից ես համոզվեցի, որ`

Փորձ I-ես հասկացա, որ միայնակ մարմինները երբեք իրենք իրենց չեն փոխում արագությունները:

Փորձ III-նույնատիպ մարմինները իրար վրա ազդում են նույն ձևով`փոխազդում են և արագությունները փոխում են նույն չափով:

Փորձ II-որքան մարմինը մեծ է, այդքան քիչ է մտնում փոխազդեցության մեջ, այսինքն քիչ է փոխում իր արագությունը:

Դեպի ֆիզիկայի ինստիտուտ…

Սեպտեմբերի 29-ին, ժամը 10:00`տիկին Մխիթարյանի և տիկին Սուսանի հետ​ մենք դպրոցից շարժվեցինք դեպի Ֆիզիկայի ինստիտուտ: Մենք գիտեինք, որ այնտեղ լինելու են տարբեր քիմիական փորձեր: Երբ մենք մտանք ներս երևացին տարբեր վրաններ, որոնց ներսում տեղի էին ունենում փորձեր: Հյուրերը շատ-շատ էին, նույնիսկ հանդիպեցինք օտարերկրացիների, որոնք մեր նման եկել էին դիտելու այդ փորձերը: Կային շատ կամավորներ, որոնք օգնում էին շրջել վրաններով: Կամավորներից մեկը անգլիախոս էր և մենք նրա հետ խոսում էինք անգլերեն: Փորձերը շատ տպավորիչ էին: Ամենագեղեցիկը ըստ իս տարայի մեջ գտնվող լավան էր`

Կար նաև օվկիանոս տարայի մեջ փորձ, որը ինձ համար շատ անսպասելի էր`

Երեխաները պատրաստեղ էին մոլորակների կրկնօրինակները թղթից և մեզ դրանք ներկայացրեցին`

Կային այնպիսի փորձեր, որոնցում մենք էլ էինք մասնակցում: Օրինակ`մթնոլորտային ճնշման վերաբերյալ փորձը`

Կային նաև խաղ-փորձեր, որոնց ընթացքում երեխաները լեգոներով շենքեր էին պատրաստում, նկարում էին մագնիսներով և այլն…

Եղավ նաև շատ հետաքրքիր փորձ գունավոր պայթուցիկներով: Մենք վերձրել էինք սովորական գունավոր փոշիներ և ավելացրել էինք նրանց վրա ջուր, որից հետո Ասպիրինի դեղահաբ: Իսկ, թե ինչ եղավ վերջում դիտեք այս տեսանյութում:

Մենք այնտեղից դուրս չեկանք դատարկ ձեռքերով: Մեզ այնտեղ նվիրեցին փուչիկներ, գրքեր, գրիչներ և տպեր:

Ես դեռ չեմ հասցրել այս գիրքը կարդալ, բայց պատրաստվում եմ մոտակա շաբաթ-կիրակի օրերին ուսումնասիրել այն: Այսպես լի տպավորություններով մենք վերադարձանք դպրոց:

IMG-979ddaeb4315cb7286a1efc5b722b33e-V

Մյուս փորձերի նկարները կարող եք տեսնել այստեղ`

Это слайд-шоу требует JavaScript.