Ընտրության դասընթաց․ ամփոփում

2020-2021 ուստարվա ընթացքում ընտրել էի տեխնոլոգիա դասընթացը ընկեր Հասմիկի հետ։ Դասընթացը անցնում էր շատ հետաքրքիր, աշխատանքային ոգով։ Ունեցել ենք շատ հետաքրքիր նախագծեր, աշխատանքներ, որոնք մեծ հավանություն են ձեռք բերել բոլորի կողմից։ Ամենատպավորիչ նախագծերից էր ծաղկամանների պատրաստումը։ Բոլորը մեծ հետարքրությամբ ստանում էին աշխատանքի նյութերը, շշալցնում այն, համբերատար սպասում չորանալուն, այնուհետև ձևավորում և նախշազարդում։ Ի վերջո ստացանք տարբեր չափսերի, ձևերի և գույների աշխատանքներ, որոնց մեջ տեղադրեցինք ծաղիկներ։ Ասեմ, որ ստացանք նաև ավելի փոքր չափսերի ծաղկամաններ, որոնք փոխեցին իրենց նշանակությունը և դարձան մոմակալներ։ Ի վերջո մեր բոլոր աշխատանքները ցուցադրվեցին 9-րդ դասարանի ավարտական ցուցահանդես-տոնախմբությանը։ Ոմանք գնեցին մեր աշխատանքներից, ոմանք շատ տպավորված մնացին։ Կարծես թե բոլորին էլ հետաքրքրեց մեր աշխատանքը և բոլորը ցանկացան տեսնել այս նախագծի շարունակությունը, ինչպես նաև շատ և շատ այլ նոր նախագծեր։

Անտոնիո Գաուդի

 

Այս տեսանյութում ներկայացված են Անտոնիո Գաուդիի անկրկնելի աշխատանքները, որոնք տարբերվում են մյուսներից և յուրահատուկ են իրենց ոճով։ Ես Անտոնիո Գաուդիի արվեստի մասին լսել էի, բայց մանրամասն ծանոթ չէի նրա աշխատանքին և ոճին։ Այսօր ես դիտեցի այս տեսանյութը իմ ուսուցչուհու խորհրդով և շատ հավանեցի այն։ Այնտեղ այնքան հետաքրքիր և գեղեցիկ կադրեր կան, որոնք կարելի է կանգնեցնել և ուսումնասիրել ժամերով։ Այսպիսով հետաքրքրությունից ելնելով որոշեցի ուսումնասիրելի մի փոքր նաև Գաուդիի կյանքը։

250px-Antoni_Gaudi_1878

Անտոնի Պլասիդ Գիլիեմ Գաուդի-ի-Կորնետը ծնվել է 1852 թ. հունիսի 25-ին Կատալոնիայի Ռեուս քաղաքում։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր՝ կաթսայագործ Ֆրանսեսկ Գաուդի-ի-Սերրայի և Անտոնի Կուրնետ-ի-Բերտանի հինգերորդ երեխան։ Հենց հոր արհեստանոցում ճարտարապետի համոզմամբ նրա մեջ արթնացավ տարածության զգացումը։ Գաուդիի երկու եղբայրները մանկահասակ մահացան, իսկ երրորդը մահացավ 1876 թվականին, այնուհետև հաջորդեց մոր մահը։ 1879 թ.-ին մահացավ և քույրը՝ Գաուդիի խնամքին թողնելով իր մանկահասակ աղջկան։ Հոր և քրոջ դստեր հետ Գաուդին բնակվեց Բարսելոնայում, որտեղ էլ 1906 թ.-ին մահացավ հայրը, իսկ վեց տարի հետո՝ զարմուհին։ Գաուդին երբեք ամուսնացած չի եղել։ Նա փոքր տարիքից տառապում էր ռևմատիզմով։ Շարժումների սահմանափակումները սրեցին ապագա ճարտարապետի հետևողականությունը. բացվեց բնության աշխարհը, որը դարձավ ոգեշնչման հիմնական աղբյուրը։ 1870-1882 թվականներին Անտոնի Գաուդին ճարտարագետներ Էմիլիո Սալայի և Ֆրանցիսկո Վիլյարայի ղեկավարությամբ աշխատել է որպես գծագրիչ՝ մասնակցություն ցուցաբերելով բազմաթիվ մրցույթների։ Ուսումնասիրել է տարբեր արհեստներ՝ կատարելով մեծ թվով մանր աշխատանքներ (պարիսպներ, լուսարձակներ և այլն), ինչպես նաև սեփական տան համար նախագծել է կահույք։ Այդ ժամանակ Եվրոպայում նկատվում էր նեոգոթական ոճի վերելք, և երիտասարդ Գաուդին հետևում էր նրանց՝ ֆրանսիացի ճարտարապետ և գրող Վիոլե-լե-Դյուկին և անգլիացի քննադատ Ջոն Ռյոսկինին։ Շուտով Գաուդին դուրս է գալիս գերակշռող պատմական ոճերից՝ ընդմիշտ տեղափոխվելով անհարթ մակերևույթների աշխարհ՝ կազմելու իրեն հատուկ ոճը։ Գուելի դղյակի կառուցումը ավարտելով՝ Անտոնիո Գաուդին դադարեց լինել անհայտ կառուցող՝ դառնալով ամենանորաձև ճարատարապետը Բարսելոնայում։ Բարսելոնայի բուրժուազիայի համար նա կառուցում էր տներ՝ մեկը մյուսից անսովոր։

1926 թ. հունիսի 7-ին 73-ամյա Գաուդին դուրս եկավ տանից՝ ուղևորվելու Սեն-Ֆիլիպ-Ների եկեղեցի։ Անցնելով Գրան-Վիա-դե-լաս-Կորտես-Կատալանես փողոցը՝ նա ուշաթափ եղավ տրամվայի հարվածից։ Կառապանները չէին համաձայնում անհայտ ծերունուն տանել հիվանդանոց՝ վախենալով չվճարված լինել։ Վերջիվերջո Գաուդին հայտնվեց աղքատների հիվանդանոցում, որտեղ նրան հատկացրին տարրական բուժօգնություն։ Միայն հաջորդ օրը նրան հայտնաբերեց Սագրադա-Ֆամիլիա տաճարի կապելլա Մոսեն Խիլ Պերս-ի-Վիլացուն։ Բայց Գաուդիի դրությունը այնքան էր վատթարացել, որ նույնիսկ լավագույն բուժումը չէր օգնի։

Գաուդին մահացավ 1926 թվականի հունիսի 10-ին և թաղվեց երկու օր հետո իր թերկառուցված տաճարի գետնադամբարանում։

Այսպիսով Գաուդին ուներ դժբախտ, բայց ազդեցիկ կյանք, քանի որ նրանից հետո մնաց այնպիսի ոճ, այնպիսի արվեստ, որը ճանաչում են բոլորը և սիրված է ամբողջ աշխարհում։

Աղբյուրը՝այստեղ

Արտադրական ուսուցում. Ծիսական խոհանոց

Տիառնընդառաջի նախապատրաստական պատրաստություն։ 

Պատրաստել ենք աղանձ, ադի-բուդի, հալվա։ Ձևավորումը և փաթեթները դիզայն տեխնոլոգիական խմբի աշխատանքն է։ Պատրաստությունը հյուրասիրության նպատակով էր։

(Համի ուժը) հաղորդումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում…

img_9529.jpgՄենք մեր տեխնոլոգիայի խմբով մասնակից եղանք «Համի ուժը» Նազենի Հովհաննիսյանի հաղորդաշարին։ Պետք է պատրաստեինք պահքի ծիսական ուտեստ։ Ուսումնասիրեցինք Ծառզարդարի ծիսական ուտեստները և շատ հավանեցինք բանջարեղենային մատաղացու ուտեստը։ Այս ուտեստը առաջին անգամ էինք պատրաստում, բայց այնքան հաջող ստացվեց, որ բոլորը շատ հավանեցին այն։

 

Это слайд-шоу требует JavaScript.

 

Պատրաստում ենք բլիթներ… ուսումնական երրորդ շրջան

Փետրվարի 7-ին մենք միասին ընստ պայմանավորության մենք պատրաստեցինք բլիթներ: Բիշլիթների համար մեզ անհրաժեշտ էր` կաթ, ձու, այլուր, կակաո, շաքարավաձ և այլն: Մենք պատրաստեցինք նրբաբլիթների շերտեր և վրա ավելացրեցինք կակաոյով և շաքարավազով

Երրորդ ուսումնական շրջանի տեխնոլոգիա

Նախագծի նպատակը.

Այս նախագծին մասնակցող սովորողները ձեռք կբերեն ապրանք արտադրելու, տնտեսելու, դրանց վաճառքը կազմակերպելու կարողություններ, տնտեսվարության փորձ, գիտելիքներ, նոր հմտություններ: Ընթացքում կուսումնասիրեն խոհանոցային տեխնոլոգիաներ, ձեռագործության, կարուձևի կարողություններ: Սովորողների արտադրանքը վաճառելու ենք:

Նախագծի կազմակերպումը և իրականացումը.

  • Քննարկման փուլ – Այս փուլում սովորողները ծանոթանում են աշխատանքի ուղղություններին (նախագիծը սկսել ենք խոհանոցային գործով՝ հաշվի առնելով ճաշարանում ուտեստների տեսականին հարստացնելու ցանկությունը): Նախագծի մասնակիցները համացանցից գտնում են բաղադրատոմսեր, ներկայացնում են խմբին, նախագծի ղեկավարի օգնությամբ առանձնացնում են արագ պատրաստվող և գնային առումով մատչելի բաղադրատոմսերը, որին հաջորդում է պատրաստման փուլը:
  • Արտադրական բիզնես ծրագրի մշակում – Բաղադրատոմսն ընտրելուց հետո սովորողները կատարում են մթերքի նախահաշվարկ, գտնում են ստացվող ապրանքի ինքնարժեքը, որոշում դրա վաճառքի գինը:
  • Աշխատանքի բաժանում – Խոհանոցային գործունեությունը իրականացվում է 2-3 ուղղություններով (մի քանիսը ջեռոցում թխվող ուտեստն են նախապատրաստում, մեկ-երկու սովորող գազօջախի մոտ pop-korn կամ բլիթներ է պատրաստում), մյուս խմբերը կրեմ, շոկոլադե ջնարակ, բլիթի միջուկ են պատրաստում, կա նաև խոհանոցի մաքրությանը հետևող մեկ-երկու սովորող:
  • Ծրագրի նոր էջքննարկում– Աշխատանքն ավարտելուց հետո սկսվում է հաջորդ դասաժամին պատրաստվելիք բաղադրատոմսի քննարկումը: Հաշվարկում ենք նախորդ ապրանքատեսակի վաճառքից ստացված ինքնարժեքը, եկամուտը: Ինքնարժեքից գոյացած գումարով գնում ենք նոր մթերք, իսկ եկամտային մասը առայժմ կուտակվում է:

 

Նախագծի արդյունքները.

Նախագծի արդյունքում զարգանում են սովորողների խոհարարական գործունեության, խմբում աշխատելու, մթերքը ռացիոնալ օգտագործելու, նախահաշվարկ, վերջնահաշվարկ անելու հմտությունները, այդ կարողությունները այլ միջավայրում կիրառելու, տարածելու կարողությունը:

Գործունեության արդյունքները հրապարակվում են սովորողների բլոգներում՝ պատումներով, ֆոտոշարքերով և տեսանյութերով: Դրանք տարածվում են նաև սոց.ցանցերում՝գտնելով լայն արձագանք սոց.ցանցերի անդամների կողմից:

Սովորողների առաջարկած ծրագրերը բլոգներում.

Արմեն Աթանյան

Սոնա Փափազյան

Մանե Թոռունյան

Մեսրոպյան Քրիստինա

Արդյունքում.

Պատրաստում ենք «պիցցա»

«Կեքս» պատրաստելու տեխնոլոգիա

Պատրաստում ենք քաղցր սուջուխ

Պատրաստում ենք գոգնոցներ

Թթուդրիք