Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր

Ստեփան Զորյան` Ստեփան Եղիայի Առաքելյանը ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 15-ին Վանաձորում (նախկին՝ Կիրովական), նահապետական գյուղացու ընտանիքում։  Ստեղծագործել է վեպ, վիպակ, պատմվածք ժանրերում.  «Ցանկապատ», «Հազարան բլբուլ», «Ծովանը», «Պատերազմ», «Խնձորի այգին» ժողովածուների,  «Մի կյանքի պատմություն», «Պապ թագավորը», «Հայոց բերդը», «Վարազդատ» վեպերի և այլ ստեղծագործությունների հեղինակ է։ Զորյանը նաև գրել է մանուկների և պատանիների համար։ «Խուժան Արշոն», «Չալանկը», «Մի գիշեր անտառում», «Սև Սեթոն»։
Մահացել է 1967 թվականին հոկտեմբերի 14-ին Երևանում։

  1. Կարդացե՛ք պատմվածքը։
  2. Դո՛ւրս գրեք հատվածներ, որտեղ նկարագրված է գյուղացիների աղքատ վիճակը։
    Չի օգնում և այն, որ ամառները, երբ տավարը դուրսն է կապվում, նրանք, գոմում տեղավորվելով, ունեցած երկու սենյակը տալիս են քրեհով։ Ոչ, այդ քրեհը նույնպես չի օգնում և էլի շատ բան պակաս է մնում… Եվ ծեր ամուսինների առաջարկր ամեն կողմից քննելով, նրանք այն գտնում էին իրենց համար օգտակար… — Վա՞տ կլինի միթե, որ իրենց զավակներից մեկը դառնա այդ ունևոր մարդկանց ժառանգը. իհարկե— ոչ։
    Նախանձում էին մանավանդ իր ոտաբոբիկ քույրերը, որոնցից ամեն մեկը սրտանց կամենում էր նրա տեղը լինել։
  3. Ա/ Մեղադրե՛ք գյուղացի ամուսիններին, բ/ արդարացրե՛ք գ/ բնութագրե՛ք
    Ա՝ Գյուղացի ամուսինները իրավունք չունեին իրենց երեխային տալ ուրիշներին, չէ որ երեխան դա խաղալիք, կամ հուշանվեր չէ, որ այդպես հեշտությամբ տաս անծանոթներին։ Իմ մտոք նույնիսկ այդպիսի բան անցնել չէր էլ կարող։ Ավելի լավ է երեխան ապրի ախքատության մեջ, բայց իր ընտանիքի անդամների հետ, քան թե անծանոթ ընտանիքում և անծանոթ միջավայրում, թե կուզ և բարենպաստ պայմաններում։
    Բ՝ Գյուղացի ամուսինները ճիշտ էին իրենց որոշման մեջ։ Ավելի լավ է Սաթենը ապրի ավելի բարենպաստ կյանքով, ստանա գերազանք ուսուցում, վայելի կյանքի բոլոր հաճույքները։ Ցանկացած ծնող կցանականա, որ իր երեխան ապրի լի կյանքով և ունենա այն ամենը, ինչը մտոք կանցնի։ Ես ամբողջությամբ համաձայն եմ նրան սկզբնական մտքի հետ։
    Գ՝ Գյուղացի ամուսինները, շատ աղքատ էին, բայց միաժամանկ նաև ատ մտերիմ և հարազատ։ Նրանք ամեն ինչ անում էին իրենց երեխաների բարենպաստ կյանքի համար և որոշ ժամնակ նույնիսկ պատրաստ էին երեխաներից մեկին տալ անծանոթներին, միայն թե նա ունենա ապահով ապագա, չնայած նրան, որ ես ինքս այդ մտքի հետ այդքանել համաձայն չեմ։

Անհայտ թելեր։ Ստեփան Զորյան

Սկսվել էին տխուր, ձանձրալի եղանակներ։
Թեև օգոստոսը նոր էր, բայց լեռնային այդ գյուղում աշունն արդեն ցույց էր տալիս իր բոլոր գույները. անտառը պարուրող կաթնագույն մշուշը երեկոյից իջնում էր գյուղի վրա և մինչև առավոտ ծածկում նրան իր պաղ, թափանցիկ քողով. հաճախ տեղում էր մանրահատ անձրև, մի այնպիսի անձրև, որ ծակծկում է մարդու երեսի մաշկը, սարսուռ է ազդում մարմնին և թվում է, թե ոչ վերջ է ունենալու, ոչ վախճան։

Տխո՛ւր էր. արևածաղիկները գլխակոր նայում էին գետին, ծառերն այգիներում թրջված հսկաների պես մնացել էին համր ու անշարժ, իսկ հավերն անգործ ընկած սայլերի կամ այլ ծածկույթների տակ հավաքված շարունակ քրքրում էին իրենց փետուրները, որ գյուղացիների համար նշան էր նոր անձրևի։ Գյուղն ամառելու եկած մարդիկ ման էին գալիս վերարկուներով, կրկնակոշիկներով և անձրևանոցով։ Նախկին գրավիչ ամառանոցն այժմ թվում էր անհրապույր, թարմությունը կորցրած։ Ձանձրույթից շատերը պատրաստվում էին հեռանալ տխուր ամառանոցից։

Գյուղացի Երեմի կենվորները նույնպես պատրաստվում էին քաղաք մեկնել։ Դրանք սպիտակահեր, անզավակ ամուսիններ էին, բայց իրար սիրում էին ինչպես նորապսակներ դողում էին մեկը մյուսի առողջության համար, ճաշին միմյանց մեկնում էին յուղոտ պատառներ, իսկ թեյի ժամանակ միշտ մի ավելորդ կտոր շաքար էին գցում միմյանց բաժակ, «թող քաղցր լինի» ասելով։ Նրանք երևանցի էին. իրենց ասելով ունեին սեփական տուն, խանութներ և խաղողի այգի։ Վատ եղանակի պատճառով նրանք էլ շտապում էին շուտով հեռանալ։ Սակայն երկու օր էր արդեն, որ նրանք իրենց իրերը կապկպած, սրտատրոփ սպասում էին, թե Երեմն ու իր կինը ի՛նչ պատասխան պիտի տան իրենց առաջարկին։ Բանը նրանումն էր, որ այդ անզավակ ամուսինները ցանկություն էին հայտնել Երեմին ու իր կնոջը — որդեգրել նրանց հինգ աղջիկներից մեկին, ամուսնացնել նրան և իրենց ամբողջ կարողությունը «կտակել նրա գլխին»։ Բայց ահա երկու օր էր գյուղացի ամուսինները չէին կարողանում նրանց պատասխան տալ։Եվ ծեր ամուսինները, անխուսափելի շալերն ուսերին, շարունակ դուրս ու ներս էին անում պատասխան ստանալու հույսով։ Իսկ գյուղացի ամուսինները պատասխան տալ չէին կարողանում, որովհետև դժվարանում էին վճռել իրենց համար այդ անսովոր խնդիրը։ Քաղաքացիների առաջարկն սկզբում նրանց ուրախացրեց, բայց հետո թվաց անբնական, նույնիսկ անգութ, սակայն երկար մտածելով՝ գտան, որ այդ բանը կարող է և բախտավորեցնել իրենց զավակներից մեկին և թեթևացնել իրենց հոգսը. չէ՞ որ իրենք ծայրը ծայրին չեն հասցնում, թեև մարդը, երկրագործական աշխատանքներից դուրս, սայլով միշտ ապրանքի բեռներ է կրում կայարանից գյուղ և գյուղից կայարան, իսկ կինը գրեթե ամեն օր մանած է անում գյուղի ունևորների համար, բայց շատ բան դարձյալ պակաս է մնում։ Չի օգնում և այն, որ ամառները, երբ տավարը դուրսն է կապվում, նրանք, գոմում տեղավորվելով, ունեցած երկու սենյակը տալիս են քրեհով։ Ոչ, այդ քրեհը նույնպես չի օգնում և էլի շատ բան պակաս է մնում… Եվ ծեր ամուսինների առաջարկր ամեն կողմից քննելով, նրանք այն գտնում էին իրենց համար օգտակար… — Վա՞տ կլինի միթե, որ իրենց զավակներից մեկը դառնա այդ ունևոր մարդկանց ժառանգը. իհարկե— ոչ։ Բայց երբ խնդիրը դառնում է աղջիկներից ո՛ր մեկին հանձնելուն, նրանք չէին կարողանում ընտրություն անել։

Читать далее «Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր»

Ստեփան Զորյան Եղևնին

Ի՜նչ անակնկալ… Երեկ նա կանգնած էր իր ամբողջ կանաչ հասակով, իսկ այսօր…

Իմ տան առջև տարածվում է քաղաքային մի փոքրիկ, շատ փոքրիկ պուրակ— այնպես որ, երբ էլ նայում եմ լուսամատից` տեսնում եմ նրա ջահել, չորս-հինգ տարեկան ծառերը, ապա մյուս թփերը, կանաչներն ու ծաղիկները։ Պուրակը նոր է իր ավազաններով, ցայտաղբյուրներով և երկար նստարաններով։ Ամառն այդտեղ լինում են բազմատեսակ ծաղիկներ, թփեր… Բայց ինձ ավելի գրավում են ծառերը, որ շուտ բացվում են, ուշ տերևաթափվում— չինական ակացիաները, կովկասյան լայնատերևիները և մյուս ստվերոտ ծառերը. ու մանավանդ եղևնիները, որ ձմեռն անգամ կենդանի են պահում պուրակը` իրենց մշտադալար կանաչով։

Ուղիղ լուսամուտիս առաջ աճում, բարձրանում էր մի մարդահասակ եղևնի։ Ամեն առավոտ, և առհասարակ ամեն ժամ, երբ մոտենում էի լուսամուտիս` իմ առաջին հայացքն ընկնում էր դրա վրա, և նա ասես ժպտում էր ինձ իր կանաչ հանդերձներով, ժպտում էր մանավանդ ձմեռը։

— Տեսնո՜ւմ ես,— կարծես ասում էր նա։— Ես ցրտից չեմ վախենում. կանաչ հանդերձներս չեմ փոխում…

Նայելով նրան` ես նույնպես ժպտում էի, որ նա իրոք հերոս է, իրոք պահպանում է իր կանաչները և չի վախենում ո՛չ քամուց, ո՛չ ձյունից, ո՛չ ցրտից… Ու ինձ համակում էր մի ուրախ, մի հպարտ զգացում.— Ա՜յ, ինչպե՜ս պետք է լինել…

Եվ ձմռան ցուրտը, բուքը սարսափելի չէին թվում ինձ։

Ահա ինչպե՜ս է դիմանում այս փոքրիկ ծառը… ոչ միայն դիմանում— կանաչների հետ դարան է պահում իր սրտում ու չի ընկճվում բնավ. աշխարհին նայում է միշտ ուրախ, միշտ զվարթ… Ու փոքրիկ ծաոը դառնում էր ինձ սիրելի, այնքա՛ն սիրելի, որ թվում էր հարազատ, և ուզում էի, որ նա մնա միշտ այդպես լավ ու խիզախ…

Բայց այսօր, այս առավոտ, երբ նոր զարթնած, սովորականի պես, մոտենում եմ լուսամուտիս, եղևնին չկա… Թվում է ինձ՝ ուրիշ կողմ եմ նայել, և դիտում եմ ավելի ուշադիր…

Այո, նա՝ իմ կանաչ, մարդահասակ եղևնին չկա…

Նրա տեղ մնացել է սղոցով կտրած բունը՝ գետնից մի թիզ բարձր, մի քանի փոքրիկ ճյուղեր գետնին կպած… Այո, բունը. և նա այժմ սպիտակին է տալիս մի կլոր, պղնձյա հինգ կոպեկանոցի չափ…

Ի՞նչ է պատահել… ու նայում եմ իրարից հեռու տնկված եղևնիներին, նրա հասակակից եղևնիներին…

Նրանք կանգուն են։ Ինչպես միշտ կանաչազգեստ, կատարները խրոխտ վեր պարզած։

Իսկ իմ եղևնին…

Ո՞ւր է իմ եղևնին…

Ո՞վ է կտրել նրան և ինչո՞ւ…

Մտածում եմ ու գտնում հանկարծ.— Ա՛, վաղը Նոր տարի է… կտրել-տարել են տոնածառ սարքելու…— Ու միտքս գնում է կտրող-տանողի տունը.— ինչպե՞ս է զգում նա այդ ծառի առաջ, ծառ, որին զրկել է կյանքից, գողացել մի քանի օր ուրախանալու համար…

Իսկ դեռատի ծառը, որ տարին բոլոր ուրախացնում էր ամենքին, հիմա չորս պատերի մեջ մեռնում է զարդարված…

Եվ քանի՜ հազարավորներ այդպես… Մի՞թե ամեն ուրախություն լինում է մի զոհի գնով…

Ստեփան Զորյան կենսագրություն

250px-St._Zoryan.jpgՍտեփան Եղիայի Առաքելյանը ծնվել է 1889 թվականիսեպտեմբերի 15-ին Վանաձորում (նախկին՝ Կիրովական), նահապետական գյուղացու ընտանիքում։ Ստեփանը նախագիտելիքներ է ստանում Զաքար վարժապետի «գաղտնի դպրոցում», ապա ընդունվում է ծննդավայրի նորաբաց ռուսական ուսումնարանը։

1906 թվականին մեկնում է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոցընդունվելու հույսով։ Սակայն նյութական ծանր վիճակը հարկադրում է աշխատանքի անցնել տպարաններից մեկում իբրև սրբագրիչ, այնուհետև «Սուրհանդակ» թերթում որպես թարգմանիչ։ 1912-1919 թվականներին աշխատում է«Մշակի» խմբագրությունում իբրև թարգմանիչ և ոճաբան։ Հաջորդ տարի գրողը գալիս է Երևան։

Հինգ-վեց տարվա ընթացքում լույս են տեսնում «Ցանկապատ» (1939), «Հազարան բլբուլ» (1925), «Ծովանը» (1925), «Պատերազմ», «Խնձորի այգին» ժողովածուները, որոնք Զորյանի աշխարհայացքի լայնացման, կյանքի սոցիալական ու քաղաքական բարդությունները մարդկային ճակատագրերում բեկելու կարողության, ազգային ու եվրոպական արձակի լավագույն ավանդույթները ստեղծագործաբար յուրացնելու հատկության արտահայտություններն են։ Մինչև պատերազմը (1939) գրում է «Մի կյանքի պատմություն» վեպը, պատերազմի տարիներին «Պապ թագավորը», հետպատերազմյան շրջանում՝ «Հայոց բերդը» (1959) և «Վարազդատ» վեպերը։

Վախճանվել է 1967 թվականին հոկտեմբերի 14-ին Երևանում։