Այցելություն ԱԳՆ․ Ամփոփում

Հունիսի 16-ին տեղի ունեցավ մեր այդքան սպասված այցը դեպի ԱԳՆ, նույն ինքը Արտաքին Գործերի Նախարարություն։ Այցի հայտը ուղարկվել և հաստատվել էր դեռ ամիսներ առաջ, քանի որ ԱԳՆ ուսումնական այցերը երկար իրականացվող և նախօրոք հայտագրում պահանջող գործընթաց է։ Ի վերջո, մեզ ընդձեռնվում է այցելության հնարավորությունը և մենք մեծ ոգևորությամբ մեկնում ենք։ Հավաքվել էինք դիվանագիտությամբ հետաքրքրվող և թեմային ծանոթ սովորողներով, ովքեր հետագայում իրենց տեսնում են այդ ոլորտում, բայց արդեն որպես մասնագետ։ Մեզ դիմավորում են, ուղեկցում են ներս, որտեղ առաջինը տեսնում ենք մամուլի քննարկումների սրահը։ Սրահը գեղեցիկ կառուցված էր, հետևում պատի վրա մեծ պատկերված էր ԱԳՆ-ի նշան, տեղադրված էր երկու ամբիոն՝ պայմանկան երկու խոսնակի համար և շատ աթոռներ լրագրողների համար։ Այս սրահում մեզ ներկայացվում է ԱԳՆ-ի գործառույթը, աշակերտների այցելության նպատակը շինություն և մի փոքր էլ պատմում են Դիվանագիտական Դպրոցի մասին, նշելով, որ այն լավագույն միջողներից մեկն է դառնալ դիվանագետ և աշխատել իրենց մոտ՝ ԱԳՆ-ում։

Читать далее «Այցելություն ԱԳՆ․ Ամփոփում»

Գրախոսական

Գրախոս՝ Մկրտիչ Ալեքսանյան /երկրաֆիզիկոս, <<Հայանտառ> >ՊՈԱԿ <<Գյումրիի անտառտնտեսություն>> մասնաճյուղի փոխտնօրեն/

Հետազոտական աշխատանքի պաշտպանություն

Օրը՝ Հունիսի 6

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Ավագ դպրոց

Ժամը՝ 13։00

Սովորող՝ Կարինե Գոմցյան

Ղեկավար՝ Աշոտ Տիգրանյան

Գրախոս՝ Մկրտիչ Ալեքսանյան /երկրաֆիզիկոս, <<Հայանտառ> >ՊՈԱԿ <<Գյումրիի անտառտնտեսություն>> մասնաճյուղի փոխտնօրեն/

Հետազոտական աշխատանքը՝ Միջուկային էներգիան և Հայաստանը․ Ինքնասպանի՞ համախտանիշ

Գրախոսական՝ այստեղ

Պրեզենտացիա՝ այստեղ

Ուսումնական պլան․ Խնդիրներ և առաջարկներ

Ուսումնական պլանի վերաբերյալ կլոր սեղանին ընդառաջ կփորձեմ իմ կարծիքը առաջարկել պլանում գոյություն ունեցող խնդիրների, բացթողումների վերաբերյալ։

1․ «Առողջ ապրելակերպ» դասըթնաց․

«Ֆիզկուլտուրա և առողջ ապրելակերպ» առարկան սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքներն են, մրցումները: Սովորողին առաջարկվող մարզաձևեր են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, սեղանի թենիս, հրաձգություն հեծանվավարություն (սովորողի անհատական հեծանվով) , ձյուդո: Որպես լրացուցիչ ուսուցում՝ սովորողը կարող է ընտրել լող, եռամարտ: Կրթահամալիրում կամ կրթահամալիրից դուրս որևէ մարզաձևի լրացուցիչ կրթության ծրագրում ընդգրկված սովորողը կարող է կրթահամալիրում մարզական-ակումբային պարապմունքների չմասնակցել։ Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ ձեռք է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ:

«Առողջ ապրելակերպ» բաղկացուցիչը, ըստ իս, չկիրարվող և չիրականացվող կետ է, որը կարելի է հանել։ 10-11-րդ դասարաններում սովորողները շաբաթական կատարում են 2 դասաժամ ֆիզկուլտուրա, որից կարելի է եզրակացնել, որ մեկ մնացած դասընթացը պետք է տրամադրվի «առողջ ապրելակերպին»։ Բացատրության մեջ «առողջ ապրելակերպ» հասկացությունը ներառված չէ և դժվար է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, հատկապես այն դեպքում, երբ դրան տրամադրում ենք մեկ ամբողջական դասաժամ ամեն շաբաթ։
Ունեմ երեք առաջարկ․
1․ Հանել «առողջ ապրելակրպ» հասկացությունը առարկայի անվանումից։
2․ Հանել ավելորդ 1 դասաժամը՝ թողնելով միայն իրականցվող 2-ը։
3․ Փոփոխել ծարգիրը և մեջը ներառել «առողջ ապրելակերպ» բաղկացուցիչը, ինչպես նաև ավելացնելով իր բացատրությունն ու սահմանումը վերոնշյալ հատկածում։

2․ «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացը 10-11-րդ դասարաններում․

«Մասնագիտական կողմնորոշում» դասընթացը կազմակերպվում է սահմանված կարգով։

Դասընթացն առաջարկում եմ կազմակերպել՝ համագործակցելով հայաստանյան և արտասահմանյան բուհերի,Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Քոլեջի, կրթական համակարգի փորձագետների հետ։
10-րդ դասարանի դասընթացն ամբողջությամբ կազմված լինի փորձագետների հետ հանդիպումներով, քննարկումներով։
11-րդ դասարանի դասընթացը կազմակերպվի իբրև հանդիպումների շարք հայաստանյան և արտասահմանյան բուհերի մասնագետների հետ՝ ինչպես կրթահամալիրում, այնպես էլ ԲՈւՀ- երում շրջայցի տեսքով։Նախապես համաձայնեցնում ենք բուհերի ֆակուլտետների դեկանատների հետ,կազմում նախագծեր,գրաֆիկ։

«Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի սահմանված կարգի ծրագիրը գրված չէ ամփոփ ձևով։ Կարծում եմ, որ կարելի է ավելի պաշտոնական և գեղեցիկ ձևակերպել այն՝ հասանելի դարձնելով բոլորին։
Ծրագրի համար տրամադրված են մեկական դասաժամեր 10-11-րդ դասարաններում, ինչը, կարծում եմ, պրակտիկ և օգտագործվող չէ։ Ի վերջո, մեր հրավիրյալ հյուրերը այցելում են մեզ իրենց հարմար ժամերին, շատ հաճախ մեկ այլ դասընթացի ընթացքում։ Կարծում եմ, որ այս դեպքում ծրագրում գրված 1 դասաժամը սխալ սահմանում է մեր իրականցվող գործունեությանը։ Ինչպես նաև կարծում եմ, որ շատ հաճախ շրջանցվում է համալսարաններ այցելությունների ենթակետը, ինչը պարտադիր է ծրագրում։
Ունեմ երկու առաջարկ․
1․Հանել դասաժամերի թվերը և շեշտադրումը դնել հաճախականության վրա՝ նշելով հավանական շաբաթական հադիպումների քանակը։
2․ 2․1 Հատկացնել շաբաթական հատուկ մեկ դասաժամ, երբ հստակ հաճախականությամբ կունենաք հանդիպումներ մասնագետների հետ/այցելություններ համալսարաններ։
2․ 2 Ավելացնել 11-րդ դասարանցիների համար այցելություններ համալսարաններ, մասնակցություններ դասընթացներին/գիտաժողովներին/կլոր սեղաններին։

3․ «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկայի վերլուծություն․

Կետ 29․ 10-11-րդ դասարաններում «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկան կազմված է «Առաջին բուժօգնություն», «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ», «Նախազորակոչիկի իրավունքներ և պարտականություններ», «Զինվորական կարգապահություն և զինվորի որոշ հմտություններ» դասընթացներից: «Նախազորակոչիկի իրավունքներ և պարտականություններ» դասընթացը ընդգրկված է 11-րդ դասարանի «Հասարակագիտության» ծրագրում: Մյուս դասընթացները կազմակերպվում են գործնական եղանակով, ռազմա-մարզական հավաքների, խաղերի, ճամբարների ընթացքում:

Հարկավոր է ավելացնել «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկան ընդհանուր բաղկացուցչի մեջ, քանզի այն լիարժեք հանդիսանում է հեղինակային ծրագրի առարկա։ Առարկայի դասընթացների կազմակերպումը հարկ է մանրամասնել, քանի որ այն բաղկացած է չորս ենթադասըթացներին։ «Առաջին բուժօգնություն» և «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ» դասընթացները չեն իրագործվում հավուր պատշաճի և իրենց մեջ պարունակում են անհարթություններ։
«Առաջին բուժօգնություն» դասընթացը Միջին դպրոցում և 9-րդ դասարանում ներառվում է «Առողջագիտություն» առարկայական ծրագրի մեջ։ Առարկայի ընթացքում ուսումնասիրվում է մարդուն տրամադրվող առաջին օգնության բոլոր ունակություններն ու գիտելիքները։ Չնայած այս ամենին, 11-րդ դասարանում բացակայում է «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկայի լիարժեք մեկ դասընթացը, քանի որ այլևս չի ուսումնասիրվում «Առողջագիտությունը»։
«Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ» բաղկացուցիչը չի իրականանում դասընթացի տեսքով, այլ լինում է հիմնականում պետության կողմից արտակարգ իրավիճակների ընթացքում նախարարության կողմից կազմակերպված ստուգումների միջոցով։ Վերջին պատերազմյան և երկրաշարժի ժամանակահատվածներում կազմվեցին կարճ դասընթացներ բոլոր դասարաններում, որոնք, ցավոք, չունեցան շարունակական բնույթ։
«Նախազորակոչիկի իրավունքներ և պարտականություններ» առարկան պետք է ներառված լինի «Հասարակագիտության» ծրագրում՝ քաղաքակագիտության կամ իրավունքի մեջ։
«Զինվորական կարգապահություն և զինվորի որոշ հմտություններ» դասընթացը իրականանում է պարբերաբար, չնայած որ կարող է լինել ավելի համակարգված՝ ունենալով կոնկրետ օրակարգ։
Ի վերջո մի ամբողջ առարկայական ծրագիր ունի շատ բացթողումներ և անհստակություններ։
Ունեմ չորս առաջարկ․
1․ 1․1 Հանել «Առաջին բուժօգնություն» դասընթացը «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկայից։
1․2 Ներառել «Առաջին բուժօգնություն» բաղադրիչը 9-րդ դասարանում իրականացվող «Առողջագիտություն» առարկայի մեջ, որպես առաջին ուսումնական շրջանակի բաղկացուցիչ։
2․ Ներառել «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ» բաղադրիչը 9-րդ դասարանում իրականացվող «Առողջագիտություն» առարկայի մեջ, որպես երրորդ ուսումնական շրջանի բաղկացուցիչ։
3․ Ավելացնել «Նախազորակոչիկի իրավունքներ և պարտականություններ» թեման «Հասարակագիտության» առարկայական ծրագրում։
4․ Համակարգել և հատուկ դասընթացներ տրամադրել «Զինվորական կարգապահություն և զինվորի որոշ հմտություններ» դասընթացին։

Պատմության առաջադրանք․ Մայիս

Վերջնաժամկետ՝ 26.05

Թեմաներ՝

ԻԱ. 2018-ի իրադարձությունները և դասերը (3 ժամ);
ԻԲ. Արցախյան հիմնահարցը 2016-2022 թվականներին. 4-օրյա և 44-օրյա պատերազմները (2 ժամ);
ԻԳ. ՀՀ-ի և հայ ժողովրդի հարաբերությունները հարևան պետությունների և ժողովուրդների հետ (2 ժամ);
ԻԴ. ՀՀ հարաբերությունները Արևմուտքի հետ 2020-2022 թվականներին (2 ժամ);
ԻԵ. Հայ-ռուսական հարաբերությունները և Հայաստանի դիվանագիտությունը 2020-2022 թվականներին (2 ժամ);
ԻԶ. Օտարները և մենք մեր ու մեր պետության մասին (5 ժամ)

Հարց 1․ Ժամանակագրական աղյուսակից ընտրել մեկ քաղաքական գործչի և մեկ այլ ոլորտի մասնագետի` առանձնացնելով նրանց գործունեությունների խաչվող կետերը։ 

Սերժ Թանկյանը մերօրյա հանրապահյտ Ամերիկացի երաժիշտ, System of a Down ծանր մետալիկ ռոկ երաժշտական խմբի սոլիստ, քաղաքական ակտիվիստ, ձեռնարկատեր է։ Սերժ Թանկյանը միշտ աչկի է ընկնում իր ակտիվ քաղաքական տեսնակյուններով, համացանցում բարձրաձայնում է Հայաստանի խնդիրներն ու փորձում արտասահմանյան հասարակությանը տեղեկացնել Հայաստանյան իրավիճակը։ Վերջերս՝ 2023թ․-ի Ապրիլի 24-ին Թանկյանը իր սոցցանում տեղադրել է Հայկական մեծ եղերնից կարդրեր՝ գրելով, որ մեր ցավը և հիշողությունները անջնելի են։ Թանկյանը կրկին խոսում է Ադրբեջանական ագրեսսիայի մասին, կոչ անելով սանկցիաներ կիրառել նրա դեմ։ Նա նշել է, որ Ադրբեջանը ապրիլի 23-ին կրկին սկսել է իր ակտիվ կրակոցները Սոթկի շրջանում, ինչպես նաև հիշատակել է Արցախյան բլոկադան, ինչպես խոսացել Ադրբեջանական նոր անցակետի բացման մասին, անվանելով պետությունը տերորիստական։
Թանկյանի համար իր սոցկայքը ինքնաարտահայտման, ձայնը լսելսի դարձնելու լավ միջոց է։ Նա ունի 1,5 միլիոն հետևորդ։
2018թ․-ի իր Երևան այցի ժամանակ Սերժ Թանկյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սա նրանց առաջին հանդիպումն էր։ Վարչապետը հյուրընկալումից հետո շարունակաբար կապի մեջ է եղել երաժիշտի հետ, ինչպես նաև զարգացրել Թանկյանի համագործակցությունը ՀՀ կառավարության հետ։ 2022թ․-ին սեպտեմբերին տեղի ունեցած «Starmus IV» ֆետսիվալին, որը տեղի ունեցավ Հայաստանում, Թանկյանը կրկին այցելեց և մասնակցեց ֆեստիվալին։ Ցանկացած իրավիճակում, Սերժ Թանկյանը մնում է Հայաստանի վառ ներկայացուցիչներից մեկը թե՛ ԱՄՆ-ում, և՛ թե ամբողջ աշխարհում, ով ամեն անգամ բարձրաձայնում և փորձում է կանգնել Հայաստանի հետ։

Հարց 2․ Լրացնել բաց թողնված վանդակները օգտագործելով ընտրված ժամանակագրությունը։ Այնուհետև, լուծել կրոսենսը 2-րդ մակարդակով

Ռուս-ուկրանիական պատերազմԱրցախյան բլոկադաԿորոնավիրուս
Տնտեսական կրիզիսՀայկական զինված ուժեր․ 30 տարիՀրդեհ Ավսրիալիայի անտառներում
Ջո Բայդեն՝ ԱՄՆ նախահագԹուրքական երկրաշարժՍոցիալական մեդիայի զարգացում

1-2-3 = Կառանտին

3-4-5 = Մարդածին

6-7-8 = Պրոպոգանդա

7-5-3 = Երիտասարդություն

1-5-9 = Կիբերհարձակում

Ամբողջը միասին = Խղճահարություն/Անկարողություն

Առաջադրանքի բացատրությունը․

Կրոսենսը 3×3 աղյուսակ է, որի մեջ գրված են հասկացություններ։ Հասկացությունների ընտրությունը կախված է թեմայից/ընտրված ժամանակահատվածից։ Կրոսենսի լուծումը իրենից ենթադրում է վանդակներում գրված հասկացությունների միավորում ըստ իմաստային զուգորդման և նոր հասկացության ստացում։
Գոյություն ունի կրոսենսի լուծման չորս մակարդակ․

Մակարդակ 1 —  Զուգորդվող վանդակներ
Ըստ մակարդակ 1-ի, հարկավոր է դիտարկել ցանկացած վանդակի նախորդ և հաջորդ վանդակներում եղած հասկացությունները /պատկերները/ և տալ նրանց  իմաստային զուգորդումը։

Մակարդակ 2 — Բոլոր վանդակները միասին
Ըստ մակարդակ 2-ի, հարկավոր է սկզբում դիտարկել զուգորդվող և խաչվող վանդակները, որից հետո բոլոր վանդակների համար գտնել մեկ իմաստային զուգորդում և տալ նոր սահմանում։

Մակարդակ 3 — Քո սեփական կրոսենսը
 Ըստ մակարդակ 3-ի, հարկավոր է ստեղծել նոր կրոսենս օգտվելով տրված օրինակից։ Հասկացությունների համար կարելի է հիմք վերցնել սեփական նախասիրությունները։

Մակարդակ 4 — Կրոսենսային միքս
Ըստ մակարդակ 4-ի, հարկավոր է ստեղծել կրոսենս, որտեղ յուրաքանչյուր վանդակում օգտագործում ենք տարբեր նշաններ՝ մեմեր, պատկերներ, էմոջիներ և այլն։

Հարց 3․ Բացատրել հետևյալ մեմը։

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանական զորքերում գտնվել են Սիրիական վարձկաններ, ովքեր կռվել են Ադրբեջանի անունից։ Հանրահայտ անկախ լրագրող Լինդսի Սնելը շարունակում է պատառիկներ հրապարակել սիրիացի վարձկանների հետ զրույցներից: Դրանցից պարզ է դառնում, որ նրանց խաբել են՝ ասելով, թե գնում են պահպանելու թուրքական բազաներ, այնինչ՝ ուղարկել են Արցախի դեմ պատերազմի:
«Սիրիացիները շատ են սպանվում, ամեն օր, գրեթե 5-10 հոգի, հմուտ դիպուկահարը միանգամից սպանել է 28 հոգու: Ադրբեջանի բանակն այնտեղ էր, բայց չէին կռվում, սիրիացիներից 200 մետր հետ էին կանգնում ու մեզ որպես կենդանի վահան օգտագործում: «Համզա»-ի շատ անդամներ վերադարձել են, հնարավոր է կեսը: Նրանք ուղարկել են 1000-ին, երևի 300-ը վերադարձած կլինի, շատերը մահացել են: Մենք քաղաքացիական ինքնաթիռով Բաքվից գնացել ենք Անկարա, իսկ Անկարայից Գազիենթափ՝ ռազմական ինքնաթիռով»,-մեջբերել է Սնելը:  >>
Չնայած այս ամենին, շատ շատ զոհեր են եղել նաև Հայկական բանակում, որտեղ կռվի էին դուրս եկել երիտասարդ տղաները, որոնցից շատերը անփորձ էին, նոր զորակոչիկ։ Այս իրավիճակը նկարագրելու նպատակով էլ ստեղծվել է այս մեմը։

Առաջադրանքի բացատրությունը․

Մեմը մշակույթի համար կարևոր տեղեկատվական միավոր է։ Մեմը ցանկացած գաղափարի, խորհրդանիշի, իրավիճակի կամ գործունեության տիպի գիտակցված կամ չգիտակցված փոխանցումն է մարդուց մարդու խոսքի, գրի, պատկերի, տեսանյութի, ծեսի, ժեստի և այլ միջոցներով։
Մեմի բացատրությունը իրենից ենթադրում է մեմի նախապատմության և հիմքերի ուսումնասիրությունը, նրա ծագումնաբանությունն ու ասելիքի պարզաբանումը։

Հարց 4․ Կատարել ուսումնասիրություն/հետազոտություն «Օտարները մեր պետության մասին» թեմայի շուրջ։

Հարցերի հեղինակ՝ Կարինե Գոմցյան

Նոր տեսակի առաջադրանք

Թեմա՝ 2010-ականներ

Հարց 1 — Ժամանակագրական աղյուսակից ընտրել մեկ քաղաքական գործչի և մեկ այլ ոլորտի մասնագետի առանձնացնելով նրանց գործունեությունների խաչվող կետերը։ 

Հարց 2 — Լուծել կրոսենսը 1-ին մակարդակով։

1․ Սոցիալական մեդիայի զարգացում2․ Արքայազն Հարիի ամուսնություն3․ 2016թ․-ի ԱՄՆ նախագահական ընտրություններ
4․ Արաբական Գարուն5․ 2015թ․-ին համասեռամոլների ամուսնությունը թույլատրող առաջին օրենքի ընդունում6․ 2011թ․ Հրդեհ Ֆուկուշիմայի ատոմակայանի չորրորդ ռեակտորում
7․ 2015թ․-ին ահաբեկչական հարձակումներ Փարիզում8․ Ղրիմի բռնակցում Ռուսաստանին9․ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը

Առաջադրանքի բացատրությունը․

Կրոսենսը 3×3 աղյուսակ է, որի մեջ գրված են հասկացություններ։ Հասկացությունների ընտրությունը կախված է թեմայից/ընտրված ժամանակահատվածից։ Կրոսենսի լուծումը իրենից ենթադրում է վանդակներում գրված հասկացությունների միավորում ըստ իմաստային զուգորդման և նոր հասկացության ստացում։
Գոյություն ունի կրոսենսի լուծման չորս մակարդակ․

Մակարդակ 1 —  Զուգորդվող վանդակներ
Ըստ մակարդակ 1-ի, հարկավոր է դիտարկել ցանկացած վանդակի նախորդ և հաջորդ վանդակներում եղած հասկացությունները /պատկերները/ և տալ նրանց  իմաստային զուգորդումը։

Մակարդակ 2 — Բոլոր վանդակները միասին
Ըստ մակարդակ 2-ի, հարկավոր է սկզբում դիտարկել զուգորդվող և խաչվող վանդակները, որից հետո բոլոր վանդակների համար գտնել մեկ իմաստային զուգորդում և տալ նոր սահմանում։

Մակարդակ 3 — Քո սեփական կրոսենսը
 Ըստ մակարդակ 3-ի, հարկավոր է ստեղծել նոր կրոսենս օգտվելով տրված օրինակից։ Հասկացությունների համար կարելի է հիմք վերցնել սեփական նախասիրությունները։

Մակարդակ 4 — Կրոսենսային միքս
Ըստ մակարդակ 4-ի, հարկավոր է ստեղծել կրոսենս, որտեղ յուրաքանչյուր վանդակում օգտագործում ենք տարբեր նշաններ՝ մեմեր, պատկերներ, էմոջիներ և այլն։

Հարց 3 — Բացատրել հետևյալ մեմը։

Առաջադրանքի բացատրությունը․

Մեմը մշակույթի համար կարևոր տեղեկատվական միավոր է։ Մեմը ցանկացած գաղափարի, խորհրդանիշի, իրավիճակի կամ գործունեության տիպի գիտակցված կամ չգիտակցված փոխանցումն է մարդուց մարդու խոսքի, գրի, պատկերի, տեսանյութի, ծեսի, ժեստի և այլ միջոցներով։
Մեմի բացատրությունը իրենից ենթադրում է մեմի նախապատմության և հիմքերի ուսումնասիրությունը, նրա ծագումնաբանությունն ու ասելիքի պարզաբանումը։

Գաղափարը՝ Աշոտ Տիգրանյանի

Ձևակերպումը՝ Կարինե Գոմցյանի, Տիգրան Հարությունյանի, Անի Ապրոյանի, Հարություն Ավանեսյանի, Ամալյա Զաքարյանի

Պատմության առաջադրանքներ․ Մարտ

Կատարման վերջնաժամկետը` ապրիլի 10

Թեմա՝ ԺԸ. Հայաստանի անկախացումը և երրորդ հանրապետության ստեղծումը
Թեմա՝ ԺԹ. Արցախյան առաջին պատերազմը և սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում
Թեմա՝ Ի. Արցախյան հիմնահարցը ներքաղաքական դաշտում և միջազգային հարթակում 1994-2016 թվականներին           

Պարտադիր իմացության կետեր

Արցախյան առաջին պատերազմի ժամանակագրությունը;
1988թ․ — 1994թ․, մայիսի 12
Ծնողների պատմածը 90-ականների առաջին կեսի մասին:       

Որակական գնահատման առաջադրանքներ

Համեմատեք առաջին և երրորդ հանրապետությունները պետական գործունեության բոլոր ոլորտներով;
Նկարագրեք ՀՀ սոցիալ-տնտեսական և սոցիալ-հոգեբանական իրավիճակը առաջին արցախյան պատերազմի տարիներին;
Վերլուծեք անհատի դերը հայոց երրորդ հանրապետության առաջին տարիներին;
Հիմնավորեք կամ հերքեք այն տեսակետները, որ արցախյան հիմնահարցը մանրադրամ էր միջազգային հարթակում և շահարկման առարկա ներքաղաքական դաշտում:

Պատմություն․ առաջադրանք

Կատարման վերջնաժամկետը՝ մարտի 7

Թեմա՝ Ժե. Հայ ժողովուրդը երրորդ աշխարհամարտի մարտադաշտերում

Թեմա՝ ԺԷ. Ռուսական հերթական կայսրության կործանումը. դասեր աշխարհի, Ռուսաստանի և հայերի համար

Պարտադիր իմացության կետեր

  1. «Սառը պատերազմ»-ի ժամանակագրությունը;
    Մարտի 12, 1947 – Դեկտեմբերի 26, 1991
  2. ԽՍՀՄ պատմության հիմնական իրադարձությունները 1990-1991 թվականներին:

16 января — Михаил Горбачёв подписал Указ Президиума Верховного Совета СССР «О восстановлении в гражданстве СССР Ростроповича М. Л. и Вишневской Г. П.»

18 января Распад СССРАрмянская ССР объявила войну Азербайджанской ССР.

20 января — «Чёрный январь»: в Баку введены советские войска; в городе объявлен режим чрезвычайного положения. 130 погибших, около 700 — раненых.

27 январяБелорусский язык объявлен государственным в БССР.

22 января — в Югославии отменена монополия коммунистов на власть.

27 январяБелорусский язык объявлен государственным в БССР.

31 января — в Москве открылся первый в СССР ресторан Макдоналдс.

4 февраля — в Москве прошла 200-тысячная демонстрация в поддержку курса демократических реформ и за отмену 6-й статьи Конституции.

7 февраля — в СССР отменена монополия коммунистов на политическую власть. ЦК КПСС проголосовал за отмену 6-й статьи Конституции СССР «о руководящей роли КПСС».

24 февраля — Распад СССР: на выборах в Верховный Совет Литовской ССР националисты наносят поражение коммунистам.

26 февраляСъезд народных депутатов СССР принял закон о частных крестьянских хозяйствах и закон о различных формах собственности.
СССР согласился вывести все войска из Чехословакии к июлю 1991 года

4 марта — состоялись выборы народных депутатов в РСФСРБелорусской ССР и Украинской ССР.

6 мартаПерестройка: в СССР принят Закон о собственности.

11 мартаРаспад СССРЛитва объявила о восстановлении независимости

12 марта — в Москве открылся III Съезд народных депутатов СССР

14 марта — Состоялись выборы президента СССР на Съезде народных депутатов СССР, на которых победил М. С. Горбачёв, ставший первым и последним президентом СССР.

15 марта — Введён пост Президента СССР.
Распад СССРВерховный Совет СССР объявил Акт о восстановлении Литовского государства незаконным.
СССР установил дипломатические отношения с Ватиканом

25 мартаРаспад СССР: для нейтрализации сторонников выхода Литвы из состава СССР советские власти направляют в Вильнюс танки.
Распад СССРКоммунистическая партия Эстонии объявила о выходе из КПСС.

30 марта — Распад СССРЭстония приостановила действие Конституции СССР на своей территории.

3 апреляРаспад СССР: принят Закон СССР «О порядке решения вопросов, связанных с выходом союзной республики из СССР»

30 апреля — В Москве начала вещать радиостанция «Европа плюс».

1 мая — в Москве на Красной площади сразу после традиционного первомайского прохождения колонн трудящихся прошла альтернативная демонстрация демократических сил с антисоветскими лозунгами

4 маяРаспад СССРЛатвия приняла декларацию о восстановлении независимости

8 мая — Распад СССРЭстония провозгласила независимость

24 мая — Председатель Совета министров СССР Николай Рыжков предложил план поэтапного перехода «к регулируемой рыночной экономике». Начало паники на потребительском рынке. Введение нормированного распределения основных продуктов питания.

1 июняХолодная война: президенты США и СССР Джордж Буш и Михаил Горбачёв подписали договор о прекращении производства химического оружия и уничтожении его имеющихся запасов.

7 июня — В Москве открылся Поместный собор Русской православной церкви, на котором Патриархом Московским и всея Руси был избран Алексий II (интронизирован 10 июня).

20 июня — Распад СССРУзбекская ССР провозгласила суверенитет.

23 июня — Распад СССРМолдавская ССР провозгласила суверенитет.

29 июня — Литва приостановила действие Декларации о суверенитете на время переговоров с правительством СССР.

16 июляРаспад СССРУкраинская ССР провозгласила суверенитет.

27 июляРаспад СССРБелорусская ССР провозгласила суверенитет.

15 августаПерестройка: в СССР президент Михаил Горбачёв издал указ о возвращении гражданства высланным из страны диссидентам, включая Александра Солженицына.

22 августаРаспад СССРТуркменская ССР провозгласила суверенитет.

23 августаРаспад СССРАрмянская ССР провозгласила свою независимость

2 сентября — Распад СССРПриднестровская Молдавская Республика объявила о своём отделении от Молдавской ССР, но этот акт не получил официального признания.

20 сентября — Распад СССРЮжная Осетия объявила о своём отделении от Грузинской ССР.

Որակական գնահատման առաջադրանքներ

  1. Նկարագրեք հայ ժողովրդի ներկայացուցիչների մասնակցությունը «Սառը պատերազմ»-ի տաք կետերում ծավալված գործողություններին;
  2. Կատարեք ուսումնասիրություն «Հայերի մասնակցոթյունը երկու գաղափարախոսական համակարգերի միջև մղվող քարոզչական պատերազմին»;
  3. Թվարկեք կայսրությունների կործանման պատճառները և ԽՍՀՄ լուծարման առանձնահատկությունները;
  4. Կազմեք 1990-1991 թվականների դասերի վարկանիշային աղյուսակը: