Մառախուղը․ Հովհաննես Երանյան․ Վերլուծություն

Մառախուղը

Կարդացեք պատմվածքը։ Գրեք ձեր հիմնավորված կարծիքը ստեղծագործության մասին։

Читать далее «Մառախուղը․ Հովհաննես Երանյան․ Վերլուծություն»

Առակների քննարկում

Արժեք

 Մի մարդ սիրում էր գուշակել տառային հապավումները: Մի օր նա գնաց ուսուցչին տեսնելու և հպարտությամբ պատմեց իր որոնումների մասին: Ուսուցիչն ասաց.

-Լավ: Գնա տուն և կռահիր ԱԲՈՄՆՉ հապավման թաքնված իմաստը: Մարդը երկար փորձում էր կռահել, թե ինչ է նշանակում այդ հապավումը: Երբ նա հետ վերադարձավ` ուսուցիչը մահացել էր:

-Այժմ ես երբեք չեմ կարող ճշմարտությունն իմանալ,- հառաչեց մարդը: Այդ պահին հայտնվեց ուսուցչի ավագ աշակերտը: Նա ասաց.

— Եթե դու վշտացել ես, որ չես կարող գտնել, թե ինչ է նշանակում ԱԲՈՄՆՉ հապավումը, ես այն կբացեմ: Այն այսպես է հնչում. «Այս բառերը ոչ մի նշանակություն չունեն»:

Читать далее «Առակների քննարկում»

Տիգրան Հայրապետյան «Գողականություն․ օտարածին արատների սպառնալից ժառանգականությունը»․ Վերլուծություն

Տիգրան Հայրապետյան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Տիգրան Հայրապետյանը իր մեկ տարի առաջ հրատարակված «Պատերազմ և քաղաքականություն» հատոր 1-ինի մեջ գրում էր քաղաքականության և որևէ այլ ուղվածության փոխկապակցվածության մասին։ Մեկ տարի առաջ ես ընտրել էի «Անկախության ռազմավարություն» ուղվածությունը, բայց այս տարի անցում կատարեցի դեպի մեկ այլ, որը «Քաղաքագիտություն և քաղաքականությունն» է, որից էլ սկսեցի վերլուծել դեռ վերնագրից գրավիչ «Գողականություն․ օտարածին արատների սպառնալից ժառանգականությունը» հոդվածը։

Ինչպես արդեն հասցրեցի նշել, այսպիսի հետաքրքիր և առաջին իսկ հայացքից էլ գրավիչ վերնագրով հոդվածը ինձ անտարբեր չթողեց։ Հատկապես վերնագրից պարզ դարձած նման հասարակական հսկայական ֆենոնմենին մոտիկից և ավելի մանրամասն ծանոթանալու հնարավորությունը անկասկած չէր կարելի բաց թողնել։

«Պետականության շինարարության, Լեռնային Ղարաբաղում ազատագրական ծանր պատերազմի, արտաքին և ներքին քաղաքականության բազմաբարդ խնդիրների ծանրության տակ ժամանակ, հնարավորություն ու անգամ ցանկություն չկան շոշափելու այնպիսի հարցեր, որոնց քննարկումը հասարակության համար կրթված համարվող ոլորտներում ընդունված չէ նյութի առերևույթ ցածրորակության պատճառով»

Տիգրան Հայրապետյան․ «Պատերազմ և քաղաքականություն»․ Հատոր 1․ Մաս III․ Գլուխ 18․ Էջ 189

«Գողականությունը», ինչպես նշում է Տիգրան Հայրապետյանը, այն երևույթն է, որի մասին մենք ուղակիորեն չենք խոսում և չենք խոսում արդեն ավելի քան 500 տարի։ Սա այն թեման է, որը քննարկման առարկա կարող է դառնալ միայն հստակ դասավորված և ընդունված իրավիճակներում։ Օրինակ որպես տղամարդկանց որևէ առանձնացված փոքրիկ խմբակային շատ կարճ առանձնազրույց։ Բայց վերցնելով երևույթը, նրան անվանում տալով և վերջապես մի փոքր նրանով հետաքրքրվելուց հետո հստակ տեսնում ենք, որ այն նույնիսկ անհատների սովորական ամենօրյա գործունեության վրա ազդող մի հսկայական ծանրաքար է, որն անընդհատ պահում է բոլորին «պանօպտիկոնի» մեջ գտնվելու զգացողությամբ։ (Պանօպտիկոնը կարգապահական հայեցակարգ է, որը իրականացվել է բանտախցերի շրջանակում տեղադրված կենտրոնական դիտաշտարակի տեսքով: Աշտարակից պահակը կարող էր տեսնել յուրաքանչյուր խուցն ու բանտարկյալին, բայց բանտարկյալները չէին կարող տեսնել աշտարակը: Այս մեխանիզմով բանտարկյալները երբեք չէին իմանում երբ են իրենց հսկում, և երբ՝ ոչ)։

Ներկայումս «գողականությունը» ոչ միայն հասարակության մի մաս է հանդիսանում, այլ նաև շատ պետություններում իշխանություն, հեղինակություն և բարձրաստիճան խավ։ Այս երևույթը հատկապես տարածված է հետխորհրդային պետություններում, որտեղ «օրենքով գողերը» բացարձակ իշխանություն և նույնիսկ անձեռնամխելիություն ունեն։ Տիգրան Հայրապետյանը նշում է, որ ոչ մի այլ երկրում հնարավոր չէր լինի հանրաինորեն ընդունել մարդասպանի բարձրացումը պետական իշխանության աստիճանին, ինչպես դա հնարավոր եղավ նախկին խորհրդային պետություններից մեկում՝ Վրաստանում։ Սա այն երևույթներից մեկն է, որը ընդունված և աշխատող է նաև Հայաստանում։

Դեռևս հնագույն ժամանակներից ընդունվել է օրենքը խաղտող մարդկանց հասարակությունից զատ բնակեցումը, «իզգոյի» կարգավիճակը, որը թույլ չի տալիս որևէ սխալի իրագործման երկրորդ հնարավորությունը։ Այսպես եղել և շարունակում է լինել բոլոր զարգացած և զարգացող պետություններով, քանի որ այս նույն միջոցառման շնորհիվ էլ մարդկային ճշտապահությունն ու կարգուկանոնի պահպանումը ավելի շոշափելի է դառնում բոլորի համար։ Ես ամբողջովին համաձայն եմ նման մեխանիզմի զարգացմանն ու օգտագործմանը, հատկապես երբ նրան նայում ենք որպես զսպիչ մեխանիզմ։ Չնայած, որ շատ հաճախ նման մեխանիզմները կարող են նույնիսկ կոպիտ և անմարդկային թվալ, նրանք միևնույնն է կրում են պաշտպանական նշանակություն, իսկ նույնիսկ վերջին տարիներին Արևմուտքում մարդասիրական գաղափարների հաստատումից հետո կալանավորների հանդեպ մեղմացվող պատիժներն ու իրավուքնների հավասարումը կարող է որոշ ժամանակ հետո առաջացնել «սահմանային» գոտում լինելու վտանգը։

Բայց մինչ այդ առաջանում է մեկ այլ հարց, թե ինչպե՞ս է սկսել հակառակ պրոցեսը հատկապես ԽՍՀՄ պետություններում։ Ինչի՞ պատճառով ենք արդյոք մենք սկսել ընդունել հանրության «թշնամիներին» և նույնիսկ «հետևել» նրանց բացասական օրինակին։

Այսպիսով, Տիգրան Հայրապետյանը տալիս է այս հարցին մի հետաքրքիր պատասխան։

«Ռուսաստանում երբեք քաղաքացիական հասարակություն չի եղել։ Այն հավերժ բռնապետության երկիր է եղել, ուր օրենքներին փոխարինել են չինովնիկների կամայականությունները, ուր դաժանությունն այնքան սովորական երևույթ է եղել, որ ընկալվել է իբրև առօրեական, հասարակական, կյանքի անբաժանելի և շատ էական բաղկացուցիչ մասը։ Բոլոր ժամանակներում օրենքի պաշտպանությունից զուրկ ժողովուրդը միշտ ընդհարվել է կամայականության հետ, ուստի առանձին անհատի կամ զանգվածի դիմակայությունն իշխանություններին երբեք չի դիտարկվել իբրև օրինազանցություն, այլ սոսկ ազնիվ ընդվզում իշխողների կամայականությունների դեմ։ «

Տիգրան Հայրապետյան․ «Պատերազմ և քաղաքականություն»․ Հատոր 1․ Մաս III․ Գլուխ 18․ Էջ 194

Այսպիսով ռուսական համայնքի համակրությունը դեպի օրինախախտները աճել և խորացել է, որից հետո նույնիսկ դառձել է օրինակելի։ Լավ օրինակ է Ռոբին Հուդը, երբ նման օրինախախտումը բարի գործի համար ընկալվում է որպես դրական երևույթ։ Բայց այն մենք չենք կարող համեմատել 19-րդ դարի Ռուսաստանի օրոք հայտնված գողերի հետ, ովքեր ուղակիորեն շարժվում էին իրենց «ավանդույթներով»։ Այս նույն գործընթացը բերում էր ոչ թե հասարակության զարգացմանն ու կայունությանը, այլ ճիշտ հակառակը՝ առաջացնում էր նոր թերություններ և ցրվածություն։ Եվ այսպես էլ աքսորյալներն ու տաժանակիրները ժողովրդական զանգվածների մոտ ընկալվում էին որպես իրենց շահերը պաշտպանող ազնիվ պայքարողներ, այլ ոչ թե հանցագործներ։

«Իրողությունները Ռուսաստանում ձևավորվեցին այնպես, որ առաջադեմ ազգային միտքը հասարակություն էր թափանցում ոչ թե արիստոկրատական սալոններից, համալսարաններից կամ մտավորական խմբերից, այլ կալանավայրերից և աքսորավայրերից։»

Տիգրան Հայրապետյան․ «Պատերազմ և քաղաքականություն»․ Հատոր 1․ Մաս III․ Գլուխ 18․ Էջ 196

Այսպես հետագայում առաջ եկած սովետական կարգերը իրենց հետ բերեցին հերթական սուտը, կեղծիքը, փոխադարձ մատնություններն ու դավաճանությունը, իսկ ժողովուրդը շարունակաբար փորձեց իր ազգային «հերոսներին» գտնել այդ իշխանության կողմից մերժված մարդկանց մեջ, ովքեր իրենց հերթին առաջ գալով բերում էին սեփական վարքագծերն ու արժեքները։ Այսպիսով աշխարհի ոչ մի այլ երկրում այդքան հարգված և սովորական երևույթ չէր բանտ նստելը, որքան ԽՍՀՄ-ում։

Բացասականը այն է, որ «գողականությունը» ունի տարածվելու և արմատներ գցելու մի ուժեղ սովորություն, որը գնալով միայն խորանում և ավելի ամրապնդվում է։ Իսկ մեր հայկական իրականության մեջ, որտեղ հասարակությունն ավելի խոցելի և էմոցիոնալ է, նույնիսկ ինչ-ինչ պատճառներով միշտ «զոհի» կարգավիճակում է, նման երևույթները կարողանում են ավելի արագ և ավելի մեծ ուժգնությամբ ամրապնդվել։
Շատ հաճախ, մեր բազմաթիվ փոքր թաղամասներում, համայնքներում իշխանությունը ոչ թե կառավարության ձեռքերում է, այլ թաղային հեղինակությունների։ Իրականում կան դեպքեր, երբ նմանատիպ թաղային հեղինակությունները կարողանում են ավելի ազդեցիկ և ավելի ուժեղ զսպիչ մեխանիզմ հանդիսանալ բնակչության համար։ Ցանկացած դեպքում, ավելի ճիշտ և գրագետ է, երբ կառավարությունը և հասարակության գիտակցությունը կարողանում է ընկալել իր իսկական իրավունքներն ու վերցնել պատասխանատվությունը նման հանցագործներին քննադատելու, այլ ոչ թե փառաբանելու։

Ի վերջո, հոդվածը բոլոր ժամանակների համար՝ հատկապես մեր օրերում, շատ արդիական, պահանջված և տեղին է, քանզի այսօր, երբ մարդու խոսքի ազատությունը տալիս է բոլորիս մեր մտքերն ու խնդիրները անկեղծ բարձրաձայնելու իրավունքը, մենք չպետք է լռենք այսպիսի հսկայածավալ աշխատանք և ջանք պահանջող մի երևույթի մասին, որին այսքան տարիներ շարունակ հետևում և խրախուսում ենք։ Հոդվածի հրատարակման օրվանից անցել է ավելի քան 30 տարի (հոդվածը հրատարակվել է 1992թ․-ի նոյեմբերի 8-ին), իսկ մեր առաջընթացը մեծ չի թվում և վայել չէ 30 տարի ժամկետին։ Այսպիսով այս նույն հոդվածի վերլուծությունն ու ևս մեկ անգամ հարցի բարձաձայնումը կարող է դառնալ մի փոքրիկ փոփոխության սկիզբ, որը գրագետ կերպով կարող է հասկացնել մեր ազգակիցներին, թե ինչպիսի ծուղակում ենք հայտնվել և փորձելով գիտակցաբար և հարգանքով մոտենալով խնդրին՝ փոփոխել այն, սկսելով հենց մեզանից։

«Եթե այս երևույթի տարածումը շարունակվի նման տեմպերով, ապա հիմնովին կվերանա ազգային գաղափարախոսություն կամ նույնիսկ սահմանադրություն ստեղծելու անհրաժեշտությունը, քանզի հանրապետության «գողական» աշխարհ արդեն ունի իր կուռ կառուցվածքը, օրենքներն ու բարքի կանոնները, բարոյականությունն ու արժեքների համակարգը և անգամ երիտասարդությանը համապատասխան ոգով և կանոններով դաստիարակելու հստակ «երիտասարդական քաղաքականությունը»։

Տիգրան Հայրապետյան․ «Պատերազմ և քաղաքականություն»․ Հատոր 1․ Մաս III․ Գլուխ 18․ Էջ 199

Մխիթար Գոշ․ Առակներ և վերլուծություններ

Կարդացեք առակները։ Մեկ-երկու նախադասությամբ գրեք ձեր կարծիքը արտահայտված գաղափարի նկատմամբ։

ԱՐՋԸ ԵՎ ՄՐԶՅՈԻՆԸ

Արջը փորում էր մրջյունի բույնը և լեզվով հավաքում նրանց ու ուտում։ Մրջյունը նրան սպանելու հնարը գտավ։ Գնալով պիծակի, իշամեղվի, մժեղի, շնաճանճի, կրետի և սրանց նմանների մոտ, խնդրում է, որ իբրև ազգականներ, օգնեն իրեն։ Սրանք կարեկցելով՝ հարվածում են արջի աչքերին ու ականջներին։ Արջը քարին է խփում գլուխը, որը նեխվում է, և որդեր են ծնվում մեջը։ Ցավի սաստկությունից արջը, բերանը բանալով` գոռում է։ Իսկ միջատները, մտնելով փորը, ծակծկում են նրա աղիքները։ Արջը նեղվելով, դիմում է հոսող ջրին և, չափից ավելի սուզվելով մեջը, խեղդվում։ Առակիս իմաստն այն է, որ հզորները տկարներին արհամարհում են և չեն վախենում նրանցից, բայց փոքրերը ուժեղանում են իմաստությամբ և հաղթում հզորներին։

Ցանկացած դեպքում, անկախ քո չափսից կամ ուժից, դու կարող ես մեծ խնդիրներ լուծել և պայքարել քեզանից շատ անգամ ավելի հզորների դեմ։ Կարևոր է կամքը, իմաստությունն ու գիտելիքը և ամեն ինչ կստացվի։

ՈՍԿԻՆ ԵՎ ՑՈՐԵՆԸ

Թագավորելու ժամանակ ոսկին պահանջում էր, որ բոլոր նյութերը գան երկրպագեն իրեն։ Նա իր անձը թագավոր էր կոչում, որովհետև թագավորի պատկեր կար վրան, ու դրանով գոռոզամտում էր արծաթագործների և ուրիշների վրա ևս: Եվ բոլորն եկան, չեկավ միայն ցորենը, ասելով.
— Թո՛ղ նախ ինքը գա ինձ երկրպագելու։
Առակս ցույց է տալիս, որ բոլոր նյութերը միաժամանակ մեծարանքի չեն արժանանում։ Սովի վտանգի պատճառով բոլորը խոնարհվում են ցորենի առջև։

Մարդկանց մեծ մասը ձգտում է լավ վերաբերմունքի և գնահատանքի ամեն օր և կան նրանք, ում մոտ ստացվում է հասնել այդ փարքին։ Բայց երբ գալիս է իսկապես գործելու և հարգվելու պահը, առաջ են գալիս նրանք, ովքեր իսկապես արժանի են լինում նման արձագանքի։

ԱՍՏՂԵՐԸ և ԼՈՒՍԻՆԸ

Մի անգամ աստղերը հավաքվեցին իմի, և նրանցից ամենածերերն ասացին. Մենք բազում ենք ու շատ: Ուրեմն ինչո՞ւ չենք կարողանում լուսավորել ցերեկն ու գիշերը արեգակի ու լուսնի նման:

-Որովհետև միաբանությամբ չենք վարվում,- պատասխանեց մեկը:

Եվ որոշեցին նախ հալածել ու փախցնել արեգակին. բայց երբ լուսինը ծագեց, հաղթվելով նրանից՝ աստղերն ասացին.

-Եթե մենք լուսնի լույսից այսպես աղոտացանք, ապա ի՞նչ կլինենք, երբ արևը ծագի:

Զղջացին աստղերը և խոստովանեցին իրենց պարտությունը:  

Մարդ պետք է կարողանա իր ուժերը ճիշտ գնահատել, համեմատվելով իրեն հավասարների հետ։ Միանգամից վերցնելով մեծ թիրախը, ոչ բոլորի մոտ կստացվի հասնել նրան և ի վերջո, իսկական հաջողության կհասնի նա, ով խելամիտ գնահատել էր իր կարողությունները և սկսել փոքրից։

ԲԱՄԲԱԿԵՆԻՆ ԵՎ ՍՈՍԻՆ

Մխիթար Գոշ

Սոսու մերձակայքում երկրագործները ոռոգում էին բամբակի արտերը և պատվիրում միմյանց զգուշանալ, որ չտրորեն բամբակի ծառերը։

Լսելով, որ բամբակենուն ծառ կոչեցին, սոսին բարկացավ ու ասաց.

— Ինչպե՞ս է դա ինձ հավասար ծառ կոչվում, քանզի ես այսքան հաստ ու բարձր եմ, մեծ էլ տեղ եմ գրավում։

Եվ բամբակենին լսելի կերպով, առանց երկմտելու պատասխան տվեց, ասելով.

— Բարձր ես ու հաստ, բայց օգտակար չես։ Ո՛չ շինվածքի, ո՛չ պտղաբերության և ո՛չ էլ վառելու համար ես գովելի։ Թանձր ստվեր ունենալով, ավելի բամբասանքի ես արժանանում, քան գովեստի։
Իսկ ես, թեպետ նվաստ ու տկար, բայց օգտակար եմ ոչ միայն հարուստների, այլև աղքատների համար։ Խնամելու, քաղելու, գործելու դեպքում ոչխարների բրդի, վուշի, շերամի մետաքսի նման դառնում եմ հագուստ: Խոզակաղինից բացի, դու այլ բան բոլորովին չես տալիս։

Այսպես նախատվելով բամբակենուց, սոսին լռեց։

Սնոտի և պարծենկոտ մարդկանց է լռեցնում առակս, նրանց, որ ունեն տեսք ու հասակ և ապրում են անօգուտ կյանքով, մյուսներին, որ արհամարհում են տկարներին ու հասակով կարճերին, որոնք, սակայն, շատ բաներում պիտանի են ու օգտակար։

Տեսքն երբեք բավական չէ գնահատված և սիրված լինելու համար։ Շատ հաճախ նման մարդկանց կողքին փայլատակում են նրանք, ովքեր չեն առանձնանում իրենց գեղեցկությամբ կամ հպարտությամբ, այլ միայն իրենց պիտանելիությամբ և լավ արարքներով։

Մեր նախորդ շրջանի բանաստեղծները․ Հովհաննես Թումանյան․ Վերլուծություն

Մեր նախորդ շրջանի բանաստեղծները․ Հովհաննես Թումանյան

Թումանյանի «Մեր նախորդ շրջանի բանաստեղծները» հոդվածը նամակ է դեպի հայությանը, որի կործանումը գրողը տեսել է անձամբ։ Լեզվի կործանմանը, կրթության կործանմանը, որը պատնեշ էր դարձել մի ամբողջ ազգի զարգացմանն ու առաջընթացին։
Հոդվածի մեջ տարբեր ժամանակի մեծագույն գրողների մեջբերումների շնորհիվ Թումանյանը փորձում է ցույց տալ և հասկացնել, որ ի վերջո, այն ամբողջ աշխատանքը, որն իրենք են անում անիմաստ է դառնում առանց կրթված ընթերցողի, մեկի, ով կհասկանար այն։ Հարցը լեզվի, Ռուսաստանի և հարևան պետությունների պարբերական ազդեցությունն էր, որը խառնել էր կրթության և լեզվի զարգացումն Հայաստանում։ Արդեն իսկապես կարիքն ու պահն էր հասունացել բարձրացնելու հարցը, փորձելու այն շտկել, որի նպատակով էլ Թումանյանը գրում է սույն հոդվածը։ Հոդվածում նշվում է արևելահայերենի մասին, որը արդեն սկսել էր մեծ թափով տարածվել և ընկալվել և կարծես հենց նրա մեջ էլ Թումանյանը տեսնում էր խնդրի լուծումը։ Կրթված և ուսում ստացած պատանիների շնորհիվ Հայաստանում սկսվել էր լուսավորության մի նոր շունչ, որը արդեն բերում էր Եվրոպական նոր արժեքներ, մտածելակեպներ, փոխելով մի ամբողջ ազգությունը։
Կարծում եմ, որ նման հոդվածները օգնել են բարձրացնել խնդիրներն ու առաջարկել այն լուծումները, որոնք ժամանակին հարկավոր են եղել մարդկությանը ընթերցելու համար։ Հուսալով, որ այս հոդվածները կհրապարակվեն և կդառնան մի ամբողջ հայության նոր ուժն ու մոտիվացիան գործելու, Թումանյանը գրում էր և մեջբերումներով փորձում էր տարածել իր քարոզչությունը։ Հարկ է նշել, որ այս քարոզչությունները դեռևս ճիշտ են, դեռևս արդիական են և խոսում են այնպիսի խնդիրների մասին, որոնք ժամանակ առ ժամանակ միևնույնն է գալիս նե ջրի երես, դառնալով արդիական, նույնիսկ 100 երկար տարիներ հետո։

Վանո Սիրադեղյան․ Հակառակ մեր կամքին՝ Մեղրին մնաց ՀՀ կազմում․ Վերլուծություն

Վանո Սիրադեղյանի » Հակառակ մեր կամքին՝ Մեղրին մնաց ՀՀ կազմում » հոդվածի մեծ շատ պարզ և հասկանալի կերպով խոսվում է մի տեսլականի մասին, որը դեռ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ փորձվում էր իրագործվել, բայց ձախողվում է Իրանի և Ռուսաստանի ճնշումների շնորհիվ։ Տեսլականը նախատեսում էր Մեղրիի փոխանակումը Արցախի հետ։ Մեղրի միջպետական ճանապարհը դեռ այսօր էլ Ադրբեջանական նպատակներից մեկն է հանդիսանում։ Բայց խոսելով այդ ժամանակաշրջանի մասին, Վանո Սիրադեղյանը ներկայացնում է այդ որոշումը թե՛ անդընդունելի, և՛ անմտածված էր։ Այս դեպքում Սիրադեղյանի հոդվածը շատ հասկանալի և մանրամասն ներկայացնում է պատմական մի իրաղություն, որը կարևոր է այսօրվա մեր իրավիճակը հասկանալու համար։

Ադրբեջանին Մեղրու հողն է պետք, ոչ թե երկաթգծով անցնել֊դառնալը, ինչպես իրենց ապուշի տեղ դրած փորձում են մեզ հավատացնել ոմանք։ Մեղրու երկաթգծի համարժեքը ոչ թե Լաչինի միջանցքն է նրանց համար, այլ Ղազախ֊Իջեւան երկաթուղին, որոնք կբացվեն զուգահեռաբար, երբ կնքվի խաղաղությունը։

Վանո Սիրադեղյան

Հոդվածում խոսվում է միանգամից մի քանի պետությունների պետական շահերի մասին, թե տվյալ իրավիճակում որոշումները ինչպես կատարվեցին և ինչու հենց այդպես։ Խոսվում է Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի շահերի մասին, հասկացնելով, որ այս անգամ իրենց մոտ ստացվեց կանխել մի բան, որը կարող էր ճակատագրական դառնալ։ Հետաքրքիր էր, որ այս փոքրիկ տարածաշրջանում նման փոքրիկ փոփոխության համար մի ամբողջ աշխարհ, սկսած ԱՄՆ-ից և Իրանից, պատրաստ էին պայքարել և նույնիսկ պատերազմ սկսել այն կանխելու համար։ Չնայած, այս անգամ, կարծում եմ, ամեն ինչ զուտ շահերի համընկման պատճառ էր, իսկ երբ այսօր, մեր օրերում, խոսքը իրենց չի վերաբերում մի կողմ քաշվել և չեն էլ հետաքրքրվում։

Ըստ էության, Մեղրու հարցը (ՙՓարիզի սկզբունքներ՚) փակվել էր արդեն Քի Վեսթում, բայց վերջնականապես ջրվեց մայիսին Մոսկվայում։ Իսկ հիմա Քոչարյանին մնում է մի բան պահել իշխանությունը։ Պահի ինչ անի։ Իսկ չպահի ինչ անի։

Վանո Սիրադեղյան

Իսկապես, երևում է, որ Մեղրին անկախ մեր կամքից է մնացել մեզ։ Անկախ մի մարդու կամքից, ով ամեն կերպ պատրաստ էր այն փոխանակել Արցախի հետ։ Թողնելով Հայաստանը շրջափակման մեջ, Ադրբեջանին շատ հետագա քայլեր անել այլևս պետք էլ չէր։ Ափսոս, որ այդքանը մենք չէինք հասկանում և չէինք կարողանում կանխել։ Մի գուցե սա իսկապես լուծեր Արցախյան խնդիրը, բայց տալով Հայաստանի սուվերեն տարածքի մի մասը։ Առհասարակ, տալով որևէ տարածք մենք չենք կարող այն համարել հարցի լուծում։ Նապատակը պետք է լինի ոչ թե տարածք չտալը, այլ նույնիսկ հետ ստանալը։ Այս դեպքում փոխանակելը իսկապես անընդունելի էր։ Հոդվածը բավականին պարզ էր հասկանալու համար, այդ պատճառով նրան ընթերցելը նույնպես արագ և հասկանալի էր։ Չնայած նրան, որ այն պարզ էր, միևնույնն է կարծիքները հոդվածը ընթերցելուց հետո, միանշանակ, կտարբերվեն իրարից տարբեր մարդկանց մոտ։

Բարեբախտությունն այն է, որ ապրում ենք 21-րդ դարում, երբ կոնֆլիկտային շրջանների իրադարձություններին լուրջ երկրների դիվանագիտական արձագանքը հեռուստատեսության եւ ՙտոմոգավկների՚ շնորհիվ գործում է անմիջապես։ Եւ ի տարբերություն 19-րդ դարավերջի ու 20-ի սկզբի, երբ ՙանգլիական նավերը չկարողացան բարձրանալ հայկական լեռները՚ եւ մեզ մենակ թողեցին մեր հիմարության հետ, այս դարում այդպես չստացվեց, եւ Զանգեզուրը, մեր կամքին ու մեր խելքին հակառակ, մնաց Հայաստանի կազմում։

Վանո Սիրադեղյան

Ափսոս էր երեխան․ Վանո Սիրադեղյան․ Վերլուծություն

Ափսոս էր երեխան

Սիրադեղյանի այս հոդված-պատմվածքը կարծես ավելի մտամոլոր և խորը լիներ, քան նրա մնացած ստեղծագործությունները։ Այս ստեղծագործության մեջ նա շոշափում է միաժամանակ մի քանի թեմա, հիմնվելով կյանքի և մահվան հակասությանը և փորձելով հասկանալ, թե ի վերջո որն է մենակությունը և ինչ է կյանքը։ Սկզբում մենք տեսնում ենք մի ծերունու, ով հերթական առավոտ արթնացել և պատրաստվում էր սրճել և զուգահեռ ընթերցում ենք նրա մտքերը։ Նա գիտակցում էր, որ սկսում է մոռանալ իր անցյալը, մանկությունը, որը շուտվանից գնացել էր։ Բայց ինչպես էր տեղի ունենում այս ընթացքը, ինչու էր նա սկսել մոռանալ, ինքն էլ չգիտեր։ Ի վերջո, մտամոլոր, մենք տեսնում ենք իր տան պատկերը, կյանքը, որը եռում էր իր շուրջը և միայնակ մի մարդու, ով անհասկանալի պատճառով մնացել էր իր մտքերի հետ։ Կարծում եմ, բոլորս էլ զգացել ենք միայնության զգացողությունը, երբ միակ զրուցակիցը մեր մտքերն են մնում։ Նա մտածում էր շատ հարցերի մասին, բայց հասնում է կյանքի իմաստին։ Արդյոք մեր կյանքը օրհնանք էր, թե ուղակի պատիժ, բայց թե պատիժ էր, ապա, որ մեղքի համար և այդպես շարունակ։ Ըստ իս, նման ստեղծագործությունները իրենց հերթին ընթերցողին մտածելու տեղիք են տալիս։ Կան նույնիսկ նրանք, որոնցից հետո կյանքը կարծես մեկ այլ իմաստ է ստանում։ Այս դեպքում, ինձ հատկապես տպավորեց այ հատվածը, երբ խոսվում էր մարդկանց իրենց սխալների վրա սովորելու մասին։ Չէ որ մի հսկայական համաշխարհային պատմության փորձը ձեռքերում, մարդիկ, միևնույնն է, սխալվում են և կրկնվում է պատմությունը։ Ինձ համար մի փոքր ավելի բարդ էր մյուս դեպքերի վերլուծությունը, քանի որ, կարծում եմ, որ դրանք լիարժեք հասկանալու համար կյանքի որոշակի փորձ է պետք, ինչպես Սիրադեղյանն է ասում «սեփական փորձ», որպեսզի ավելի լավ պատկերացնեմ իր ասելիքները։ Բայց, որպես վերջապան, միանշանակ կարող եմ ասել, որ հավանեցի ստեղծագործությունը և դեռ երկար կմտածեմ իր ասելիքների մասին։

Գեղեցիկ կնոջ կաղապարը․ Վանո Սիրադեղյան․ Վերլուծություն

Գեղեցիկ կնոջ կաղապարը

Վանո Սիրադեղյանի «Գեղեցիկ կնոջ կերպարը» ստեղծագործությունում գեղեցիկ ներկայացվում մեր քնարական կերպար Հարութի զգացողությունները մի կնոջ հանդեպ ում նա երբեք այդպես էլ չկարողացավ նույնիսկ տեսնել դեմ առ դեմ։ Ամբողջ ստեղծագործությունը մի սովորական տաքսիստ մարդու պատմություն էր, ով մի անգամ տեսնելով մի աշխատավոր, գեղեցիկ կնոջ կերպարանք հետևում է նրան, փորձելով ծանոթանալ։ Հարութին շատ հաճախ չի հաջողվում նրան իր մեքենա նստեցնել։ Նա կարծում է, որ խնդիրը իր մեքենայի մակնիշն է, բայց մենք տեսնում ենք, որ նույնիսկ հզորագույն «24»-ով նա չի կարողանում արժանալ աղջկա ուշադրությանը։ Սիրադեղյանը հետաքրքիր ուշադրություն է դարձնում տարբեր հետաքրքիր մանրուքների վրա, ինչպիսիք են աղջկա նկարագիրը, ուղևորների տեսակները և այլն։ Այսպիսի մանրուքների շնորհիվ նա կարողանում է մեր ուշադրությունը հրավիրել հասարակական հետևյալ խնդրի վրա, այն ավելի պատկերավոր դարձնելու համար։ Տվյալ դեպքում սա կարծես խավերի տարբերության խնդիրն էր, երբ կինը բիզնես-կին էր, ով ամեն օր իր գեղեցիկ կերպարանքով դուրս էր գալիս օֆիսից, գրավելով վարորդի ուշադրությունը։ Մենք տեսնում ենք, որ, չնայած տղամարդու դիտավորյալ հետապնդմանը, կինը կարծեսս նրան չի նկատում։ Կարծում եմ սա գալիս է հենց իրենց տարբերությունից, որը կինը չէր կարող անտեսել։ Նման խնդրի շատերն են հանդիպում նույնիսկ այսօր, հատկապես Հայաստանում և նմանատիպ միակողմանի ուշադրությունը շատերին է շրջանցում։ Ստեղծագործության մեջ, որպես նկարագիր, ամենաշատը հավանեցի վերջում տղամարդու դարդոտված նկարագիրը, երբ նա նստած խմում էր, իսկ հարևանի տղաները նվագում էին նրա համար, իսկ նա հիշելով կնոջ կերպարը և իր անհաջողությունը շարունակում էր դարդոտվել։

Ռոբերտ Շեքլի․ Մտքի բուրմունքը․ Վերլուծություն

Ռոբերտ Շեքլիի «Մտքի բուրմունք» ստեղծագործությունը գիտաֆանտաստիկ պատմվածք էր տիեզերքում կատարված մի իրավիճակի վերաբերյալ։ Սկսենք սյուժեից։ Ստեղծագործության սկզբում մենք ծանոթանում ենք Քլիվիի հետ, ով լրագիր էր բաժանում ամբողջ տիեզերքում։ Բայց, շարժիչի անսարգության պատճառով նրա տիեզերանավը վառվում է և նա ստիպված է լինում նստել մոտակա թթվածնով մոլորակի վրա և սպասել օգնության։ Վթարային տիեզերանավը նստելով մոլորակի վրա պայթում է, իսկ Քլիվին ուշագնաց է լինում, հասցնելով փախնել պայթյունից։ Կրկին գիտակցություն գալուն պես, նա նկատում է մոլորակի բնակչներին՝ կենդանիներին, որոնք տարօրինակ կերպով չունեին ո՛չ աչք, ո՛չ քիթ։ Սկզբում նա հանդիպում է նապաստակին և գայլին, հետո նաև տեսնում է հովազներին և անգղների։ Գիշատիչները նրա վրա հաձակումներ են սկսում, բայց նա, գլխի ընկնելով նրանց յուրահատկության մասին կարողանում է դիմակայել։ Պարզվում է, որ կենդանիները տիրապետում են տելեպատիային և կարողանում են ընթերցել իր մտքերը և պատկերացումները։ Ի սկզբանե, Քլիվիին շատ դժվարությամբ է ստացվում ազատվել մտքերից և հավատալ իր գիշատիչ լինելուն, բայց ժամանակի ընթացքում նա սկսում է վարպետանալ, իսկ վերջում մենք տեսնում ենք, որ նա արդեն լիարժեք հավատալով իր պատկերացմանը և մտքերին կարողանում է իրականից կրակ ստեղծել և վառել իր շրջակա միջավայրը։ Նրան գտնում են մեծ հրդեհի մեջ տեղում կանգնած, առանց վառվելու և վնասվելու։ Պատմվածքում չկային շատ կերպարներ, ավելի շատ պատկերներ էին, որոնք նկարագրում էին կենդանիների հարձակումները, մտքրեը և նրանց տեսքը։ Բայց այս ամենի մեջ ես տեսնում եմ մի հետաքրքիր գաղափար։ Ի վերջո, Քլիվին հասնում է տելեպատիային սեփական ցանկությամբ և այնքան է հավատում իր իսկ հրդեհ լինելուն, որ իսկապես կրակ է բարձրանում։ Այս տեսակետը, որ մեր մտքրեը և ամենաուժեղ հավատքները իրականանում են կա մարդկության մեջ դեռ ամենասկզբից էլ։ Չէ որ կրոնները հիմնված են հենց միայն կույր հավատքի վրա։ Եվ մենք տեսնում ենք նրա ազդեցությունը թե՛ պատմության մեջ, թե՛ մեր օրերում տեղի ունեցող իրադարձություններում։ Մարդու հավատքը իր սեփական մտքերին և պատկերներին ունի իրականանալու հատկություն, բայց դա պետք է լինի անթերի և անկասկած։ Մարդիկ ունեն նաև այդպիսի բուժման մեթոդ, երբ ուղղակի մարդկանց համոզում են իրենց առողջ լինելու մեջ և կան այդպիսինք, ովքեր իսկապես բուժվում են։ Այսպիսով, հատավքի ուժող մենք կարողանում ենք իրականություն դարձնել մեր ամենավատ վախերն ու ամենացանկալի դեպքերը։

Հակոբ Պարոնյան․ Մեծապատիվ մուրացկանները․ Վերլուծություն

Մեծապատիվ մուրացկանները։ Հակոբ Պարոնյան

Հակոբ Պարոնյանի «մեծապատիվ մուրացկանները» ստեղծագործությունը երգիցանկ էր, որն պատմում էր Աբիսողոմ աղայի Կ․ Պոլիս այցելելու և նրա արկածների մասին։ Ստեղծագործությունը բավականին ծավալուն էր, որոշ հատվածներում նույնիսկ նիարդայնացնող իր անվերջ կրկնություններով, բայց չնայած այդ ամենին, այն շատ և՛ զվարճալի էր, և՛ իսկապես հետաքրքիր։ Ինձ մոտ տպավորվեցին բոլոր կերպարները, բոլորն էլ շատ համոզիչ էին, ինչպես նաև բոլորին էլ կարելի էր համեմատել մեր օրյա մարդկանց տեսակների հետ։ Բայց մինչև ընդհանուր գաղափարը խոսենք կերպարների մասին ավելի մանրամասն։ Ընդհանուր առմամբ կարողացել եմ առանձնացնել 17 առանցքային կերպար, որոնք պարբերաբար զրույցի և պարտք ու պահանջների մեջ էին։ Ամենագլխավոր կերպարը, ինչպես արդեն նշեցի Աբիսողոմ աղան էր, ով եկել էր Պոլիս և մնում էր Մանուկ աղայի տանը։ Պարբերաբար, իր գալստյանի մասին իմանալով տարբեր անծանոթ մարդիկ՝ լրգարողներ, գրողներ, պատկերահաններ, մոտենում էին նրան և որոշակի աշխատանքի դիմաց ոսկի ուզում, չնայած որ վերջում, արդեն նույնիսկ առանց որևէ աշխատան կատրելու էին գումար պահանջում։ Ամենառաջին «պրտքատիրոջը», որին հանդիպում ենք ստեղծագործության մեջ դառնում է լրագրողը, ում հաջողվում է 2 ոսկի կորզել։ Նա խոստանում է փառաբանելով Աբիսողոմ աղային դարձնել նրան իր լրագրի բաժանորդ և լրագրի մեջ գրել իր անունը՝ հարստության հետ միասին։ Հետագայում մենք տեսնում ենք, որ նման փառաբանություն խոստանալու սկզբունքով նաև կարող են գումար կորզել քահանան, բանաստեղծը, տիկին Շուշանը, պատկերահանը։ Վերոնշյալ կերպարները եկան և աշխատանքի դիմաց պահանջեցին գումարը, ինչը մենք մի փոքր այլ կերպ կարող ենք տեսնում մյուս կերպարների մեջ։ Հետագայում դասատուն, գրողը, իրավաբանը գալիս են ոչ թե աշխատանք կատարելու, այլ իրենց արդեն իսկ կատարած աշխատանքի դիմաց գումար ուզելու՝ իրենց գրքերը, դասագրքերը ծախելով Աբիսողոմ աղային։ Իսկ արդեն այս կերպարներից հետո գալիս են նրանք, ովքեր ուղակիորեն բացատրելով իրենց վատ դրությունը ողորմություն են խնդրում հսկայական գումարների դիմաց։ Օրինակ՝ դերասանն ու նրա պարտքատերը, քահանան և սափրիչը, Մանուկ աղան և նրա կինը։ Աբիսողոմ աղայի կերպարը հետաքրքիր զարգացում է ապրում ժամանակի ընթացքում և մենք տեսնում ենք, թե ինչպես է նրա վերաբերմունքը այս բոլոր «պարտքատերերի» նկատմամբ փոխվում։ Սկզբում նա լսելով իրեն փառաբանելու ևս մեկ հնարավորության մասին առանց մտածելու տալիս էր գումարը, ստեղծագործության կեսից նրա մոտ կասկածներ են առաջանում իր հատկացրած գումարների վերաբերյալ, իսկ արդեն վերջում նա կտրականապես հրաժարվում է որևէ գումար տալ որևէ մեկին, նույնիսկ Մանուկ աղային, ով, կարծես թե, միակն էր, ով իսկապես որևէ արժեքավոր գործ էր կատարել իր համար՝ հյուրընկալել էր իրեն իր տանը։
Ի վերջո մենք այս բոլոր կերպարների մեջ տեսնում ենք մի հասարակության, որը իրականից եղել և ապրել է այսպես՝ չգնահատված և վատ։ Ինչպես ասվումէ ստեղծագործության ավարտում, սա ոչ թե ստեղծագործություն էր Աբիսողոմ աղայի հասրտության կամ վատ իրավիճակում գտնվելու մասին, այլ մտավորականների նման խղճում լինելու մասին էր։ Իսկապես, դեռ այսօր էլ կարողանում ենք տեսնել մեր մտավորականության աղքատ և չգնահատված լինելը և դրա ազդեցությունը ընդհանուր պետության տեսքի վրա։ Ինչպես Պոլիսը ստեղծագործության վերջում դառնում է գումար կորզելու և մուրացկանների հայրենիք, այդպես էլ պետությունը մտավորականության վատ իրավիճակում գտնվելու հետևանքով դառնում է աղքատների հայրենիք։ Կարծում եմ, որ ստեղծագործությունը ճշգրիտ և շատ գեղեցիկ ձևով կարողացավ փոխանցել հասարակության պատկերը ընթերցողին և իսկապես հասցնել մի նամակ հաջորդող սերունդներին։ Այսօր, ավելի քան 100 տարի անց, ես ընթերցում եմ պատմվածքը և արձանագրում, որ շատ բան չի փոխվել։ Եվ կարով է այն ընկալումը, որ մենք պետք է շարունակենք աշխատել մեր մտավորականության որակի և տեսքի վրա, որպեսզի Աբիսողոմ աղաների մեջ նրանք ոչ թե խեղճանան, այլ փայլեն և ներկայանան ամբողջ հմայնքով, ներկայացնելով մի ամբողջ պետություն։