Հրանտ մաթևոսյան. «Կանաչ դաշտը»

Կարդացե´ք Հրանտ մաթևոսյանի Կանաչ դաշտը պատմվածքը:

Գրե´ք հիմնավորված կարծիք ստեղծագործության մասին: Վերլուծե´ք ստեղծագործությունը:

Կանաչ դաշտը: Հրանտ Մաթևոսյան

  1. Տասը նախադասությամբ պատմել պատմվածքը:
    Կանաչ դաշտում, որտեղ կայծակ էր և անձև, արածում էր ծեր ձին իր փոքրիկ քուռակի հետ։ Քուռակը վախենում էր կայքակից, բայց մայր ձին զգում էր, որ ավելի վախենալու վտանգ է մոտենում։ Որոշ լարված րոպեներ անց, մի գայլ հարձակվում է փոքրիկ ձիու վրա, իսկ մայր ձին քուռակին պաշտպանելու նպատակով թռնում և պոկում է իրեն կապած թելը, փորձելով մոտենալ քուռակին։ Մի ամբողջ օր ծեր ձին թորձում էր պաշտպանել իր քուռակին գայլից, իսկ գայլը բռնելով ձիու ռունգերից փորձում էր ցավեցնել նրան։ Այս ահռելի տեսարանը լարնջի վերևից նկատում է փոքրիկ հովիվը, ով կանչում է իր հովիվ շներին, որոնք ել իրենց հերթին վազում են դեպի գայլը և ձին։ Ձիերին հաջողվում է վախեցնել գայլին և փրկել քուռակին, բայց ոչ ծեր ձիուն։ Ծեր ձին արդեն ուժասպառ էլ եղել և այլևս չէր կարողանում դիմանալ։ Այսպես սատկում է ծեր ձին, իսկ քուռակը մնում է հովիվների մոտ որբ։ Հեղինակը հենց այդ նույն փոքրիկ հովիվն էր, որ իր երեխային պատմում է այդ պատմությունը, ասելով որ տարիներ հետո քուռակը մեծանում և դառում է մի սքանչելի ձի, որը արածում է այդ նույն կանաչ հովտում։ Վերջում, երեխան հովվին խնդրում է կրկին պատմել պատմությունը։
Читать далее «Կանաչ դաշտը: Հրանտ Մաթևոսյան»

Հրանտ Մաթևոսյան

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. Լոռիում, Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում։ Գրական գործունեությունը սկսել է 60–ական թվականներից։ 

Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Ոմանց ակնարկի տպագրության համար նույնիսկ պատժեցին: Այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Ընթերցողների կողմից ակնարկը շատ լավ ընդունվեց։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի հետ։ Ժամանակակից աշխարհի խնդիրները նրա գործերում արտացոլվեցին գյուղական կյանքի պատկերների միջոցով, որովհետև այդ տարիներին գյուղը առհասարակ դարձավ հասարակական ուշադրության կիզակետերից մեկը։ Читать далее «Հրանտ Մաթևոսյան»

Հրանտ Մաթևոսյան

Շատերը գուցե պնդեն, թե ճանաչել են Հրանտ Մաթևոսյան մարդուն, բայց համոզված եմ՝ ճանաչել են այնքան, ինչքան միայն աչքը կարող է տեսնել կամ ականջը՝ լսել: Ինչպես բոլոր մեծերը, երեխայի նման անպաշտպան էր կյանքի խարդավանքների հանդեպ: Շիտակ էր, ծայրեծայր լիքը սիրով: Ամբողջովին սեր էր: Ամբողջովին՝ բարություն: Ինչպե՜ս էր սիրում կյանքը, մարդուն, աշխարհը և հատկապես աշխարհի իր փոքրիկ անկյունը՝ Լոռին: Ինչպե՜ս էր սիրում բառը, բառերի ներդաշնակ խաղը: Բառի պաշտամունք ուներ: Սովորական գրություն գրելիս անգամ ուշադրությամբ, երկյուղածությամբ, տառապանքով ընտրում էր յուրաքանչյուր բառը, բառի տեղը, շեշտադրությունը: Յուրաքանչյուր բառը պիտի հնչեր սեփական ձայնով: Վախենում էր մեռած բառերից: Վերջին տարիներին ժուռնալիստի աշխատանքը մի երևույթ բացահայտեց ինձ համար: Մարդիկ կան՝ խոսում են սահուն, հաճելի, բայց երբ այդ խոսքը դարձնում ես գրավոր, տակը ոչինչ չի մնում, որովհետև ասելիք չկա, չկա երկյուղածություն բառի նկատմամբ: Ամբողջը ծեծված մտքերի ու ավելորդ բառերի անհարկի կրկնություն է: Հրանտ Մաթևոսյանի խոսքն ուրիշ էր՝ երբ գրավոր էիր դարձնում, պարզվում էր՝ ոչ մի ավելորդ բառ չի ասված: Ոչ կարող ես պակասեցնել, ոչ ավելացնել:
Շռայլ էր: Շռայլորեն տալիս էր ամեն ինչ՝ հոգու ջերմությունը, էներգիան, կյանքի թանկարժեք ժամանակը, գրպանի դրամը: Ցուրտ ու դժվար տարիներին նրան դիմողը երբեք ձեռնունայն չէր հեռանում: Տալիս էր անգամ նրանց, ովքեր ստանալուց հետո չէին հապաղում չարախոսել:
Համեստ էր ու խոնարհ զարմանալու աստիճանի, ինչը հատուկ է մեծերին, ինչպես մեծամտությունը՝ ապաշնորհներին: Հիմա, երբ չկա, նոր կզգանք իր կարիքը, կտեսնենք բաց մնացած իր տեղը: Իր խոսքը, իր ասելիքն անմիջական էր՝ իր գյուղի, իր դրկիցի, իր ազգի մասին, առանց ավելորդ ջղաձգությունների, առանց ծռմռվելու, առանց օտարամեծարության: Նա բավարարված և հպարտ էր իր նախնիներից ստացած ժառանգությամբ և իրեն տրվածով ելավ համաշխարհային ասպարեզ ու մի աստիճան վեր բարձրացրեց պապերից և նախապապերից ժառանգածը: Մինչև վերջին բջիջը հայ էր, լոռեցի, միևնույն ժամանակ՝ լիարյուն աշխարհաքաղաքացի: Նա համամարդկային երթին միանալու համար երբեք չփոխեց տարազը, մտավ այնպես, ինչպես կար՝ հայ, լոռեցի, ահնիձորցի, Իգնատի զավակ: Եվ աշխարհը ճանաչեց ու ընդունեց հենց այդպիսին:

 

Ձեռնունայն-դատարկաձեռն

Ձեռն+ունայն   դատարկ+ա+ձեռն

Շներ և առ.

«Շներ»

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բացատրիր հետևյալ բառերը՝ ուրթ, ների:
  2. Ո՞ր հատվածում է երևում տղայի՝ գյուղի կարոտը. նշիր:
  3. Պատմիր տղայի մոր մասին:
  4. Ի՞նչ իմացար գյուղի, գյուղացու մասին:
  5. Քննարկիր. Պարտքս հանձնեցի գերազանցով։ Վարիչը հիացած էր։ Դրանից հետո միշտ, ժողովներում, ես վերադաստիարակվածի օրինակ էի։
    — Հովիվյան Բաբիկր ձեզ օրինակ. ահավոր ընդունակությունների ու ահավոր ծուլության տեր։ Ծուլությանր մենք հակադրեցինք խստություն՝ և այդ նույն Հովիվյան Բաբիկր դարձավ գերազանցիկ։
    Ես հեզի արտահայտություն էի ընդունում։ Ինձ թվում էր, թե իմ մեջ, այդ հեզից բացի, կա ուրիշ մեկը՝ ահագին կռվարար, ահագին կծու, և դեռ չի մոռացել «ձեռացագիրը»։ Հետո զգացի, որ նա չի զարթնելու, կարող է բոլորովին չէր էլ եղել, իսկ հեզությունը աշխարհիս ամենալավ բանն է։
  6. Հեղինակի խոսքը դիր՝

ա. անուղղակի խոսքի մեջտեղում,

բ. սկզբում:

Ես ստացել եմ, վարիչը նշանակել է,— ասացի ես։