Космический мусор. Տիեզերական աղբ

Космический мусор. Տիեզերական աղբ

Так сложилось, что везде, где есть человеческая деятельность, обязательно появляется мусор. Исключением не стал даже космос. Как только человек запустил на орбиту Земли первые летательные аппараты, возникла проблема космического мусора, которая с каждым годом становится все серьезней.

Այնպես է ստացվել, որ այնտեղ որտեղ կան մարդիկ անպայման առաջանում է աղբ։ Բացառություն չէ նաև տիեզերքը։

Под космическим мусором понимаются все объекты, созданные человеком, и находящиеся в околоземном пространстве, не выполняя при этом никаких задач. Грубо говоря, это те летательные аппараты, которые выполнили свою миссию, либо приобрели критическую неисправность, не позволяющую продолжать запланированную деятельность.

Кроме полноценных конструкций, например, спутников, есть еще обломки корпусов, части двигателей, отдельные разрозненные элементы. По разным данным, на различных высотах земной орбиты постоянно присутствуют от трехсот до ста тысяч объектов, которые относятся к космическому мусору.

Наличие в околоземном пространстве неуправляемых искусственных элементов несет опасность для действующих спутников и космических кораблей. Наибольший риск существует, когда на борту присутствуют люди. Ярким примером постоянно обитаемого летательного аппарата является Международная космическая станция. Двигаясь с большой скоростью, даже маленькие частицы мусора, могут повредить обшивку, элементы управления или энергоснабжения.

Проблема космического мусора коварна еще и тем, что его присутствие на орбитах вокруг Земли постоянно увеличивается, причем высокими темпами. В долгосрочной перспективе это может привести к невозможности космических полетов вообще. То есть, плотность покрытия орбиты бесполезными обломками будет настолько высока, что провести через эту «пелену» летательный аппарат не получится.

Несмотря на то, что освоение космоса активно ведется уже более полувека, на сегодняшний день не существует ни одной рабочей технологии масштабной и эффективной борьбы с космическим мусором. Грубо говоря, его опасность понимают все, но никто не знает, как его ликвидировать. В разное время специалисты ведущих стран, осваивающих космическое пространство, предлагали различные методики уничтожения мусорных объектов. Вот самые популярные из них:

  1. Разработка корабля-«уборщика». По задумке специальный летательный аппарат будет сближаться с движущимся объектом, забирать его на борт и доставлять на землю. Пока такой техники не существует.
  2. Спутник с лазером. Идея заключается в запуске спутника, оснащенного мощной лазерной установкой. Под действием лазерного луча мусорные обломки должны испаряться или хотя бы уменьшатся в размерах.
  3. Сведение обломков с орбиты. При помощи того же лазера обломки планировалось сбивать с их орбиты и вводить в плотные слои атмосферы. Небольшие части должны полностью сгореть, не долетая до поверхности Земли.

Փափկամարմինների տիպ․ բազմազանությունը

  • Դաս Փափկամարմինների տիպ, բազմազանությունը

Գրավոր պատասխանել հարցերին.

  • Ինչպե՞ս են շնչում փափկամարմինները:

Փափկամարմինները շնչում են շնչառության օրգաններով։

  • Ի՞նչ կառուցվածք ունի խեցին:

Փափկամարմինների համար թիկնոցը մարմնի մակերեսնմի գոյացնում է արտաքին կմախքի դեր կատարով խեցին, որը կարող է լինել ամբողջական, երկխեղկ, հետ զարգացած՝ ապաճած կամ մի քանի թիթեղներից կազմված։ Խեցին կազմված է կրային երեք շերտից՝ արտաքին՝ եղջերային, միջին՝ ճենապակյա և ներքին՝ սանդափե։

  • Ինչպե՞ս է առաջանում մարգարիտը:
  • Ի՞նչ դեր է կատարում փափկամարմինների թիկնոցային խոռոչը:

Փափկամարմնինների մարմինը պարփակված է մաշկային ծալքով՝ թիկնոցով, որը մարմնի պատի հետ առաջացնում է թիկնոցային խոռոչ։ Թիկնոցայի խոռոչի միջոցով ապահովում է կապն առտաքին միջավայրի հետ։ Այստեղ են գտնվում շնչառության օրգանները, որոշ զգայարաններ, այստեղ են բացվում հետնուղին, սեռական և արտաթորության համակարգի արտատար ծորանները։

Կենսաբանություն․ Ապրիլի 15-19

  • Լրացնել Օղակավոր որդերի տիպին վերաբերող աղյուսակը .
  • Թվարկել Փափկամարմինների տիպի ընդհանուր առանձնահատկությունները (գրավոր բլոգներում)

Փափկամարմիներրի տարբերվում են մյուս կենդանիներից իրենց փափուկ և եռաշերտ մարմնով։ Ունեն արյունատար համակարգ, խեցի, ոտք, ալեհավաք, բերան, քերիչ, նյարդային համակարգ, կտնառք, թիկնոց, սիրտ, երիկամ, ստամոքս, լյարդ, սեռական գեղձ, թոք։

Եղևնի…

Եղևնին պատկանում է սոճազգիների ընտանիքի մշտադալար, ասեղնատերև ծառերի ցեղին: Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում: Ապրում է 250–300 (հազվադեպ՝ 500) տարի: Հայտնի է ավելի քան 40 (այլ տվյալներով՝ 50) տեսակ, ՀՀ-ում աճեցվում է 4 տեսակ: Առավել տարածված են սովորական կամ եվրոպական և կեռիկավոր կամ արծաթափայլ եղևնիները: Սաղարթը խիտ է, կոնաձև, բարձրությունը՝ 20–50 մ:  Ասեղնատերևիկները քառանիստ են, երբեմն՝ հարթ՝ կոշտ, սուր ծայրով, կապտականաչ կամ արծաթափայլ, պահպանվում են 5–7 (9–12) տարի: Իգական կոները գլանաձև են, երկարավուն, կախ ընկած: Բնափայտը սպիտակ է, թեթև, օգտագործվում է շինարարության, թղթի, թաղանթանյութի արտադրության մեջ, երաժշտական գործիքներ պատրաստելու համար: Տարբեր ժողովուրդների պատկերացումներում եղևնին համարվում է խիզախության, բարձր տրամադրության, հավատարմության, երկարակեցության և անմահության խորհրդանիշ: Այն նաև Ամանորի զարդն է` տոնածառը ` տանը և քաղաքների հրապարակներում: Նոր տարվա առթիվ տոնածառը զարդարում են տարբեր խաղալիքներով, լույսերով և երբեմն նաև քաղցրավենիքներով, մրգերով: Եղևնին որպես տոնածառ առաջին անգամ ներկայացվել է 1846թ.-ին Վիկտորիյա թագուհու կողմից:

Ինքնաստուգում

  1. Թունավոր և ուտելի սնկեր:
    Թունավոր`ճանճասպան, գարշահոտ ճանճասպան, կարմիր սունկ
    Ուտելի`սպիտակ սունկ, շամպինիոն, դեղին սունկ
  2. Սնկերի նմանությունը բույսերին և կենդանիներին:
    Սնկերը նման են բույսերին նրանով, որ երկու տեսակներն էլ անշարժ են: ԵՎ’ բույսերը, և’ կենդանիները, և’ սնկերը ունեն թունավոր տեսակներ: Եվ’ սնկերը, և’ կենդանիները արտազատում են միազանյութ:
  3. Բակտերիաների սնվելու ձևերը:
    Կան բակտերիաներ, որոնք ապրում են ուրիշ օրգանիզմի հաշվին և կան ակտերիաներ, որոնք ապրում են անկախ, սնվելով մնացորդների քայքայումներից առաջացած նյութերից: Կան նաև բակտերիաներ, որոնք սնվում են ֆոտսինտեսով:
  4. Մշակովի և վայրի բույսեր:
    Մշակովի բույսերը այն բույսերն են, որոնք աճում, մշակվում են մարդու օգնությամբ: Մարդ նրանց խնամում, պաշտպանում է արտաքին վնասվածքներից: Իսկ այն բույսերը, որոնք աճում են անտառներում, բնության մեջ, խնամված չեն կոչվում են վայրի բույսեր: Ընդհանրապես, վայրի բույսերը լինում են ավելի պինդ, ավելի ուժեղ քան մշակովի բույսերը:

Սնկեր. սնկերի մասին

Գոյություն ունեն մի շարք տեսություններ սնկերի առաջացման մասին: Ի սկզբանե սնկերի առաջացման բազմաթիվ ոչ գիտական բացատրություններ են տրվել: 1727թ.- ֆրանցիացի կենսաբան  ֆազիեյին նշել է, թե սնկերը դրանք  սատանայի ստեղծածն են:

Դեռ Ք.ա.3-րդ դարում  Թեոֆաստը ,ով հետագայում համարվելու  է կենսաբանության հիմնադիրը, սնկերը համարում է բույսերի հետ մեկ ամբողջություն և ներառում է բույսերի թագավորության մեջ: Չնայած այն հանգամանքին, որ Կարլ Լիննեյը սնկերը  համարեց կենդանական թագավորության մի մասը, սակայն սնկերը շարունակեցին   մնալ բույսերի թագավորության մեջ:  Սնկերի առաջացումը կապվում է նաև  ջրիմուռների հետ, որոնց հետ նրանք ունեն բազմաթիվ նմանություններ: Կենսաբանների պնդմամբ նմանությունները պայմանավորված են ընդհանուր ծագման աղբյուրով՝ այսինքն նրանք առաջացել են միևնույն օրգանիզմից: Հետագայում՝ կատարվելով խորը ուսումնասիրություններ սնկերի մասին , 1970թ. եկան այն համոզմանը , որ սնկերը տարբերվում են և բույսերի և կենդանիների թագավություններից և ձևավորվեց առանձին սնկերի  թագավորություն:

Գրեթե վստահ կարող են նշել, որ սնկերը մետ 300 մլն տարի առաջ՝ պոլեոզոյան դարաշրջանում  ունեցել  են մեծ զարգացում և էականորեն տարբերվում են իրենց նախնական վիճակից և տարածված են եղել ամբողջ աշխարհով:

Մակաբույծ սնկեր.

Մակաբույծ սնկերն ուրիշ օրգանիզմների հաշվին սնվող և նրանց վնասող օրգանիզմներ են: Դրանք վնասում են կենդանիների և մարդու մաշկը, մազերը, թոքերը: Մրիկ, Ժանգասուկը, Հաբեթասունկ վնասում են ծառերն ու հացահատիկը՝ հասցնելով բույսին ոչնչացման: Արտաքինով դրանք տարբերվում են, սակայն ներքին կառուցվածքը շատ նման է: Դրանք կազմված են հիֆերից (տես նկ. 8):

Հիֆեր

• Ունեն  գագաթնային աճ

• Դրանք աճելիս կարող են ճյուղավորվել

• Զարգացման ընթացքում հասնում են  մի քանի մմ-ից մինչև մի քանի մետրի

Թունավոր սնկեր

Սրանք թունավոր նյութեր պարունակող և մարդու թունավորումներ առաջացնող սնկերն են։ Սակայն դրանց մեջ կան պայմանական ուտելի սնկեր (օրինակ՝ մորխերը, կաթնասնկերը), որոնց թունավոր հատկությունները համապատասխան մշակումից հետո վերանում են։ Կենցաղում սնկերի թունավորությունը որոշելու գրեթե բոլոր նշաններն ու եղանակները (կտրելիս սպիտակ կամ կաթնանման հյութի առկայությունը, երկնագույն գունավորումը, կծու կամ տհաճ համը, սնկի եփուկում արծաթի գդալի կամ գլուխ սոխի, սխտորի սևանալը) հուսալի չեն։ Միակ հուսալի միջոցը ուտելի և թունավոր սնկերի հատկությունները ճիշտ իմանալն է։ Սնկերով թունավորման ախտանշաններ (որովայնի շրջանում հանկարծակի ցավեր, սրտխառնոց, փսխում, ուժեղ լուծ, ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի նվազում) ի հայտ գալիս տուժածին պետք է փսխեցնել (շատ հեղուկներ խմեցնել), տալ լուծողական և անմիջապես դիմել բժշկական օգնության։

Սնկերի  սննդարար հատկությունները, դրանց կիրառումը կենցաղում և արտադրությունում

Ցածրակարգ սնկերի կիրառությունը կենցաղում վաղ ժամանակների պատմություն ունի: Խմորասնկերը, օրինակ, դեռևս վաղ անցյալում օգտագործվել են գինեգործության և հացաթխման մեջ: Պանրի տարբեր տեսակների ստացման համար կիրառվել են վրձնասնկերի առանձին տեսակներ: Վերջին ժամանակներս այդ սնկերի օգտագործման ոլորտներն անհամեմատ ընդլայնվել են. էական հաջողությունների է հասել սնկերից հակաբիոտիկների, վիտամինների, ֆերմենտների, տարբեր օրգանական թթուների և այլ նյութերի ստացումը:

Սնկերի մեծ մասն ուտելի է, կան նաև ոչ ուտելի սնկեր։ Դրանցից են կեղծ անձրևասունկը և լեղասունկը, որոնք թունավոր չեն, սակայն ունեն տհաճ համ ու հոտ, որոնք պահպանվում են նույնիսկ երկարատև մշակումից հետո։ Բարձրակարգ սնկերը սննդում լայնորեն օգտագործվող բնական բարձրորակ սննդամթերք են։ Բազմաթիվ վայրի և մշակովի սնկերի պտղամարմինն օգտագործվում է սննդի մեջ։ Սնկերի սննդարար արժեքը պայմանավորված է նրանց ինքնատիպ քիմիական բաղադրությամբ. պարունակում են բուսական և կենդանական մթերքներին բնորոշ հատկություններով նյութեր։ Սնկերի պտղամարմիններում շատ են սպիտակուցները (հատկապես՝ գետնասնկում և սպիտակ սնկում, ավելի քիչ՝ կեչասնկում ու կաղամախասնկում), ճարպերը և ածխաջրերը, նաև՝ կենսաբանորեն կարևոր այլ նյութեր (ազատ ամինաթթուներ, ֆունգին և այլն), որոնք ստամոքսահյութի արտադրման ակտիվ խթանիչներ են։

Սնկից պատրաստած կերակուրից թունավորվել են նաեւ պատմությանը հայտնի մարդիկ.

  • Հին հույն ողբերգակ Եվրիպիդեսի կինն ու երեխաները
  • Ներոն կայսրի անվտագության ծառայության ղեկավար` Ապիուս Սեւերիուսը
  • Հռոմեական կայսր Կլավդիուսը
  • Կլիմենտ 7-րդ պապը
  • Ֆրանսիայի Կարլոս  6-րդ թագավորը

Օգտակար խորհուրդների սնկերի մասին

  • Թարմ սնկերը լավ են պահպանվում, եթե  դրվեն  սառնարանում  թղթե կամ կտորի պարկի մեջ։ Լավ կլինի  դրանք  չդնել կծու  մթերքների  կողքին, քանի որ սնկերը կլանում են սուր հոտերը։
  • Հում սունկ ուտելուց առաջ պետք է այն մաքրել խոնավ ու մաքուր կտորով կամ արագ ցայել ջրի տակ և թողնել, որ չորանա։ Սնկերը չպետք է թողնել ջրի մեջ։
  • Եփելուց առաջ հարկավոր է պարզապես  փափուկ խոզանակով  հեռացնել մակերեսի կեղտը։
  • Սնկերը չպետք է կեղևազրկել. նրանց կեղևը  համեղ է և սննդարար։

Աղբյուրը`այստեղ

7-րդ դասարանի առաջադրանք. Թեմա՝ Կենսաբազմազանություն, Կենդանի օրգանիզմների դասակարգումը.

7-րդ դասարանցիներ ջան 1-ին նկարից օգտվելով փորձում եք գտնել հետաքրքիր ինֆորմացիա դասակարգման որևէ միավորի, օրինակ՝ կենդանիների մասին և հրապարակում ձեր բլոգներում կամ տեսանյութի, կամ սլայդի ձևով: 2-րդ նկարը տեղադրել եմ, որ փորձեք գտնել այդ կենդանին կամ բույսի դասակարգման համակարգում, որտեղ է գտնվում, այսինքն՝ որ տեսակի, որ ցեղի, որ ընտանիքի և այլն:

Խատուտիկ

Խատուտիկ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ։ Հայկական տարանունները՝ ակլատիզ, խմբաբա, խտուտ, խտուտիկ, կռաբանջար, պուպու, քոչի խոտ, մինչև 15 սմ բարձրության բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է։ Խատուտիկի տերևները բազմաթիվ են, կանաչ, նշտարաձև կամ երկարավուն, ատամնավոր եզրերով։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները լեզվակաձև, վառ դեղին։ Սերմիկները թխավուն են կամ գորշ, բնորոշ սպիտակ փուփուլով, որի օգնությամբ քամու միջոցով սերմերը պարաշյուտի նման թռչում, տարածվում են ամենուր. ծլունակությունը պահպանում 10 — 12 տարի։ Բույսը սկսում է ծաղկել մայիս-հուլիսին, իսկ պտուղները հասունանում են օգոստոսին։ Աշնանը խատուտիկը նորից է ծաղկում, մոլախոտ է, աճում այգիներում, ցանքերում, խամահողերում, արոտավայրերում, մարգագետիններում և այլուր, հաճախ տալով հոծ բուսուտներ։ Բույսը լավ է աճում չափավոր խոնավ և հարուստ հողերում։

Բաց վիճակում                                                                 Փակ վիճակում