«Սասնա ծռեր» էպոսի մասին առանձնացված հուշումներ

Կանայք

Ծովինար
Դեղձուն-Ճուղ-Ծամ
Դեղձուն-Ճուղ-Ծամի քույր
Արմաղան
Սառյե
Իսմիլ Խաթուն

Տղամարդիկ

Գագիկ թագավոր
Քեռի Թորոս
Խալիֆա
Բաղդասար
Սանասար
Վերգո
Ձենով Հովհան
Մհեր
Մըսրա Մելիք
Դավիթ
Փոքր Մըսրա Մելիք
Չարբահար Քամի

Նմուշներ և հուշումներ

Ջուրը, աղբյուները
Դևերը
Օրհնանքը
Աղոթքը
Երդումը
Կրակը
Խոստումը
Հայրենիքը

Սասնա ծռեր․ ընթերցանություն։ Մաս 2

Ընթերցում են Կարինե և Արսեն Գոմցյանները։

==ՃՅՈՒՂ ԵՐԿՐՈՐԴ. ՄԵԾ ՄՀԵՐ==
===Մասն Ա ֊ Մհերը խնամում է Սասունը===

Երբ որ Մհեր էկավ-էղավ յոթ տարեկան,
Յոթ շենք էղավ իր բոյ։
Էնոր վանք—վարժատուն դրին.
Քիչ մի սորվավ, շնորհքով լցվավ,
Օր մէլ իր մոր ասաց.
— Մարե՛, հերիք էսպես մնամ.
Հրաման տու ինձ՝ էրթամ սարեր, քարեր շրջեմ,
Գազան ու հավք զարկեմ,
Մարդերու շարք մտնեմ։
Քառսուն-Ճուղ-Ծամ ասաց.— Մհեր,
Պստիկ ես, չես կարնա գնա,
Քանի մի տարի համբերե։
Ամա Մհեր ասաց.— Մարե՜,
Քանի մեր տուն դեռ մարդ չկա՝
Դևեր մեր տան վերա տի գան, վնաս տի տան։
Աղեկ է, որ հիմիկվանե պատրաստ ըլնեմ՝
Թըշնամու դե՛մ կայնեմ։
Դեղձուն Ճուղ-Ծամ տեսավ՝ չի կարնա վեր տղուն,
Հրաման էտուր։
Էդ ժամանակ Մհեր գնաց որսի.
Կը պտտվեր սար ու դաշտեր,
Ցերեկ կ’էրթար՝ որս անելու,
Գիշեր կը գար՝ իր տեղ կը քներ։
Ոտքով կ’էրթար կը գար—ձի-բան չըկար։
Օր մի Մհեր շատ էր լարե,
Աղվեսներու հետև շատ էր վազե,
Էլ չըկարցեր էր բան բռնի։
Իրիկուն էկավ հերսոտ, դադրած,
Իր ձեռաց փետ թալեց գետին։
Քեռին հարցուց.— Տըղա, հորի՞ ես հերսոտե։
Մհեր ասաց.—Քեռի Թորոս,
Անտե՛ր մնա էդ տեսակ որս,
Էս մեկ օր ես շա՛տ եմ վազե,
Էս մեկ օր ես շա՛տ եմ լարե…
Գազաններ որ կան՝ կը փախնեն,
Չեմ կարնա հասնի լարելով.
Հեռվանց նետ-աղեղ կը թալեմ՝
Չի՛ հասնի, դարդակ կը դառնամ։
Ա՜խ, քեռի, իմա՜լ կը դադրեմ…
Ինք որ մարմնով ծանրացեր էր՝ վատ կը վազեր.
Որ կը վազեր՝ չոքերեն հետ հող կը խրվեր։