Պատմություն․ Ստուգողական

1.Թվարկել միջին դարերի պատմության 7 կարևորագույն իրադարձությունները։

1․ Ավատատիրության անկումը

2․Ժողովրդական մեծ գաղթ

3․ Գահաժառանգման նոր կարգ

4․ Խաչակրաց շարժում

5․ Հարյուրամյա պատերազմ

6․ Քրիստոնեական եկեղեցու պարակտումը

7․Կարթագենի եկեղեցական ժողով

2․ Համեմատել հարյուրամյա պատերազմի եվ Խաչակրած արշավանքների հետևանքները։

Ի տարբերություն Հարյուրամյա ճակատամարտին, Խաչակրած շարժումը վատ է ավարտվում, իսկ Հարյուրամյա պատերազմը բարենպաստ պայմաններ է ստեղծում Ֆրանսիական քաղաքական միավորումն ավարտելու համար։

3․ Բնութագրել Բագրատունիներից մեկին։

Գագիկ Ա

Գագիկ Ա-ն հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։  Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ X դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։ Գագիկ Ա Բագրատունու օրոք նաև տնտեսությունը մեծապես զարգացավ՝ ի շնորհիվ Պահլավունիների: Նրանց ջանքերի արդյունքն են Բջնին, Ամբերդը, Մարմաշենը:

4․ Նկարագրել վորևէ ճակատամար։

Կուլիկովյան ճակատամարտտ տեղի ունեցավ 1380 թ-ին։ Ռուսական զորքերի ճակատամարտը Կուլիկովո դաշտում Ոսկե Հորդայի խան Մամայի դեմ՝ Վլադիմիրի և Մոսկվայի մեծ իշխան Դմիտրի Դոնսկոյի ղեկավարությամբ։ Ճակատամարտի շնորհիվ արագացավ ռուսական հողերի միավորումը։ 1378 թ.-ին Բեգիչի թաթար զորքերը պարտվեցին ռուսներին։ Մամայը որոշեց խափանել Ռուսիայի աճող հզորությունը և 100—150 հազար զորքով շարժվեց Ռուսիա։ Դ. Դոնսկոյը ավելի քան 10 հզ. զորքով սեպտեմբերի 8-ին Դոնի աջ ափին ճակատամարտ տվեց և հաղթանակ տարավ։

5․ Սահմանել տնտեսություն հասկացությունը և նրա հետ կապված 5 հասկացություն։

 

Պատմություն․ Դաս․ աշ․

1․Ինչպիսի՞ առարկաներ էին դասավանդում Տաթևի համալսարանում, տալ այդ առարկաների սահմանումը և նկարագրել դրանք: (1 միավոր)
Կրթօջախն ուներ մեծաքանակ ուսանողներ, ովքեր սովորում էին «յոթ ազատ  արվեստները»՝  քերականություն,  դիալեկտիկա,  ճարտասանություն,  թվաբանություն,  երկրաչափություն,  երաժշտություն, և  աստղաբաշխություն։ Տաթևի համալսարանը եղել է վարդապետական աստի­ճան շնորհող առավել հեղինակավոր կենտրոնը:
Քերականություն-լեզվաբանության մեջ կառուցողական կանոնների համակարգ է, որը կառավարում է նախադասությունների, բառակապակցությունների և բառերի խմբերը յուրաքանչյուր բնական լեզվում։
Դիալեկտիկա-փիլիսոփայական ուսմունք բնության, հասարակության և  մտածողության զարգացման առավել ընդհանուր օրինաչափությունների մասին։
Ճարտասանություն- գիտություն է իմաստալից, գեղեցիկ, համոզիչ խոսելու արվեստի և ավելի լայն իմաստով, ընդհանրապես գեղարվեստական արձակի մասին։
Թվաբանություն-մաթեմատիկայի բաժին, որն ուսումնասիրում է թվերը, նրանց հատկությունները և հարաբերությունները։
Երկրաչափություն-մաթեմատիկայի ճյուղ, որը ուսումնասիրում է մարմինների մակերևույթը, չափերը, միմյանց նկատմամբ դասավորությունը և տարածության հատկությունները։
Երաժշտություն-արվեստի և մշակութային գործունեության ձև, որի արտահայտչամիջոցը հնչյունն է՝ արտահայտված կոնկրետ ժամանակի մեջ:
Աստղաբաշխություն-աստղագիտության բաժին, զբաղվում է աստղային համակարգերի, հատկապես մեր Գալակտիկայի կառուցվածքի և զարգացման հարցերով։

2․Ինչպիսի՞ դպրոցներ կային այդ ժամանակահատվածում, թվել այդ դպրոցների առաջնորներին(տնօրեններին, ղեկավարներին): (1 միավոր)

Ամենահայտնի համալսարանն էր Տաթևի համալսարանը, որը ղեկավարում էր խոշոր աստվածաբան, փիլիսոփա, ազգային-եկեղեցական գործիչ Գրիգոր Տաթևացին։ Դպրոցներից մեկն էր Սյունյաց Մեծ անապատի դպրոցը, որի շրջանավարտները Հայաստանի տարբեր վայրերում դպրոցներ էին բացում։ Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երեւանցու նախաձեռնությամբ բացվում է Էջմիածնի դպրոցը: Դպրոցներ են բացվում նաեւ հայկական գաղթօջախներում: 15-րդ դարում գործում էր Ղրիմի հայոց Անտոն վանքի, 17-րդ դարից Նոր Ջուղայի, 18-րդ դ. սկզբներից Վենետիկի սուրբ Ղազար կղզու վանական դպրոցները, 18-րդ դարից սկսում է գործել նաեւ Պոլսի Սկյուտարի դպրոցը:

 

3․Պատմել Հայկական տպագրության ստեղծման մասին: (3 միավոր)
4․Թվարկել Հայաստանի մշակույթի զարգացման նախադրյալները: (1 միավոր)
5․Վերլուծեք հայկական ուշ միջնադարի որևէ մշակութային գործչի գործունեությունը:(1 միավոր)
6․Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ անհատը կարևորագույն դեր է խաղում մշակույթի առաջընթացի գործում: (2 միավոր)

«Կրթական ինքնավարություն» նախագիծ․ Ուսուցիչ-աշակերտ

«Կրթական ինքնավարություն» նախագծի շրջանակներում 8-րդ դասարանցիներ Իլոնա Սահակյանը, Աստղիկ Ավագյանը, Նանե Վարդումյանը մեզ պատմություն դասավանդեցին: Միտքը հենց ի սկզբանե ինձ դուր եկավ, քանի որ հետաքրքիր կլիներ համեմատել ստանդարaտ դասաժամը նրանց դասավանդած դասերի հետ: Տարբերությունը այդքան էլ մեծ չէր, քանի որ Իլոնան, Նանեն և Աստղիկը մեծ սիրով էին մեզ դասավանդում և ակնհայտ տարբերություն նրանց տված գիտելիքի և մեր պատմության դասից վերցված գիտելիքի մեջ չէր նկատվում` չնչին: Իսկ այդ չնչինը կայանում է նրանում, որ նրանք ինքներն էլ այդքան փորձ և լրացուցիչ մանրամասներ չգիտեն, բայց միաժամանակ այդ ամենը “թաքցնելու” նպատակով նրանք կարողացան դասը այնպես լիարժեք և յուրօրինակ բացատրել, որ մենք չզգացինք, թե մանրամասնություններից, որոնք էին գրված գրքի մեջ և որոնք նրանք էին ավելացրել: Նրանք կարողացան ցանկացած մեր “չարաճճիությունը” հասկանալ, ընդունել և միաժամանակ այդքան մեծ ուշադրություն չդարձնել դրանց, ի տարբերություն այն դեպքերի, երբ պրոֆեսիոնալ դասավանդողների մեծամասնությունը չի կարողանում դա ընդունել և ընկալում է  որպես սխալ կամ վատ պահվածք: Գնահատելը նույնպես հեշտ գործ չէ և չարժե այն թերագնահատել: Գնահատելու տեսանկյունից “սովորեցնողները” բավականին արդար և ճշմարիտ էին, որը մի փոքր անսպասելի էր: Անսպասելի էր նաև այն, որ 7-րդ դասարանի սովորողները կարողացան մի կողմ դնել շատ փոքր տարիքային տարբերությունը և հարգել, ընդունել, լսել նրանց, որն այդքան էլ հեշտ չէ, երբ դիմացինի և քո միջև տարիքային տարբերությունը ամենաշատը 1-2 տարի է: Իլոնան և Նանեն էլ միաժամանակ փորձում էին մեզ հետ շփվել և’ ընկերական տեսանկյունից, և’ դասավանդողի կարգավիճակով: Առաջին անգամվա համար բավականին լավ էր: Մեծ շնորհակալություն եմ հայտնում նրանց այդպիսի հրաշալի և ամենակարևորը` արդյունավետ նախագծի համար: Անհամբեր կսպասենք շարունակությանը, չէ որ փոփոխություններ միշտ էլ հարկավոր են:

Պատմություն դաս. աշ.

1.Մանրամասնորեն նկարագրել կրոնական իրավիճակը միջնադարյան Հնդկաստանում:
Հնդկաստանում բրահմանական կարգի տապալումը կապված է Բուդայականություն կոչվող ուսմունքի լայն տարածման հետ: Այս ուսմունքը քարոզել է Բուդան` ճշմարտությունը գտած մարդը: Բուդայականությունը ունեցավ շատ հետևորդներ, դարձավ իրապետող ուսմունք: Թագավորները սկսեցինք հովնավորել այն: Բուդայի խոշոր արձաններով կառուցում էին վանքեր ու տաճարներ: Ուսմունքը գրի էին առնում արմավենու տերևների վրա, բայց քանի որ Հնդկաստանը միշտ գրավել է օտարերկրյա նվաճողներին, որպես հարուստ զարգացած երկիր սկսած Ալեքսանդր Մակեդոնացուց, պարսից շահից միշտ մինչև Միջնադարի ուրիշ նվաճողներ արշավանք են կատարել հնդկաստան, որետեղ վերցրել են Հնդկական մշակույթը, բայց նաև թողել են իրենց մշակույթային հետքը, ինչպես նաև կրոնը: Այս նվաճողական արշավանքներն են պատճառը, որ Բուդայականության հետ սկսեցինք դավանել Իսլամ: Երբ 1206թ.-ին հիմնվեց Դելիի սուլթանությունը ամբողջ Հնդկական թերակղզին ընկավ նրա տիրապետության տակ և այդ ժամանակաշրջանում տարածվեց Մուսուլմանությունը, անգամ հողատիրության ձևը Մուսուլմանական համակարգի էր: Հողի նշանակալի մասը գտնվում էր հոգևորականության ձեռքը: 1398թ.-ին Լենգթեմուրի արշավանքից հետո ծանր հարված ստացավ Դելիի սուլթանությունը: Այդ ժամանակ սրվում է պայքարը Իսլամի և Հինդուիզմ, մինչև այս կրոնական պայքարը թուլացնում է երկրի պաշտպանությունը: 1498թ.-ին Վասկոդի Դամայի արշավախումբը խարիսխ գցեց Կարմիկուդ քաղաքում: Պորտուգալացիները գրավեցին Գոա քաղաքը, Թելոմ կղզին և տիրապետող դարձան Հնդկական օվկիանոսում: Նրանք իրենց գրավված տարածքներում սկսեցին քարոզել Քրիստոնեություն: Պարսից ծոցի Կարմիր ծովի ծարածքներում սկսեցինք դավանել Քրիստոնեություն և 1526թ.-ին չդիմանալով կրոնական ներքին պայքարներին Դելիի սուլթանությունը լրիվ կործանվեց: Հնդկաստանի մուսուրման և Հնդիկ իշխանների բանակները ջախջախվեցին Հյուսիսային Հնդկաստանում: Հնդկաստանում ստեղծվեց Մեծ Մոնղոլի կայսրությունը, որը տարածվեց Միջին և Հարավային Հնդկաստանի վրա: Սա էր պատճառը, որ տարբեր նվաճողներ ստեղծեցին իրենց օրենքները ու կրոնը: Ագբարի կառավարման օրոք տարածվեց պետության սահմանները և Ագբարը ամեն ինչ անում էր հաշտեցնելու Մուսուրմաններին ու Հինդուիզմի հետևորդներին: Հետագայում կայսրությունը բաժանվեց 15 նահանգների որոնց գլուխ կանգնած էին փոխարքաները: Կրոնական այդ հակասությունները սրվեցին XI դարի վերջին XX սկզբի և Հնդկաստանից դուրս գալով Մուսուրմանները ստեղծեցին Պակիստան պետությունը և դարեր ի վեր այս կրոնական հակամարտությունը ձգվում է մինչև այսօր:
2.Վերլուծել մյուս պետությունների ազդեցությունը Հնդկաստանի վրա:
Միջնադարում Հնդկաստանի թե’ կրոնի, թե’ մշակույթի վրա մեծ դեր են խաղացել այն օտարերկրյա պետությունների մշակույթը, որոնց տիրապետության տակ է գտնվել Հնդկաստանը: Օրինակ`Մեծ Մոնղոլի պետության ծաղկման շրջանը, որը Բաբուրի թոռ Ագբարի ժամանակահատվածն է պալատում ապրում էր Աբուլ Ֆազլը: Նա Ագբարի պալատական պատմագիրն է, որը գրել է հետաքրքիր պատմություններ Հնդկաստանի, նրա ժողովրդի և ապրելակերպի մասին: Խոշոռագույն բանաստեղծ էր Թուլսի դասը, որը 10 գրքերով շարադրել է ժողովրդական ասքերը: Այն ժողովրդականություն է վայելում: Մուսուլմանական մշակույթից աչքի են ընկնում Փառահեղ ճարտարապետական կառույցները`տաճար-Մզկիթները, պալատ-ամրոցները, դամբարանները, քաղաքային դարպասները և այլն: Հատկապես Բելիում գտնվող ագբարի պալատ ամրոցը: Ճարտարապետության գլուխ գործոց է Թաջ Մահալ մզկիթ-դամբարանը: Այն Շահ Ջահանը նվիրել է իր կնոջը: Հնդկաստանում կան նաև Քրիստոնեական եկեղեցիներ, որոնք հատկապես Կալկատայում են, որտեղ բնակվել են մեծ թվով հայեր: Հնդկաստանի առևտրի, արհեստների շատ ճյուղերի վրա ազդեցություն են ունեցել հատկապես Քրիստոնյա ԵՎրոպացիները, լինելով երկար տարիներ Անգլիայի գաղութ: Հնդկաստանում կրթությունը` նույնիսկ լեզուն անգլերեն էր: Գրեթե կամաց-կամաց վերանում էր Հինդուիզմը, ճանապարհ տալով Քրիստոնեությանը և Եվրոպական մշակույթին: Շատ Հնդիկ մեծահարուստներ կրթություն էին ստանում Անգլիայում, ինչպես նաև ԵՎրոպական ուրիշ համալսարաններում: Չնայած օտարերկրների ազդեցությանը Հնդկաստանը ինքը իրեն մշակույթով տվեց աշխարհին գիտության հետ կապված որոշ գիտելիքներ, բայց գտնվելով օտարների տիրապետության տակ, այն թվերը որոնք մենք կոչում ենք Արաբական ստեղծեցին Հնդիկները: Հնդկական այդ թվանշանները Արաբները իրանց կոչեցին Արաբական: Հնդիկ բժիշկների ստեղծած դեղաբույսերով բուժիճ միջոցները այսօր էլ օգտագործում են դեղագիտության մեջ: Ոչ մի երկիր նվաճողների կողմից թե’ մշակույթի, թե’ կրոնի կողմից այնքան փոփոխական չի եղել ինչպես Հնդկաստանը: Նախ Հինդուիզմը, որի գլուխ կանգնած է Բրահման, հետո տարածվեց Իսլամը, որի հետո Քրիստոնեությունը: Հինդուիզմի ժամանակաշրջանի պատկերված Աստվածները ունեին անսովոր տեսք: Նրանք բազմագլուխ և բազմաձեռք էին: Գրականության բնագավառում`հատկապես Գուպտաների ժամանակաշրջնաներում ստեղծվել են գեղեցիկ նմուշներ: Զարգացած էր աստղաբաշխությունը: Վաղ Միջնադարում տիրապետող կրոնը Բրահմանականությունն էր: Նրա կողքին զարգանում էր Բուդակայակությունը, սակայն հաղթանակը ի վերջո մնում էր Բրահմայականությանը, բայց նոր Հինդուիզմի ձևով: Ինչքան էլ Հնդկաստանը ընդունեց նվաճողների կողմից օտար կրոններ, բայց մեծ մասամբ շատ-շատերը մինչև այսօր էլ պաշտում են Բուդային ու Հինդուիզմը:

Պատմություն.Միջնադարի մայրամուտ

1. Հաստատեք կամ հերքեք այն միտքը ,որ պետք էր պարտադիր ընդունել Դասային միապետությունը։

Իմ կարծիքով Դասային միապետությունը դրական ազդեցություն կունենա պետությունների վրա: Իհարկե, այն կունենա նաև շատ բացասական կողմեր, բայց հիմնականում դրական: Դասային միապետությունը փոքր ինչ նման է ժողովրդավարությանը: Դասային միապետության ժամանակ ժողովուրդը կարող է մեծ ազդեցություն ցուցաբերել միապետի որոշումների վրա: Ժողովուրդը ոչ միշտ է կարող ճիշտ որոշումներ կայացնել և դա բացասական կողմերից մեկն է: Դրական կարևոր կողմերից մեկը նա է, որ կլինեն ավելի քիչ բողոքներ միապետի որոշումների հիմնվան վրա: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով ավելի ճիշտ կլինի, որ երկրներում լինեն Դասական միապետություններ:

2. Պատմեք ավատատիրության մասին և թվարկեք ավատատիրության անկման պատճառները։

3. Համեմատեք Անգլիական և Ֆրանսիական ապստաբությունները:

Պատմություն տն. աշ.

Տևողություն`Մարտ

  1. Վերլուծել անհատի դերը միջնադարում;
    Միջնադարում շատ պետությունների առաջացման և զարգացման վրա ազդել է որոշակի անհատներ որոնց շնորհիվ ձևավորվել է և զարգացում է ունեցել պետությունը և իր ազդեցությունն է ունեցել աշխարհի վրա: Միջնադարը համարվում է պետությունների զարգացման ժամանակաշրջան: Սկսած վաղ միջնադարից ժողովուրդների գաղթից մինչև միջնադարի մայրամուտը ձևավորվել զարգացել են շատ պետություններ: Այդպիսի մեկին ես համարում եմ Ֆռանկական թագավորության հիմնադիր Քլոդվիգին: Նա առաջինն էր, որ V-երորդ դարի վերջին միավորելով ֆռանկական ցեղերին գրավելով Գայլապռովինցիան 486թ.-ին ստեղծեց ֆռանկական թագավորություն, ընդունեց Քրիստոնեություն և ստեղծեց թագավորություն: Նա առաջինն էր, որ գրեց Լատիներեն լեզվով ֆռանկների հին սովորությունները և իրավունքները և այն կոչեց «Սալիական Դատաստանագիրք»: Նա առաջին գլխավոր դատավորն էր և պետության բոլոր վեճերի հարցերը լուծվում էին թագավորի գրած «Դատաստանագրքով», և այս թագավորությունը բարբարոսական ցեղերից կազմված թագավորություն էր, որը ստեղծվեց արևմտյան Հռոմեական կայսրության փլատակների վրա: Քլոդվիգը այն առաջին անհատն էր, որ կարողացավ այդ Մեծ գաղթից հետո ստեղծել պետություն, ունենալ օրենք և նրա օրինակով Գեռմանական շատ ցեղերի մոտ առաջացան պետություններ: Այդ բոլորի նախահայրը կարելի է համարել Քլոդվիգին: Նրա միավորված ֆռանկական բոլոր ցեղերը անցան կանոնավոր կյանքի և հիմք դրվեց Ֆրանսիա պետությանը:  
  2. Համեմատել միջնադարի մայրամուտի պետությունները;
    Միջնադարյան մայրամուտի ժամանակ պատմական ասպարեզ բարձրացան շատ պետություններ, իսկ մեծ մասը եղած որոշ պետություններ էլ կործանվեցին, անձամփ պատմության գիրկը: Շատ պետություններում փոխվեցին կառավարման կարգը, որոշ տեղերում վերացավ ավատատիրությունը, ձևավորվեցին պետության կառավարման նոր ձևեր, իսկ որոնք չդիմացան որոշ հարձակումների քայքայվեցին ու թուլացան: Հարյուրամյա պատերազմը թուլարեց և գրեթե կործանման հասցրեց Եվրոպայի խոշոռ երկու պետությունները`Անգլիան և Ֆրանսիան: Այդ տարիներին Եվրոպան ոչ միայն պատերազմները քայքայեցին այլև գյուղացիական ապստամբությունը և Խաչակրած արշավանքները: Պետությունների զարգացամն վրա խիստ ազդում էր նաև եկեղեցին: Հարյուրամյա պատերազմի պատճառը այն էր, որ Անգլիացիները Ֆրանսիայում ավելի շատ հողեր ունեին և երբ Անգլիացիները իրավունքներ ներկայացրեցին Ֆրանսիական գահի համար Ֆրանսիացիները մերժեցին և Անգլիացիները պատրաստվեցին պատերազմի, բայց ի տարբերություն այս երկու պետություններին այս խառը ժամանակներին Եվրոպա հասան սերժուկ թյուրքերը և կարողացան չորրորդ Խաչակրած արշավանքից թուլացած Բյուզանդիան գրավե: 1453թ.-ին երբ ավատրվում էր հարյուրամյա պատերազմը, պատմության ասպարեզից վերանում էր երբեմնի հզոր արևելյան Հռոմեական կայսրությունը`Բյուզանդիան, որի տիրապետության տակ միշտ գտնվել է Արևմտյան Հայաստանը: Այդ տարիներին առաջացան մի նոր թշնամիներ, որոնք Սիբիրյան տապաստաններից ցեղեր էին, որոնք միավորվելով ներխուժեցին Եվրոպա, որոնք երկար տարիներ իշխեցին Եվրոպական հզոր երկրներից մեկի Ռուսիայի վրա: Եվ ստեղծել էին իրենց Ոսկե Հորդա պետությունը, բայց Իվան 3-րդի օրոք կարողացան Ռուսները տապալել Ոսկե Հորդայի լուծը և միավորել Ռուսական հողերը և XV դարի վերջին ձևավորվեց Համայն Ռուսո պետություն: Այսպիսով Արևելյան Եվրոպայում առաջացավ հզոր Ռուսիան, որը հարևան էր Շվեդիային և Մելպաստիկայի Գեռմանական տիրույթներին և Ոսկե Հորդայի մնացուկներին: Միջնադարի մայրամուտին ծմվեց դասային միապետությունը, պառլամենտը բաժանվեց երկու պալատների հիմնվեց Օսմանյան պետությունը: Ձևավորվեց ընդհանուր դասերը Ֆրանսիայում, Հյուսիսային Իտալիայում առաջացան Առաքելական Եղբայրներ աղանդը: Հարյուրամյա պատերազմից հետո Անգլիայում տեղի ունեցավ եռեսունամյա Կարմիր և Սպիտակ Վարդերի պատերազմը: Կործանվեց Ոսկե Հորդան և սկսեց զարգանալ և ծախվել Ռուսիան: 
  3. Թվարկել X-XIV դարերի հայկական մշակույթի 5 կարևորագույն ստեղծագործությունները (ընտրությունը հիմնավորեք);
    1. Հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպ խորհրդանիշ է Խաչքարը: 
    Խաչքարը առաջինն է, քանի որ այն նոր երևույթ է քանդակագործության մեջ, իր առավելությանն է հասել XII-XIV դարերում: Կերտվել են ճոխ ու բազմապիսի հուշարձաններ և դրվել են տարբեր առիթներով, անգամ գերեզմաններում: Եթե Խաչքարի վրա քանդակվում էր Քրիստոսը այսպիսզի Խաչքարը կոչվում էր Ամենափրկիչ: Նշանավոր Խաչքար կերտած վարպետներից է Մոմիկը:
    2. Մյուսը կարելի է համարել տաղանդավոր ճարտարապետ Մանուելին Աղթամար կղզում կառուցած Սր. Խաչ հռչակավոր եկեղեցին, որը բովանդակ հայ ճարտարապետության գլուխգործոցներից է:
    3. Մյուս նշանավոր կառույցներից է Անիի Մայր տաճարը, որի ճարտարապետն էր Տրդատը: Գագիկ I-ին թագավորի հրաման ով նա կառուցեծ Անիի Զվարթնոցատիպ եկեղեցին: Այս տաճարը ոչ թե Զվարթնոցի կրկնություն էր այլ նոր ժամանակներիր պահանջներին ու ճաշակին հմապատասխանող կառույց:  
    4. X-XIV դարերում ծաղկում է ապրել մանրամկարչությունը`ձեռագիր մատյանների պատկերազարդման արվեստը: Մանրանկարչությամբ զբաղվել են շատ արվեստագետներ, բայց բոլորից հայտնին Թորոս Ռոսլինը: Նկարիչը բարձր վարպետությամբ է պատկերել մարդկային բնավորությունը ու ապրումները: Նա ձեռագրեր է նկարաձարդել հետումյան թագավորների համար:
    5. Արհեստի գլուխգործոցներից է Մշո առաքելով եկեղեցու դուռը, որը կատարվել է փայտի փորագրման արվեստի փայլուն կատարումով: Այն ամբողջությամբ զարդարված է նրբաճաշակ քանդակներով:
  4. Կազմել ուշ միջնադարյան Եվրոպայի առանցքային իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին եռյակի ընտրությունը հիմնավորել):
    1. Հարյուրամյա պատերազմ
    Ես ընտրել եմ առաջինը Հարյուրամյա պատերազմը, քանի որ այս պատերազմը քայքայեց և մի քանի տարով հետաձգեց տվյալ պետությունների զարգացումը, որը առաջ բերեց սով և համաճարագ: 
    2. Ավատատիրության քայքայում
    Ես ընտրելե մ երկրորդը ավատատիրության քայքայումը, որովհետև այն ուղեկցվում էր տնտեսական ճգնաժամով, բնակչության թվաքանակի կրճատումով, գյուղերում առաջացած մարդու աշխատանքով և գյուղացիությունը, որպես առանձին դաս ձևավորվելը:
    3. Մանուֆակտուրայի կազմակերպումը
    Ես ընտրել եմ երրորդը Մանուֆակտուրայի կազմակերպումը, քանի որ սրանց հիմնվելով վերացրեցին հանքարային արհեստանոցները, ավելի շատ մարդ էր աշխատում այնտեղ և ավելի արագացավ քաղաքային բնակչության շերտավորման գործընթացը: Տնտեսական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով միջնադարը կերպարանափոխվում էր: 
    4. Եկեղեցու մենաշնորհի վերացումը կրթության և գիտության բնագավառում: Առաջացան քաղաքական տիպի նոր դպրոցներ և համալսարաններ: Հեգեվորականության կողքին ձևավորվում էր աշխարհիկ մտավորականությունը:
    5. Ավատատիրական տիպի միապետությանը փոխարինելու եկավ դասային միապետությունը:
    6. Եվրոպան ցնցել է նաև հզոր գյուղացիական ապստամբություններ
    7. Խաչկրած արշավանքներ

Աղբյուրներ`

Գրիգոր Նարեկացին և «Հայկական Վերածնության» հարցը

Գրիգոր Նարեկացի

Մեր մեծերը. Գրիգոր Նարեկացի

Մեր մեծերը. Գրիգոր Տաթևացի

Մեր մեծերը. Գրիգոր Մագիստրոս

Հովհաննես Սարկավագ Իմաստասեր

Մարդու և բնության փոխհարաբերության հարցը Հովհաննես Սարկավագի «Բան իմաստութեան» քերթվածում

Մխիթար Գոշի դատաստանագիրք

Մեր մեծերը. Մխիթար Գոշ

Վարդան Այգեկցի

Մխիթար Հերացի

Մեր մեծերը. Ներսես Շնորհալի

Մեր մեծերը. Թորոս Ռոսլին

Մեր մեծերը. Սարգիս Պիծակ

Մերմեծերը. Ֆրիկ

Մեր մեծերը. Ասողիկ Ստեփանոս Տարոնեցի

Մեր մեծերը. Կիրակոս Գանձակեցի

Փ/Ֆ «Համալսարաններ»

Անհատը միջնադարյան Եվրոպայում

Դասային միապետության բնույթը և զարգացումը

Յան Հուս

Փ/Ֆ «Միջնադարի նշանավոր կանայք»

Փ/Ֆ «Քրիստոնեության մուտքը Ռուսիա»

Ու/Հ «Հարյուրամյա պատերազմը»

Փ/Ֆ «Յան Հուս»

Փ/Ֆ «Օսմանյան կայսրություն»

Փ/Ֆ «Կայսրության կործանումը. բյուզանդական դաս»

Եվս մեկ քաղաքագիտական հանդիպում…

Ստեփան Գրիգորյանի հետ երրորդ հանդիպմանը շատ էինք սպասում և ահա այսօր նա կրկին այցելեց մեր դպրոց մեզ հետ հանդիպման: Մի փոքր փոփոխված կազմով էինք, բայց նույն գրադարանում, նույն սեղանի շուրջը և նույն անկանխատեսելի սպասումներով, քանի որ ոչ ոք չգիտեր, թե ինչի մասին է լինելու թեման մեր հանդիպման: Պարոն Գրիգորյանը ներս մտավ շատ բարձր տրամադրությամբ և ինքն իրեն նախապատրաստում էր մեր հարցերին: Ի սկզբանե հանդիպումը նախատեսված էր «Հեղափոխություն» թեման շարունակելու համար, բայց մենք սկսեցինք խոսել երկու երկրների հարաբերությունների մասին, այնուհետև քաղաքականության, ապագայի ակնկալիքների մասին և այլն: Քննարկումը տևեց 80 րոպե: Ամեն նոր հարցից ծագում էր երկրորդը, երկրորդից երորրդը, երորրդից չորրորդը և այդպես շարունակ: Շատ ակտիվ էին 8-րդ դասարանցիները, քանի որ նրանք մի փոքր ավելի շատ են հասկանում քաղաքականությունից, քան` մենք: Պարոն Գրիգորյանը ինչպես և մյուս հանդիպումներից հետո հիացած էր: Պարոոն Գրիգորյանը հանդիպումից հետո շնորհակալություն հայտնեց մեզանից իրենց հարցախեղդ չանելու համար, քանի որ նշել էի վերևում 8-րդ դասարանցիները մի փոքր ավելի շատ են հասկանում քաղաքականությունից: Հանդիպումը ամփոփեցինք Պարոն Գրիգորյանին առաջարկելով, որպեսզի իր ղեկավարած հասարակական կազմակերպությունը դառնա մեր «Քաղաքագիտական բաց ակումբի» (Նախագծի հեղինակ Իլոնա Սահակյան) մասնագիտական խորհրդատուն: Չեմ կարող հստակ ասել լինելու է հաջորդ հանդիպումը Պարոն Գրիգորյանի հետ, թե չէ, բայց նշեմ, որ մեզ շատ հաճելի կլինի կրկին հանդիպել նրա հետ և շարունակել քննարկումը տարբեր թեմաների շուրջ:

Պատմություն դաս. աշ.

  1. Վերլուծեք հայ – մոնղոլական հարաբերությունները;
  2. Շարադրեք Կիլիկիայի հայկական պետության տնտեսական իրականությունը և պետական կառավարման առանձնահատկությունները արքայի, արհեստավորի և գյուղացու տեսանկյունից;
  3. Առանձնացրեք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ուսումնական ձեռնարկի ներքոնշյալ էջերի կարևոր, երկրորդական և ավելորդ հատվածները: Պատասխանը հարկ է հիմնավորել:

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 123-132

Երկրորդ հանդիպումը Ստեփան Գրիգորյանի…

Վերջերս մենք կրկին հանդիպեցինք Ստեփան Գրիգորյանի հետ, բայց այս անգամ <<Կոնֆլիկտաբանություն>> թեմայի շուրջ: Այս անգամ հավաքվել էր ավելի շատ մարդ, քան անցած անգամ: Նախ սկսեմ նրանից, որ քննարկումը այնքան լի և հետաքրքիր էր, որ անհամբեր սպասում ենք հաջորդ կայանալիք քննարկմանը: Սկսեմ նրանից, որ հանդիպումից որոշ հատված կարող եք դիտել այստեղ`

Իննչպես գիտենք Ստեփան Գրիգորյանը հայտնի քաղաքագետ է, այդ պատճառով մեր խոսակցության որոշ հատվածներում մենք զրուցում էինք քաղաքագիտության մասին: Սկզբում սկսեցինք խոսել Արցախի հակամարտության մասին, քանի որ դա շատ կարևոր խոսակցություն է, հատկապես այն ժամանակ, երբ թեման կոնֆլիկտաբանության մասին է: Երեխաների համար շատ հետաքրքիր էր ավելի մանրամասն ծանոթանալ Արցախի և Ադրբեջանի հակամարտությանը: Պարոն Գրիգորյանը և’ առաջին, և’ երկրորդ հանդիպումներից հետո մոտենում էր մեզ և ասում, որ նա այսքան դժվար հարցազրույց կամ քննարկում երբեք չէր ունեցել, կամ այնպիսի քննարկում, որտեղ այսքան անհանգստանար…: Դա մեզ համար սովորական երևույթ է, քանի որ մենք բոլոր մեր հյուրերին տալիս ենք շատ դժվար, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր հարցեր: Ստեփան Գրիգորյանի հետ շփվելը շատ հետաքրքիր և պարզ է մեզ համար, քանի որ նա և’ կոնկրետ պատասխանում է մեր հարցերին, և’ ավելացնում է այդ թեմայի շուրջ որոշակի հետաքրքիր փաստեր, որոնք մեզ մոտ հստակ տպավորվում են: Մեր հանդիպումը ունեցավ երկու մաս`առաջին մասում մենք քննարկում էինք Արցախի և Ադրբեջանի հակամարտության պատճառներ, իսկ երկրորդ մասում`փորձում էինք գտնել լուծումներ, առաջարկներ: Իհարկե, ոչ ոք մեզանից չկարողացավ միանգամից լուծել այդ բարդ հարցը, բայց ամեն մեկս էլ փորձեցինք մի փոքր արտահայտվել և լավ խորհուրդներ տալ պարոն Գրիգորյանին: Հուսով եմ, որ մեր առաջարկությունները և դիտարկումները նրան պետք կգան: Միշտ շատ հետաքրքիր է գործ ունենալ պարոն Գրիգորյանի նման մարդկանց հետ:
Շնորհակալ ենք այսպիսի հիանալի հանդիպման համար:

Այլընտրանքային պատմություն նախագիծ. Գիտություն և դասագիրք

index20190213_110036

Այս նախագծի շրջանակներում մենք համեմատում ենք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի (այսուհետև`​ դասագիրք)  <<Հայոց անկախ պետության վերականգնումը Բագրատունիների ժամանակ>> թեման «Հայոց պատմություն. II հատոր» ակադեմիական գրքի հետ (այսուհետև`​ աշխատություն): Նախ ասենք, որ աշխատությունում ամեն ինչ իհարկե ավելի մանրամասնորեն է գրված, ի տարբերություն դասագրքի:  Առաջին տարբերությունը կայանում էր նրանում, որ աշխատությունում տվյալ ժամանակաշրջանը ավելի կոնկրետ էր ցույց տրված, և տարեթվեր ավելի հաճախ էին հանդիպում, քան դասագրքում: Աշոտ Բագրատունու՝ Խալիֆայի կողմից հայոց իշխան և սպարապետ ճանաչվելու մասին՝ դասագրքում գրված է շատ քիչ, ավելի կոնկրետ `մեկ նախադասությանբ: Հաստատության մեջ գրված է`» Այդուհանդերձ, նրա որդուն` Աշոտին, արաբները վստահեցին հոր պաշտոնը, որը նա վարեց 855-862թթ.: Սպարապետը`երկրի զինված ուժերի հրամանատարը, Հայոց իշխանի բացակայության ժամանակ իրականացնում էր նրա գործառույթները:Հայոց իշխանն արաբական տիրապետության ժամանակ օժտված էր վարչական լիազորություններով…»  Շատ կարևորում ենք այն փաստը, որ դասագրքի հեղինակները կարողանում են արտահայտել մեկ նախադասությամբ այն գաղափարը, որը աշխատության մեջ արտահայտված է մի քանի էջով: Այսինքն՝ մենք կարդալով դասագրքի փաստերը, որոնք կազմում են մեկ նախադասություն, կարողանում ենք հասկանալ աշխատության մեջ ցույց տրվածի գլխավոր իմաստը ընդհանրացած տեսքով, չնայած նրան, որ չենք իմանում մանրամասները, կարևորը սովորողները կարողանում են հասկանալ, և շնորհակալ ենք հեղինակներից, քանի որ դա չի վատնում սովորողի ժամանակը, բայց միևնույն  ժամանակ հասցնում է ասածի իմաստը շատ կարճ տեսքով: Միևնույն ժամանակ կցանկանայի նշել, որ կան հատվածներ, որոնք ընդգրկված չեն մեր դասագրքերում, բայց այդ տեղեկատվությունը հետաքրքիր կլիներ մեր հասակակիցների համար:

Շարունակելի…