Քննարկում-հանդիպումները Ավագ դպրոցի հետ․․․

Այսօր տեղի ունեցավ հանդիպում-քննարկում տիկին Հասմիկի և Ավագ դպրոցի աշակերտների հետ՝  «Հիսուսի կատուն» և «Բիլ երկինք» ստեղծագործությունների վերաբերյալ։ Ստեղծագործությունները իրարից տարբերվում են և յուրահատուկ են։ Ի դեպ,  կառաջարկեմ ձեզ էլ ընթերցել այս երկու պատմվածքները, քանի որ նրանք իրենց մեջ են կրում խորհրդավոր մասնիկներ և ստիպում են մտածել ընթերցողին։ Քննարկումը մեր ավագ ընկերների հետ անցնում է հիասքանչ։ Նրանք նախօրոք պատրաստում են հարցեր, պատրաստում են քննարկման թեման,  և նրանց մոտ ցանկություն կա լսել մեր կարծիքը, օգնել մեզ մտածել ավելի խորը, չնայած նրան, որ առօրյայում կան մարդիկ, որոնք նույնիսկ չեն էլ փորձում լսել իրենցից տարիքով փոքր և համեմատաբար ավելի անփորձ մարդկանց խորհուրդները կամ առաջարկները։ Ես հաճույք եմ ստանում նրանց մտքերից, ցանկացած բառից, նույնիսկ նախադասություն կազմելուց, թե ինչպես են նրանք նախադասությունները գեղեցիկ և հստակ արտահայտում և ներկայացնում իրենց մտքերը։ Ես օրինակ եմ վերցնում նրանցից և նպատակ եմ դրել խոսել ավելի գեղեցիկ և հստակ, այնպես, ինչպես նրանք են անում։ Քննարկման ընթանցում բոլորը կիսվում են իրենց մտքերով տրված հատվածի մասին։ Բնականաբար, տարբեր մարդկանց մտքերը տարբերվում են միմյանցից, բայց միայն այն փաստը, որ մեզանից յուրաքանչյուրը մեծ սիրով և հետաքրքրությամբ լսում է դիմացինի կարծիքը, արդեն մեծ և կարևոր մարդկային հատկանիշ է։ Նրանք մեր ուշադրությունը դարձնում են այնպիսի մանրամասնությունների վրա, որոնք նույնիսկ չենք էլ նկատում։ Ես իսկապես մեծ սիրով եմ սպասում մեր քննարկումներին և հարցադրումներին և հատկապես յուրահատուկ անհամբերությամբ սպասում եմ էպոսի քննարկմանը։ Հուսամ, որ մեր ավագ ընկերներն էլ են սիրով անց կացնում քննարկումները և մեծ ցանկությամբ սպասում հաջորդին։

Քննարկման ձայնագրությունը կարող եք լսել՝ այստեղ։

22.05.2020

290.Կետադրի՛ր:

Նա տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ գալիս:
Մեծահամբավ բժիշկներն ու վհուկները եկան, հավաքվեցին` քննելու համար արքայորդու ահավոր հիվանդությունը և բուժիչ հնար գտնելու:
1905 թվականի ամառը երեք ընկեր տղաներ Բաքվից եկել էին Ալեքսանդրապոլ` Արագած լեռան գագաթը բարձրանալու համար:
Փառատենչ իշխանը շարունակ դավեր է նյութել դրացի իշխանների դեմ` գրավելու նրանց սեփական  երկրներից մանր ու խոշոր հողամասեր:
Պաշարում է քաղաքը, բանակը զետեղում ամրակուռ պարիսպների շուրջ, ինքն էլ նստում է արքայական վրանի մեջ` օր ու գիշեր դավեր որոճելով քաղաքին տիրանալու համար:

291․ Դերբայական դարձվածները երկրորդական նախադասություններ դարձրո´ւ և ստացածդ տեքստը տրվածի հետ համեմատի՛ր. ո՞րն  է` ա) ավելի հստակ, բ) ավելի խրթին, գ) ավելի գեղեցիկ:

Մենք` մեր երկրային պատկերացումների բեռի տակ կքված երկրային բնակիչներս, մի պահ դժվարանում ենք պատկերացնել առանց անիվների տրանսպորտի հնարավորությունը։  Անիվ չունեցող սահնակները շարժվում են ձյան վրայով։ Վիթխարի հզորության հողափոր մեքենան` քայլող էքսկավատորը, տեղից տեղ փոխադրվելիս մարդու կամ ձիու քայլելուն է նմանվում։

20.05.2020

  1. Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում:

Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել:
Կարելի է սխալվել, եթե շտապ եզրակացություն ես անում։
Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել հետևանքի մասին:
Պետք է մտածել հետևանքի մասին, երբ բնության հավասարակռությունը հաղթում ես։
Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռը կախենք թելից:
Այն բեռը, որը գտնվում է ձգողության ազդեցության տակ կախենք թելից։ 
Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում իրենց սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդկանց:
Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում այն մարդկանց, ովքեր իրենց սխալները երբեմն շատ ուշ են գիտակցում:
Կենդանաբանները հավաքեցին որսի ժամանակ խփված աղվեսները:
Կենդանաբանները հավաքեցին այն աղվեսներին, որոնք որսի ժամանակ խփվել էին աղվեսներին։
Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը:
Այն հետախույզը, որը դեպի մորուտը ուղղություն էր վերցրել, կտրուկ թեքեց դեպի լանջը։

Կետադրի՛ր հատվածը․

Իրիկնադեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։

Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն անցավ։ Ավու շունչը փորն ընկավ։ Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ՝ Պանինը։ Ասես գետնի տակից բուսավ։

Մեկի դեմքը քաթան էր, մյուսինը՝ կարմիր ճակնդեղ։ Պանինը թքոտեց՝ որպես Մթնաձորի արջ։ Եվ երբ բարձրացրեց կնուտը, Ավին էլ մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ։ Ավուն թվաց, թե Պանինի ձեռքը քարացավ, կնուտը սառեց ձմռան իրիկնապահի ցուրտ օդում. Պանինը կնուտը ետ քաշեց, և երբ Ավին գլուխը բարձրացրեց, նրան թվաց, թե Մթնաձորում մի սատանա է քրքջում։

Երկընտրանքը տարօրինակ թվաց Ավուն։ Կա՛մ, քսան ռուբլի տուգանք՝ անտառից փայտ գողանալու համար, կա՛մ էլ, Մթնաձորի մի արջ սպանել։ Եվ երբ Պանինը մի անգամ էլ կրկնեց իր առաջարկը, շրթունքները ետ տարավ ու խուլ ծիծաղեց։ Ավին տեղից վեր թռավ, ցախը թողեց և եկած ճամփով ետ գնաց դեպի Մթնաձոր։ Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ։

Ավին նայեց բերդանի պատրոններին, չուխայի փեշերը հավաքեց գոտու տակ, փափախը պինդ կոխեց գլխին։ Նա ձյունի վրայով նույնքան թեթև էր քայլում, ինչքան՝ արջը չոր տերևների վրա։

Մի անգամ ետ նայեց Ավին անցած ճամփին, ո՛չ Պանինը երևաց, ո՛չ էլ՝ շները։ Լուսնյակը մեծ ձյունագնդի չափ լույս էր տալիս, արտացոլում էր լուսնի լույսը ձյունի բյուրեղների մեջ։ Ավին պարզ տեսնում էր ծառի բները, եկած ճամփան, ընկած հաստաբուն գերանները։

Թարգմանություն․ Письмо вождя индейского племени Ория․ Հնդկական ցեղի առաջնորդ Օրիայի նամակը․․․

Мне все равно, чем ты зарабатываешь себе на жизнь.

Ինձ համար միևնույնն է, թե ինչպե՞ս ես վաստակում քո ապրուստը։

Я хочу знать, отчего болит твоё сердце. Смеешь ли ты мечтать о том, чтобы исполнилось твоё самое заветное желание?

Ես ուզում եմ իմանալ, թե ինչի՞ց է ցավում քո սիրտը։ Համարձակվու՞մ ես դու երազել, որ իրականանա քո ամենացանկալի երազանքը։

Мне все равно, сколько тебе лет. Я хочу знать, можешь ли ты рискнуть и выглядеть смешным ради любви, ради мечты, ради приключения, которое люди называют жизнью.

Ինձ համար միևնույնն է, թե դու քանի տարեկան ես։ Ես ուզում եմ իմանալ, կարո՞ղ ես դու ռիսկի դիմել և զվարճալի երևալ հանուն սիրո, հանուն երազանքի, հանուն արկածների, որին մարդիկ անվանում են կյանք։

Мне все равно, в каком знаке зодиака находится луна в твоем гороскопе и какие планеты её окружают. Я хочу знать, сумел ли ты познать горе, погрузился ли ты на самое дно печали. Сумел ли ты выстоять и стал более открытым миру благодаря предательству или содрогнулся в страхе перед новой болью? Я хочу знать, можешь ли ты выдержать боль, мою или свою, не скрывая и не смягчая её, и не пытаясь все исправить.

Ինձ համար միևնույնն է, թե դու հաամստեղությամբ ինչ նշան ես և ինչ մոլորակներ են շրջապատում նրան։ Ես ուզում եմ իմանալ, կարողացե՞լ ես բացահայտել վիշտը, սուզվե՞լ ես մինչև տխրության հատակը։ Կարողացե՞լ ես դիմակայել և դառնալ ավելի անկեղծ աշխարհին դավաճանության շնորհիվ կամ ցնցվե՞լ ես վախից նոր ցավի առջև։ Ես ուզում եմ իմանալ, կարո՞ղ ես դիմակայել իմ կամ քո ցավին չթաքցնելով և չթեթևացնելով այն, և չփորձելով ուղել այն։

Я хочу знать, можешь ли ты жить радостью, моей или своей, можешь ли ты быть диким и танцевать, как безумный. Можешь ли ты наполниться экстазом так, чтобы счастье лилось через край? Можешь ли ты забыть обо всем на свете, даже о том, что ты человек, даже о том, что ты должен ходить по земле? Умеешь ли ты летать?…

Ես ուզում եմ իմանալ, կարո՞ղ ես դու ապրել իմ կամ քո ուրախությամբ,կարո՞ղ ես լինել վայրի և խելագարի պես պարել։ Կարո՞ղ ես լցվել էքստազով այնպես, որ երնջակությունը ափերից դուրս գա։ Կարո՞ղ ես մոռանալ աշխարհում ամեն ինչի մասին, նույնիսկ նրա մասին, որ դու մարդ ես, նրա մասին, որ դու պետք է քայլես հողի վրայով։ Կարո՞ղ ես դու թռչել․․․։

Мне все равно, правдивы ли твои слова. Я хочу знать, можешь ли ты разочаровать другого, чтобы следовать своей правде, чтобы быть честным с самим собой. Можешь ли ты выдержать обвинения в предательстве и не предавать свою душу? Можешь ли ты, попирая веру, оставаться тем, кому можно доверять?

Ինձ համար միևնույնն է, ճշմարիտ են քո խոսքերը։ Ես ուզում եմ իմանալ, կարո՞ղ ես հիասթափեցնել դիմացինին, որպեսզի հետևես քո ճշմարտությանը, որպեսզի լինես անկեղծ ինքդ քո հետ։ Կարո՞ղ ես դու դիմակայել դավաճանության մեղադրանքին և չդավաճանել քո հոգուն։ Կարո՞ղ ես դու ոտնահարելով հավատքը մնալ նա, ում կարելի է վստահել։

Я хочу знать, умеешь ли ты каждый день видеть красоту в том, что некрасиво. Умеешь ли ты черпать силы в её присутствии?

Ես ուզում եմ իմանալ, կարո՞ղ ես դու ամեն օր տեսնել գեղեցկությունը նրանում, ինչը գեղեցիկ չէ։ Կարող ես հավաքել ուժերդ նրա ներկայությամբ։

Я хочу знать, можешь ли ты жить, осознавая свое поражение или моё, мне все равно, и при этом стоять на краю озера и кричать огромной серебристой луне: «ДА!!!».

Ես ուզում եմ իմանալ կարո՞ղ ես դու ապրել գիտակցելով քո կամ իմ պարտությունը, ինձ համար միևնույնն է, բայց միաժամանակ կանգնած լինել լճի ծայրին և կանչել ահռելի արծաթյա լուսնին․ «Այո»։

Мне все равно, где ты живешь и сколько у тебя денег. Я хочу знать, можешь ли ты после ночи горя и отчаяния, истощённый от слез и невыносимой боли, встать и делать все, в чем нуждаются наши дети.

Ինձ համար միևնույնն է, որտեղ ես դու ապրում և որքան գումար ունես։ Ես ուզում եմ իմանալ, կարո՞ղ ես դու դժբախտության և հուսահատության գիշերից, արցուքներից սպառված և անտանելի ցավից հետո կանգնել և անել ամեն ինչ, ինչի կարիքը ունեն մեր երեխաները։

Мне все равно, с кем ты знаком и как сюда попал. Я хочу знать, сможешь ли ты стоять со мной посреди огня, не пошатнувшись.

Ինձ համար միևնույնն է, ում հետ ես ծանոթ և ինչպես ես այստեղ հայտնվել։ Ես ուզում եմ իմանալ, կարո՞ղ ես դու կանգնել իմ կողքին կրակի մեջ, առանց շարժվելու։

Мне все равно, что ты знаешь и кто тебя этому научил. Я хочу знать, что наполняет тебя изнутри. Что останется, когда не будет ничего?

Ինձ համար միևնույնն է, ինչ գիտես դու և ով է քեզ դա սովորեցրել։ Ես ուզում եմ իմանալ, ինչն է քեզ լցնում ի ներքուստ։ Ի՞նչը կմնա, երբ ոչնչին չլինի։

Я хочу знать, можешь ли ты быть наедине с собой, нравишься ли ты себе в отражении пустоты.

Ես ուզում եմ իմանալ, կարո՞ղ ես մնալ մենակ ինքդ քո հետ, դուր ես գալիս արդյոք ինքդ քեզ դատարկության մեջ արտացոլվելիս։

Հիշիր․․․ Առանց նրա․․․

thumbnail_IMG-4e2ecebe10cad2da00d9db176becbfd6-V

Հիշի՛ր, դժվար է առանց նրա, ով քեզ աջակցում է, ով քեզ չի թողնում զգալ մենակությունը, թուլությունը, հուսահատությունը։ Գնահատիր ցանկացած մի վայրկյան, ցանկացած րոպե, ցանկացած ժամ, որ դու նրա հետ ես, քանի որ կգա մի պահ և դու կմնաս մենակ և կհասկանաս, թե ինչ ունեիր, ինչ կորցրեցիր և ինչը ցանկանում ես վերադաձնել։ Գնահատիր, սիրիր և վայելիր․․․

Ես մնացի մենակ այն մարդկանց հետ, ում հետ երբեք առանձնապես չեմ շփվել, չեմ ճանաչել։ Զգում էի, որ սկսում եմ կարոտել։ Բայց, լիքը մարդ կար, հաստատ մի բան կգտնեի զբաղվելու։ Պատրաստվում էինք ճամփորդության, տրամադրությունս ընդհանուր լավ էր, ավելի շուտ՝ ոչնինչ։ Շուտով, սկսեցի զգալ, որ եղանակը վատանում է, սկսում փոխվել։ Զանգերը քչացել են, նամակներ համարյա չկան։ Օրեց օր ավելի էր անձրևում, եղանակը դառնում էր ավելի վատը, մառախուղ, մշուշ։ Նույնիսկ երգերը չէին փրկում, չէին բարձրացնում տրամադրությունը։ Ես ժպտում էի, ծիծաղում, բայց ուրախ չէի։ Չգիտեմ ոնց, բայց անցավ 4 օր։ Արդեն անտանելի էր դառնում եղանակը, նամակները, ամեն ինչը, բոլորը։ Ուզում ես նստել մի տեղ, մենակ ու սկսել լացել, բայց որ ոչ ոք չգա քեզ հանգստացնելու, այլ լացել ու լացել․․․անվերջ։ Գնում ես, նստում ես, ոչ ոք չկա, որ զանգի, հարցնի որտեղ ես, ինչ ես անում, ոնց ես։ Զգում ես, որ մենակ ես։ Ոչ ոք չի հասկանում քեզ, ճիշտն ասած, չի էլ փորձում։ Մենակ և վերջ։ Մենակությամբ ամենը չի վերջանում։ Մենակ ես, ուրեմն թույլ ես։ Հարցերի դեպքում ստիպված ես պատասխանել առանց խորհրդակցելու, ճնշման դեպքում դիմակայել մենակ։ Զգալ, թե ինչ է լինել թույլ, անպաշտպան։ Դիմացինդ ունի այն, ինչի կարիքը ունի, իսկ դու ոչինչ ես առանց նրա ու վերջ։ Դու այն չես, ինչը նրա հետ ես։ Ի վերջո՝ հուսահատություն։ Դու չկաս։ Վերջապես հասար հատակին։ Վերջ, ավելի ներքև այլևս տեղ չկա։ Դու խորտակված ես, դու օվկիանոսի հատակին ես և միակ ճանապարհը վերևն է։ Բայց, ո՞նց։ Առանց նրա։ Սկսում ես գնահատել, ինչը ունեիր, ինչպիսի ուժ ունեիք միասին, ինչքան ուժեղ էիք։ Դու հուսահատության այնպիսի ալիքի փորձեցիր դիմադրել միայնակ, որը փակեց, խորտակեց, խեղդեց քեզ։ Ինչպես կարող ես մնալ ջրի տակ առանց թթվածնի։ 20 վայրկյան, լավ է։ 40 վայրկյան, ոչինչ։ 1 րոպե, 2 րոպե և վերջ։ Դու ալևս չես շնչում։ Վախ կա մեջդ, որ այլևս երբեք էլ չես շնչի, որտեղի՞ց թթվածին։ Դու հատակին ես։ Խորտակված։ Միայնակ։ Թույլ։ Հուսահատված։ Բայց․․․։ Մեկ զանգ, մեկ նամակ, սովորական՝ բարև և հոգու խորքում առաջանում է կրակ՝ հույս, որ թթվածինը դեռ կա, չի վերացել, մնում է միայն լողալ, լողալ դեպի վերև։ Չդադարել լողալ, չդադարել սպասել, լինել հույսով լի, որ կգա, նա էլ կգա։ Կրկին զանգ, կրկին խոսք, նկար, բարև, հաջող, ո՞նց ես, կարոտել եմ և ահա, դու կրկին շնչում ես։ Դու տեսնում ես նրան, առանց ում ապրելուդ ցանկությունը կորում է, հասկանում ես, որ նվիրված ես այդ մարդուն։ Նվիրված ես ընկերոջդ, նվիրված ես նրան ամբողջությամբ։ Մենակ ընկերդ կարող է օգնել, հասնել քեզ և հասկանալ։ Դու ունեիր ընկերոջդ կարիքը։ Ամեն մի զանգը, ամեն մի նամակը, ամեն մի բառը մի ձեռքի պտույտ էր, որը քեզ օգնում էր բարձրանալ վերև, շարունակել լողալ։ Ամեն մի շարժումից հույսի կրակը մեծանում է և վերջապես լցնում քեզ լույսով և ջերմությամբ։ Ընկերս․․․ Դու իմ ամեն ինչն ես։ Ես կարող եմ ապրել առանց շքեղության, առանց ճոխության, առանց ոչնչի, բայց առանց քեզ՝ իմ ընտանիքը լի չէ, առանց քեզ ես խորտակվում եմ տան պատերից դուրս։ Երբ լինում եմ մենակ, միայն դու ես ինձ օգնում լինել հանգիստ, չդադարել ուրախանալ, ժպտալ։ Իսկ առանց քեզ ես ստիպված եմ կրկին ընկնել օվկիանոսի հատակը և մնալ առանց թթվածնի, առանց լույսի, առանց շնչի։

Հիշի՛ր, դժվար է առանց նրա, ով քեզ աջակցում է, ով քեզ չի թողնում զգալ մենակությունը, թուլությունը, հուսահատությունը։ Գնահատիր ցանկացած մի վայրկյան, ցանկացած րոպե, ցանկացած ժամ, որ դու նրա հետ ես, քանի որ կգա մի պահ և դու կմնաս մենակ և կհասկանաս, թե ինչ ունեիր, ինչ կորցրեցիր և ինչը ցանկանում ես վերադաձնել։ Գնահատիր, սիրիր և վայելիր․․․

28.04.2020

Կալանավորը

Համակենտրոնացման ճամբարի նախկին  բանտարկյալը շատ տարիներ հետո հանդիպեց իր ընկերոջը, որի հետ անցել էր շատ փորձությունների միջով:

—  Դու ներեցի՞ր  նացիստներին:
—  Այո՛:
—  Իսկ ես` ոչ:  Ես մինչև հիմա ատելությամբ լի եմ:
—  Այդ դեպքում, — մեղմ ասաց ընկերը,- դու առաջվա պես  գտնվում ես պատերի ետևում:

Սովորեք ապրել բաց սրտով

Ուսուցիչը աշակերտներին հարցրեց:

— Ինչու՞ է պատուհանը ջարդվում, երբ քարով հարվածում ես:

— Որովհետև քարը ծանր է,- պատասխանեց առաջին աշակերտը:

— Որովհետև ապակին փխրուն է,- ասաց երկրորդը:

— Որովհետև հարվածը և ուժգին էր և դիպու, — ասաց երրորդը:

— Ձեզնից ոչ ոք ճիշտ չպատասխանեց,- աաց ուսուցիչը: — Որովհետև պատուհանը փակ էր։

Սովորեք ապրել բաց սրտով և ոչ մի թշնամու նետ չի կոտրի այն ՝ անցնելով հոգու բարակ հյուսվածքով:

Շարունակեք թռչել

Եթե զինվորական օդաչուի թռիչքից հետո վերլուծվի թռիչքի մատյանը, ապա կպարզվի, որ գրեթե բոլոր որոշումները, որոնք օդաչուն թռիչքի ընթացքում ընդունել է, սխալ են։

Գրեթե բոլորը սխալ են, մարդի՛կ։
Ժամանակի ամեն պահին կարելի էր ընտրել մի փոքր բարձր անկյուն, մի փոքր ավելի արագություն, մի փոքր ավելի ճիշտ  բարձրություն վերցնել։

Եվ դա օդաչուներին ղեկին չնստեցնելու պատճառ չէ:
Ճիշտ մոտեցումը, որը սովորեցնում են օդաչուներին,  որոշումներ կայացնել շարունակելն է։
Դա որոշիչ կետն է։

Շարունակել ընդունել որոշումներ։ Շարունակել ինչ-որ բան անել։
Շարունակի՛ր թռչել։

25.04.2020

183․Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայե՛ր կազմիր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:
Ծաղկել, քարանալ, անվանվել, քարոզել, ձևանալ։
Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:
Մեծանալ, բարձրանալ, կարմրել, տափականալ, սրել։
Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:
Ոչնչանալ, բոլորել, նույնանալ, ամբողջանալ։
Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:
Կրկնել, արագանալ, դանդաղանալ, հաճախել։
Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:
Վայել, մկըկալ, տզզալ, թրըխկալ։

  1. Տրված բայերից նորե՛րն ստացիր` դրանք միացնելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա.Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Վերանայել, վերակառուցել, արտագրել, մակագրել, հակաճառել։

185.Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:

Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել:
Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել:
Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ:

Ա խմբի բոլոր բայերը ունեն մեկ արմատ, Բ խմբկիր բոլոր բառերը երկու արմատ, իսկ Գ խմբի բայերը գրվում են առանձին արմատից։ 

187.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկեր, թանձր, խոր:

Ընկերանալ, թանձրանալ, խորանալ։

Բ. Վախ, կամ, մոտ:

Վախենալ, կամենալ, մոտենալ։

Գ. Հաս, անց, հագ:

Հասնել, անցնել, հագնել։

Դ-. Թիռ, սառ, կիպ:

Թռչել, սառչել, կպչել։

188.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:

Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնեյ, թռցնել, տեսցնել:

189.Տրված բայերի անցյալ ժամանակը կազմի՛ր և պարզի՛ր, թե ինչպե՛ս է փոխվում ընդգծված բայածանցներից յուրաքանչյուրը:

հագենալ — հագեցել է – են-ը դառնում է եց:

Հեռանալ-հեռացել է — ան-ը դառնում է աց, մոտենալ-մոտեցել է-են-ը դառնում է եց, դալկանալ-դալկացել է-ան-ը դառնում է աց, ամրանալ-ամրացել է-ան-ը դառնում է աց, գտնել-գտնում է -նե-ը դառնում է նու, տեսնել-տեսնում է- նե-ը դառնում է նու, թռչել — թռնում է -չե-ը դառնում է նու, փախչել — փախնում է -չե-ը դառնում է նու, հասցնել — հասնում է —ց-ն սղվում է, իսկ նե-ը դառնում է նու, մեծացնել- մեծանում է- ց-ն սղվում է, իսկ նե-ը դառնում է նու :

190.Տրված բայերի անցյալ ժամանակը կազմելու միջոցով պարզի՛ր, թե ընդգծվածները ո՛ր բառերի մեջ են արմատի մասեր և որտեղ` բայ կազմող ածանցներ (կարող են փոփոխվել կամ դուրս գալ):

կպչել- կպել է, հաչել — հաչել է  (կպչել բառի մեջ չ-ն ածանց է):
Հանել— հանել է, վանել-վանել է, բարձրանալ-բարձրացրել է, մանկանալ-մանկացել է, հենել-հենել է, վախենալ-վախեցել է, մեռնել-մեռել է, բռնել-բռնել է, թռչել-թռել է, խաչել-խաչել է, հառաչել-հառաչել է:

191.Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա) ել, ալ, բ) ում, գ) ել, դ) ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:

Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել:
Բ. Զգում (է), ծերանում (է), կպչում (է), տեսնում (է):
Գ. Զգացել (է), ծերացել (է), կպել (է), տեսել (Է է):
Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած:

Ո՞ր դերբայների հիմքերն են իրար նման:
Ո՞ր հիմքերը կարելի է կոչել անցյալի հիմք:
Ինչպե՞ս կանվանես մյուս հիմքը:

192.Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա (ամրացնել) ամրացրեցիք այդ վանդակը:
Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում (արածեցնել) արածացրեցիր:
Հավերը (երկարեցել)երկարացրեցին վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն:
Նա իր ձիուն (մեծացնել)մեծացրեց չամչով ու գարիով:
Ես հավանաբար (ձանձրացնել)ձանձացրեցի ունկնդիրներին:
Մենք անզգուշորեն (թռցնել)թռչեցինք արևկող անող թռչուններին:

193.Դառնալ  բայի տրված ձևերում առանձնացրո՛ւ նրա երկու հիմքերը: Դառնալ, դառնում, դառնա, կդառնա, պիտի դառնա, դարձել, դարձող, դարձած, դարձավ:

194.Ուտել և լինել բայերի անցյալի և անկատարի (կամ ներկայի) հիմքերով բայաձևեր կազմի՛ր:

Ուտ,կեր: Լին, եղ:

23.04.2020

Հետևայլ հատվածը ենթարկել խոսքիմասային վերլուծության․

Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

Պարիսպների-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, անորոշ, սեռական հոլով, արտաքին ի հոլովում

գլխին-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, տրական հոլով, արտաքին ի հոլովում

բույն-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, հայցական հոլով, արտաքին ի հոլովում

դրել-դերբայ, կախյալ, վաղակատար

ցինը-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, ուղղական հոլով, որոշյալ, արտաքին ի հոլովում

անգղը-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, ուղղական հոլով, որոշյալ, արտաքին ի հոլովում

բերդի-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, սեռական հոլով, որոշյալ, արտաքին ի հոլովում

ոտնաձայն-գոյական, հասարակ, վերացական, ոչ անձ, եզակի, ուղղական հոլով, անորոշ, արտաքին ի հոլովում

լսվում-դերբայ, կախյալ, անկատար

նրանք-դերանուն, անձնական, երրորդ դեմք, հոգնակի

կռնչյունով-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, գործիական հոլով, արտաքին ի հոլովում

աղմկում-դերբայ, կախյալ, անկատար

թռչում-դերբայ, կախյալ, անկատար

բներից-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, բացառական հոլով, արտաքին ի հոլովում

ահարկու-ածական, որակական, դրական

պտույտներ-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, անորոշ, հայցական հոլով, արտաքին ի հոլովում

անում-դերբայ, կախյալ, անկատար

կատարին-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, տրական հոլով, անորոշ, արտաքին ի հոլովում։

բարձրանում-դերբայ, կախյալ, անկատար

քարե-ածական, հարաբերական

արծիվը-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, որոշյալ, ուղղական հոլով, արտաքին ի հոլովում

կտուցը-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, որոշյալ, ուղղական հոլով, արտաքին ի հոլովում

կեռ-ածական, որակական, դրական

թուր-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, ուղղական հոլով, արտաքին ի հոլովում

մագիլները-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, ուղղական հոլով, արտաքին հոլովում

սրածայր-ածական, որակական, դրական

նիզակներ-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, անորոշ, ուղղական հոլով, արտաքին ի հոլովում

փետուրները-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, որոշյալ, ուղղական հոլով, արտաքին ի հոլովում

որպես-դերանուն, ցուցական

պողպատե-ածական, հարաբերական

զրահ-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, ուղղական հոլով, արտաքին ի հոլովում

Սիրել և սիրվել․․․

Ես միշտ եղել եմ այն մարդը, ով ունի սիրո կարիք։ Սիրո կարիք ասելով, նկատի ունեմ ծնողներիս նուրբ և հանգստացնող խոսքերը, ընկերներիս անգին խորհուրդները և աջակցությունը։ Ես միշտ մտածել եմ, արդյոք նրանք իսկապես ինձ սիրում են այնպես, ինչպես ես եմ նրանց սիրում և հարգում, կարոտում և սպասում, ուրախանում և տխրում։ Եղել են շատ դժվար օրեր, երբ նրանք ինձ կրկին և կրկին փորձել են ապացուցել, որ սիրում են և իմ հետ են։ Եղել են օրեր, երբ ես կարող էի միայնակ փակված մնալ իմ սենյակում, մտածելով, որ ես ոչ ոքին պետք չեմ։ Իհարկե, բոլորս ենք այդպես զգացել ամենաքիչը 1 անգամ կյանքում և բոլորս գիտենք, թե դա ինչ է։

Բոլորս էլ կարող ենք պնդել, որ կյանքում լինում է մեկ օր, մեկ դեպք, երբ վերջապես հասկանում ես, որ քեզ սիրում են և դու սիրված ես։ Չգիտեմ բարեբախտաբար էր, թե պատահական, բայց այնպես ստացվեց, որ ստիպված էի 14-ամյակս նշել տանը։ Նշել առանց ծնողներիս, ընկերներիս, բարեկամերից և սիրելիներիս։ Ստիպված էի նշել տատիկիս, պապիկիս և եղբորս հետ։ Չեմ կարող ասել, որ նրանց չեմ սիրում և տհաճ էր նրանց հետ նշելը։ Բնականաբար՝ ոչ։ Նրանք ինձ ամբողջ օրվա ընթացքում փորձում էին օգնել, գեղեցիկ խոսքեր ասել։ Պապիկս ինձ վարդեր նվիրեց, բերեց մեծ փուչիկներ, պատվիրեցինք մեծ տորթ, որը հետագայում մենակ կերա։ Ինձ համար ծննդյան արարողությունը ոչ թե միայն իմ տոնն է, այլ բոլոր նրանց ովքեր իմ հետ են։ Իմ ծննդյան տոնը, դա օր է, որի  ժամանակ ինձ մոտ են իմ բոլոր սիրելիներս, իմ բոլոր բարեկամները և ընտանիքս։ Դա տոն է բոլորիս համար։ Իսկ այս անգամ․․․։ Ոչ ոք․․․։ Դա ինձ համար աղետին հավասար ցավ էր։ Ես սկսեցի գնահատել այն ամենը, ինչը կարող էի անել մինչ այդ, ես սկսեցի գնահատել բոլորին և սիրել նրանց ավելի։ Եկավ ապրիլի 6-ի կես գիշերը։ Ես նստած էի և սպասում է իմ տատիկիս, պապիկիս և եղբորս, քանի որ նրանք էին միայն այն ֆիզիկական մարդիկ, ովքեր կարող էին ինձ շնորհավորել։ Նրանք եկան, շնորհավորեցին ինձ, գրկեցին, որից հետո ես տեսա իմ ծնողներին։ Նրանք զանգահարել էին հեռախոսով և երգում էին ինձ համար։ Նույն վարկյանին զանգեցին իմ ընկերները։ 4 ընկեր։ Այն 4 հոգին, ովքեր պատրաստ էին մինչև գիշերվա 3-ը ինձ հետ նստել և խոսել։ Այնուհետև քույրերս, մյուս տատիկս և պապիկս, մորաքույրս և մույսները։ Ես զգացի, որ ես նույնիսկ այս դժվար օրերին, երբ ոչ ոք ոչինչ չի կարող ստանալ իմ ծննդից, նույնիսկ այն համեղ տորթից, որը մենակ վայելեցի։ Նրանք զանգել էին միայն ինձ ուրախացնելու և շնորհավորելու համար։ Նրանք սիրում էին ինձ։ Ծնողներս, ընկերներս, բարեկամներս։ Այդ պահին երջանկության ալիքը փակեց ինձ և ես խորտակցվեցի։ Սկսեցի այնպես լացել, կարծես դժբախտություն էր պատահել։ Այնուհետև գալիս էին նամակներ․․․։ Լիքը նամակներ մյուսներից, դասարանցիներիցս, ընկերենրիցս ու մնացածից։ Ես երջանիկ էի և սիրված։ Ես հասկացա, որ բոլորը սիրում են ինձ, ոչ թե այն ամենը ինչը կատարվում է ինձ հետ։ Այդ օրը ես ավելի երջանիկ էի քան միշտ, բայց չէ որ ես լիքը նյութական նվերներ չէի ստացել։ Նրանք շնորհավորում էին, խոսում էին, պարում էին։ Անկրկնելի գիշեր էր։ Մի պահ ես հիշեցի մնացած ծննդյանս օրերը և հասկացա, որ միշտ էլ այսպես է եղել, բայց ես չեմ գնահատել։ Չեմ գնահատել բոլորին։ Այդ օրվանից իմ կյանքը ուրիշ է։ Ես ավելի եմ սկսել սիրել նրանց, կարոտել։ Շնորհակալ եմ․․․։ Շնորհակալ եմ բոլորից, որ իմ հետ եք․․․, որ սիրում եք ինձ։

10.04.2020

1․ Քննարկեք հետևյալ միտքը:

Միտքը շատ խորիմաստ էր։ Հետաքրքիր էր գրված և շատ հավանեցի։ Միտքը մարդու յուրահատուկ լինելու մասին էր։ Այնքան հետաքրքիր և գեղեցիկ ներկայացրեց մարդու յուրահատուկ լինելը փոքրիկ հատվածում։ Հատվածը փորձում էր հասցնել այն միտքը, որ յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է և պետք է գիտակցի, որ մարդ կարող է լինել այն ով կա և չպետք է դառնա ուրիշը։ Միանման մարդիկ հոգնեցնում և ձանձրացնում են։

2․ Գրել մտքերը այս թեմայի շուրջ՝ դարձնելով այն շարադրություն։

Աշխարհում կա 7 միլիարդ մարդ և բոլորը մեկը մյուսից յտարբերվում են։ Նրանք ստեղծված են այդպիսին։ Նույնիսկ զույգ քույրերը կամ եղբայրները, որոնք այդքան նման են միմիանց իրականում տարբեր են, և տարբեր են ի ներքուստ։ Ոչ ոք չպետք է և պարտավոր չէ քեզ ասել, որ դու յուրահատուկ ես, որպեսզի ի վերջո հասկանաս դա։ Այս աշխարհում կա 7 միլիարդ մարդ և բոլորը յուրահատուկ են։ Պետք է չվախենալ և չամանչել լինել այն, ով դու կաս։ Մի գուցե դու հանճար ես, որը թաքնվում է հիմարի դիմակի տակ։ Ամեն մեկը թանկ է իր յուրահատկությամբ, իր մտքերով և արժեքներով։ Պետք է լինել այն, ով կաս, քանի որ այդպես է կյանքի օրենքը՝ ամեն մեկը այն է, ով կա և ոչինչ չի կարող փոխել նրան։ Սիրել մարդուն՝ նշանակում է սիրել նրան այնպիսին ինչպիքին կա, իսկ կարող եք ասել, ինչպես կարելի է սիրել մեկին, ով թաքնվում և փորձում է դառնալ ուրիշը։ Դուք թանկ եք դուք լիարժեք եք այնպիսին ինչպիսին կաք։ Դիմացինը չի կարող տեսնել ձեզ, եթե դուք ուրիշ եք։ Դուք հետաքրքիր եք, դուք գեղեցիկ եք այնպիսին ինչպիսին կաք։ 

Մի փնտրեք գնահատում դրսում: Համաձայնության խոսքեր, հիացմունք և գովասանք, ամենաբուռն ծափահարություններն աշխարհի երբեք չեն կարող բավարարել քո սրտի ամենախորը ձգտումները: Դրանք կարող են միայն ժամանակավոր և պայմանական լինել: Դու ուժասպառ կլինես՝ փորձելով պահել քո հեղինակությունը մարդկանց մոտ:
Քո լույսը դրսից չի գալու, ընկերս, այն միայն քո ներսում է հնարավոր գտնել: Քո սովորական լինելու մեջ մեծ ուժ կա: Դու անսովոր ես մինչև քո հոգու խորքը, հատկապես յուրահատուկ ես, քանի որ կյանքը քեզ չի մասնատել, առանձնահատուկ ես այն ուժով, որ շարժում է ծովերը և մոլորակներն իրենց ուղեծրով: Մի համեմատիր քեզ և մի փորձիր նմանվել որևէ մեկին: Չի ստացվի:

Դու յուրահատուկ ծաղիկ ես, անսովոր ես անգամ, երբ տխրության գագաթնակետին ես, կասկածի, ցավի պահերին, տան կարոտի ժամանակ: Դու բացարձակ նմանակն ես, անփոխարինելի այն Բանի արտահայտումը, որը երբեք չի կարող արտահայտվել: Դու երբեք չես կարող լինել ուրիշ ծաղիկ, և դրանով է պայմանավորված քո մեծությունն ու քո արժեքը:

Չփոխվես: Տիեզերքը զգուշորեն փայփայում է քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս: