Մարսողական համակարգ

 

Մարսողության նշանակությունը: Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների:

Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար:

Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:
Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

մարս-w500
Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը հարթ մկանային կազմություն ունի: Այդ մկանաթելերի կծկման շնորհիվ աղիների պարունակությունը տեղաշարժվում է, և, ի վերջո, չմարսված նյութերը հեռացվում են օրգանիզմից: Մարսողական խողովակի պատերի ներքին շերտը լորձաթաղանթն է, որը կազմված է գեղձային էպիթելից:
Մարսողական համակարգի խանգարումները առաջացնում են մի շարք հիվանդություններ, ինչպես նաև պատճառ են դառնում գիրության:
Գիրությունը (մարմնի ավելորդ քաշ) շատ բարդ խնդիր է, քանի որ դրա առաջացման պատճառները ավելի շատ են, քան դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները:

Զատկական Ձվերի Մասին….Ինչպե՞ս ենք մենք ներկում զատկական ձվերը! Սոխի օգտակար նյութերը։

Միջառարկայական նախագիծ՝ Զատկական Ձվերի Մասին….Ինչպե՞ս ենք մենք ներկում զատկական զվերը! Սոխի օգտակար նյութերը

Առարկաները՝ Քիմիա-կենսաբանություն

Այս տեսանյութում իմ տատիկը պատմում է, թե ինչքանով է ճիշտ ներկել զատկական ձվերը կարմիր սոխի կճեպով և արդյո՞ք այդպես ավելի օգտակար է։

Տեսանյութից հետո ես կարողացա փնտրել, որ սոխի կճեպի մեջ բավականին մեծ է կվերցետինի պարունակությունը։ Կվերցետինն ունի հակաուռուցքային հատկություն։ Կվերցետինը կանխարգելում եւ գրեթե բուժում է կրծքագեղձի, շագանակագեղձի, հաստ աղիի, թոքերի, ուղեղի քաղցկեղը։ Ունի հակագիստամինային հատկություն, օգտակար է շաքարային դիաբետի դեպքում։ Կանխարգելում է ծերացման գործընթացը։ Համացանցում նաև գրված է, որ սոխի օգտագործումը պետք է սահմանափակել` սիրտ-անոթային համակարգի, երիկամների, լյարդի, ստամոքսի հիվանդությունների եւ բացառել ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի դեպքում։ Համացանցում այնքան շատ էին տարբեր խորհուրդներ, կապված սոխի հետ, թե ինչպես կարելի է այն օգտագործել տարբեր իրավիճակներում։ Օրինակ՝

Հիպերտոնիա.

  • Խառնեք 50-ական մլ սոխի, արոսենու (սեւ) եւ 70 մլ դեղձի հյութերը եւ 1 թ/գ մեղր։ Խմեք 1-ական թ/գ, օրը 5 անգամ։
  • Խառնեք 1 կգ սոխի քերվածք, 200 գ գոլ մեղր։ Խմեք մեկական ճ/գ` օրը 3 անգամ։

Պրոստատիտ.

  • Աղացեք կանաչ սոխի սպիտակ մսոտ մասը (100 գ), ավելացրեք 600 մլ չոր սպիտակ գինի եւ 100 գ մեղր։ Տարան կիպ ծածկեք կափարիչով, 2 շաբաթ թրմեք մութ, հով տեղում։ Պարբերաբար թափահարեք։ Խմեք 1-2 ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։
  • 20 գ սոխի կճեպը 5 րոպե եփեք թույլ կրակի վրա 700 մլ եռջրում։ Թրմեք 1 ժամ։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 1 ամիս։
  • Խորովեք կամ խաշեք 1 միջին սոխ, կերեք երեկոյան։

Ոտքի ոլորում. Խառնեք 1 միջին սոխի քերվածքը 1 ճ/գ շաքարավազի հետ։ Խյուսը տեղադրեք ցավոտ մասին եւ ամրացրեք։

Կոտրվածք. Պատրաստեք 2 միջին սոխից սոխեռած։ Խառնեք 1 լ եռջրին եւ 10 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Օգտակար է նաեւ հոդացավին։

Ոտքի կրունկի ճաքեր. Կտրատեք կանաչ սոխը, տրորեք։ Կատարեք ոտքերի տաք լոգանք, դրեք ստացված խյուսը կրունկին, ամրացրեք։ Հագեք գուլպաներ։ Կատարեք քնելուց առաջ, շարունակեք 1 շաբաթ։

Ջղակծկում. Մանրացրեք սոխի կճեպը, 1 թ/գ-ն 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք գոլ վիճակում, քնելուց առաջ։ Շարունակեք ըստ անհրաժեշտության։

Դիսբակտերիոզ. Խմեք 1-ական թ/գ սոխի թարմ հյութ` օրը 3-4 անգամ։

Գլխացավ.

  • Խառնեք 1 ճ/գ մեղրը եւ 2 ճ/գ կանաչ սոխի սպիտակ մասի հյութը։ Խյուսը ամրացրեք քիմքին եւ (կամ) ծոծրակին։ Ուժեղ ցավի դեպքում կաթեցրեք 1-ական կաթիլ քթին եւ ականջներին (կօգնի նաեւ չիբանի դեպքում)։
  • Խմեք 1-ական թ/գ սոխի հյութ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։

Երիկամների բորբոքում. Խառնեք 2-ական կգ սոխի քերվածք եւ շաքարավազ, 2 ժամ եփեք ջրային բաղնիքի վրա, պարբերաբար խառնեք` մինչեւ մնա 2,5 լ սաթի գույնի զանգված։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Հնարավոր է` առաջանան ցավեր, քանի որ միջոցն ունի երիկամային քարերը լուծող հատկություն։ Պահեք սառնարանում։

Հարբուխ. Սոխի կճեպները լցրեք թավայի մեջ, դրեք կրակին, շնչեք օդը։

Մրսածություն. Խառնեք սոխի քերվածքը սագի տաք ճարպի հետ (1։2)։ Քսեք ցավոտ հատվածին, քնեք։

Անգինա.

  • Խմեք 1-ական թ/գ սոխի հյութ` օրը 2-3 անգամ։
  • Խառնեք 1-ական միջին սոխի եւ խնձորի քերվածք։ խմեք երկուական թ/գ, օրը 2 անգամ, թեյի հետ։
  • Խմեք 1-ական թ/գ սոխի քերվածքի եւ մեղրի խառնուրդ (1։1), օրը 4 անգամ, սնվելուց 20 րոպե առաջ։

Տեսողությունը լավացնող. Մանր կտրատեք սոխը, 24 ժամ թրմեք նախօրոք եռացրած սառը ջրում, փակ ապակե տարայի մեջ։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։

Ականջի ցավ. Կաթեցրեք 1-2 կաթիլ սոխի հյութ։

Կոնյուկտիվիդ. Գոլացրեք 1 թ/գ մեղր, խառնեք 1 ճ/գ սոխի քերվածքին եւ թրմեք 2 ճ/գ գոլ (40 աստիճան C) ջրում, 30 րոպեից քամեք քառատակ ծալած թանզիֆով։ Կաթեցրեք 1-ական կաթիլ, օրը 3-4 անգամ։ Պահեք հով տեղում։

Հոդացավ. Խառնեք 100 գ սոխի քերվածքը 50 գ մեղրին։ Քսեք թանզիֆին եւ ամրացրեք ցավոտ մասին, պահեք 20 րոպե։ Կատարեք օրը 1 անգամ, շարունակեք 7 օր։

Այրվածք. 1 խոշոր սոխը մանր կտրատեք, տապակեք 100 գ հալած յուղի մեջ, առանձնացրեք յուղը (քամեք)։ Երբ հովանա` սոխի քսուքով մշակեք այրվածքը։ Ունի վերքամոքիչ, հակաթարախային հատկություն։

Խպիպ. Աղացեք կանաչ սոխի սպիտակ մասը, լցրեք թանզիֆե պարկի մեջ, 2 ժամ դրեք թրջոց վահանագեղձի հատվածին, կապեք շալով։

Աթերոսկլերոզ. 350 գ սոխի քերվածքը լցրեք ապակե տարայի մեջ, կիպ փակեք։ Պահեք մութ տեղում այնքան ժամանակ, մինչեւ նստվածքն առանձնանա հեղուկից։ Առանձնացրեք հյութը եւ ավելացրեք 300 մլ օղի։ Ոգեթուրմը 10 օր պահեք մութ տեղում։ Քամեք թանզիֆով, 3 օրից կարող եք օգտագործել։ Խմեք 20-30 կաթիլ, օրը 3 անգամ` սնվելուց 1 ժամ հետո։

Գրիպ, մրսածություն.

  • Քերեք (կճեպով) սոխի մոտ 0,5 սմ հաստությամբ մակերեսային շերտը։ Քերվածքը պահեք քթից 5-6 սմ հեռավորության վրա եւ 3-4 րոպե տեւողությամբ շնչեք այն, եթե նույնիսկ քթանցքները փակ են։ Օգտակար է հիվանդության սկզբում, կատարեք կես ժամը մեկ։
  • Խառնեք հավասար քանակի սոխի քերվածք եւ խնձորի քացախ (9 տոկոս)։ Մեկ ժամից քամեք թանզիֆով, մնացած խյուսին խառնեք մեղր (1։1)։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ։
  • 20-25 գ սոխի հյութը եւ 1 թ/գ սխտորի յուղը լուծեք 200 մլ եռջրում։ Խմեք 200-ական մլ` օրը 4 անգամ։ Կաթեցրեք քթանցքներին 6-7 կաթիլ։

Օստեոպարոզ. Պատրաստեք կարագով սոխեռած 100 գ սոխից, ավելացրեք նախապես մաքրած կճեպը եւ սոխեռածի հետ միասին 5 րոպե եփեք 500 մլ եռջրի մեջ։ Խառնեք հավասար քանակությամբ եղինջի, ձիաձետի, մատիտեղ թռչնի, եղեսպակի, սրոհունդի, դաղձի, պատրինջի խոտերը։ Հումքի 2 ճ/գ-ն 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք, միացրեք սոխի եփուկին։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ։ Շարունակեք 28 օր։

Բրոնխային ասթմա.

  • Սոխի քերվածքը դրեք թիակների միջեւ, ծածկեք կալկայով, վրայից շալով ամրացրեք, պահեք 3 ժամ։ Կատարեք օրը մեջ։ Ընդամենը` 3 շաբաթ։
  • 1 միջին սոխի քերվածքը խառնեք 0,5 ճ/գ մեղրի հետ։ Առաջին 30 օրը խմեք 1-ական ճ/գ, առավոտյան եւ երեկոյան` սնվելուց հետո։ Հաջորդ 30 օրը` 1 ճ/գ առավոտյան, եւ վերջին 30 օրը` 1-ական ճ/գ առավոտյան, սակայն օրը մեջ։
  • Խառնեք 400-ական գ սոխի քերվածք, կարագ, շաքարավազ, 150-ական գ մեղր եւ հալվեի հյութ։ 3 ժամ պահեք ջեռոցի մեջ (40-50 աստիճան C)։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։

Մազարմատներն ամրացնող. Խառնեք 1 հարած ձվի դեղնուց, 1 թ/գ կոնակ, 3 ճ/գ ձիթապտղի յուղ, 2ճ/գ սոխի հյութ։ Քսեք գլխամաշկին, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով, փաթաթեք սրբիչով։ Պահեք 1 ժամ։

Մազերի փայլ. Խառնեք հավասար քանակությամբ կեչու կեղեւ եւ սոխի կճեպ, 1 բաժակ խառնուրդին ավելացրեք 1 լ եռջուր, 1 ժամ պահեք թույլ կրակի վրա։ Թրմեք 10 րոպե։ Քսեք գլխամաշկին։ Հագեք պոլիէթիլենային գլխարկ, փաթաթեք տաք շալով։ Պահեք 1-2 ժամ։ Լվացեք գլուխը տաք ջրով, առանց օճառի։

Հատկապես շատ էին կարմիր սոխի մասին և նրա օգտակար նյութերի մասին հոդվածները։ Կարմիր սոխը օրգանիզմի համար օգտակար ու անհրաժեշտ նյութերի իրական պաշար է։ Այն շատ հարուստ է С, А, В և РР վիտամիններով, մի շարք միկրոտարրերով, մարդու օրգանական համակարգի գործունեությանը նպաստող ֆիտոնցիդներով և այլն։ Այս բանջարեղենը շատ արդյունավետ  միջոց է մրսածության, գրիպի ու նշիկաբորբի (ангина) կանխարգելման համար։ Բացի այդ, այն խորհուրդ է տրվում խոլեստերինի մակարդակը կարգավորելու, սրտանոթային համակարգն ու աղեստամոքսային տրակտը (այս դեպքում միայն ջերմային մշակում անցած սոխը) ամրապնդելու համար։

Առցանց ուսուցում․ Մարտի 2-6

1. Ի՞նչ ազդեցություն ունի օրգանիզմի վրա մարդու հոգեվիճակը, ինչու՞ կենսուրախ մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում։
Մարդու օրգանիզմի վրա ազդեցություն կարող է ունենալ և հոգևիճակը, և շրջակա միջավայրը և այլն։ Մարդու օրգանիզմի, առողջության վրա ազդում է ամեն ինչ, իսկ ամենակարևոր ազդեցություն ունեցողը դա հոգևիճակն է։ Հոգևիճակը, դա մարդու մենթալ առողջությունն է։ Մարդը որքան առողջ պետք է լինի ֆիզիկապես, նույնքան, նույնիսկ ավելի առողջ պետք է լինի հոգեպես։ Այն մարդը, ով ստրեսս է ապրել, դեպրեսսիայի մեջ է` դառնում է խոցելի։ Այդպիսի մարդկանց իմունիտետը միշտ ցածր է լինում, նրանք առանձնահատուկ ակտիվ չեն լինում, տրամադրությունը միշտ ցածր է լինում, որն էլ իր հերթին հանգեցնում է տարբեր այլ խնդիրների։ Եթե մարդը լինում է ցածր տրամադրությամբ, ապա չի ցանկանում քայելել, խոսել, շփվել, բայց չէ որ քայլելը, շփումը իր ուղիղ կապը ունի մարդու առողջության և օրգանիզմի հետ,։ Եթե մարդը լինում է կենսուրախ, առողջ մտածելակերպով, ժպտերես, ապա միանշանակա նա ավելի առողջ է, թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Այդպիսի մարդիկ միշտ սիրում են խոսել, շարժվել, ժպտալ, նրանց ինքնակառավարումը ավելի ուժեղ է լինում, նրանք ավելի ուշադիր են, ավելի զգույշ են, նրանց իմունիտետը միշտ ավելի բաձր է լինում, հենց այդ պատճառով էլ նրանք կամ չեն հիվանդանում, կամ էլ եթե նույնիսկ հիվանդանում են, շատ շուտ առողջանում են։ Այդ պատճառով էլ կարելի է ասել, որ ֆիզիկական և հոգեկան առողջություններն կապված են միմիանց հետ։ Մարդ չի կարող լինել առողջ ֆիզիկապես, բայց հիվանդ հոգեպես, կամ հակառակը` հիվանդ ֆիզիկապես, բայց առողջ հոգեպես։

2. Առողջ սիրտ, որն է վերջինիս նախադրյալները՝ կարող եք վերցնել հարցազրույց բարեկամ բժիշկներից։

3.Մեր լաբորատորիան համալրվել է նոր սարքավորումներով, ուստի առաջարկում եմ կատարել հետևյալ հետազոտական աշխատանքները

  • Ի՞նչ է մանրադիտակը, ո՞վ է այն կիրառել առաջին անգամ, ի՞նչ հետազոտոյթյուններ են կատարվել մանրադիտակի շնորհիվ
    Մանրադիտակը դա սարք է, որով կաորղանում ես տեսնել անզեն աչկով անտեսանելի մանր առարկաներ։ Ամենահին մանրադիտակներն միաոսպնյակ խոշորացույցներ էին, որոնք ունեյին սահմանափակ խոշորացում։ Այդպիսինները կային 13-րդ դարից։ Առաջին համակցված մանրադիտակները Եվրոպայում հայտնվեցին շուրջ 1620-ական թվականներին, որոնցից մեկը ցուցադրվեց Կոռնելիս Դրեբբելի կողմից Լոնդոնում՝ 1621 թվականին, իսկ մյուսը Հռոմում՝ 1624 թվականին։ Անտոնի վան Լևենհուկը (1632-1724) նշանավորվում է նրանով, որ նա մանրադիտակն առաջին անգամ բերել է կենսաբանական ոլորտ, չնայած որ 16-րդ դարում արդեն արտադրվում էին պարզ խոշորացույցներ։ Վան Լևենհուկի տնաշեն մանրադիտակները պարզ մանրադիտակներ էին շատ փոքր, բայց շատ հզոր միաոսպնյակներով։ Դրանք օգտագործման համար անհամար էին, սակայն վան Լևենհուկին հնարավորություն տվեցին տեսնել որոշակի մանրամասնություններով պատկերնոր։ Մոտ 150 տարի տևեց մինչև ստեղծվեցին այնպիսի բարդ լուսային մանրադիտակներ, որոնցով կարելի էր ստանալ նույն որակի պատկեր, ինչ վան Լևենհուկի մանադիտակներով, բազմակի ոսպնյակների կոնֆիգուրացիայի դժվարությունների պատճառով: 1850-ական թվականներին Ջոն Լեոնարդ Ռիդվելը՝ Թուլանի համալսարանի քիմիայի պրոֆեսորը, ստեղծեց առաջին գործածական երկոսպնյակ մանրադիտակը, երբ կատարում էր ամենավաղ և ամենածավալուն Ամերիկյան անրադիտակային խոլերայի հետազոտությունները։

  • Որ՞ոնք են մանրադիտակով աշխատելու և խնամելու կանոնները
    Մանրադիտակի ոսպնյակը պետք է մաքուր լինի՝ պատկերի հստակության համար։ Մանրադիտակը պետք է ճիշտ լուսավորությամբ տեղ գտնվի, որպեսզի կարողանա պատկերը ավելի ճիշտ ցույց տալ։ Կան մանրադիտակներ, որոնց պետք է օգտագործելուց առաջ ամրացնել։ 
  • Ինչպե՞ս է աշխատում ջրի թորման սարքը, ինչո՞վ է թորած ջուրը տարբերվում սովորականից, որտե՞ղ է այն կիրառվում
    Ջրի թորման սարքը իրենից ներկայացնում է ֆիլտեր, որի միջով անցնելից ջրից առանձնանում են մանրեներ։ Թորած ջուրը օգտագործում են որպես դեղամիջոց, բայց խմելու համար այն պիտանի չէ, քանի որ իր մեջի մանրեները, որոնք հեռացվում են թորման ընթացքում հարկավոր են մարդու օրգանիզմին, իսկ առանց նրանց ջուր խմելը անիմստ է։
  • Ի՞նչ է պետրիի թասը, որտե՞ղ է այն կիրառվում
    Պետրիի թասը, որքան հասկացա, իրենից ներկայացնում է սովորական պլաստմաս է թաս։ Չնայած նրան, որ ինքս երբեք չեի լսել այս թասի մասին, կարծում եմ, որ նրա մեջ են պահպանում չորացրած մանրեների, որդերի և այլն։

Կլոր սեղան-քննարկում՝ Սվետլանա Խաչատրյանի հետ․․․

Image_1156

Այսօր՝20․01․2020-ին, 11։05-11։50, տեղի ունեցավ կլոր-սեղան-քննարկում՝ Սվետլանա Խաչատրյանի հետ, որի ժամանակ քննարկեցինք դելֆինների ուղեղի կառուցվածքը և նրանց վարքագիծը։ Ես ինքս ինձ համար իմացա այնպիսի նոր տեղեկություններ այդ հրաշալի կենդանիների մասին, որոնց մասին երբեք ո՛չ լսել եմ, ո՛չ էլ տեսել։ Օրինակ շատ հետաքրքիր տեղեկություններից մեկը այն էր, որ դելֆինները չեն կարող մնալ ջրի տակ 3 րոպից ավել։ Սովորողներից մեկի մոտ առաջացավ հարց, թե այդ դեպքում ինչպես են նրանք քնում ջրի տակ։ Իսկ պատասխանը մեզ ավելի շշմեցրեց։ Այն հետևյալն էր, որ նրանք քնում են, բայց նրանց ուղեղի մեկ կիսագունդը մնում է արթուն և միայն երկրորդն է քնում։ Օրինակ, եթե արթուն է աջ կիսագունդը, հետևաբար քնում է ձախը և հետթափոխով կատարվում է նաև հակառակը։ Քանի դեռ կենդանին քնած է, նրա մեկ արթուն կիսագնդի շնորհիվ նա բարձրանում է ջրի մակերևույթ և կրկին իջնում ջրի տակ և դա կատարվում է միշտ, երբ նա քնած է։ Դելֆինների քնելու ժամանակ, որ կիսագունդը, որ արթուն է նրա այդ կողմի աչքը նույնպես բաց է։ Օրինակ, եթե նրա աջ կիսագունդը արթուն է, հետևաբար նաև բաց է նրա ձախ աչքը։ Իմացանք, դելֆինների կմախքի ձևը։ Նույնիսկ իմացանք այն, որ դելֆիններին համեմատում են ոչ թե մյուս կաթնասունների հետ, այլ հենց մարդկանց հետ, քանի որ նրանց ինտելեքթը, ամենաշատը նման է մարդկանց ինթելեկտին։ Նրանք կարող են զգալ այն բոլոր զգացողությունները, որոնք մարդիկ, նրանք ունեն իրենց շփվելու լեզուն, ինչպես մարդիկ։ Նրանք նույնիսկ միմիանց դիմում են անուններով։ Հետևաբար ամեն մի դելֆին ունի իր անունը, որը նրան տրվում է հենց ծննդյան օրից։ Անունները տևում են մինչև 0,9 վայրկյան տևողությամբ և դա ապացուցված է ամերիկացի գիտնականներով փորձերի ժամանակ։ Պարզվում է, որ դելֆինները ավելի հավատարիմ են քան շները։ Դելֆինները իրար հետ կարող են շփվել ուլտրաձայներով և շատ մեծ հեռավորության վրա և այլն․․․։ Հուսով եմ, որ ձեզ էլ հետաքրքրեցին այս բարի և միաժամանակ նաև հետաքրքիր կենդանիները։

Կենսաբանություն․ ինքնաստուգում

1. Հենաշարժիչ համակարգի բաժինները և ֆունկցիան, կարմիր և դեղին ոսկրածուծ
Հենաշարժիչ համակարգի հիմանկան ֆունկցիան է պաշտպանական, հենարային,արյունաստեղծ, շարժողական։ Հենաշարժիչ համակարգի բաժիներն են՝ գանգ, կրծքավանդակ, վերին վերջույթ, ստորին վերջույթ։ Գանգը կազմված է վերին ծնոտ, ստորին ծնոտ։ Կրծքավանդակ՝ կրծքոսկր և 12 զույգ կողոսկրերից։ Վերին վերջույթը՝ անրակոսկր, թիակոսկր, բազկոսկր, ճաճանչոսկր, արմուկոսկր, նախադաստակ, դաստակ, մատնոսկրեր։ Ստորին վերջույթներ՝ կոնքոսկր, սսրբոսկր, ազդրոսկր, սրունքի մեծ ոլոք, սրունքի փոքր ոլոք, նախագարշապար, գարշապար, մատոսկրեր։ Ոսկրածուծը հյուսվածք է։ Կան կարմիր և դեղին ոսկրածուծեր։ Կարմիր ոսկրածուծն ամբողջ կյանքի ընթացքում պահպանվում է տափակ ոսկրերում։ Արյունահոսության դեպքում, երբ արյան քչություն է լինում ոսկրերում նաև սկսում է արտադրվել դեղին ոսկրածուծը, որը ընդհանրապես առօրյաում չի առտադրվում։
2.ոսկրերի կառուցվածքը և ձևերը, բերել օրինակներ
Ոսկորը հիմնականում շարակցական հյուսվածք է։ Ոսկրը պատված է ամուր թաղանթով՝ շրջոսկրով։ Շրջոսկրում առկա նյարդային վերջույթներով է, այդ պատճառով էլ վնասվածքի, կամ հարվածի դեպքում ունենում ենք սուր ցավի զգացմունքը։ Ոսկրերը ունեն երեք տեսակ՝ տափակ, խառը, խողովակաձև։ Տափակ են՝ կողոսկրերը, խառն են՝ դաստակը, իսկ խողովակաձև են՝ ազդրոսկրը։ 
3.ոսկրերի միացման ձևերը, բերել օրինակներ
Ոսկորները ունեն երեք միացման ձևեր՝ անշարժ, կիսաշարժուն, շարժուն։ Անշարժ է գանգը, կրծքոսկրը, սրբոսկրը, կիսաշարժուն՝ ողնաշարը, թիակոսկրը, նախագարշապար, իսկ շարժուն՝ ներքին ծնոտը, ծնկոսկրը և այլն։

Կենսաբանություն․ ինքնաստուգում

1. Պարասիմպատիկ և սիմպատիկ նյարդային համակարգի կառուցվածքը և ֆունկցիան։
Վեգետատիվ նյարդային համակարգը բաժանվում է սիմպաթիկի, պարասիմպատիկի և մետասիմպաթիկ։ Վեգտատիվ նյարդային համակարգը կազմված է երկու մասերից՝ կենտրոնական և ծայրամասային։ Սիմպատիկը, պարասիմպատիկի ամբողջությամբ հակադիրն է։ Եթե սիպատիկը արագացնում է օրգանի աշխատանքը, ապա պարասիմպատիկը դանդաղացնում է։
2. Աչքի կառուցվածքը և ֆունկցիան
Աչքը դա այն օրգանն է, որի օգնությամբ մարդը կարողանում է տեսնել իր շրջապատը։ Աչքի ֆունկցիան է տեսնել իր շրաջապտը։ Արտաքին աչքը կազմված է եղջերաթաղանթից, ծիածանաթաղանթից, բիբից։ Բիբը դա սև կետ է ծիածանաթաղանթի մեջ։ Բիբի ֆունկցիան է կարգավորել լույսի քանակությունը, որը մտնում է աչքը։ Ծիածանաթաղանթը նույնպես օգնում է բիբին կարգավորել լույսի քանակությունը։ Եղջերաթաղանթը թափանցիք պատուհան է։ Եղջերաթաղանթի հիմնական ֆունկցիան է լույսը ֆոկուսի բերումը և փոխանցնումը անոթաթաղանթին։ Ներքին աչքը կազմված է անոթաթաղանթից։ Անոթաթաղանթը կազմված է ներվերից, որոնք խտանում են աչքի ետևի հատվածում։ Անոթաթաղանթը ստեղծում է իմպուլսներ, որոնք տեսողական նիարդի շնորհիվ փոխանցվում է ուղեղին։ Ակնաբյուրեղը գտնվում է ծիածանաթաղանթի ետևը։ Այն ունի մեկ ֆունկցիա՝ լույսի ֆոկուսը գցել անոթաթաղանթի վրա։ Թարթիչավոր մարմինը գտնվում է ծիածանաթաղաթի ետևը, ակնաբյուրեղի կողքը։ Նա արտադրում է հեղուկ, որը լսվում է արտաքին աչքի մեջ։ Ինչպես նաև թարթիչավոր մարմինը կազմված է մկաններից, որի օգնությամբ աչքը ֆոկուսի է բերում այն իրերը, որոնք գտնվում են տարբեր հեռավորությունների վրա։

3. Ականջի կառուցվածքը և ֆունկցիան։
Ականջը կազմված է երեք մասերից՝ արտաքին, միջին և ներքին։ Արտաքին ականջն է լսողական անցուղին և ականջի խեցին։ Միջին ականջը սկսվում է թմբկաթաղանթից, որից հետո գալիս է երեք ոսկրիկները՝մուրճը, սալը, ասպանդակը։ Ներքին ականջում է  անդաստակային ապարատից, խխունջից և լսողական նյարդից։ Ձայնային տատանումները անցնում են լսողական անցուղով և տատանումներ առաջացնում թմբկաթաղանթում։ Թմբկաթաղանթից այդ տատանումները հարվածում են ոսկրիկներին և փոխանցվում անդաստաակյին ապարատից խխունջիկին, որը իր հերթին փոխանցում է տատանումները լսողանակն նյարդով ուղեղ։ 

Աչքի կառուցվածքը․․․

Բիբը դա սև կետ է ծիածանաթաղանթի մեջ։ Բիբը հետևում է այն լույսի քանակությանը, որը մտնում է աչքի մեջ։ Բիբը կարող է ավտոմատ փոխել իր չափսերը, նույն ժամանակ կարգավորելով լույսի քանակությունը, որը մտնում է աչքը։ Տեսողական նյարդը տեղադրված է աչքի ետևի հատվածը։ Նա պատասխանատու է մեր տեսած պատկերի փոխանցմանը ցանցաթաղանթից ուղեղին։ Ցանցաթաղանթին, արտաքին ներվի վրա կարելի է տեսնել կետ, որին անվանում ենք կույր բիծը։ Ցանցաթաղանթը կազմված է միլիոնավոր նիարդային թելիկներից, որոնք հավաքվելով մի կետում կազմում են տեսողական ներվը։ Երբ լույսը ընկնում է ցանցաթաղանթի վրա, այն դառնում է էլեկտրոնային իմպուլս և փոխանցվում է այդ թելիկներով դեպի ներվը, իսկ ներվից ուղեղ։ Ծիածանաթաղանթը, դա աչքի գունավոր մասն է։ Այն տեղադրված է եղջերաթաղանթի տակ, ակնաբյուրեղի վրա։ Ծիածանաթաղանթը առանձնացնում է ներքին և արտաքին աչքի կամերաները։ Ծիածանաթաղանթը օգնում է կարգավորել աչքի մեջ մտնող լույսի քանակությանը։ Եղջերաթաղանթը, դա թափանցիք պատուհան է։ Եղջերաթաղանթը կազմում է ձեր արտաքին աչքի 1/6-րդ մասը։ Եղջերաթաղանթի հիմնական ֆունկցիան է լույսը ֆոկուսի բերումը և փոխանցնումը դեպի անոթաթաղանթը։ Անոթաթաղանթը կազմված է ներվերից, որոնք խտանում են աչքի ետևի հատվածում։ Անոթաթաղանթը ստեղծում է իմպուլսներ, որոնք տեսողական նիարդի շնորհիվ անցնում են ուղեղ։ Ապակենման մարմինը, դա թափանցիկ, ժելեանման տարածք է, որից կազմված է աչքի կենտրոնական հատվածը։ Այն հիմնականում լի է ջրով և կազմում է աչքի 2/3 մասը։ Ապակենման մարմինը օգնում է աչքին պահպանել իր կլորավուն տեսքը։ Այն կպած է անոթաթաղանթին մի քանի կետերից, ինչպես նաև տեսողական նիարդից և կույր բծից։ Ակնաբյուրեղը իրենից ներկայացնու է թափանցիկ կառուցվածք, որը տեղադրված է աչքի խնձորիկում։ Այն տեղադրված է ծիածանաթաղանթի ետևում։ Ակնաբյուրեղը ունի միայն մեկ աշխատանք՝ լույսի ֆոկուսը գցել անոթաթաղանթի վրա։ Թարթիչավոր մարմինը գտնվում է ծիածանաթաղաթի ետևը, ակնաբյուրեղի կողքը։ Այն ունի երկու աշխատանք։ Այն արտադրում է ջրային հեղուկ, որը լցվում է եղջերաթաղանթը, բացի այդ թարթիչավոր մարմինը կազմված է մկաններից, որի օգնությամբ աչքը կարողանում է ֆոկուսի բերել այն իրերը, որոնք գտնվում են տարբեր հեռավորությունների վրա։