Զատկական Ձվերի Մասին….Ինչպե՞ս ենք մենք ներկում զատկական ձվերը! Սոխի օգտակար նյութերը։

Միջառարկայական նախագիծ՝ Զատկական Ձվերի Մասին….Ինչպե՞ս ենք մենք ներկում զատկական զվերը! Սոխի օգտակար նյութերը

Առարկաները՝ Քիմիա-կենսաբանություն

Այս տեսանյութում իմ տատիկը պատմում է, թե ինչքանով է ճիշտ ներկել զատկական ձվերը կարմիր սոխի կճեպով և արդյո՞ք այդպես ավելի օգտակար է։

Տեսանյութից հետո ես կարողացա փնտրել, որ սոխի կճեպի մեջ բավականին մեծ է կվերցետինի պարունակությունը։ Կվերցետինն ունի հակաուռուցքային հատկություն։ Կվերցետինը կանխարգելում եւ գրեթե բուժում է կրծքագեղձի, շագանակագեղձի, հաստ աղիի, թոքերի, ուղեղի քաղցկեղը։ Ունի հակագիստամինային հատկություն, օգտակար է շաքարային դիաբետի դեպքում։ Կանխարգելում է ծերացման գործընթացը։ Համացանցում նաև գրված է, որ սոխի օգտագործումը պետք է սահմանափակել` սիրտ-անոթային համակարգի, երիկամների, լյարդի, ստամոքսի հիվանդությունների եւ բացառել ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի դեպքում։ Համացանցում այնքան շատ էին տարբեր խորհուրդներ, կապված սոխի հետ, թե ինչպես կարելի է այն օգտագործել տարբեր իրավիճակներում։ Օրինակ՝

Հիպերտոնիա.

  • Խառնեք 50-ական մլ սոխի, արոսենու (սեւ) եւ 70 մլ դեղձի հյութերը եւ 1 թ/գ մեղր։ Խմեք 1-ական թ/գ, օրը 5 անգամ։
  • Խառնեք 1 կգ սոխի քերվածք, 200 գ գոլ մեղր։ Խմեք մեկական ճ/գ` օրը 3 անգամ։

Պրոստատիտ.

  • Աղացեք կանաչ սոխի սպիտակ մսոտ մասը (100 գ), ավելացրեք 600 մլ չոր սպիտակ գինի եւ 100 գ մեղր։ Տարան կիպ ծածկեք կափարիչով, 2 շաբաթ թրմեք մութ, հով տեղում։ Պարբերաբար թափահարեք։ Խմեք 1-2 ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։
  • 20 գ սոխի կճեպը 5 րոպե եփեք թույլ կրակի վրա 700 մլ եռջրում։ Թրմեք 1 ժամ։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 1 ամիս։
  • Խորովեք կամ խաշեք 1 միջին սոխ, կերեք երեկոյան։

Ոտքի ոլորում. Խառնեք 1 միջին սոխի քերվածքը 1 ճ/գ շաքարավազի հետ։ Խյուսը տեղադրեք ցավոտ մասին եւ ամրացրեք։

Կոտրվածք. Պատրաստեք 2 միջին սոխից սոխեռած։ Խառնեք 1 լ եռջրին եւ 10 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Օգտակար է նաեւ հոդացավին։

Ոտքի կրունկի ճաքեր. Կտրատեք կանաչ սոխը, տրորեք։ Կատարեք ոտքերի տաք լոգանք, դրեք ստացված խյուսը կրունկին, ամրացրեք։ Հագեք գուլպաներ։ Կատարեք քնելուց առաջ, շարունակեք 1 շաբաթ։

Ջղակծկում. Մանրացրեք սոխի կճեպը, 1 թ/գ-ն 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք գոլ վիճակում, քնելուց առաջ։ Շարունակեք ըստ անհրաժեշտության։

Դիսբակտերիոզ. Խմեք 1-ական թ/գ սոխի թարմ հյութ` օրը 3-4 անգամ։

Գլխացավ.

  • Խառնեք 1 ճ/գ մեղրը եւ 2 ճ/գ կանաչ սոխի սպիտակ մասի հյութը։ Խյուսը ամրացրեք քիմքին եւ (կամ) ծոծրակին։ Ուժեղ ցավի դեպքում կաթեցրեք 1-ական կաթիլ քթին եւ ականջներին (կօգնի նաեւ չիբանի դեպքում)։
  • Խմեք 1-ական թ/գ սոխի հյութ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։

Երիկամների բորբոքում. Խառնեք 2-ական կգ սոխի քերվածք եւ շաքարավազ, 2 ժամ եփեք ջրային բաղնիքի վրա, պարբերաբար խառնեք` մինչեւ մնա 2,5 լ սաթի գույնի զանգված։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Հնարավոր է` առաջանան ցավեր, քանի որ միջոցն ունի երիկամային քարերը լուծող հատկություն։ Պահեք սառնարանում։

Հարբուխ. Սոխի կճեպները լցրեք թավայի մեջ, դրեք կրակին, շնչեք օդը։

Մրսածություն. Խառնեք սոխի քերվածքը սագի տաք ճարպի հետ (1։2)։ Քսեք ցավոտ հատվածին, քնեք։

Անգինա.

  • Խմեք 1-ական թ/գ սոխի հյութ` օրը 2-3 անգամ։
  • Խառնեք 1-ական միջին սոխի եւ խնձորի քերվածք։ խմեք երկուական թ/գ, օրը 2 անգամ, թեյի հետ։
  • Խմեք 1-ական թ/գ սոխի քերվածքի եւ մեղրի խառնուրդ (1։1), օրը 4 անգամ, սնվելուց 20 րոպե առաջ։

Տեսողությունը լավացնող. Մանր կտրատեք սոխը, 24 ժամ թրմեք նախօրոք եռացրած սառը ջրում, փակ ապակե տարայի մեջ։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։

Ականջի ցավ. Կաթեցրեք 1-2 կաթիլ սոխի հյութ։

Կոնյուկտիվիդ. Գոլացրեք 1 թ/գ մեղր, խառնեք 1 ճ/գ սոխի քերվածքին եւ թրմեք 2 ճ/գ գոլ (40 աստիճան C) ջրում, 30 րոպեից քամեք քառատակ ծալած թանզիֆով։ Կաթեցրեք 1-ական կաթիլ, օրը 3-4 անգամ։ Պահեք հով տեղում։

Հոդացավ. Խառնեք 100 գ սոխի քերվածքը 50 գ մեղրին։ Քսեք թանզիֆին եւ ամրացրեք ցավոտ մասին, պահեք 20 րոպե։ Կատարեք օրը 1 անգամ, շարունակեք 7 օր։

Այրվածք. 1 խոշոր սոխը մանր կտրատեք, տապակեք 100 գ հալած յուղի մեջ, առանձնացրեք յուղը (քամեք)։ Երբ հովանա` սոխի քսուքով մշակեք այրվածքը։ Ունի վերքամոքիչ, հակաթարախային հատկություն։

Խպիպ. Աղացեք կանաչ սոխի սպիտակ մասը, լցրեք թանզիֆե պարկի մեջ, 2 ժամ դրեք թրջոց վահանագեղձի հատվածին, կապեք շալով։

Աթերոսկլերոզ. 350 գ սոխի քերվածքը լցրեք ապակե տարայի մեջ, կիպ փակեք։ Պահեք մութ տեղում այնքան ժամանակ, մինչեւ նստվածքն առանձնանա հեղուկից։ Առանձնացրեք հյութը եւ ավելացրեք 300 մլ օղի։ Ոգեթուրմը 10 օր պահեք մութ տեղում։ Քամեք թանզիֆով, 3 օրից կարող եք օգտագործել։ Խմեք 20-30 կաթիլ, օրը 3 անգամ` սնվելուց 1 ժամ հետո։

Գրիպ, մրսածություն.

  • Քերեք (կճեպով) սոխի մոտ 0,5 սմ հաստությամբ մակերեսային շերտը։ Քերվածքը պահեք քթից 5-6 սմ հեռավորության վրա եւ 3-4 րոպե տեւողությամբ շնչեք այն, եթե նույնիսկ քթանցքները փակ են։ Օգտակար է հիվանդության սկզբում, կատարեք կես ժամը մեկ։
  • Խառնեք հավասար քանակի սոխի քերվածք եւ խնձորի քացախ (9 տոկոս)։ Մեկ ժամից քամեք թանզիֆով, մնացած խյուսին խառնեք մեղր (1։1)։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ։
  • 20-25 գ սոխի հյութը եւ 1 թ/գ սխտորի յուղը լուծեք 200 մլ եռջրում։ Խմեք 200-ական մլ` օրը 4 անգամ։ Կաթեցրեք քթանցքներին 6-7 կաթիլ։

Օստեոպարոզ. Պատրաստեք կարագով սոխեռած 100 գ սոխից, ավելացրեք նախապես մաքրած կճեպը եւ սոխեռածի հետ միասին 5 րոպե եփեք 500 մլ եռջրի մեջ։ Խառնեք հավասար քանակությամբ եղինջի, ձիաձետի, մատիտեղ թռչնի, եղեսպակի, սրոհունդի, դաղձի, պատրինջի խոտերը։ Հումքի 2 ճ/գ-ն 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք, միացրեք սոխի եփուկին։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ։ Շարունակեք 28 օր։

Բրոնխային ասթմա.

  • Սոխի քերվածքը դրեք թիակների միջեւ, ծածկեք կալկայով, վրայից շալով ամրացրեք, պահեք 3 ժամ։ Կատարեք օրը մեջ։ Ընդամենը` 3 շաբաթ։
  • 1 միջին սոխի քերվածքը խառնեք 0,5 ճ/գ մեղրի հետ։ Առաջին 30 օրը խմեք 1-ական ճ/գ, առավոտյան եւ երեկոյան` սնվելուց հետո։ Հաջորդ 30 օրը` 1 ճ/գ առավոտյան, եւ վերջին 30 օրը` 1-ական ճ/գ առավոտյան, սակայն օրը մեջ։
  • Խառնեք 400-ական գ սոխի քերվածք, կարագ, շաքարավազ, 150-ական գ մեղր եւ հալվեի հյութ։ 3 ժամ պահեք ջեռոցի մեջ (40-50 աստիճան C)։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։

Մազարմատներն ամրացնող. Խառնեք 1 հարած ձվի դեղնուց, 1 թ/գ կոնակ, 3 ճ/գ ձիթապտղի յուղ, 2ճ/գ սոխի հյութ։ Քսեք գլխամաշկին, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով, փաթաթեք սրբիչով։ Պահեք 1 ժամ։

Մազերի փայլ. Խառնեք հավասար քանակությամբ կեչու կեղեւ եւ սոխի կճեպ, 1 բաժակ խառնուրդին ավելացրեք 1 լ եռջուր, 1 ժամ պահեք թույլ կրակի վրա։ Թրմեք 10 րոպե։ Քսեք գլխամաշկին։ Հագեք պոլիէթիլենային գլխարկ, փաթաթեք տաք շալով։ Պահեք 1-2 ժամ։ Լվացեք գլուխը տաք ջրով, առանց օճառի։

Հատկապես շատ էին կարմիր սոխի մասին և նրա օգտակար նյութերի մասին հոդվածները։ Կարմիր սոխը օրգանիզմի համար օգտակար ու անհրաժեշտ նյութերի իրական պաշար է։ Այն շատ հարուստ է С, А, В և РР վիտամիններով, մի շարք միկրոտարրերով, մարդու օրգանական համակարգի գործունեությանը նպաստող ֆիտոնցիդներով և այլն։ Այս բանջարեղենը շատ արդյունավետ  միջոց է մրսածության, գրիպի ու նշիկաբորբի (ангина) կանխարգելման համար։ Բացի այդ, այն խորհուրդ է տրվում խոլեստերինի մակարդակը կարգավորելու, սրտանոթային համակարգն ու աղեստամոքսային տրակտը (այս դեպքում միայն ջերմային մշակում անցած սոխը) ամրապնդելու համար։

Оставьте комментарий