Իմ Կոմիտասը․․․

Կոմիտասը այն մարդն է, այն երգահանը ով վերակենդանացրել է, նույնիսկ կարելի է ասել, որ ստեղծել է հայկական երաժշտությունը, երգերը։ Նա է եղել այն մարդը, ով կարողացել է միավորել և հավաքել հայ ժողովրդի ազգային երաժշտությունը, հոգու և սրտի հնչյունները։ Ամեն անգամ Կոմիտաս երգելուց կամ լսելուց, զգում եմ, որ ես ուրիշ եմ, ես տարբերվում եմ։ Նույն զգացողությունը զգում եմ աղոթելիս։ Երբ ամեն գիշեր, քնելուց առաջ ես աղոթքս եմ ասում։ Երգելուց, ես զգում եմ, թե ինչ է նշանակում հայ լինելը, ո՞վ է հայը, որ ես ՀԱՅ եմ։ Գլխումս առաջանում են հայկական լեռնաշխարհի պատկերները, սարերը, ձորերը, կանաչուն լեռնալանջերը և դեղին անտառները, խիտ-խիտ ծառերը, դաշտավայրերը, որտեղ սովորական ՀԱՅ գյուղացի տղամրադ սանձը քշելով հողն է մշակում։ Այդ մարդը չի շոգում վառվող հայկական արևի ճառագայթների ներքո, նա չի հոգնում և տանջվում։ Այդ մարդը առավոտ լուսով արթնանալուց գիտի, որ ինքը ՀԱՅ է, զգում է, որ ինքը ՀԱՅ է, քնելուն պես գիտակցում է, որ ՀԱՅ է և երազում էլ իրեն պատկերացնում է կանուխ արևածագը, որը բարձրանում է անվերջ ձգվող սարերի և լեռների միջից։ Մենք՝ այսօրվա մարդիկ, մոռանում ենք, որ ՀԱՅ ենք, չենք զգում այդ զգացողությունը, որը զգում ենք տատիկների և պապիկների մոտ, գյուղերում, անտառներում և այլ տեղեր, որտեղ ժամանակին ապրել և ստեղծագործել են իսկական ՀԱՅԵՐԸ։ Կոմիտասը այն մարդն է, ով ստիպում է ցանկացած սերնդի զավակին, մեծահասանիկ վերհիշել, ցանկացած ոգու վերհիշել, թե ով է նա, որն է ՀԱՅ լինել։ Հենց այդ զգաղոցությունն է իմ մոտ առաջանում, երբ ես երգում եմ, լսում եմ, խոսում եմ Կոմիտաս։ Իմ Կոմիտասը, այն մարդն է, որը ապրում է իմ մեջ և չի թողնում ինձ մոռանալ, թե ով եմ ես և ինչու եմ ես այսօր և այս րոպեներին ապրում ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, որպես ՀԱՅ զավակ։

Կոմիտաս․ Կենսագրություն

Կոմիտաս կամ Սողոմոն Գեւորգի Սողոմոնեանը ծնվել է սեպտեմբերի 26-ին 1869թ․ Քյոթահիայում։ Նա եղել է հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում  և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում: Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում, այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր: Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»: Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում: Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ: Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում: Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում: Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում: Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ: Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ: Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին, 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում։ 1895 թվականին ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանում Մակար Եկմալյանի մոտ։ Սովորել է Բեռլինում՝ պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում, որից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար։ Երաժշտության պարապմունքներին զուգահեռ Կոմիտասը հաճախում է նաև Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին: 1899 թվականին սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին: Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է և միայն մոտ 1200-ն է պահպանվել: Բացի հայ ժողովրդական երգերից, նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով և 1904 թվականին հրատարակել քրդական ժողովրդական երգերի երբևէ գոյություն ունեցող առաջին ժողովածուն: Բացի հայ ժողովրդական երգերից, նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով և 1904 թվականին հրատարակել քրդական ժողովրդական երգերի երբևէ գոյություն ունեցող առաջին ժողովածուն: Նրա երգչախումբը շատ եվրոպական երկրներում ներկայացրել է հայկական երաժշտությունը՝ արժանանալով այդ թվում Կլոդ Դեբյուսիի գովասանքին: 1910 թվականին Կոմիտասը հաստատվում է Կոստանդնուպոլսում՝ խուսափելով Էջմիածնի ծայրահեղ պահպանողական հոգևորականների վատ վերաբերմունքից և հայկական երաժշտությունը ներկայացնում ավելի լայն լսարանի: Կոմիտասին ջերմորեն ընդունել են հայկական համայնքներում, իսկ Արշակ Չոպանյանը նրան անվանել է «հայկական երաժշտության փրկիչ»: Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում՝ բանտարկյալների ճամբար: Նրան շուտով ազատում են, որից հետո ստանում է հոգեկան խանգարում և նրա մոտ ձևավորվում է հետվնասվածքային սթրես: Կոստանդնուպոլսի ատելության մթնոլորտը և հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերը շարունակում են խաթարել նրա զգայուն հոգեկան վիճակը: Մինչև 1919 թվականը նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզի հոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները: Կոմիտասին ընկալում են որպես ցեղասպանության զոհ և արվեստում պատկերում որպես ցեղասպանության հիմնական խորհրդանիշներից մեկը: Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը։ Հայտնի է որպես երաժշտական ազգագրության ռահվիրաներից մեկը:

Տնային աշխատանք

Կյանք

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9Շառա՜չ, շառա՜չ․․․
Սարեն հեղե՛ղ փրթավ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողեն ծառեր ծամելով,
Հողեն քարեր քամելով,
Գետը լցավ ու գալարեց,
Սիրտը խցավ ու պալարեց․

Ցելա՜վ, ցելա՜վ․․․
Ամպեն արե՛վն ելավ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժպտելով,
Ծառի ծոցին ծպտելով,
Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։

Շարաչելով սարից հեղեղ իչավ, շարժվում էր առաջ: Հողից պոկում էր ծառերը և քարերը: Լցվեց գետի սիրտ և պարուրեց նրան: Ամպից արևը ելավ, Կանաչը նազում է: Արևը ժպտում է սարին, կպնում է ծառին, Սառը գետին ջերմուցյուն է տալիս, խավար սրտին սեր է տալիս:

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր հեղեղ, խավար բառերը:                                           Հեղեղ-ջրհեղեղ, խավար-մթություն
  2. Պատմիր հեղեղի մասին:                                                                                                                  Հեղեղը սարից ուժեղ իչնում է: Ծառերը քաշելով, քարերը պոկելով իչնում է առաջ: 
  3. Պատմիր արևի մասին:                                                                                                                      Ամպերից արևը դուրս եկավ: Սարի ծայրին ժպտալով: Ծառի հետև պախկվելով, սառը գետին տաքացնելով: 
  4. Սովորիր լավ կարդալ:

Տնային նաշխատանք

ԾԱՂԻՆ ՈՒ ՇԱՂԻն

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Առաջադրանքներ`

  1. Օրվա ո՞ր պահն է նկարագրված բանաստեղծության մեջ. պատասխանդ պատճառաբանիր` դուրս գրելով համապատասխան տողերը:                                                 Բանաստեղծությունում մութն նոր է ընկնում: Երկիր քուն դրավ: Հալեց աշուն օր: 
  2. Դուրս գրիր պատկերները:                                                                                                                Երկիր քուն դրավ, հուզված առու, ձորում մշուշ կախ տվավ, քամին ելավ, հալեց աշուն օր:
  3. Ո՞ր պատկերը քեզ շատ դուր եկավ. դուրս գրիր և նկարիր:                                                      %d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9  Երկիր քուն դրավ
  4. Բացատրիր մոխիր ամպեր մակդիրը:                                                                                             Սև ամպեր:
  5. Մեկ բառով գրիր` քուն դրավ, փախ տվավ, կախ տվավ, ելավ վեր, տարուբեր արավ, ժիր եկան, ցիր եկան հարդրությունները:                                                                                      Քուն դրավ-քնեց, փախ տվավ-փախավ, կախ տվավ-կախեց, ելավ վեր-բարձրացավ, տարուբեր արավ-որորեց, ժիր եկավ, ցիր եկավ-ցրվեցին:
  6. Բառարանի օգնությամբ գրիր դալուկ, մշուշ բառերի հոմանիշները:                                       Դալուկ-գունատ, մշուշ-մեգ
  7. Շարադրիր /գրավոր պատմիր/ բանաստեղծությունը:                                                              Երկիրը քնեց, և թռչունը թռավ: Հուզված առուն սողալով փախավ, մշուշը պատեց ձորը: Քամին բարձրացավ և ամենը տարավ և բերեց: Մուգ ամպերը ժրեցին, սարի վրա ցրվեցին: Հալեց սևավոր կյանքիս աշնան օրը:

Բանաստեղծություններ

Ծաղին ու շաղին

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Երկիրը քնեց, և թռչունը թռավ: Հուզված առուն սողալով փախավ, մշուշը պատեց ձորը: Քամին բարձրացավ և ամենը տարավ և բերեց: Մուգ ամպերը ժրեցին, սարի վրա ցրվեցին: Հալեց սևավոր կյանքիս աշնան օրը:

 

Կոմիտաս բանաստեղծություններ

Ես սիրեցի անփուշ վարդ

%d5%be%d5%a1%d6%80%d5%a4

Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։

Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,
Արյուն հոսի վարդեն ցարդ,
Բույրը մտավ քմքես ներս։

Տեսա սիրուն մի վարդ: Դոշիս դրեցի ինչպես զարդ: Փորձեցի բույր զգալ, բայց նա բույր չուներ: Տեսա գեղեցիկ, փշոտ վարդ: Ծակոտեց մատս: Թեև արյուն էր հոսում մատիցս, բայց բույրը մնաց քթիս մեջ:

 

Հունձ

%d5%b0%d5%a1%d6%81%d5%ab-%d5%a1%d6%80%d5%b8%d5%bfՋեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։

Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։

Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։

Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։

Եկավ տաք-տաք ամառն, աճեց դեղին ցորենը: Ճանապարհում կյանք է եռում:Դաշտի կալը վառվելով, հասկի շարքը դիզելով: Երգելով ոսկեգույն սայլերն են օրորում:Վարծ արտեր և այգիներ, պղինձ քայլեր շորորում:

***

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9

Հոգիս թիթեռ
Մի վայր մի վեր
Հույս ծովերով թեւելով
Հոգիս մի բեռ
Անմայր անսեր
Լույս հովերով թեւելով

Հոգիս թիթեռ, մեկ վերև, մեկ ներքև: Հույսերով լի թռնելով: Հոգիս մի բեռ, որբ և չսիրված: Լույսի շողերով թռնելով:

Կոմիտաս կենսագրություն

Gomidas

Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր ԱսիայիՔյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սբ. Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, մասնագիտությամբ կոշկակար էր, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթնգավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։

1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք՝ ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։ Կոմիտասի մանկության ընկերը նրան բնութագրում էր որպես «գրեթե անօթևան». նա լիովին զրկվեց ծնողական խնամքից՝ դառնալով հոգեպես խոցելի, ինչը ևս դարձավ տարիներ հետո նրա մոտ ի հայտ եկած հիվանդության պատճառ։

Կոմիտասի ձայնը

Արօրն ասաց տատրակ հաւքուն.
«Ինչո՞ւ կուլաս կուց-կուց արուն,
Երթայ լցուի բարակ առուն»,
Տատրակն ասաց արօր հաւքուն.
«Գընաց գարուն, եկաւ աշուն,
Կըտրաւ ջըրիկ աղբիւրներուն,
Կըտրաւ խոտիկ ծաղիկներուն,
Կըտրաւ ձէնիկ կաքաւներուն:
Էնքան պիտի լամ երերուն,
Արիւն կաթէ իմ աչքերուն,
Ես ի՞նչ անեմ իմ ձագերուն»:

Ասաց. «Դու մի լայ էս աշուն,
Չէ՞, վաղ կուգայ բարի գարուն,
Լոյս կը բացուի վեր աշխարհուն,
Դուռ կը բացուի խեղճիկներուն,
Ես քեզ կ’առնեմ իմ թեւքերուն,
Թըռնեմ բանձրիկ վեր սարերուն,
Սար կը հանեմ վեր սարերուն,
Բուն կը դնեմ մէջ քարերուն,
Տուն կը շինեմ մէջ գազերուն,
Երթիկ բանամ դէմ հով քամուն,
Ծուխ կը հանեմ հետ ամպերուն,
Մեր ցաւ կը տանք հարաւ քամուն»