Հուլիսյան հեղափոխություն․ 1952թ․

Remembering the 1952 Egyptian Revolution – Middle East Monitor

Հուլիսյան հեղափոխությունը ռազմական հեղափոխություն էր, որի արդյունքում անկում է ապրում Եգիպտոսի միապետությունը և երկիրը հռչակվում է հանրապետություն։ Տեղի էր ունեցել Եգիպտոսում 1952 թվականի հուլիսի 23-ին։ Կազմակերպվել է «Ազատ սպաներ» կազպակերպության նախաձեռնությամբ, որը ղեկավարում էր Գամալ Աբդել Նասերը։ Հեղափոխության համար Եգիպտոսում հասունացել էին բոլոր պայմանները։

1922 թ. Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ Եգիպտոսը հռչակվեց անկախ թագավորություն, սակայն իրականում երկիրը շարունակեց մնալ անգլիական գաղութային իշխանությունների վերահսկողության ներքո: 1952 թ. հուլիսյան հեղաշրջման արդյունքում Եգիպտոսում իշխանության եկած «Ազատ սպաներ» գաղտնի զինվորական կազմակերպության
հիմնադիրն ու ղեկավարը Գամալ Աբդել Նասերն էր, որն իրավամբ դարձավ ոչ միայն Եգիպտոսի, այլև ողջ արաբական աշխարհի առավել խարիզմատիկ և ազդեցիկ առաջնորդներից մեկը: «Ազատ սպաներ»-ի կողմից իրականացված հեղափոխական հեղաշրջման առանձնահատկություններից մեկն այն էր, որ այն կրում էր զուտ ռազմական բնույթ: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ հեղաշրջման կազմակերպիչները ծրագրած իշխանափոխության գործում չէին ներգրավել ոչ մի քաղաքական այլ ուժ՝ կուսակցության և կամ կազմակերպության տեսքով, բացառությամբ «ՀԱԴԵԹՈՒ»-ի և «Մուսուլման-եղբայրներ»-ի մի քանի անդամների: Ավելին, ըստ էության սա զուտ սպայական հեղաշրջում էր, քանի որ իշխանափոխության նպատակները չէին բացատրվում ո՛չ սերժանտական, ո՛չ էլ շարքային զինվորական կազմին: Առաջին հայացքից եգիպտական բանակի մի խումբ սպաների կողմից իրականացված հեղաշրջումը կարծես թե շարքային վերնախավային իշխանափոխություն էր, սակայն իրականում այն ամբողջությամբ նոր քաղաքական-տնտեսական և գաղափարական համակարգի ձևավորման հիմք հանդիսացավ: Հեղաշրջումը շուտով վերածվեց հակակայսերապաշտական և հակաավատատիրական հեղափոխության: 1952 թվականի հուլիսի 16-ին «Ազատ սպաների» գործադիր կոմիտեի նիստում, որին ներկա էին նրա 9-ը անդամները՝ Նասերը, Ամերը, Անվար Սադաթը, Խալիդ Մոհի ալ-Դինը, Բաղդադին, Հասան Իբրահիմը և Քամալ ալ-Դին Հուսեյնը, միաձայն որոշում ընդունվեց հեղափոխությունը սկսել ուղիղ մեկ շաբաթ անց՝ 1952թ. հուլիսի 23-ին վաղ առավոտյան։ «Ազատ սպաներին» հավատարիմ զինվորները յոթ սպաների գլխավորությամբ գրավեցին Եգիպտոսի բանակի գլխավոր շտաբը և ձերբակալեցին բանակի հրամանատարությանը։ Առավոտյան ժամը 7։30-ին Կահիրեի ռադիոն տեղյակ պահեց մայրաքաղաքի և ամբողջ երկրի բնակչությանը, որ երկրում կատարվել է հեղափոխություն։ Հուլիսի 26-ին հեղափոխությունը հաղթանակեց իր նշանակությամբ Եգիպտոսի երկրորդ քաղաքում՝ Ալեքսանդրիայում։ 1953 թվականի հունիսի 17-ին գեներալ Նագիբը հայտարարեց, որ վերացել է Խնամակալական խորհուրդը և գահընկեց արվել Ֆուադ II թագավորը։ Մուհամմադ Ալիի դինաստիան, որը կառավարում էր արդեն 148 տարի, տապալվեց։
Հեղաշրջումից անմիջապես հետո նոր իշխանությունները քաղաքական ոստիկանության վերացման և հին պետական համակարգը «մաքրազատելու» վերաբերյալ մի շարք կարևորագույն օրենքներ ընդունեցին։ 1952 թ. սեպտեմբերի 9-ին ընդունվեց հողի մասին նոր օրենքը, որի համաձայն բռնագրավվում էին թագավորական հողերը, իսկ կալվածատերերից առգրավվում էին 300 ֆեդդան չափաբաժինը գերազանցող բոլոր հողերը: Միևնույն ժամանակ նվազեցվեց նաև հողի վարձակալության համար սահմանված վճարը, կանոնակարգվեց գյուղատնտեսության ոլորտի աշխատողների աշխատավարձը և այլն: Եգիպտոսի Հեղափոխական հրամանատարության խորհրդի անդամ (ՀՀԽ), զինվորական և քաղաքական գործիչ Խալեդ Մոհի ադ Դինը այս կապակցությամբ գրեց, որ Հողի բարեփոխումների
մասին օրենքը, երևի թե առավել մեծ ազդեցությունն ունեցավ ժողովրդի կյանքի և հեղափոխության ճակատագրի վրա: Այն ազատեց գյուղացիությանը և կանգնեցրեց հեղափոխության կողքին: Ավելի ուշ ընդունվեց նաև վարչակազմի անդամներին մեկից ավելի պաշտոն զբաղեցնելու արգելքի մասին օրենքը: 1952 թ. դեկտեմբերի 10-ին ստեղծված Հեղափոխության Ղեկավարման Խորհրդի կողմից վերացվեց 1923 թ. միապետական սահմանադրությունը, իսկ 1953 թ. դեկտեմբերի 16-ին Եգիպտոսում հայտարարվեց անցումային եռամյա շրջան, որի լրանալուն պես երկրում կրկին պետք է վերականգնվեին խորհրդարանական ինստիտուտները: Ձգտելով պահպանել նոր իշխանությունը ներքաղաքական վայրիվերումներից և միևնույն ժամանակ օգտագործելով անցումային շրջանում գտնվող պետությունների հետ
կապված «միջազգային փորձը»` Նասերը 1953 թ. հունվարի 17-ին երկրում վերացրեց բոլոր քաղաքական կուսակցությունները և բռնագրավվեց նրանց ողջ ունեցվածքը: Եգիպտական քաղաքական դաշտից վերացված կուսակցությունների փոխարեն ստեղծվեց «Ազատագրության կազմակերպությունը»՝ միակ պաշտոնական կազմակերպությունը, որը պետք է
հիմք դառնար նոր վարչակարգի համար նշված «անցումային շրջանը» թևակոխելու համար: Միևնույն ժամանակ հունիսի 18-ին իրավական տեսանկյունից ևս ոչնչացվեց միապետությունը, իսկ 1953 թ. հունիսի 18-ին Եգիպտոսը հռչակվեց հանրապետություն: Եգիպտոսի
Հանրապետության առաջին նախագահ նշանակվեց գեներալ Մուհամմադ Նագիբը:

Մուհամմեդ Նագիբը և Նասերը․ 1954թ․

Նրա ձեռքում կենտրոնացվեցին պետության բոլոր բարձրագույն պետական, կառավարական և
զինվորական պաշտոնները, սակայն իրական իշխանությունը երկրում կենտրոնացած էր Նասերի ձեռքում: Իշխանության նման բաշխման պարագայում ակնհայտ էր, որ ի վերջո նրանց երկուսի միջև առճակատում կառաջանար: Ի վերջո նրանց երկուսի միջև առճակատում կառաջանար:
Իրականում Նասերի և Նագիբի միջև շուտով քաղաքական և սոցիալական զարգացումների վերաբերյալ ի հայտ եկան հակասություններ՝ երկուստեք սրելով հարաբերությունները: Բանն այն է, որ Նագիբը դեմ էր արմատական սոցիալական վերափոխումների. նա կարծում էր, որ միանգամայն բավարար էր միապետության տապալումը: Նագիբը ցանկանում էր Եգիպտոսը վերածել սահմանադրական հանրապետության, որտեղ դարձյալ կգործեին իրենց արդեն իսկ վարկաբեկած ավանդական կուսակցությունները։ Քաղաքական պայքարը գեներալ Նագիբի և փոխգնդապետ Նասերի միջև ավարտվեց վերջինիս հաղթանակով: 1954 թ. ապրիլի 16-ին ՀՂԽ-ն Նասերին նշանակում է վարչապետ և Հեղափոխական ղեկավարման խորհրդի նախագահ: 1954 թ. հոկտեմբերի 26-ին, Ալեքսանդրիայում, Նասերի ելույթի ժամանակ «Մուսուլման-եղբայրներ»-ը անհաջող մահափորձ են իրականացնում նրա նկատմամբ: Սկսված հետաքննությունը պարզեց, որ «Մուսուլման-եղբայրներ»-ի հետ բավականին սերտ հարաբերությունների մեջ է նաև գեներալ
Նագիբը20: Սա, ըստ էության, լավագույն առիթն էր Նագիբից վերջնականապես ազատվելու համար: Նոյեմբերի 14-ին Նագիբը ազատվեց բոլոր զբաղեցրած պաշտոններից և նրա
նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք ընդունվեց։

Աղբյուրներ՝

Հուլիսյան հեղափոխություն (1952)

«ԱԶԱՏ ՍՊԱՆԵՐԻ» ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

Էթիկա

Բաց դաս «Գործարար Կապերի Հաստատում» թեմայով | Մամուլի խոսնակ - Անկախ  հրապարակումների հարթակ
  • Ի՞նչ է էթիկան
    Էիթակ, դա կանոնավոր վարվելակերպ է, որն ընդունված է բոլորի կողմից։ Էթիկան նաև փիլիսոփայության բաժին է, որն զբաղվում է վարքագծի ճիշտ և սխալ հասկացությունների համակարգմամբ, պաշտպանությամբ և ներկայացմամբ։
  • Ի՞նչ գիտեք գործածական էթիկայի մասին, ո՞ր ոլորտներում է այն կիրառվում
    Էթիկան կիրառվում է կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես հասարակության մեջ՝ անմիջական շփման ժամանակ։ Հատկապես կարևոր է էթիկայի առկայությունը պաշտոնական հանդիպումների, դիվանագիտության մեջ և այլ բարձրաստիճան պաշտոնների մեջ։ Ամեն օր մենք բոլորս հանդիպում ենք էթիկայի տարբեր կանոններին, որոնց փորձում ենք հնարավորինս շատ կիրառել։
  • Արդյո՞ք կիրառական էթիկան ենթարկվում է ժամանակային փոփոխությունների
    Կիրառական էթիկան կարող է ենթարկվել որոշակի փոփոխությունների հիմնված նոր գործիքների և ոլորտների ստեղծման վրա, բայց, ըստ իս, հին կանոնները չեն փոխվում։ Միևնույնն է, բոլորիս համար գեղեցիկ են թվում այն բոլոր էիթակայի կանոնները, որոնք եղել են մինչ այսօրը։ Բայց կան բացառություններ, երբ որոշ կանոններ գործածվել են շատ վաղ, երբ մեր օրերի մարդիկ այն ժամանակվա համեմատ ունեն աբողջովին այլ պատկերացումներ և աշխարհայացքներ։ Շատ հաճախ շատ հին կանոններ մարդիկ փորձում են փոփոխել, համապատասխանեցնելով իրենց օրերի մշակույթին և ընդունված օրենքներին։
  • Ի՞նչ է նշանակություն ունի «ողջույնը» մարդկային փոխհարաբերություններում
    «Ողջույնը», նախ և առաջ, հարգանքի նշան է դիմացինի հանդեպ, քանի որ որոշակի ժամանակահատվածում առաջին անգամ հանդիպելով որևէ մեկին մենք փորձում ենք հարգանքի որևէ նշան ցույց տալ նրան, հիշեցնելով և ակնարկելով, որ մենք նրան ճանաչեցինք, հիշեցինք կամ դիմավորեցինք։ Առհասարակ, «ողջույնով» է սկսում մեր ցանկացած խոսակցություն դիմացինի հետ։ Դա այն սկիզբն է, որով մենք փորձում ենք կապ հաստատել դիմացինի հետ։ «Ողջույնի» փոխարեն կարող էր լինել այլ որևէ նշան, որը ցույց կտար կապի հաստատումը, բայց մենք հիմնականում օգտագործում ենք կամ «ողջույնը», կամ «բարևը» և այլն։ Հիմնականում, «ողջույնին» հետևում է դիմացինի պատասխան «ողջույնը», որը կապի ընկալման և հաստատման նշանն է։ ԵՎ հենց այսպես էլ սկսում է ձևավորվել հաղորդակցություն երկու կամ ավել մարդկանց միջև։

Ահաբեկչություն

Ահաբեկչություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ահաբեկչության համակարգված օգտագործման վրա հիմնված քաղաքականություն։ Այն լայնորեն կիրառվում է որպես դիտավորյալ անհանդուրժող բռնության օգտագործման կամ վախի ստեղծման միջոց՝ քաղաքական, կրոնական կամ գաղափարական նպատակներին հասնելու համար։ Չնայած «ահաբեկչություն» տերմինի իրավական ուժին, ներկայիս որոշումը մնում է երկդիմի, այսինքն՝ ահաբեկչությունը նկարագրող որևէ սահմանում չկա։ Խնդիրն այն է, թե ինչպես պետք է սահմանափակել ահաբեկչության սահմանումը, որպեսզի այն չներառի ազատամարտիկների գործողությունները։ «Ահաբեկչություն» (լատ.՝ terror, վախ, սարսափ) բառի հոմանիշներն են «բռնությունը», «սարսափեցումը», «ահաբեկությունը»։ Տարբեր պետությունների օրենսդրությունում «ահաբեկչություն» ընդունվել է որպես հանցագործություն։ Համընդհանուր համաձայնություն չկա, թե արդյոք «ահաբեկչություն»-ը որոշ սահմանում պետք է դիտարկել որպես պատերազմական հանցագործություն։ 1960-ական թվականներին ստեղծվեց ահաբեկչությունը բնութագրող նոր կոնկրետ տերմին՝ միջազգային ահաբեկչություն՝ պետությունների ղեկավարների և դիվանագիտական ներկայացուցիչների առևանգումն ու սպանությունը, դեսպանատների, միջազգային կազմակերպությունների շենքերի, տարբեր երկրների օդանավակայանների, կայարանների պայթեցումը և այլն։

Ահաբեկչությունները ըստ բնույթի լինում են․

  1. Անկազմակերպ կամ անհատական (մեկ անձի կողմից ահաբեկչություն) — այս դեպքում ահաբեկչական գործողությունը իրականացվում է մեկ կամ երկու անձանց կողմից, որոնց ետևում կազմակերպություն չի կանգնած (Դմիտրի Կարագոզով, Վերա Զազուլիչ, Ռավեշոլ, Տիմոտի Մկրև և այլն)։
  2. Կազմակերպված, խմբային — ահաբեկչական գործունեությունը նախատեսվում և իրականացվում է կազմակերպությունների կողմից (Ժողովրդական կամք, սոցիալիստական հեղափոխականներ, ԻՀԲ, Ալ-Քաիդա, ԻԼԻՊ և այլն)։ Կազմակերպված ահաբեկչությունն առավել տարածված է ժամանակակից աշխարհում։

Ըստ նպատակի, ահաբեկչությունները բաժանվում են․

  1. Ազգայնական — հետապնդում է անջատողական կամ ազգային ազատագրական նպատակներ։
  2. Կրոնական — կարող է կապած լինել տարբեր կրողնների (հնդուիստների և մուսուլմանների, մուսուլմանների և հրեաների) և մի կրոնի (բողոքական կաթոլիկներ, սունի շիաններ) դավանողների միջև, և նպատակ ունեն խարխլել աշխարհիկ իշխանությունը և ստեղծել կրոնական իշխանություն։
  3. Գաղափարապես նշանակված, սոցիալական — ուղղված է երկրի տնտեսական կամ քաղաքական համակարգի արմատական կամ մասնակի փոփոխությանը, հանրության ուշադրությունը հրավիրել սուր խնդրին։ Երբեմն ահաբեկչության այս տեսակը կոչվում է հեղափոխական։ Գաղափարականորեն ահաբեկչությանը տրված օրինակ է անարխիստական, սոցիալիստ-հեղափոխական, ֆաշիստական, եվրոպական «ձախ», բնապահպանական ահաբեկչությունը և այլն։

1970-ական թվականներին ահաբեկիչների թիրախը եղել են քաղաքական գործիչները և ոստիկանության պետերը, մինչ այժմ միջազգային զբոսաշրջիկներն ու այցելուները ընտրվում են որպես հարձակումների հիմնական թիրախներ։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Համաշխարհային առևտրի կենտրոնի և Պենտագոնի վրա տեղի ունեցած հարձակումները դարձան խորդանշական էպիկենտրոն, որը նշանավորեց նոր դարաշրջան քաղաքացիական տրանսպորտի օգտագործման համար ընդդեմ մոլորակի հիմնական ուժերի դեմ։ Այս իրադարձությունից սկսած, Արևմուտքի հպարտությունը հանդիսացող հանգստի գոտիներն ընկալվում էին որպես վտանգավոր և սարսափելի վայրեր։ Կորստանսեն պնդում էր, որ ահաբեկչությունը իրենից ներկայացնում է ատելության երկխոսություն մի խումբ ապստամբների և պետության միջև, որը չի կարողանում կանխատեսել հաջորդ հարվածը։ Տուրիզմն ու ահաբեկչությունը պատմականորեն անխախտորեն փոխկապակցված են։ Քանի որ այն ներգրավված է կապիտալիստական էթոսում, ահաբեկչությունը հիմնված է բռնության և շորթման տրամաբանության վրա, որտեղ օտարերկրացիներն օգտագործվում են խմբի նպատակներին հասնելու համար։ Լյուկ Հոուին բացատրում է, որ ահաբեկիչների գործողությունները ուղղված չեն ամբողջ քաղաքակրթությունների վերացմանը, ինչպես ԶԼՄ-ներն են պատկերացնում, բայց նրանք տնօրինում են ծայրահեղ վախը, որպեսզի իրենց պահանջները ընդունվեն։ Ահաբեկիչները սովորաբար հոգեբանորեն անտարբեր են ուրիշների տառապանքների նկատմամբ։ ԶԼՄ-ները շորթումը որպես հիմնական մարտավարություն որդեգրելով՝ հող են ստեղծում հասարակության վրա ահաբեկչության ազդեցությունը մեծացնելու համար։ Հնարավոր է, որ ահաբեկչության հիմնական խնդիրներից մեկը հանդիսատեսի ուշադրությունը գրավելու անհրաժեշտությունն է։ Ահաբեկչության տեսակ էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որի հետևանքով զոհվեցին Հայաստանի ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ։ Ահաբեկչական գործողությունների պատճառած վնասները կանխելու և միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով ընդունվել են բազմակողմանի համաձայնագրեր և օրենսդրական փաստաթղթեր, մշակվում են անվտանգության զանազան միջոցառումներ։ Ահաբեկչությունների թիրախ օդանավակայաններում պայթեցնող մեխանիզմներ և զենք հայտնաբերելու նպատակով խստացվել է ուղեբեռների ստուգումը. օգտագործվում են ռենտգենյան սարքեր, մետաղափնտրիչներ և պայթուցիկ նյութեր հայտնաբերող վարժեցված շներ։

Աղբյուր՝ այստեղ

Գլոբալիզացիա

Գլոբալացում - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
  • Ի՞նչ է գլոբալիզացիան

Գլոբալիզացիան գործընթաց է, որի ընթացքում մեկ լիդեռ պետություն իր գաղափարախոսությունները, մշակույթը կարողանում է տարածել իր սահմաններից դուրս։

  • Ո՞րն է ձեր ճանապարհը՝ գլոբալիստ, թե՞ հակագլոբալիստ (հիմնավորե՛ք ձեր ընտրությունը)

Ես ինքս չեմ կարող ասել, որ հստակ հակագլոբալիս եմ, քանի որ երկուսի մեջ էլ տեսնում եմ տարբեր լավ և վատ հատկանիշներ և հետևանքներ։ Միանշանակ, լինել գլոբալիզմին կողմ մենք միանգամայն համաձայնում ենք, որ անկախ տարբեր ազգերի մշակույթից և սովորություններից, մենք պատրաստենք ընդունել նաև օտար մշակույթ, ասելիք, որը կարող է մեր ապրելակերպը և կյանքը լիովին փոխել։ Հայաստանը նույնիսկ այսօր ապրում է մի ծանր հետգլոբիստական շրջան, երբ Սովետական Միության փլուզումից հետո, մենք մեր մեջ սկսել ենք նկատել արմատավորված օտար մշակույթ, գաղափարախուսություն, որը որոշ դեպքերում նույնիսկ կարող է հակասել մեր ազգային շահերին։ Նույնը տեղի է ունենում այսօր և այս պահին։ Մեզ շատ ահյտնի և մեծ հնարավորությունների տեր ԱՄՆ կարողանում է իր սահմաններից դուրս տարածել իր այն մշակութային տարերը, որոնք մեզ մոտ մենք անվանում ենք «թրենդեր»։ Նույն «թրենդերի» շնորհիվ, մեզ այսօր արդեն նույնիսկ հնարավոր չէ տարբեր այլ ազգի ժողովուրդների հետ՝ թե՛ արտաքինով, թե՛ վարքագծով։ Չնայած այս ամենին, ինչպես արդեն նշեցի, նույն ԱՄՆ մեծ հնարավորությունների տեր պետություն է և ենթարկվելով գլոբալիզմին, մենք կունենանք այն նորությունները, որոնց չենք ունեցել մինչ այս։ Նորությունները կարող են լինել թե՛ ավելի հարմարավետ հագուստի տեսքով, թե՛ նոր ժամանցային հաղորդումների տեսքով և շատ այլն։

  • Ի՞նչ է տնտեսական գլոբալացումը, ի՞նչ երևույթներ կնշեք

Տնտեսական գլոբալացման ժամանակ տարածվում են ոչ միայն օտար մշակույթները և գաղափարախոսությունները, այլ նաև օտար ապրանքները, որոնք հիմանկանում դրական են ազդում պետության վրա։ Տնտեսական գլոբալացման հետևանքով է, որ այսօր այդքան մեծ տարածում ունի «ՄաքԴոնալդս»-ը, «ԿՖՍին» և շատ այլ ֆաստ ֆուդերի ցանցեր։ Ի դեպ նույն ֆաստ ֆուդի առկայությունը ամենուր տնտեսական գլոբալացման արդյունք է։ Իհարկե տնտեսական գլոբալացումը մենք կարող ենք տեսնել ոչ միայն սննդի մեջ այլ նաև տնտեսության ցանկացած այլ ոլորտում։

  • Որո՞նք են քաղաքական գլոբալացման դրական և բացասական կողմերը

Քաղաքական գլոբալացման հիմնական բացասական կողմը ազգի ինքնության կորուստն է։ Առհասարակ, ամեն ազգ ի սկզբանե ձևավորում է իր սեփական վարվելակերպը, ավանդույթները, իսկ քաղաքական գլոբալացման ժամանկ, բոլոր մարդիկ և ազգերը կորղնում են իրենց ինքնությունները, դառնալով մեկ միասնական հասարակություն, որին արդեն նույնիսկ ազգ չենք կարող համարել։ Իհարկե՛, դա կարող է ունենալ դրական կողմեր, բայց ես կողմ եմ տարբեր ինքնությունների և ազգային մշակույթների զարգացմանը։

  • Գլոբալիզացիան կյանքի ո՞ր ոլորտներում է դրսևորվում

Կյանքի ցանկացած ոլորտում մենք տեսնում ենք գլոբալացումը։ Նույնիսկ ընտանիքում, դաստիարակության մեջ ժամանակի մեջ լինում են փոփոխություններ։ Արդեն, մեր օրերում, կան նոր ընդունված շատ կարծրատիպեր, որոնք նույնպես գլոբալիզացիայի արդյունք են հանդիսանում։ Բայց եթե խոսենք ավելի նյութական փոփոխությունների մասին, ապա այն ցանկացած օտարերկրյա բրենդը, որը մենք այսօր կրում ենք, ուտում ենք, որով աշխատում ենք գլոբալիզացիայի արդյունք է։

Վերացող մասնագիտություններ

Ինչո՞ւ է վտանգավոր ընտրել ապագա մասնագիտությունը՝ հենվելով անցյալի փորձի  վրա - Skill Blog

Ժամանակի հետ կարող են հնանալ ոչ միայն իրերն և երևույթները այլ նաև մասնագիտությունները։ Ժամանակին կային այնպիսի մասնագիտություններ, որոնք այս պահին, ուղղակիորեն, հարկավոր չեն։ Այդպիսի մասնագիտություններից մենք գիտենք ժամապահներին, սառույց կտրողներին, ծխնելույզ մաքրողներին և շատ այլոնց։ Իսկ ո՞ր մասնագիտությունները կվերանան մոտակա ժամանակներս։ Կանխատեսվում է, որ որոշ մասնագիտություններ առաջիկա 5-10 տարում կվերանան` ավտոմատացման և տեխնոլոգիական առաջխաղացման հետևանքով: Արագորեն կրճատվում է մարդու կողմից կատարվող գործառույթների ծավալը՝ տեղը զիջելով մեքենաներին: Ակնկալվում է, որ նույնիսկ որոշ գործողություններ, որոնք ըստ էության մարդուն են բնորոշ՝ հաղորդակցությունը և շփումները, համակարգումը, ղեկավարումն ու խորհրդատվությունը, հիմնավորումն ու որոշումների կայացումը, ապագայում մասնակիորեն կավտոմատացվեն: Բերեմ մի քանի մասնագիտությունների օրինակներ, որոնք ակնկալվում են վերանլա մոտավա 10 տարիների ընթացքում։

1․ Տուրիստական գործակալ

Կային ժամանակներ, երբ Մալիբույում հանգիստ կազմակերպելու համար հարկավոր էր շաբաթ երեկոյան գնալ տուրիստական գործակալություն և նախօրոք ամրագրել այնտեղ ձեր հանգիստ։ Բայց այսօր գոյություն ունի շատ ավելի հեշտ տարբերակ հանգիստ կազմակերպելու։ Գոյություն ունեն կայքեր, որոնց օգնությամբ առանց տանից դուրս գալու մենք կարող ենք լիարժեք ամրագրենք մեր հանգիստը ցանկացած երկրում։

2․ Գանձապահ

Վերջին տարիների ընթացքում շատ են խոսակցությունները գանձապահների աշխատանքի մասին։ Մեր օրերում մենք ունենք քարտային վճարման հնարավորություն, որի օգնությամբ գանձապահի գործառույթը կրկնակի անգամ հեշտանում է և ինչ-որ տեղեր նույնիսկ ավելորդ է դառնում։ Արդեն շատ տեղեր օգտագործվում են ինքնասպասարկման մեքենաները, որոնց օգնությամբ մենք ինքներս ենք վճարում կատարում՝ առանց օգնության։ Չնայած, որ դեռ կան շատերը, որոնք նախընտրում են կանխիք վճարումներ, մենք գիտակցում ենք, որ կգա ժամանակ, երբ այս մանսագիտությունն իսկապես կարող է վտանգի տակ լինել։

3․ Փոստատար

Չնայած, որ մենք դեռ զգում ենք ապրանքներ մատակարարող մարդկանց կարիքը, մեր օրերում այլևս հարկավոր չէ փոստեր և մաիլեր առաքել։ Այսօր մենք մեր վճարումները կատարում ենք առցանց և այլևս կարիք չկա այդ նամակը բերել և հասցնել բնակարան։

4․ Բանկի գաղձապահ

Այո՛, բանկերը դեռ չեն վերանա, բայց կա մասնագիտություն, որը հնարավոր է հասնի դրան։ Ինչպես արդեն նշեցի, այսօր մենք մեր բոլոր վճարումները կատարում ենք առցանց, առանց հերթերի և անիմաստ քաշքշուկի։ Նույն պատճառով էլ շուտով, այլևս հարկավոր չեն լինի բանկի գանձապահները, որոնք տեղում են կատարում վճարումները։ Իհարկե՛, մեզ դեռ հարկավոր են և հարկավոր կլինեն խորհրդատուներ, ովքեր կօգնեն շատ բանկային հարցերում, բայց, միանշանակ, այլևս չեն լինի շատ աշխատակիցներ։

5․ Մրցավար

Եթե ձեր ապագա մասնագիտությունը դուք տեսնում եք սպորտի մեջ, ապա խորհուրդ կտամ մի փոքր ավելի երկար մտածել, քանի որ մոտակա ժամանակներս մրցավարի գործառույթը կարող է ամբողջովին անիմաստ դառնալ։ Ֆուտբոլայն մեծ կազմակերպությունները շարունակում են ավելացնել և ստեղծել նոր տեխնոլոգիաներ, որոնք ավելի հստակ և միանշանակ կդարձնեն խաղը և խաղի ընթացքը։ Եվ կան մեքենաներ, որոնք նույնիսկ ցույց են տալիս սխալը կամ օրենքի խախտումը։ Նման տեմպերով մրցավարը կդառնա ոչ թե խաղի կառավարիչը այլ խանգարող մեկը, ով անընդհատ կլինի ոտքի տակ։

6․ Փայտահատ

Անընդհատ, մեր հիմնական աշխատանքի տարածքը դառնում է համակարգչային և առցանց տարածքը և ժամանակի հետ փայտահատի և թուղթ ստեղծելու կարիք քչանում է։ Իհարկե, սա միայն օգուտ է տալիս, քանի որ ավելի քիչ ծառեր կսկեն կտրել, իսկ դա միայն լավ է մեր բնության համար։ Արդեն նույնիսկ խոսում են և փորձում էր իրականություն դարձնել էկո-հիմքերը, որոնց օգնությամբ մենք կկարողանանք շինություններ սարգել առանց որևէ վնասի։

7․ Ձկնորս

Այսօր, ամբողջ աշխարհում կա բնագիտական մի աղետ, որի պատճառով ձկան գինը շատ իջել է, խաղտվում է մեր էկո-համակարգը, ինչպես նաև շատ տեղերում այլևս թույլատրված չէ ձուկ որսալը։ Այդ նույն պատճառով ձկնորսները ժամանակի ընթացքում նախընտրում են այլևս չզբաղվել ձկնորսությամբ և ավելի են նախընտրում արհեստական ձկներին, որոնք ստեղծվում են գործարաններում։

Փող

money concept. Big money icon. Hundreds of dollars - Stock Illustration  [62039565] - PIXTA

Դարեր շարունակ մարդիկ աշխատել են մի հասկացության վրա, որին անվանում ենք փող կամ գումար։ Մեր օրերում նույնիսկ բարդ է պատկերացնել կյանքը առանց փողի, քանի որ ամեն ինչ կապակցվում է նրա հետ։ Մեր առօրյա առևտուրը, սնունդը, հագուստը մենք «հայթհայթում» ենք փողի միջոցով։ Այսօր, իհարկե, դա հայթայթել չէ, այլ ուղղակի փոխանակում, որը տեղի է ունենում ցիվիլ պայմաններում։ Փողով մենք շատ հաճախ սահմանում ենք որևէ ապրանք, տալիս ենք նրան գին, ըստ որի նաև գնահատում ենք այն, կարողանում ենք սահմանել նրա որակը և պահանջարկը։ Գնալով խանութ, մենք կարող ենք տեսնել բազմաթիվ ապրանքներ, որոնց վրա կա իրենց գինը։ Մենք գիտակցում ենք, որ այդ ապրանքի համար մենք պետք է ծախսենք որոշակի ռեսուրս, որը ընդունել ենք կոչել դրամ։ Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ դրամի գաղափարը միանգամից չի եղել հասարակության մեջ։ Այն ապրել է որոշակի էվոլուցիա, մինչև հասել է մերօրյա մակարդակին։

Փողի պատմությունը

Ապրանքափոխանակության մեթոդների օգտագործումը, կարող ենք ասել, որ տեղի է ունեցել առնվազն 100 000 տարի առաջ, թեև չկա որևէ վկայություն, որ հասարակությունը կամ տնտեսությունը հենվում է հիմնականում այս փոխանակությունների վրա։ Փոխարենը, ոչ դրամային հասարակությունը գործել է հիմնականում տնտեսության շնորհների և պարտքերի սկզբունքների հիման վրա։ Երբ փոխանակումը իսկապես տեղի է ունեցել, այն, որպես կանոն, եղել է օտար կամ պոտենցիալ թշնամիների միջև։ Աշխարհի շատ մշակույթներ, ի վերջո, մշակեցին ապրանքային փողերի օգտագործումը: Մեսոպոտամյան սիկղը քաշի միավոր էր և հավասար էր 160 գարդի գարի զանգվածին: Տերմինը առաջին անգամ օգտագործվել է մ.թ.ա. 3000-ական թվականներին Միջագետքում: Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում հասարակությունը օգտագործում էր կաշվե փողեր, հաճախ օգտագործում էին կովերի կաշիները: Հերոդոտոսի խոսքերով՝ լիդիացիները առաջին մարդիկ էին, ովքեր ներկայացնում էին ոսկե և արծաթե մետաղադրամների օգտագործումը: Ժամանակակից գիտնականները կարծում են, որ այս առաջին դետալներով մետաղադրամները ստեղծվել են մոտավորապես մ.թ.ա. 650-600 թվականներին: Ապրանքային փողի համակարգը, ի վերջո, դարձավ հիմնական դրամական համակարգ: Այսինքն՝ ոսկու և արծաթի առևտրականները կամ բանկիրները իրենց ավանդատուներին տրամադրում էին վարկեր, որոնք կարող էին մարվել ապրանքային դրամի տեսքով: Ի վերջո՝ այդ մուտքերը ընդհանուր առմամբ ընդունվեցին որպես վճարման միջոց և օգտագործվում էին որպես փող: Թղթային փողերը կամ թղթադրամները առաջին անգամ օգտագործվել են Չինաստանում Սոնգ Դինաստիայի ժամանակ: Այս թղթադրամները, որոնք հայտնի են որպես «Ջիաոզի», զարգացել են սկսած 7-րդ դարից և սրանց մասին տեղեկություններ ստացել ենք վարկային գրառումներից: Այնուամենայնիվ, նրանք չեն փոխարինել ապրանքային գումարներին և օգտագործվել են մետաղադրամի հետ միասին: 13-րդ դարում թղթային փողերը ճանապարհորդների (նրանցից են՝ Մարկո Պոլոն և Ուիլյամ Ռուբրուկը) միջոցով հայտնի դարձան Եվրոպայում,: Մարկո Պոլոն «Յուանյան դինաստիայի» ժամանակ գրել է թղթային փողերի մասին «Մարկո Պոլոյի ճանապարհորդություն» գիրքը, թե «Ինչպես է Մեծ Քաանը ծառերի կեղևը փոփոխել և ստեղծել թղթի նման ինչ-որ բան՝ իր երկրում փողային համակարգը ընդլայնելու համար»: Առաջին անգամ թղթադրամները թողարկվել են 1661 թվականին Սթոքհոլմսի բանկում և կրկին օգտագործվել են մետաղադրամի հետ միասին: Ոսկու ստանդարտը, դրամային համակարգը է, որտեղ փոխանակման միջոցը թղթային նշումներն են, որոնք փոխարկվում են նախապես սահմանված, ոսկու ֆիքսված քանակով: Այս ոսկե ստանդարտի նշումները ձևակերպվեցին օրինական մրցույթի արդյունքում, և ոսկու փոխարժեքի փոխհատուցումը հուսադրող էր: 20-րդ դարի սկզբին գրեթե բոլոր երկրները ընդունեցին ոսկու ստանդարտը: Առաջին համաշխարհային արժութային համակարգը ստեղծվել է տարերայնորեն՝ արդյունաբերական հեղաշրջման հետևանքով երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման արդյունքում:

Ի վերջո այսօր, մենք ունենք մի երևույթ, որի շնորհիվ մարդկությունը կարողացել է զարգացնել տնտեսությունը, հիմնել միջազգային տնտեսական կապերը և հասել մերօրյա բարձրունքներին։

Փորձեր կենդանիների վրա

Չվերահսկվող դաժանություն, որը գերազանցում է դրա «օգուտը» մարդու համար։ Վաճառքի հանելուց առաջ բոլոր քսուքները, օծանելիքը, շամպունները, լվացքի փոշիները ստուգում են ըստ մարդու մաշկն ու լորձաթաղանթները գրգռելու հատկության: Ստուգվում է նաև դրանց ընդհանուր թունավորությունը, մուտածին և քաղցկեղածին ազդեցությունը: Թեստավորումը կենդանիների վրա սարսափելի պրակտիկա է, որն անասելի տառապանքներ է պատճառում նրանց:

Կենդանիների վրա էքսպերիմենտներն անցկացվում են 4 ոլորտում. դեղերի թեստավորում` 65%, ֆունդամենտալ գիտական հետազոտություններ (այդ թվում ռազմական, բժշկական, տիեզերական և այլ)` 26%, դիմահարդարման միջոցների և կենցաղային քիմիայի միջոցների փորձարկում` 8 %, բուհերում ուսումնական պրոցեսի ընթացքում` 1 %: Սովորաբար կենդանիների վրա իրենց ապրանքը փորձարկում են այն արտադրողները, որոնք գիտեն, որ իրենց դիմահարդարման միջոցները վնասակար են, նրանք ուղղակի ցանկանում են համոզվել դրանում: Արդյունքում ամեն տարի այդպիսի փորձարկումներից մեռնում է մինչև 150 մլն կենդանի` կատուներ, շներ, մկներ, կապիկներ, խոզուկներ և այլ: Ամենատարածվածներից է Դրայզեի թեստը, որը բացահայտում է լորձաթաղանթները գրգռելու հատկությունը: Այն իրականացվում է այսպես. Ճագարը ֆիքսվում է բռնակների օգնությամբ, հետո նրա եղջերաթաղանթը պատվում է այդ նյութով, օրինակ, լվացքի փոշիով: Հետո դիտարկվում են եղջերաթաղանթի փոփոխությունները մինչև ամբողջական մեռուկացում, որը կարող է վրա հասնել մի քանի շաբաթ անց: Առնետների վրա փորձարկում են փսխումի ունակությունը` ուստի, նրանց օգտագործում են նյութի ընդհանուր թունավորության թեստավորման համար, ներարկելով այն կենդանիների ստամոքսի մեջ զոնդի օգնությամբ: Մաշկի գրգռման թեստեր են իրականացնում ցակնացած կենդանու վրա` նրանց մաշկը քերծում են կամ կտրվածք անում և տարբեր քիմիկատներ քսում այդ տեղում:

Հարկ է նշել, որ որոշ նյութեր արդեն շատ լավ հայտնի են, մշակված են
համակարգչային ծրագրեր, որոնք թույլ են տալիս հաշվարկել այս կամ այն նյութի վտանգավոր լինելը կախված նրա խտությունից կամ այլ նյութերի հետ համադրումից: Վերջին շրջանում դիմահարդարման միջոցների կամ բաղադրիչների թեստավորման այլընտրանքը բավականին շատացել է: Օրինակ, դա կարելի է անել արհեստականորեն աճեցված մաշկի, բջիջների և հյուսվածքների վրա` օրինակ, վերոնշյալ Դրայզեի թեստը կարելի է անցկացնել հավկիթի թաղանթի վրա:
Շատ հաճախ կենդանիների վրա կատարված փորձերը չեն արդարեցնում իրենց մարդկանց օգտագործման մեջ։ Մինչև վերջերս ՁԻԱՀ-ի դեմ ավելի քան 100 տարբեր պատվաստանյութ է հաջողությամբ փորձարկվել կենդանիների վրա, թեև դրանք բոլորովին չեն ազդում մարդու վրա: Ասբեստը քաղցկեղ է առաջացնում մարդու մոտ, մինչդեռ առնետների համար այն անվնաս է:
Եվ կարող է լինել հակառակ երևույթը։ Կատուներն, ի տարբերություն մարդու, չեն տանում «Պարացետամոլը»` ալերգիկ երևույթներ են ի հայտ գալիս: Այդ ցուցակը կարելի է անվերջ շարունակել:
Եվ այսպես, մասնագետներն ավելորդ են համարում փորձարկումները կենդանիների վրա, քանի որ իրականում դրանք չեն երաշխավորում վերջնական սպառողի անվտանգությունը: Պատճառը պարզ է` կենդանիների վրա փորձարկումների արդյունքները չեն կարող ինքնաբերաբար փոխանցվել մարդու վրա անատոմիական և հոգեբանական տարբերությունների պատճառով: Միայն այն դեպքում, երբ արտադրանքը տասնամյականեր շարունակ անվնաս է եղել մարդու օրգանիզմի համար, կարելի է խոսել նրա անվտանգության մասին:

Այսպիսով եկեք փորձենք օգտագործել այնպիսի դեղամիջոց և կոսմետիկա, որը չի փորձարկվում կենդանիների վրա։ Կենդանիների վրա չփորձարկված արտադրանքն իր ֆիրմային տարբերանշանն ունի. շրջանակի մեջ առնված ճագար և Not tested for animals (չի փորձարկվել կենդանիների վրա) գրությունը: Կա նաև դիմահարդարման սպիտակ միջոցներ (մարդասիրական դիմահարդարում) և սև (թեստեր անցկացնող ընկերություններ): Բացի այդ, կա Վեգանների բրիտանական ընկերակցության «Վեգանների ծաղիկը», որը նշանակում է, որ տվյալ ապրանքը չի թեստավորվել կենդանիների վրա և չի պարունակում կենդանական ծագման բազադրիչներ:

Աղբյուրը

Ընտանեկան վեճեր

Ընտանիքը միայն մեկ կտուրի տակ բնակվողների ինստիտուտ չէ: Վերջինս  համախոհ կամ միմյանց սիրող անձանց միավորում է, որի յուրաքանչյուր անդամ ունի իր պարտականություններն ու պատասխանատվությունները: Պարտականությունների ու պատասխանատվությունների բաշխումը նորակառույց ընտանիքում պետք է ընթանա  համաձայնությամբ և այդ կարգը  պարբերաբար պետք է վերանայվի:
Այսօր ծնողներից երկուսն էլ՝ և՛ մայրը, և՛ հայրն աշխատում են, գումար են հավաքում ընտանիքի համար, ունեն հավասար սոցիալական կարգավիճակ և ֆինանսական անկախություն: Այդ տեսանկյունից, տնային տնտեսուհու աշխատանքը դառնում է ոչ թե կոնկրետ մեկ անձի, այլև ընտանիքի յուրաքանչյուր անդամի պարտականությունը: Միմյանց հարմարվելն ու իրար հասկանալը այն ասպեկտներն են, որոնք օգնում են ընտանիքին ապրել առանց ցավ պատճառելու, որպես միասնական կառուցվածք, իսկ հնացած գենդերային դերերից կառչելը կարող է միայն վատթարացնել առկա իրավիճակը:   Հակամարտությունները կամ վեճերը կազմում են հասարակության մեջ կյանքի անբաժանելի տարը։ Հաշվի առնելով դա ՝ այն կազմված է տարբեր կարծիքներից և մտածելակերպից տարբեր անհատներից: Բացի այդ, լավ կառավարվող հակամարտությունը հաստատվում է որպես զարգացման և առաջընթացի միջոց, ուստի անհրաժեշտ է դրան դիմակայել ՝ դրանից դասեր քաղելու համար: Այն պահին, երբ ընտանիքում կամ ընտանիքի տարածքում կոնֆլիկտ է հայտնվում, Հայտնվում է նաև անկայունություն, որը կարող է հանգեցնել հիասթափությունների և անհանգստությունների որոշ վերջույթների մեջ չափազանցված է: Բացի այդ, հին խնդիրները կարող են սկսել վերսկսվել, որոնք չեն լուծվել, և որոնք միայն նպաստում են հակամարտության գնդակը ավելի մեծացնելուն:
Ընտանեկան բախումների տեսակները՝
1․ Ըստ հարաբերությունների տեսակների
Կախված ընտանիքի անդամների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների կամ ազգակցական կապի տեսակից ՝ ընտանեկան բախումների չորս տեսակ կարելի է տարբերակել:
1․1 Զույգերի բախումներ

  • Հաղորդակցման խնդիրներ, սխալ արտահայտություններ, նախատինք, հուզական խոսք, վիրավորանք․․․
  • Ազատության և ինքնավարության կորստի զգացում զույգի անդամներից մեկի կողմից:
  • Փորձում է փոխել դիմացինի տեսքը և այլն։

1․2 Հակասություններ ծնողների և երեխաների միջև

  • Հակամարտություններ մանկության փուլում. Բախումները սովորաբար պտտվում են երեխայի ինքնավարության զարգացման շուրջ:
  • Հակամարտություններ պատանեկության շրջանում. Դա այն փուլն է, որում առաջանում են ամենամեծ քանակությամբ հակամարտություններ։
  • Հակամարտություններ մեծահասակ երեխաների հետ։

1․3 Հակասություններ քույրերի և եղբայրների միջև

Հակամարտությունների այս տեսակներն ամենատարածվածն են և տևում են ամենաերկար ՝ անկախ կյանքի փուլից, որում գտնվում է դրանցից յուրաքանչյուրը: 

1․4 Հակասություններ տարեցների հետ

Երբ չափահասը երրորդ տարիքի փուլ է մտնում, նրա փորձած փոփոխությունները չափազանց տրանսցենդենտալ են։

2․ Ըստ խնդրի կիզակետի

Այս հակասությունները դասակարգվում են ըստ խնդրի աղբյուրի կամ ուշադրության կենտրոնում, և չնայած դրանք նկարագրվում են առանձին-առանձին, միաժամանակ կարող են առաջանալ մեկից ավելի տեսակներ:

2․1 Կյանքի ցիկլի ճգնաժամեր

Կյանքի ցիկլի մեկ փուլից մյուսը յուրաքանչյուր փոփոխություն կամ ցատկում սովորաբար ուղեկցվում է ինչ-որ կոնֆլիկտով, դա պայմանավորված է մի շարք գործոններ, ինչպիսիք են նոր պարտականությունները, նոր դերերի կամ իրադարձությունների յուրացում։

2․2 Արտաքին ճգնաժամեր

Այս ճգնաժամերի ծագումը հայտնաբերվում է <<անսպասելի իրադարձության հանկարծակի ի հայտ գալու>> մեջ: Այս իրադարձությունները տատանվում են աշխատանքի կորստի, ինչ-որ վթարի, սիրելիի մահվան և այլնի մասին: Ինչը սովորաբար բնութագրում է այս ճգնաժամերը առավել տուժած անձի կողմից մեղավորների որոնումը, փոխանակ փորձելու ընտելանալ նոր հանգամանքներին:

2․3 Կառուցվածքային ճգնաժամ

Այս տեսակի դժվարություններում հին ճգնաժամերը կամ իրադարձությունները կրկնվում և նորանում են ՝ ընտանիքի անդամների միջև կրկին բախումներ առաջացնելով:

2․4 Ուշադրության ճգնաժամ

Այս ճգնաժամերը բնորոշ են ընտանեկան այն միավորներին, որոնցում ապրում են կախված կամ անօգնական մարդիկ: Այս դեպքերում բախումներ են առաջանում, երբ նրանց խնամքի համար պատասխանատու անձինք նրանց բնականոն գործունեությունը կամ ազատությունները սահմանափակ են կամ սահմանափակված։

Աղբյուրներ՝
Ընտանեկան կոնֆլիկտների 8 տեսակներն ու դրանց կառավարման կարգը
Գենդերային դերերն ու նրանց տեղն ընտանիքում

Խրախուսանք և պատիժ

Բոլորս էլ մեր կյանքի ընթացքում հանդիպում ենք տարբեր իրավիճակներու, որոնցից շատերում կարող ենք խրախուսվել, կամ պատժվել սխալ արարքի կամ սխալ կարծիքի համար։ Խրախուսանքը կարող է լինել դրամական, բարոյական և այլն։ Նույն կերպ ֆիզիկական, բարոյական կարող է լինել պատիժը։ Բոլորս էլ դեռ փոքրուց զգացել ենք թե՛ խրախուսանքը, թե՛ պատիժը։ Խրախուսանքին հեմնք հանդիպել ենք, երբ մեր ծնողները մեզ աշխատանքն են տվել, մենք կարողացել ենք այն կատարել ճիշտ և լիարժեք, որից հետո գալիս էր խրախուսանքը։ Նույն կերպ սխալ արարքի, վատ պահվածքի, կամ » չի կարելի» արտահայտությունից հետո հնչող նախադասության սխալ ընկալման համար հանդիպել ենք պատժի։ Ոմանք ջղայնանում էին, ոմանք տխրում, կային նրանք ովքեր նույնիսկ ծեծում էին։ Այսպես մարդ էակը հավերժ խրախուսանքի կամ պատժի շրջապտույտի մեջ է։ Թե՛ խրախուսանքը, թե՛ պատիժը կազմում եմ դաստիարակության գլխավոր մասնիկը։
Խրախուսելով մարդուն, դու գնահատում ես նրա աշխատանքը, լավ արձագանքելով նրա կատարած աշխատանքին։ Ինչպես արդեն նշեցի մեզ խրախուսում են դեռ փոքր հասակից։ Կան խրախուսման ձևեր, որոնցից մեկն է օրինակ՝ կարիքով խրախուսանքը։ Սա այն խրախուսանքն է, որը տրվում է կարիքով մարդուն։ Դա կարող է լինել գումար, արարք և այլն։ Կան խրախուսանքներ, որոնք տրվում են տեղին, աշխատանքի համար։
Պատիժը, ի տարբերություն խրախուսանքի, միշտ կրում է բացասական բնույթ։ Պատիժ է բռնությունը, աշխատավարձի զրկումը և շատ այլն։ Պատժի շատ տեսակներ ուղակիորեն անթույլատրելի են, ոմանք նույնիսկ կարող են ունենալ վատ հետևանքներ։ Բռնությունը, ծեծը, վիրավորանքը պատժի այն ամենատարածված և ամենախոցելի տեսակներից են, որոնցից մարդիկ փորձում են զերծ մնալ։ Ըստ իս պատժի ամենակիրառելի և ամենաճիշտ ձևը, դա զրույցն է, երբ մարդը կկարողանա գիտակցել իր կատարած արարքի հետևանքները և փորձել փոխվել։

Արվեստը որպես անձի ինքնարտահյտման ազատություն

Թեմա՝ Արվեստը որպես անձի ինքնարտահյտման ազատություն

  • Սահմանե՛ք ըստ ձեզ ինչ է արվեստը:

Արվեստը մարդու ինքնարտահայտման միջոց է, որն իր մեջ պարունակում է տվյալ անձի գեղեցիկի չափորոշիչին համապատասխանող տեսք, բնույթ։

  • Բացատրե՛ք արվեստի մասին առաջացման ուսմունքները:

Արվեստը եղել է միշտ և հավերժ բնույթ է կրում, բայց ժամանակի հետ նրա արտահայտման ձևերը սկսել են փոփոխվել, գրի առնվել, պահպանվել։ Արվեստի մի մաս ենք կազմում նաև մենք՝ մենք բնության արվեստի աշխատանքն ենք։ Դե, իսկ մարդը չբավարավելով միայն բնության գեղեցիկով սկսել է ստեղծել իր հավերժական բնույթ կրող արվեստը, որի պահել է, ունցել է, կամ արել է։ Այսպիսով կար ժամանակահատված, երբ արվեստը զարգացում է ապրել, բայց ցանկացած դեպքում այն եղել է միշտ, քանի դեռ բանական մարդը գոյություն է ունեցել այս մոլորակի վրա։

  • Ըստ ձեզ արվեստը արտահայտում է միայն գեղեցիկը թե նաև ստորն ու այլանդակը:

Իրականում արվեստը արտահայտում է տվյալ մարդու պատկերացրած գեղեցիկը։ Մի գուցե մեկ այլ մարդու համար տվյալ արվեստի գործը գեղեցիկ չէ և ստացվում է, որ արվեստը արտահայտում է ոչ միայն գեղեցիկը, այլ նաև տգեղը։ Բայց, եթե խոսում ենք այն արվեստի մասին, որտեղ մարդը փորձում է ստանալ որևէ տգեղ, այլանդակ մի բան, ապա դա հնարավոր է։ Չէ՞ որ հեքիաթների մեջ մենք ունենք ստոր կերպարներ, նկարների մեջ հրեշներ, դևեր և հետևաբար արվեստը կարող է արտահայտել նաև ստորն ու այլանդակը։ Բայց, ըստ իս, արվեստում ավելի ցանկալի և տարածված է արտահայտել բարին և գեղեցիկը, քանի որ, ի վերջո, մարդու համար միշտ ավելի հավանության առժանանում բարին և գեղեցիկը, քան չարն ու տգեղը։