Հայ-Իրանական հարաբերություններ

Հակիրճ հայ-իրանական հարաբերությունների մասին | Իրազեկ քաղաքացիների միավորում

Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրների ժողովուրդների միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից հետո բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ունենալով փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։ Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում։ Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում։ Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր։ Հայաստանն Իրանից ներկրում է կենդանիներ, սննդամթերք, հանքահումքային արտադրանք, մոլիբդեն, էլեկտրաէներգիա, քիմիկատներ, ավտոմեքենաներ, սարքավորումներ և արդյունաբերական ապրանքներ և արտահանվում է հանքահումքային արտադրանք, փայտ, սննդամթերք, էլեկտրաէներգիա։

Իրականացված ծրագրեր

1996թ.՝ Արաքս գետի վրա կառուցված, Իրանը Հայաստանին կապող կամուրջ

2005թ.՝ Պուշկինի լեռնանցքի հողմաէլեկտրակայաններ

2007թ. հոկտեմբեր՝ Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Դարավան ճանապարհը. Մեղրին Կապանին կապող այլընտրանքային այդ ճանապարհն ունի 91 կմ երկարություն

2007թ՝. Իրան-Հայաստան գազատարի առաջին հատվածի բացում. 140կմ երկարություն և 700մմ տրամագիծ ունեցող գազատարի կառուցման վերաբերյալ համաձայնագիրն ստորագրվել է 2004թ.:

2008թ. նոյեմբեր՝ գազատարի երկրորդ հատվածի շինարարության ավարտ. ներմուծված 1խմ գազի դիմաց Հայաստանն Իրանին պետք է վերադարձներ 3կվտ ժամ էլեկտրաէներգիա:

Անսպասելի զարգացումներ հայ-իրանական հարաբերություններում | Լրագիր

Հայկական և իրանական կողմերը ջանքեր են գործադրում երկկողմ տնտեսական համագործակցության մեջ նոր հաջողություններ արձանագրելու ուղղությամբ, ինչպիսիք են` Հայաստան մտնող իրանական գազի ծավալների մեծացում, հյուսիս-հարավ (Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան) էներգահամակարգերի միավորում, ՀՀ-ում հողմային էլեկտրակայանների կառուցում (50 մեգավատ ընդհանուր հզորությամբ), ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հաստատում, Հայաստանով Պարսից ծոց-Սև Ծով տրանսպորտային ուղու կայացում և անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացում։

Չնայած 2018թ-ի դրությամբ Հայաստանում գրանցված է ավելի քան 5000 իրանական ընկերություն, գլխավորապես` անհատ ձեռնարկատերեր, այնուամենայնիվ Հայաստանում իրանական ներդրումների և Իրանում հայկական ներդրումների ցուցանիշները փաստում են, որ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ներուժը չի իրացվում իր ողջ ծավալով:

Արտահանվող հիմնական արտադրատեսակներն են՝ էլեկտրաէներգիա, միս, անտառանյութ, մետաղի թափոններ:

Ներմուծվող հիմնական արտադրատեսակներն են՝ գազ, նավթամթերք, պոլիմերներ, պարարտանյութ, շինանյութեր:

1992-2019թթ. ընթացքում ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև կնքվել է ավելի քան 180 փաստաթուղթ, որոնք կարգավորում են ՀՀ և ԻԻՀ նախարարությունների և պետական այլ կառույցների միջև հարաբերությունները:

Оставьте комментарий