Մթությունը

Մթությունն խորհրդավոր է։ Խորհրդավոր է բոլորի համար։ Այդ հավերժական անորոշության խորհրդանիշը մարդկանց դարձնում է միանման, դարձնում է անհասականալի։ Քայլելով գիշերային փողոցով դիմացիդ գնացող կամ քեզ մոտեցող բոլոր դեմքերը թվում են նույնը․ նրանք անդեմ եմ։

Читать далее «Մթությունը»

Աշխարհի վերջը

-Ասում են, աշխարհի վերջը մոտ է,- կիսվեց վերջին նորություններով Արամը։

-Բանի տեղ մի դիր։ Չնայած, մեր դեպքում երևի թե միակ փրկությունը հենց աշխարհի վերջն էլ լինի։ ,- Ամանօրյա տոնածառը զարդարելով, զրույցը ակտիվ պահելու նպատակով քթի տակ դժվարությամբ պատասխանեց Նվարդը։ ,- Գիտես, երևի մեր դարդերն ու դժվարություններն արդեն հերիք են, որ աշխարհը կործանվի։ Ա՜յ, ափսոս մարդիկ չգիտեն մեր կյանքի պատմությունը․ չեն հետաքրքրվում իրենց մերձավորներով։ Երևի եթե իմանային, էս աշխարհում լույս կտեսներ հերթական մի գիտաֆանտաստիկ ժանրի գիրք, կամ ով գիտի՝ միգուցե կինոն, հենց մեր՝ երկու խղճուկներիս կյանքի մասին։

Читать далее «Աշխարհի վերջը»

Երա՞զ, թե՞ իրականություն

Աչքերս բացելուց առաջ որոշեցի, որ այս անգամ չեմ ուզում տեսնել սովորական սենյակս, տան պատերը, լապտերներն ու դանդաղ թափվող աշնանային տերևները պատուհանից դուրս։ Այս անգամ որոշել էի, որ բացելու եմ աչքերս և նայելու եմ ավելի խորը, տեսնելու եմ մի բան, ինչը մինչ այս չեմ տեսել։ Գիտեի, որ այս անգամը յուրահատուկ է լինելու։ Ի վերջո խիզախեցի բացել վախվորած աչքերս և զվացի, որ լարվածությունից մյուս բոլոր զգայարաններս այլևս չէին գործում։ Մի քանի միլիվայրկյան հետո՝ բացելով աչքերս հայտնվեցի մթության մեջ։ Ոչինչ չկար, ոչինչ չէր երևում։ Որտե՞ղ եմ, ի՞նչ պատահեց։ Լարվածությունը գնալով ավելի էր ուժեղանում, ինչից աչքերս ստիպված սկսում էին լարվել և կարծես սկել էին նաև ցավել։ Իսկապե՞ս ոչինչ չկա, թե՞ ես չեմ տեսում։ Մի գուցե ուղղակի չեմ հասկանում։ Մարդկային հոգեբանություն է՝ չհավատալ սեփական աչքերին։ Պարբերաբար մթության մեջ սկսում էին հայտնվել մանր կետեր։ Կարծես մանրանկար լիներ․ միանում էին կետերը միմյանց, հավաքվում և դառնում մի ամբողջական փունջ։ Մի քանի վայրկյան կատերով հիանալուց հետո հասկացա, որ կարելի է հասկանալ, թե ինչ են դրանք նշանակում։ Պարբերաբար ավելի մոտեցա կետերին և գլխի անհեթեթ շարժումներով փորձեցի պատկեր ստանալ։ Բայց բազմաթիվ անհաջող փորձերից հետո վերջապես կարողացա գլծի ընկնել, թե ինչում էր խնդիրը։ Առաջ քայլելու փոխարեն պտտվեցի և սկսեցի վազել հակառակ ուղղությամբ։ Հիսուն ոտնաքայլից հետո, երբ արդեն շնչակտուր էի, պտտվեցի։ Ես էի։ Կետերը միավորվելով պատկերել էին իմ դեմքը, իսկ դիմանկարը ուղիղ և խորաթափանց հայացքով նայում էր ուղիղ աչքերիս մեջ։ Ե՞ս եմ։ Հենց այդ պահին էլ մթությունը անհետանում է։ Միանգանգամից հայտվում է սենյակիս պատերի բաց կանաչ գույնը, գլխավերևիս լապտերը, որի լույսը այլևս չէր երևում արևի շողերի ներքո, իսկ պատուհանից դուրս դեռ թափվում էին խորը աշնանային բաց դեղին տերևները։

Այս անգամ բախտս բերեց․․․

Բոլորս էլ ձգտում ենք հաջողության մեր կյանքում։ Շատերը հույսը դնում և բավարարվում են կյանքի կողմից տրամադրվող հաջողությամբ․ «Բախտս բերեց», «Դե նա բախտավոր է», «Հաջողակ աստղի տակ է ծնվել»։ Իսկ ի՞նչ եթե հաջողակ չես։ Արդյո՞ք դա քեզ զրկում է երբևիցէ հաջողության հասնելու երազանքից։ Պատասխանը ակնհայտորեն ո՛չ է։ Ի վերուստ տրված հաջողությունից բացի, կյանքը տրամադրում է նաև հնարավորություններ։ Իսկ ի՞նչ է հնարավորությունը։ Մի սովորական պատահար, մի հանդիպում, մի դեպք, որը տարբերվում է իր մարդկային կյանքերը փոխելու յուրահատուկ ունակությամբ։ Այս հզորագույն գործիքը մարդկային կյանքերի անբաժան մասերից մեկն է։ Բայց ցավոք, այն ոչ բոլորն են նկատում։ Այսօր մենք բոլորս էլ ունենք մի շարք հնարավորություններ, բայց ասոցացնում ենք դրանք մեր ունակությունների և հմտությունների հետ։ Լատիներենից եկող «opportunus» բառը գեղեցիկ կերպով նկարագրում և սահմանում է հնարավորության իսկական էությունը։ «opportunus» նշանակում է «ցանկալի» նկատի ունենալով այն ցանկալի պայմանները, որոնք ստեղծում են/ստեղծվում են և հանդիսանում մեր հաջողության հիմնային աղբյուրը, «․․․»։ Հենց այդ նույն հիմքն է, որի պոտենցիալը մարդիկ չեն նկատում և աչքաթող անելով՝ անցնում առաջ։ Մի փնտրեք հնարավորություն ձեր ուզած վայրում, ձեզ հարմար ժամանակ։ Այն կարող է հայտնվել ցանկացած վայրկյան ու ավելի հաճախ, թարսի պես, ձեզ անհարմար պահերին․ «Այնքան կարևոր խոսակցություն էր գնում, զանգին էլ չհասցրեցի պատասխանել», «Ցավոք, բայց այդ օրը երկար եմ մնալու աշխատանքի վայրում, չեմ կարող գալ», «Այնքան անհարմար ժամանակ եմ տեսել այդ հայտարարությունը, որ նույնիսկ քիթ սրփելու վայրկյան չունեմ։ Էլ մնաց մեկ ուրիշ անգամ»։ Իսկ գիտե՞ք, թե ինչով է հնարավորությունը տարբերվում հաջողությունից։ Հաջողությունը, շատ հաճախ, չի պահանջում հավեյլալ ջանք կամ եռանդ։ Իսկ հնարավորությունները, իրենց հերթին, չեն կարող իրականանալ և հաջողությամբ պսակվել առանց աշխատասիրության։ Բայց ես սիրում եմ հնարավորությունները։ Նույնիսկ ավելի շատ քան հաջողությունը։ Հնարավորությունը տեղ է տալիս զարգանալու, աշխատանքի, որը միշտ «գեղեցկացնում է» մարդուն, օգնում աճել որպես էություն։ Հաջողությունը միայն ժամանակավոր հաճույք է, ուրախություն, որը օգնում է հստակ, մասնավոր դեպքերում։ Փորձեք նկատել ձեզ շրջապատող հնարավորությունները։ Նրանք նույնպես հաջողակ են լինում։ Նի՛ վախեցեք դրանցից և ընդհակառակը, օգտվե՛ք և շահե՛ք։ Վերջապես ներդրե՛ք ձեր ամբողջ եռանդն ձեր ապագայի մեջ և հավատացեք, որ այն ինչ-որ բան կփոխի։ Հնարավորությունը նախ և առաջ հավատն է, հավատը դեպի հաջողություն։ Եվ եթե ձեզ մոտ ստացվում է հավատալ, ապա միայն մնում է մի փոքր աշխատանք և կյանքը կսկվի փոխվել ակնհայտորեն։

Վերածնունդ

«Դեռահասները հրեշներ չեն։ Նրանք պարզապես մարդիկ են, ովքեր սովորում են, թե ինչպես ապրել մեծահասակների աշխարհում, ովքեր իրենք էլ դեռ այդքան վստահ չեն իրենց փորձում։ «

Վիրջինիա Սատիր․ ամերիկացի հոգեբան, հոգեթերապևտ

Բոլորիս կյանքում էլ գալիս է մի պահ, երբ կյանքը քաոսի է վերածվում։ Շատերը այդ շրջանը կոչում են դեռահասություն, այլ մարդիկ մեկնաբանում են որպես «անցումային շրջան»։ Չգիտեմ, թե որն է ավելի ճիշտ և կոնկրետ նկարագրում այս իրավիճակը, որում ես այս պահին գտնվում են, բայց մեկ բան հաստատ է, որ այն իսկապես տարբերվում է մնացած բոլոր տարիքներից։ Կյանքը ինձ համար այս շրջանում շատ ավելի մեծ կարևորություն է ստացել։ Արդեն մոտենում են մինչ այս սովորական թվացող երևույթներին շատ ավելի մեծ պատասխանատվությամբ, հոգատարությամբ և ուշադրությամբ, որպեսզի հանկարծ որևէ սխալ թույլ չտամ։ Երկար եմ մտածել, թե ինչից է դա գալիս։ Ինչու՞ ավելի շուտ չեմ սկսել կարևորություն տալ գրապահարանի վրա դրված գրքերի հերթականությանը, խոսքիս մեջ բառերի նշանակությանը կամ ջուր խմելիս կոկորդից եկող ձայնին։ Արդյո՞ք խնդիրը իմ մեջ է, թե՞ արժե փորձել ուսումնասիրել շրջապատս։ Երկար մտքերից հետո հասկացա, որ սրանք պարզապես իմ հասարակության մեջ ներառվելու ճանապարհի առաջին քայլերն են։ Բոլորիս էլ քաջ հայտնի է, որ հասարակությունը իր սեփական օրենքներն է թելադրում և դու քո «թափթփված» վիճակներով չես կարող պատվավոր տեղ գրավել նրանում։ Ստիպված ես աշխատել քեզ վրա, որպեսզի քեզ սկսեն հարգել և սիրել։ Բայց այս ամենը ես հասկացա վերջերս, իսկ ամեն ինչ սկսվեց այն պահին, երբ հասկացա, որ այսքան ժամանակ է նույն տանն եմ ապրում եմ մեր վառ հասարակության երկու ակտիվ ներկայացուցիչների հետ՝ ծնողներիս։ Գրագետ մարդիկ են, հարգված մասնագիտություններով։ Մեկը բժիշկ է, մյուսը՝ դեղագետ և երկուսն էլ իրենց պատվավոր տեղն են գրավում մեր հասարակության մարդկային հարաբերությունների մեջ։ Այս ամենին զուգահեռ եկավ կյանքումս մի պահ, երբ զգացի, որ ծնողներիս ուշադրությունը գրավելու համար արդեն էլ բավարար չէին անհոգ կատակներն ու լավ գնահատականները։ Զգում էի, որ կան նոր պահանջներ, խաղի նոր օրենքներ, որոնց ես ծանոթ չէի։ Պարբերաբար փոխվում էին իմ շուրջ նրանց տարած խոսակցությունների թեմաները․ դրանք դառնում էին ավելի սուր և կոպիտ, նույնիսկ ներառում էին ինձ համար անծանոթ և անհասկանալի արտահայտություններ և թեմաներ։ Ես բնույթով շատ շփվող մարդ եմ, հատկապես ինձ համար հաճելի մարդկանց միջավայրում, ես զրույցի ամենաակտիվ մասնակցին եմ։ Բայց այս տարօրինակ թեմաները այլևս ինձ թույլ չէին տալիս պահել իմ պատվավոր «շատախոսի» դերը։ Ստիպված էի ադապտացվել։ Ժամանակի հետ ստացվում էր ներգրավվել քաղաքական խոսակցություններին, աշխատանքային ծանր օրվա ամփոփումներին և կոլեգաների մասին «ասեկոսեներին»։ Կարծում էի, որ այսքանը բավարար է իմ «ակտիվ և հպարտ դստեր» կոչումը պահելու համար, բայց ցավոք, սա դեռ սկիզբն էր։
Մի օր էլ մեզ հյուրընկալել էր մեր հեռու բարեկամներից մեկը, ով արդեն երկար ժամանակ է չէր տեսել ինձ և ակնհայտորեն զարմացած էր իմ «մեծանալու» փաստով։ Ամեն ինչ գնում էր ինչպես միշտ․ բարևներ, կարոտած խոսքեր, «համեցեք ներս», «տեղավորվեք» և այլ արարողակարգային գործընթացներ։ Հերթը հասավ սուրճին։ Մեզ հյուրընկալող կինը տարիքով մեծ էր, իսկ այս դեպքերում գիտեի, որ հյուրասիրության գործընթացը իր ձեռքը կվերցնի մայրս, իսկ ես մեծ սիրով կօգնեմ նրան։ Ինչպես միշտ, սպասում էի մորս սովորույթ դարձած խոսքին, որը պետք է հնչեր այսպես․
-Ես կդնեմ սուրճը։ Կա՛ր ջան, դու էլ արի, որ օգնես։
Փոխարենը, ի դեմս իմ զարմանքի, հնչեցին հետևյալ խոսքերը․
-Դէ, հիմա մեր Կարինեն մեզ սուրճ կհյուրասիրի,- ասաց հյուրընկալող ծեր կինը։
Ինձ համար անկեղծ զարմանք էր։ Առաջին հերթին, ինչու մայրս չասած ինձ այդ խոսքերը։ Երկրորդը, ինչպես կարող եմ ես կողմնորոշվել նման իրավիճակում, երբ մայրս ինձ հետ չէր լինելու։ Բնականաբար, ոչինչ չբարձրաձայնելով ենթարկվեցի հրամանին և գնացի խոհանոց՝ սուրճ դնելու։ Հարցը սուրճը չէր՝ արդեն վարպետ էի սուրճ եփելու, բայց ինձ համար ստրես էր միայնակ այդ գործը անելը՝ առանց որևէ մեկի աջակցության։ Քանի դեռ ինձ համար անծանոթ միջավայրում, անծանոթ խոհանոցային գործիքներով՝ խոնահոցը «տակն ու վրա» անելով փորձում էի սուրճ եփել, մտածում էի, թե արդյո՞ք այս փոքրիկ ակնարկը նշանակում էր, որ այսուհետև սուրճ եփելը պաշտոնապես դարձել է իմ պարտականությունը։ Երկար էի մտածում, շատ երկար։ Եվ ճիշտ այն պահին, երբ սուրճը եփվեց, հասկացա, որ տարիքից է։ Մատուցեցի, ըմպեցին, կարծես գոհ էին։
Ինչպես արդեն հասկացել էի, կյանքի նոր պահանջների հետ մեկ տեղ ավելանում են նաև նոր պարտականություններ։ Ի դեպ, այդ դեպքից հետո, արդեն որքան ժամանակ է, մեխանիկորեն, ես եմ առաջարկում սուրճ եփել և որպես կանոն՝ առաջարկս մերժողներ չեն լինում։ Ժամանակի հետ մեծացավ նաև իմ հասարակության հետ ուղիղ կապը։ Դրա հիմնական ազդանշաններից մեկը իմ աշխատանքի փորձն էր, որպես անգլերենի ուսուցիչ։ Երկար պատմություն է, թե ինչպես ստացվեց, որ ես սկսեցի ուսուցանել իմ ընկերներին, բայց հաստատ էր, որ իմ գործատուները իմ մեջ տեսել էին մի բան, ինչը ես դեռ չէի նկատել։ Որոշ ժամանակ անց անցնում եմ աշխատանքի, շփվում եմ շատ տարբեր երեխաների և աշակերտների հետ, որոնք կիսվում են իրենց դեռ «մանկական» փորձով։ Այո՛, նրանց դեռ չեն մեղադրում իրենց փոքրիկ և անհոգ սխալների համար, որոնք, եթե նույնիսկ նկատվում են, մոռացվում են րոպեներ անց։ Բայց արդեն իմ նոր դերում, որպես ուսուցիչ, ես ավելի հեշտ ադապտացվեցի, քանի որ հասկացել էի, որ սեփական կանոնները թելադրելը կրկնակի անգամ ավելի դժվար էր լինելու, քան ենթարկվելը։ Կարծում եմ այսպես էլ լինում է կյանքում, երբ երիտասարդ պայծառ պատանիները ժամանակի ընթացքում կորցնում են իրենց փայլը և ստեղծագործական միտքը։ Որքան բարդ էր ինձ իմ հարազատներիս մոտ վերահաստատվելը 16 տարվա հսկայական կայնքի փորձից հետո։ Ես միայն կարող եմ պատկերացնել, թե քանի անգամներ ավելի բարդ է կարծրատիպեր փոխելը մեկ այլ միջավայրում, որտեղ հարցը այլ կերպ է դրվում՝ կա՛մ ներգրավվում ես և ենթարկվում, կա՛մ մոռացվում ես և հեռանում։ Ընտանիքս չէր կարող ինձ անտեսել, ամենաշատը «մանդատից» զրկել։ Բայց արդեն ավելի մեծ հասարակության մեջ կյանքը կրկնակի է բարդանում, առանց որևէ խոստումների կամ երաշխիքների։
Վստահ եմ, կգա մի օր, երբ ալևս այսօրվա դաժան պայքարը կվերածվի ամենօրյա գրաֆիկի, օրակարգի և սովորույթի։ Կարծում եմ սկսում եմ նաև հասկանալ այն միտքը, որ դեռահասաները դժվար են և անհասկանալի։ Վստահեցնում եմ, որ դեռահասների տարօրինակությունները ուղիղ համեմատական են նրանց ներքին աշխարհի խուճապին և վախին։ Վախին, որ ի վերջո, նրանք չեն կարողանա ադապտացվել և կհիասթափեցնեն արդեն կարծրատիպների մեջ գտնվող մեծահասակներին։ Իսկ հիասթափությունը մարդկային զգացմունքներից ամենախորը և ամենաազդեցիկն է։ Պատկերացրեք որքան բարդ է նման երիտասարդ տարիքում հիասթափություն ապրելը։ Այնպիսի հիասթափություն, ինչպիսին կարող ես ապրել, երբ իմանում ես, որ օրվա համար նախատեսված սխալ հագուստդ և մազերի սանրվածքը կարող է փոխել քո մասին դիմացինի կարծիքը և ազդել հետագա շփման վրա։
Ոչ ոք չէր ասում, որ մեծահասակների կյանքը հեշտ է լինելու, բայց ընկալումը, որ այդ կյանքը այդքան մոտ է, շոկային է լինում։

Summer 2023 update

The summer of 2023 was mainly dedicated to my self-improvement and education. As of now, I am on my way to the most responsible part of my juvenile, so I decided to focus on my English language knowledge, as I am about to take a TOEFL (Test Of English as a Foreign Language) test for the universities that require it. It is not a secret that nowadays, almost every US-orientated university, that gives its education in English, requires an English language test. It took me more than 3 months to practice the test’s main principles and techniques, but now I am finally plucking up the couarage forward my upcoming test.

Читать далее «Summer 2023 update»

Օրինաչափություններ․․․

Մեր ամենօրյա կյանքը գրաֆիկ է, օրինաչափություն։ Այն հստակ է։ Այն կանխատեսելի է։ Այն նախատեսված, նախապատրաստված և գրանցված է։ Այն պայմանավորվածություններով լի է։ Այն հանդիպումներով լի է։ Եվ ի վերջո, այն օրինաչափություն է։ Կարող ենք արդյո՞ք խաղտել այդ օրինաչափությունը․․․։ Դժվար է ասել։
Երբ հոգնում ենք որևէ երևույթի շարունակականությունից, փորձում ենք այն հետաքրքրացնել։ Փոփոխում ենք այն, այլևս չենք անում, կամ հակառակը ավելի շատ ենք անում, որ փորձենք հետ վերադարձնել գրավչությունը։ Հիմնականում այն ամենը, ինչի վրա մենք կարողանում ենք ներազդել փոփոխական օրինաչափություններ են։ Օրինակ մեր քնելու ժամը, մեր ընթրիքի վայրը, մեր ամենօրյա հագուստը և այլն։ Հեշտ է կայացնել այս որոշումները, քանի որ նրանք ազդում են միմիայն մեր վրա։
Մեկ այլ հարց է, երբ մեր որոշումից կախված է մեկ ուրիշը։ Օրինակ առավոտյան արթնանալը․․․։ Եթե շուտ արթնանաք, կհասցնենք հագնվել, լվացվել, նույնիսկ նախաճաշել և հասնել աշխատանքի վայր ճիշտ ժամին։ Բայց եթե ուշ արթնանանք, կուշանանք աշխատանքից, որին կհետև ոչ այդքան հաճելի գործողությունների ընթացք։ Այսպիսով արթնանալը օրինաչափություն է, որը խաղտելը ճիշտ չէ, այլ կերպ ասած՝ չի՛ կարելի։
Կան պահեր, երբ փորձում ենք ազատ լինել, գտնել ազատությունը այս կամ այն շինությունից դուրս, հարաբերություններից դուրս, գործողությունից դուրս։ Բայց իրականում և շատ հաճախ մեր ազատությունը և իսկական ընտրության հնարավորությունը կանգնած է լինում ընդհամենը մեկ օրինաչափության հետևում, որը դուք աննկատ անում ենք և վերապրում եք ամեն օր։ Փորձեց ուսումնասիրել ձեր օրինաչափությունները, հասկացեք, թե որոնց վրա եք դուք կարողանում ազդել, և որոնք են նրանք, որոնց ավելի լավ է չդիպչել։ Կան օրինաչափություններ որոնք հարկավոր են խաղտել, որոնք առաջացնում են կախվածություններ։
Այսպիսով ճիշտ են արդյո՞ք օրինաչափությունները և պե՞տք են նրանք մեզ մեր կյանքում․․․։

Անհատի և բազմության օրինաչափությունները

Դժվար է, երբ մեկն ես բազմության մեջ և հեշտ է, երբ բազմության մաս ես կազմում։
Բարդ է, երբ միակն ես մի ամբողջ խմբի դիմաց, ովքեր այլ կարծիքի են։ Միշտ կա այն վտանգը, որ դու ես սխալը։ ՄԻայն ուժեղագույնն է կարողանում դիմակայել մինչև վերջ և փոխել մի ամբողջ խմբի կարծիք։ Իսկ նա, ով կարողանում է, կոչվում է հռետոր և լավ լիդեր։ Դու պայքարում ես, դու չես հանձնվում, դու ստիպում ես դիմացինին համաձայնել, բայց ճիշտ լինելու շնորհիվ։ Կարևոր է նշել, որ դրական է գնահատվում միայն այն կարծրատիպը և դասը, որը ճիշտ է և հավաստի։ Ցանկացած դեպքում, դա հատուկ հավելյալ աշխատանք և ուժ է պահանջում, որը ոչ բոլորը ունեն։
Հեշտ է, երբ կազմում ես բազմության մի մասը։ Դու քեզ նմանների մեջ ես։ Դու ջուկն ես ջրում։ Քեզ ամեն ինչ հասկանալի, հասանելի և հաճելի է, բայց միաժամանակ նաև միապաղաղ։ Չկա կյանքի այն պայքարը, այն դերը, որի համար դու եկել ես այս կյանքը։ Ոմանց համար, այս անհոգ կյանքի զգացողությունը ճիշտ և հաճելի է, բայց կան նրանք, ովքեր չեն կարողանում իրենց տեսնել այս միապաղաղության մեջ։ Ի վերջո, շատ է ամեն ինչ ստաբիլ։ Հարկավոր չէ ապացուցել, պնդել, ներկայացնել։ Բոլորն էլ նույն կարծիքին են։
Մեր կյանքը բաղկացած է այս երկու հակասություններից։ Մենք ընտրում ենք մեր ընկերներին երկերոդ օրինաչափությամբ․ ընտրում ենք նրանց, ովքեր մեզ նման են, մեզ հասկանում են։ Մենք ընդունվում ենք մի աշխատանքի, որտեղ բոլորը տարբեր են՝ ստեղծելով մրցակցություն։ Կյանքի տարբեր իրավիճակներում մեզ հարկավոր են տարբեր մարդիկ, տարբեր խմբեր, որոնց հետ դու կա՛մ պետք է մրցակցես, կա՛մ համաձայնես։ Ավելի մեծ հաջողությունների են հասնում նրանք, ովքեր օգտվում են առաջին օրինաչափությունից, բայց այն ոչ միշտ է ապահով։ Անվնաս է երկրորդը, բայց կարող է ավելի երկար տևել։ Ժամանակ է պետք քեզ նման միջավայր ընկնելու համար, բայց դա անհնար չէ։
Ամեն ինչ քո ձեռքերում է։ Ի վերջո դու ես ընտրում, թե ինչպիսին ես ուզում լինել։ Ընտրի՛ր մեկը։ Ընտրի՛ր երկրորդը։ Համատեղի՛ր։ Բայց փորձիր այս ամենի մեջ գտնել այն իմաստը, եզրահանգումը, որին գնում ես, փորձում ես հասնել, գաղափար դնելով այդ ճանապարհի և գործողության մեջ։

Անհաջողությունը

Անհաջողությունը հաջողության հիմքն է։ Առանց անհաջողության հաջողությունն անհասանելի է։
Պարբերաբար հաղթանակները, հաջողություններն երջանկացնում են, առաջացնում են ելանելիության զգացողոթություն։ Թվում է, թե այլևս ոչինչ անհավանական չէ այս աշխարհում։ Բայց այս ամենի հետ միասին կորում է այն «իմունիտետը», որը օգնում է մարդուն իր հաղթահարելու դժվարությունները, ծանր դրություններն, բայց մմիաժամանակ չդադարելով աշխատելը։ Հաջողությունների դեպքում, մարդը սկսում է մտածել, թե այլևս աշխատելու կարիք չկա, որ ամեն ինչ իդեալական է։ Անհաջողությունը, պարտությունը թույլ են տալիս մեզ հետ գալ ստափ վիճակի, ընկալել իրականությունը այնպիսին, ինչպիսին այն կա։ Գիտակցել պարտությունը, փնտրել և ընդունել սխալները, փորձել դրանք ուղղել։ Այո՛, ցավոտ է, այո՛, նույնիսկ շատ։ Հատկապես բազմակի հաղթանակներից հետո այդ բախումը իրականության հետ նման է ուշագնացության՝ անիրական է և անհավատալի։ Բայց դա հակամարմին է, հակամարմին հաջորդ պարտության համար։ Եվ որքան շատ ենք մենք պարտվում, բախվում խոչընդոտների և սխալվում, այդքան ավելի ուժեղ ենք դառնում, կայուն և իրատես։ Այստեղ միակ վտանգավոր բանը, որին կարող ենք հանդիպել՝ մոտիվացան է։ Մոտիվացիան վերանում է նման իրավիճակներում, դժվար է այն հետ բերելը, բայց հետ բերելուն պես այն կրկնապատկվում և հզորանում է, օգնելով ավելի մեծ արագությամբ հասնելու և դիմակայելու հաջորդ դիմադրությանը։ Այսպիսով հաջողությունն ժամանակավոր է, իսկ պարտությունը՝ հավերժ, բայց այն ինչը մնում է մեզ հետ հավերժ նաև օգնում է մեզ երբեք կրկին չհայտնվել նման իրավիճակներում։

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Արդեն ավարտվել է 2022-2023 ուսումնական տարվա առաջին ուսումնական շրջանը։ Շուտով սկսելու ենք երկրորդը։ Բայց մինչ այդ, ամփոփելով առաջինը մի փոքր կխոսեմ այս ընթացքում իմ կատարած աշխատանքների մասին։ Ես հասցրել եմ մասնակցել մի քանի երկարաժամկետ նախագծերի ինչպիսիք են «USA in a nutshell» անգլիախոս պրեզենտացիա-քննարկումը, տարբեր հանդիպումների, օրինակ՝ փիլիսոփայության դոկտոր, դոցենտ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս, ՀՀ Գերագույն խորհրդի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Ոսկանյանի հետ հանդիպումը, կամ արտագնա պարապմունք-ճամփորդությունների՝ «Իսպանական մշակույթի ուսումնասիրություններով» այցը դեպի օպերա և այլն։ Շատ էին հետաքրքիր և ուսումնական պահերը, բազմաթիվ էին նոր ծանոթություններն ու կապերը այս ուս․ շրջանում։ Նույնիսկ միջազգային գիտաժողովի մասնակից եմ եղել «Հին Հայաստանի պատմություն և մշակույթ» խորագրով։ Կարծում եմ, որ այս ամենը իսկապես կարևոր են բոլորիս բազմակողմանի զարգացվածության և տեղեկացված լինելու համար, քանի որ ամեն մի հանդիպում, քննարկում և ճամփորդություն հիմք են դառնում նոր ծանոթությունների, մտքերի և հետագա համագործակցությունների։
Պարտադիր եմ համարում նաև նշել այս ուս․ տարվա նորարարություններից մեկի՝ հետազոտական աշխատանքների մասին։ Հետազոտական աշխատանքը ի սկզբանե բավականին աղմկահարույց նորություն էր դպրոցի համար։ Շատերի համար այն խորթ և անհասկանալի էր։ Ժամանակի հետ բոլորն սկսեցին ավելի հարմարվել իրավիճակին և աշխատել։ Աշխատանքի ընթացքում շատերը գտան իրենց իսկապես հետաքրքրող թեմաներ, ոմանք ուղակի ընտրեցին մի թեմա, որը իրենց ուղակի մոտ էր, իսկ կային նաև նրանք, ովքեր իրենք հորինեցին իրենց սեփականը և պատրաստվում են պաշտպանել այն հանրության դիմաց։ Իմ թեման հեղինակային էր՝ «Միջուկային էներգիան և մարդկությունը. Ինքնասպանի՞ համախտանիշ»։ Ըստ իս, այն ինձ համար ամենահետաքրքիրներից մեկն էր, այսպիսով էլ, որոշեցի հատկացնել այդ ժամանակն ու ուժերն այն իրագործելու համար։ Հետազոտականը դեռ աշխատանքի մեջ է և գնում է հաջողությամբ։ Իր սկզբնական տեսքը կարող եք տեսնել վերևում դրված հղումով։ Ես պաշտպանելու եմ այն ուսումնական 4-րդ շրջանում, ուս․ տարվա ավարտին։
Ըստ իս, ես տարին սկսել եմ բավականին ստացված և հետաքրքիր։ Ամփոփելով նրա առաջին մասին, կցանկանամ նաև նշել, որ այն կարծես ամենանորարարականներից մեկն էր, որն տվեց շատ նոր նախագծեր և ծրագրեր հետագա շրջանների համար։ Այսպիսով, մեծ սպասումներով մտնում ենք երկրորդ ուս․ շրջան։