Рубрика: Տեխնոլոգիա

Անտոնիո Գաուդի

 

Այս տեսանյութում ներկայացված են Անտոնիո Գաուդիի անկրկնելի աշխատանքները, որոնք տարբերվում են մյուսներից և յուրահատուկ են իրենց ոճով։ Ես Անտոնիո Գաուդիի արվեստի մասին լսել էի, բայց մանրամասն ծանոթ չէի նրա աշխատանքին և ոճին։ Այսօր ես դիտեցի այս տեսանյութը իմ ուսուցչուհու խորհրդով և շատ հավանեցի այն։ Այնտեղ այնքան հետաքրքիր և գեղեցիկ կադրեր կան, որոնք կարելի է կանգնեցնել և ուսումնասիրել ժամերով։ Այսպիսով հետաքրքրությունից ելնելով որոշեցի ուսումնասիրելի մի փոքր նաև Գաուդիի կյանքը։

250px-Antoni_Gaudi_1878

Անտոնի Պլասիդ Գիլիեմ Գաուդի-ի-Կորնետը ծնվել է 1852 թ. հունիսի 25-ին Կատալոնիայի Ռեուս քաղաքում։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր՝ կաթսայագործ Ֆրանսեսկ Գաուդի-ի-Սերրայի և Անտոնի Կուրնետ-ի-Բերտանի հինգերորդ երեխան։ Հենց հոր արհեստանոցում ճարտարապետի համոզմամբ նրա մեջ արթնացավ տարածության զգացումը։ Գաուդիի երկու եղբայրները մանկահասակ մահացան, իսկ երրորդը մահացավ 1876 թվականին, այնուհետև հաջորդեց մոր մահը։ 1879 թ.-ին մահացավ և քույրը՝ Գաուդիի խնամքին թողնելով իր մանկահասակ աղջկան։ Հոր և քրոջ դստեր հետ Գաուդին բնակվեց Բարսելոնայում, որտեղ էլ 1906 թ.-ին մահացավ հայրը, իսկ վեց տարի հետո՝ զարմուհին։ Գաուդին երբեք ամուսնացած չի եղել։ Նա փոքր տարիքից տառապում էր ռևմատիզմով։ Շարժումների սահմանափակումները սրեցին ապագա ճարտարապետի հետևողականությունը. բացվեց բնության աշխարհը, որը դարձավ ոգեշնչման հիմնական աղբյուրը։ 1870-1882 թվականներին Անտոնի Գաուդին ճարտարագետներ Էմիլիո Սալայի և Ֆրանցիսկո Վիլյարայի ղեկավարությամբ աշխատել է որպես գծագրիչ՝ մասնակցություն ցուցաբերելով բազմաթիվ մրցույթների։ Ուսումնասիրել է տարբեր արհեստներ՝ կատարելով մեծ թվով մանր աշխատանքներ (պարիսպներ, լուսարձակներ և այլն), ինչպես նաև սեփական տան համար նախագծել է կահույք։ Այդ ժամանակ Եվրոպայում նկատվում էր նեոգոթական ոճի վերելք, և երիտասարդ Գաուդին հետևում էր նրանց՝ ֆրանսիացի ճարտարապետ և գրող Վիոլե-լե-Դյուկին և անգլիացի քննադատ Ջոն Ռյոսկինին։ Շուտով Գաուդին դուրս է գալիս գերակշռող պատմական ոճերից՝ ընդմիշտ տեղափոխվելով անհարթ մակերևույթների աշխարհ՝ կազմելու իրեն հատուկ ոճը։ Գուելի դղյակի կառուցումը ավարտելով՝ Անտոնիո Գաուդին դադարեց լինել անհայտ կառուցող՝ դառնալով ամենանորաձև ճարատարապետը Բարսելոնայում։ Բարսելոնայի բուրժուազիայի համար նա կառուցում էր տներ՝ մեկը մյուսից անսովոր։

1926 թ. հունիսի 7-ին 73-ամյա Գաուդին դուրս եկավ տանից՝ ուղևորվելու Սեն-Ֆիլիպ-Ների եկեղեցի։ Անցնելով Գրան-Վիա-դե-լաս-Կորտես-Կատալանես փողոցը՝ նա ուշաթափ եղավ տրամվայի հարվածից։ Կառապանները չէին համաձայնում անհայտ ծերունուն տանել հիվանդանոց՝ վախենալով չվճարված լինել։ Վերջիվերջո Գաուդին հայտնվեց աղքատների հիվանդանոցում, որտեղ նրան հատկացրին տարրական բուժօգնություն։ Միայն հաջորդ օրը նրան հայտնաբերեց Սագրադա-Ֆամիլիա տաճարի կապելլա Մոսեն Խիլ Պերս-ի-Վիլացուն։ Բայց Գաուդիի դրությունը այնքան էր վատթարացել, որ նույնիսկ լավագույն բուժումը չէր օգնի։

Գաուդին մահացավ 1926 թվականի հունիսի 10-ին և թաղվեց երկու օր հետո իր թերկառուցված տաճարի գետնադամբարանում։

Այսպիսով Գաուդին ուներ դժբախտ, բայց ազդեցիկ կյանք, քանի որ նրանից հետո մնաց այնպիսի ոճ, այնպիսի արվեստ, որը ճանաչում են բոլորը և սիրված է ամբողջ աշխարհում։

Աղբյուրը՝այստեղ

Рубрика: Տեխնոլոգիա

Արտադրական ուսուցում. Ծիսական խոհանոց

Տիառնընդառաջի նախապատրաստական պատրաստություն։ 

Պատրաստել ենք աղանձ, ադի-բուդի, հալվա։ Ձևավորումը և փաթեթները դիզայն տեխնոլոգիական խմբի աշխատանքն է։ Պատրաստությունը հյուրասիրության նպատակով էր։

Рубрика: Տեխնոլոգիա

(Համի ուժը) հաղորդումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում…

img_9529.jpgՄենք մեր տեխնոլոգիայի խմբով մասնակից եղանք «Համի ուժը» Նազենի Հովհաննիսյանի հաղորդաշարին։ Պետք է պատրաստեինք պահքի ծիսական ուտեստ։ Ուսումնասիրեցինք Ծառզարդարի ծիսական ուտեստները և շատ հավանեցինք բանջարեղենային մատաղացու ուտեստը։ Այս ուտեստը առաջին անգամ էինք պատրաստում, բայց այնքան հաջող ստացվեց, որ բոլորը շատ հավանեցին այն։

 

Это слайд-шоу требует JavaScript.

 

Рубрика: Տեխնոլոգիա

Պատրաստում ենք բլիթներ… ուսումնական երրորդ շրջան

Փետրվարի 7-ին մենք միասին ընստ պայմանավորության մենք պատրաստեցինք բլիթներ: Բիշլիթների համար մեզ անհրաժեշտ էր` կաթ, ձու, այլուր, կակաո, շաքարավաձ և այլն: Մենք պատրաստեցինք նրբաբլիթների շերտեր և վրա ավելացրեցինք կակաոյով և շաքարավազով

Рубрика: Տեխնոլոգիա

Երրորդ ուսումնական շրջանի տեխնոլոգիա

Նախագծի նպատակը.

Այս նախագծին մասնակցող սովորողները ձեռք կբերեն ապրանք արտադրելու, տնտեսելու, դրանց վաճառքը կազմակերպելու կարողություններ, տնտեսվարության փորձ, գիտելիքներ, նոր հմտություններ: Ընթացքում կուսումնասիրեն խոհանոցային տեխնոլոգիաներ, ձեռագործության, կարուձևի կարողություններ: Սովորողների արտադրանքը վաճառելու ենք:

Նախագծի կազմակերպումը և իրականացումը.

  • Քննարկման փուլ – Այս փուլում սովորողները ծանոթանում են աշխատանքի ուղղություններին (նախագիծը սկսել ենք խոհանոցային գործով՝ հաշվի առնելով ճաշարանում ուտեստների տեսականին հարստացնելու ցանկությունը): Նախագծի մասնակիցները համացանցից գտնում են բաղադրատոմսեր, ներկայացնում են խմբին, նախագծի ղեկավարի օգնությամբ առանձնացնում են արագ պատրաստվող և գնային առումով մատչելի բաղադրատոմսերը, որին հաջորդում է պատրաստման փուլը:
  • Արտադրական բիզնես ծրագրի մշակում – Բաղադրատոմսն ընտրելուց հետո սովորողները կատարում են մթերքի նախահաշվարկ, գտնում են ստացվող ապրանքի ինքնարժեքը, որոշում դրա վաճառքի գինը:
  • Աշխատանքի բաժանում – Խոհանոցային գործունեությունը իրականացվում է 2-3 ուղղություններով (մի քանիսը ջեռոցում թխվող ուտեստն են նախապատրաստում, մեկ-երկու սովորող գազօջախի մոտ pop-korn կամ բլիթներ է պատրաստում), մյուս խմբերը կրեմ, շոկոլադե ջնարակ, բլիթի միջուկ են պատրաստում, կա նաև խոհանոցի մաքրությանը հետևող մեկ-երկու սովորող:
  • Ծրագրի նոր էջքննարկում– Աշխատանքն ավարտելուց հետո սկսվում է հաջորդ դասաժամին պատրաստվելիք բաղադրատոմսի քննարկումը: Հաշվարկում ենք նախորդ ապրանքատեսակի վաճառքից ստացված ինքնարժեքը, եկամուտը: Ինքնարժեքից գոյացած գումարով գնում ենք նոր մթերք, իսկ եկամտային մասը առայժմ կուտակվում է:

 

Նախագծի արդյունքները.

Նախագծի արդյունքում զարգանում են սովորողների խոհարարական գործունեության, խմբում աշխատելու, մթերքը ռացիոնալ օգտագործելու, նախահաշվարկ, վերջնահաշվարկ անելու հմտությունները, այդ կարողությունները այլ միջավայրում կիրառելու, տարածելու կարողությունը:

Գործունեության արդյունքները հրապարակվում են սովորողների բլոգներում՝ պատումներով, ֆոտոշարքերով և տեսանյութերով: Դրանք տարածվում են նաև սոց.ցանցերում՝գտնելով լայն արձագանք սոց.ցանցերի անդամների կողմից:

Սովորողների առաջարկած ծրագրերը բլոգներում.

Արմեն Աթանյան

Սոնա Փափազյան

Մանե Թոռունյան

Մեսրոպյան Քրիստինա

Արդյունքում.

Պատրաստում ենք «պիցցա»

«Կեքս» պատրաստելու տեխնոլոգիա

Պատրաստում ենք քաղցր սուջուխ

Պատրաստում ենք գոգնոցներ

Թթուդրիք

Рубрика: Տեխնոլոգիա

Երջանկության ծառը

iconՓողն ծառ, երջանկության ծառ։ Այն  կարելի է հանդիպել համարյա բոլորիս տանը։  Գիտական անվանում է երջանկության ծառ։ Այն շատ հեշտ է խնամելը, լավ է տանում լույսի պակասը, հազվադեպ է ջրվում,կայուն է վնասակարների և հիվանդությունների հանդեպ, չորադիմացկուն է

Փողածառը քմահաճ չէ, դրա համար էլ մեծ տարածում ունի ծաղկասերների հավաքածոներում, հետն էլ` մանրէասպան է, հակավիրուսային ու հակաբորբոքային հատկություն ունի, ինչի մասին չգիտեինք, ու այդ հատկություններով , ասում են, չի զիջում նույնիսկ հավեին:

Օգնում է `

-շուրթերին դուրս եկած հերպեսի դեպքում: Փողածառի  տերևներից քամած մի քանի կաթիլ հյութը յուրաքանչյուր 30 րոպեն մեկ պետք է քսել ախտահարված հատվածին  կամ էլ հյութով տոգորված բամբակի խծուծը կպչուն բժշկական ժապավենով ֆիքսել խնդրահարույց հատվածում:

-անգինա, տոնզիլիտ.փողածառի 10 տերևների  հյութը քամել, ու խառնել 200 գ ջրի հետ և դրանով կոկորդը ողողել օրական 2-5 անգամ:

-ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների դեպքում առավոտյան ուտելուց 1 ժամ առաջ պետք է 2 տերև լավ ծամելով ուտել:

-պիլեոնեֆրիտ, ցիստիտ.5 տերևը մանրացնել ու վրան 200 մգ տաք ջուր լցնել, թրմել 1 ժամ, քամել ու խմել օրական 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ, 1 ճ.գդալ:

-թութքի դեպքում օգնում է  կիսած տերևը:

-այրվածքներ, վնասվածքներ, վերքեր, կտրվածքներ.տերևից պատրաստված շիլան դնել վնասված հատվածներին ու թանզիֆով ամրակապել, փոխել չորանալու հետ` 2-3 ժամից:

Այս օգտակար հատկություններով տարվել շատ պետք չէ: Բանն այն է, որ փողածառի տերևները մեծ քանակությամբ մկնդեղ են պարունակում, դրա համար, հատկապես ներքին ընդունման  դեպքերում, այդ  բույսի հիմքով պատրաստված դեղամիջոցները չի կարելի չարաշահել: