Խնդիրներ

1. Քնարիկի և Մանեի տարիքների գումարը 25 է, Քնարիկի և Լիաննայի տարիքների գումարը՝ 19, իսկ Մանեի ու Լիաննայինը՝ 18: Պարզի՛ր Լիաննայի տարիքը։

Պատասխան՝ 6

 2. Նկարում պատկերված սարքը հավասարակշռված է։ Հորիզոնական ձողերի և ուղղաձիգ լարերի կշիռը կարելի է անտեսել։ Մարմինների ընդհանուր զանգվածը 112 գրամ է։ Որքա՞ն է աստղի զանգվածը։

Подпись отсутствует

Պատասխան՝ 7

3.Այսօր կիրակի է: Գոռն սկսում է կարդալ 290 էջանոց գիրքը: Ամեն օր նա կարդում է 4 էջ, բացառությամբ կիրակի օրերի, երբ նա կարդում է 25 էջ: Քանի՞ օրում Գոռը կկարդա գիրքը:

Պատասխան՝ 41 օրում

4. Չորս խնձորներն ու մեկ տանձը կշռում են այնքան, որքան 17 սալորները։ Տանձը մեկ խնձորի ու 7 սալորների չափ է կշռում։ Քանի՞ սալոր կհամակշռի մեկ տանձին։

Պատասխան՝ 1 տանձ = 9 սալոր

Оставьте комментарий