Հասարակագիտական ստուգատեսի ամփոփում․ 2022

2022-ի մարտի 1-ին կրթահամալիրում մեկնարկել է «Հասարակագիտական ստուգատես 2022»-ը, որին ես մասնակցել եմ բավականին ակտիվ, փորձել եմ մասնակցություն ունենալ բոլոր կլոր սեղաններին և քննարկումներին։ 
Ստուգատեսը սկսեցինք կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի հետ զրույց-քննարկումով․․․հենց այս կլոր սեղանն էլ դարձավ հասարակագիտական ստուգատեսի բացումը։ Քննարկումն անցավ շատ հետաքրքիր և ակտիվ, մասնակից սովորողները հնչեցրին իրենց հուզող տարբեր հարցեր Հայաստանի և տարածաշրջանի այսօրվան վերաբերող։ Քննարկման ամփոփումը կարող եք ընթերցել այստեղ։
Մարտի 4-ին տեղի ուցնեցավ կլոր սեղան՝ 9-րդ դասարանում Պատմություն»«Գրականություն»«Երաժշտության ուսուցում» առարկաներից սովորողի կրթական հմտությունների ամփոփիչ ստուգման վերաբերյալ։ Այս կլոր սեղանին ես ներկա էի որպես մասնակից-ունկնդիր։ Սովորողները և դասավանդողները ներկայացնում էին պատմության, գրականության և երաժշտության տարեվերջյան ամփոփիչ ստուգման այլընտրանքը, քանի որ մեր կրթական ձևի հիմքում դրված է այլընտրանքը, հեղինակայինը, իսկ 9-րդ և 12-րդ դասարաններում  սովրողները հանձնում են քննություն, որը չի համապատասխանում մեր կրթական ծրագրին։
Մարտի 10-ին տեղի ունեցավ կլոր սեղան, որտեղ ներկայացան պատմության ընտրության դասընթացի 10-րդ և 11-րդ դասարանների խմբերը։։ Կլոր սեղանի սկզբում ներկայացանք մենք՝ 10-րդ դասարանցիներս, որից հետո 11-րդ դասարանի խումբը։ Բոլորս ներկայացրինք մեր ուսումնական առաջին շրջանի ընթացքում իրականացրած ընտրության դասընթացի աշխատանքները, կլոր սեղան-հանդիպումները, գիտաժողովները և շատ այլ նախագծեր։ Մանրամասները կարող եք ընթերցել այստեղ։
Մարտի 16-ին նույն այլընտրանքային ծրագրի վերաբերյալ տեղի ունեցավ մեկ այլ կլոր սեղան, որտեղ ներկայացան 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների սովորողները «Պատմություն» առարկայի՝ իրենց մշակած այլընտրանքային ծրագրով։ Ես 10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի առարկայական ծրագրի համահեղինակներից եմ։ Կլոր սեղանին մենք ներկայացրինք մեր ծրագիրը, միասին քննարկեցինք դրա հետ կապված, մշակման ընթացքում առաջացած խնդիրները, հաջողությունները, լուծումները, որոնց համար եղան նաև տարբեր առաջարկներ և լուծումներ։ Ամփոփումը կարող եք ընթերցել այստեղ։
Զանազան կլոր սեղաններից հետո մարտի 18-ը Տիգրան Հայրապետյանի օրն էր, որը ամբողջովին նվիրվեց իրեն։ Օրը սկսեցինք կլոր սեղանով, որին ներկայացան Տիգրան Հայրապետյանի հոդվածները վերլուծած սովորողները։ Ի դեպ, բոլոր ներկա գտնվողները առաջադրվել էին որպես «Տիգրան Հայրապետյան» մրցանակի թեկնածուներ։ Մրցանակի հավակնորդ էի նաև ես։ Այս տարի որոշեցի մասնակցել մրցանակին, քանի որ կարծում էի, որ հիմա շատ ավելի լավ եմ պատրաստվել և շատ ավելի հաջողված նյութեր ունեմ, որոնք կարող են ավելի բարձր գնահատվել։ Չնայած նրան, որ այս տարի ինձ չհաջողվեց արժանանալ նշված մրցանակին, սակայն հաջորդ տարի նույնպես կփորձեմ իմ ուժերը։

 Ի վերջո, կլոր սեղանից հետո մենք մի փոքր խմբով մասնակցեցինք Տիգրան Հայրապետյանի 4-րդ՝ նոր գրքի շնորհանդեսին։ Հենց նույն շնորհանդեսի ժամանակ էլ տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը։ Օրվա մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այստեղ, իսկ այստեղ կարող եք տեսնել իմ հոդվածի վերլուծությունը։
Մարտի 30-ին հասցրեցի ներկա գտվել մի շատ հետաքրքիր կլոր սեղանի, որի խորագիրն էր՝ «Պատմության նախագծերի իրականացումը կրտսեր դպրոցում․ Արևմտյան դպրոց«։ Կլոր սեղանին ներկայացան արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողները և Միջին դպրոցի 6-րդ դասարանի մի խումբ սովորողներ։ Նրանք միասին ներկայացրին իրենց կատարած նախագծերը և աշխատանքները։ Հետաքրքիր էր տեսնել սովորողների ոգևորությունը, որը այդքան կարևոր էր նրանց համար։
Իսկ ապրիլի 6-ին ներկայացան «Ազատ խոսքի» և «Թուրքագիտական» ակումբները իրենց նոր նախագծով։ Կլոր սեղանը նախագծի մեկնարկը տվեց, որտեղ սովորողները ներկայացրին իրենց կատարած որոշ նախնական աշխատանքներ։ Նախագիծը շատ բովանդակալից և մեծ նախագիծ է, այդ պատճառով այն կլինի շարունակական և երկարաժամկետ։
Իսկ ահա ապրիլի 13-ին պատրաստվում ենք կլոր սեղան-հավաքի տեսքով ամփոփել «Հասարակագիտական ստուգատես 2022»-ը, որտեղ կներկայացվի ստուգատեսի շրջանում իրականացված բոլոր աշխատանքների ամփոփում-հաշվետվությունը։

Оставьте комментарий