Պետրոս Դուրյան

1․ Համացանցից դուրս բերեք հետաքրքիր կենսագրական փաստեր Պետրոս Դուրյանի մասին։

Դուրյանն ասում է, որ «հայրը օրական հաց ճարող, բայց պատվավոր երկաթագործ մ՚ է»։ Հայրը՝ Աբրահամը, եղել է դարբին։

Կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար պատանին փորձում էր հարմար աշխատանք գտնել։ Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։ Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտով չէր։ Նա շատ էր տանջվում, որ ծնողներին չի կարողանում օգտակար լինել։

2. Համացանցից դուրս գրել ,,Լճակ,,, ,,Տրտունջ,,, ,,Իմ ցավը, բանաստեղծությունները։

ԼՃԱԿ

Ինչու՞ ապշած են, Լճակ,
Ու չեն խայտար քու այլակք
Միթե հայլվուդ մեջ անձկավ
Գեղուհի՞ մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լճակդ իմ,
Քեզ հետ ըլլանք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհուն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ,

Լճակ, դու ես թագուհիս,
Զի թհովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զիս կը պահես դողդղալով։

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մունի սոսկ — ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ — «Կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեևս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Սա տըղին
Պատռենք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան…»
— Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր… հիշատա՜կ…
Ալյակքդ հուզին թող, լճակ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ…

ՏՐՏՈՒՆՋ

Էհ, մնաք բարով, Աստված և արև,
Որ կը պըլպըլաք իմ հոգվույս վերև․․․
Աստղ մ՚ալ ես կ՚երթամ հավելուլ երկնից,
Աստղերն ի՞նչ են որ եթե ո՛չ անբիծ
Եվ թշվառ հոգվոց անեծք ողբագին,
Որ թըռին այրել ճակատն երկնքին.
Այլ այն Աստուծույն՝ շանթերո՜ւ արմատ՝
Հավելուն զենքերն ու զարդերն հըրատ…
Այլ, ո՜հ, ի՞նչ կ՚ըսեմ․․․ շանթահարե զ՚իս,
Աստվա՛ծ, խոկն հըսկա փշրե հյուլեիս,
Որ ժպըրհի ձգտիլ, սուզիլ խորն երկնի,
Ելնել աստղերու սանդուղքն ահալի․․․
Ողջո՜ւյն քեզ, Աստված դողդոջ Էակին,
Շողին, փըթիթին, ալվույն ու վանկին,
Դու որ ճակտիս վարդն և բոցն աչերուս
Խլեցիր թրթռումս շրթանց, թռիչն հոգվույս,
Ամպ տըվիր աչացս, հևք տըվիր սրտիս,
Ըսին մահվան դուռն ինձ պիտի ժպտիս,
Անշուշտ ինձ կյանք մը կազմած ես ետքի,
Կյանք մ՚անհուն շողի, բույրի, աղոթքի.
Իսկ թե կորնչի պիտի իմ հուսկ շունչ,
Հոս մառախուղի մեջ համր անշըշունջ,
Այժմեն թո՚ղ որ շանթ մ՚ըլլամ դալկահար,
Պլլըվիմ անվանդ մռնչեմ անդադար,
Թող անեծք մ՚ըլլամ քու կողըդ խըրիմ,
Թող հորջորջեմ քեզ «Աստված ոխերիմ»։

Ոհ, կը դողդոջեմ, դժգույն եմ, դժգո՜ւյն,
Փըրփըրի ներսըս դըժո՝խքի մ՚հանգոյն․․․
Հառաչ մ՚եմ հեծող նոճերու մեջ սև,
Թափելու մոտ չոր աշնան մեկ տերև․․․
Ոհ, կայծ տրվե՛ք ինձ, կայծ տրվե՛ք, ապրի՜մ.
Ի՜նչ, երազե վերջ գրկել ցուրտ շիրի՜մ․․․
Այս ճակատագիրն ի՜նչ սև է, Աստվա՛ծ,
Արդյոք դամբանի մրուրով է գծված․․․
Ոհ, տըվե՚ք հոգվույս կրակի մի կաթիլ,
Սիրել կուզեմ դեռ ապրիլ ու ապրիլ․
Երկնքի աստղե՚ր, հոգվույս մեջ ընկե՛ք,
Կայծ տըվեք, կյա՛նք՝ ձեր սիրահարին հեք։
Գարունն ոչ մեկ վարդ ճակտիս դալկահար՝
Ո՛չ երկնի շողերն ժըպիտ մինձ չեն տար։
Գիշերն միշտ դագաղս, աստղերը՝ ջահեր,
Լուսինն հար կուլա, խուզարկե վըհեր։
Կըլլան մարդիկ, որ լացող մը չունին,
Անոր համար նա դըրավ այդ լուսին․
Եվ մահամերձն ալ կուզե երկու բան,
Նախ՝ կյա՜նքը, վերջը՝ լացող միր վըրան։

Ի զո՛ւր գըրեցին աստղերն ինծի «սեր»,
Եվ ի զո՜ւր ուսուց բուլբուլն ինձ «սիրել»,
Ի զո՜ւր սյուքեր «սե՜ր» ինձ ներշնչեցին,
Եվ զիս նորատի ցուցուց ջինջ ալին,
Ի զո՜ւր թավուտքներ լըռեցին իմ շուրջ,
Գաղտնապահ տերևք չառին երբե՚ք շունչ,
Որ չը խըռովին երազքըս վըսեմ,
Թույլ տըվին որ միշտ ըզնե երազեմ,
Եվ ի զո՛ւր ծաղկունք, փըթիթնե՜ր գարնան,
Միշտ խնկարկեցին խոկմանցըս խորան․․․
Ո՜հ, նոքա ամենքը զՙիս ծաղրեր են․․․
-Աստուծո ծաղրն է Աշխարհ ալ արդեն․․․

ԻՄ ՑԱՎԸ

Սուրբ տենչերով լոկ ծարաված՝
Ցամաք գտնե՛լ աղբերքն համայր,
Ցամքի՜լ ծաղիկ հասակի մեջ,
Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

Ջերմ համբույրով մը դեռ չ՛այրած
Սա ցուրտ ճակատըս դալկահար
Հանգչեցունե՚լ հողե բարձին,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։

Դեռ չը գրկած էակ — փունջ մը
Ժըպտե, գեղե, հուրե շաղյալ՝
Գրկե՚լ սա ցուրտ հողակույտը,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։

Քաղցր երազով մհըղի մրափ մը
Չանդորրած գլուխս մըրկահար՝
Ննջել հողե վերմակի տակ,
Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

Հագնի՚լ հյուղին մուր-անունը,
Ծըծե՚լ նորա մըրուր-օդն հար,
Միշտ ցավիլը միանգամայն,
Ո՚հ, չէ անչափ ցավ ինձ համար:

Հեգ մարդկության մեկ ոստը գոս՝
Հայրենիք մը ունիմ թըշվառ,
Չ՚օգնած անոր՝ մեռնի՚լ աննշան,
Ո՜հ, ա՛յս, է սոսկ ցավ ինձ համար:

3. Համառոտ շարադրել բանաստեղծություններում արտահայտված ասելիքը։

«Լճակ» բանաստեղծությունը իր ալեկոծված կյանքի մասին է, որը վերջին շրջանում դարձել էր անհասկանալի։ Բանաստեղծության մեջ նկարագրվում են քնարական հերոսի ծանր մտորումները, հասարակության և կյանքի անտարբեր վերաբերմունքը իր նկատմամբ, ինչպես նաև ամենից զատ իր տառապանքներն ու ինքնաքննադատումը։

«Տրտունջ» բանաստեղծությունը մի մարդու մասին է, ով հստակ տեսնում է իր կյանքի մոտեցող ավարտը և մեղադրում է Աստծում, մեղադրում երկնքին, որ իրեն տվեցին երջանիկ կյանքի համը և տարան դեպի մահը, չթողնելով վայելել ոչինչ և ապրել լիարժեք կյանքով։ Նկարագրվում են նրա վախերն ու հույզերը, նրա ձգտումը դեպի կյանքը, ցանկությունը ապրել, բայց միաժամանակ նաև ասվում են վերջին խոսքերը՝ փոշմանելու, ափսոսանքի և սուքի վերջին խոսքերը։

«Իմ ցավը» բանաստեղծությունը կրկին մահի շեմին կանգնած քնարական հերոսի մասին է, ում համար կարևոր չէին կյանքի հաճույքներն ու պարտքերը։ Նրան անհանգստացնում էր միայն մեկ խնդիր։ Նրա համար կարևոր էր միայն այն, որ նա կարող էր մեռնել առանց իր հայրենիքին որևէ կերպ օգնելու։ Նկարագրվում է իր ցավը, ափսոսանքը հայրենիքին չտված իր պարտքի համար, ցանկությունը, որը այլևս չի հասցնի իրականանալ։

Սիրել

Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ,

Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ։

Ես ուզեցի լուռ մենանալ,

Սիրել փըթիթք՝ խորշեր թավուտ,

Սիրել կայծերն երկնի կապույտ,

Առտըվան շաղն, իրիկվան բալ,

Ճակատագրիս սև գիծ կարդալ,

Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ։

Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ՝

Շրջազգեստ մը շրջեց իմ շուրջ։

Ես ուզեցի լոկ ու մինակ

Սրտակցիլ ջինջ վըտակին հետ,

Հիշատակի չունի նա հետ,

Սիրտ որո մինչ սուզիմ հատակ,

Գտնեմ զիս հոն տժգույն, հստակ,

Գաղտնիք մը ունի-այն՝ անթիվ վետ։

Եթեր մը տրոփ սրտի լսեցի,

Հծծեց.- «կուզե՞ս սիրտ, եկ ինծի».

Ես ուզեցի սիրել զեփյուռ,

Որ երկնքեն թռչի բեկբեկ,

Նա չը սիրեր խոցել երբեք,

Հոգի մ՛որո գաղտնիքն է բույր,

Գիտե շոյել երազներ բյուր,

Երկնի բույրն հուշ կածե առ հեք։

Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ.

― «Կուզե՞ս պաշտել հոգի մ՚անբիծ»։

Ես ուզեցի քընարով մի՛

Լոկ սիրել հոս, հոս դալկահար,

Պաշտել, գրկել միայն քընար,

Սիրող էակ ճանչել զանի,

Ըստ իմ քըմաց լարել աղի,

Եվ սրտակցիլ սիրողաբար։

Նե մոտեցավ հուշիկ, ըսավ.

― «Քնարդ է ցուրտ սիրտ, ու սերըդ՝ ցավ»:

Թոթվեց թևերն հոգիս մոլար,

Ճանչեց ըզնե՝ գեղ ու կրակ,

Սիրտն անապակ, ինչպես վտակ,

Անմեղ, ինչպես սյուք դալկահար,

Հավատարիմ՝ ինչպես քնար,

Հրաժեշտ տըվավ կյանքի մենակ։

Բույլ մը նայվածք, փունջ մը ժըպիտ՝

Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ։

1871

Оставьте комментарий