Օտարալեզու նախագիծ կրտսեր ընկերների հետ․ Նախագիծ

Նախագիծը՝ լրամշակվող

Նախագծի խնդրի (հիմնահարցի) նկարագրությունը՝ կրտսեր սովորողների համար անգլերենի ինտերակտիվ և գրավիչ ուսուցման հնարավորությունները սահմանափակ են և լի մարտահրավերներով:

Նախագծի նպատակն է  բարձրացնել անգլերենի իմացության մակարդակը կրտսեր սովորողների շրջանում ներառելով ինտերակտիվ և ժամանցային տարրեր՝ նախագիծը նպատակ ունի լեզվի ուսուցումը դարձնել գրավիչ, հաճելի և արդյունավետ՝ առաջացնելով լեզվի յուրացման նկատմամբ դրական վերաբերմունք։ Ինչպես նաև վերադառնալ իմ կրտսեր դպրոց, նոր կապեր հաստատել սովորողների հետ, մոտիվացնել և խրախուսել սերը դեպի անգլերենի իմացությունը՝ կիսելով իմ սեփական փորձը իրենց հետ։

Նախագծի ղեկավար՝ Նունե Այդինյան

Նախագծի իրականացման ժամկետները`  2024թ. հունվարի 8-26-ը

Նախագծի իրականացման վայր՝ Արևելյան դպրոց, 4-5րդ դասարաններ

Իրականացնող՝ Կարինե Գոմցյան, 12-1 դաս․

Մասնակիցներ՝ Անի Մրտեյանի ջոկատ․ 4-5-րդ դասարանցիներ

Վերջնական արդյունքի ներկայացում՝ պատումներ բլոգներում, ֆոտոպատումներ  

Նախագծի ընթացք՝
1․ Աշխատանք ինտերակտիվ խաղերով տրամադրված ղեկավարի կողմից։
2․ Բանավոր խոսքի զարգացում ծանոթությունների և նկարագրությունների միջոցով։
3․ Թարգմանչական հմտությունների զարգացում անգելերն առակների ընթերցանությամբ։
4․ Անծանոթ բառերի ամփոփում և կրկնություն դասընթացի ավարտին։

Առաջարկվող խաղեր՝ «Brainy», «Monopoly»

Առաջարկվող առակներ՝ «Թագավորության ագռավները«, «Չինացի ֆերմերի պատմությունը«

Оставьте комментарий