Ուսումնական նախագիծ

Անցած շաբաթ մեր մոտ ուսումնական նախագիծ էր, որի շրջանակներում 9-րդ դասարանցիները` Մերին և Սամվելը, մեզ պետք է պատմեին վաղ Ճապոնիայի և Կորեաների մասին: Առաջինը ներկայացրեց Մերին: Մերին` ըստ մեզ, հայտնեց շատ դաժան տեղեկություններ Հյուսիսային Կորեայի մասին: Նա փոխեց մեր մտածելակերպը գեղեցիկ և խաղաղասեր երկրների մասին: Մենք սկսեցինք ավելի լուրջ վերաբերվել երկրի օրենքներին: Ըստ իս, նրա այդ դաժան պատմությունները մեզ հարկավոր էին, որպեսզի մենք ավելի հարգենք մեր երկրի օրենքները, ավելի լուրջ վերաբերվենք նրանց: Սամվելը մեզ պատմեց ավելի զարմանալի փաստեր  Ճապոնիայի մասին, որոնք մեզ շատ հետաքրքիր էին: Մենք հետաքրքրությունից սկսեցինք հարցեր տալ նրան և նա փորձում էր պատասխանել դրանց: Կային նաև այնպիսի հարցեր, որոնց պատասխանը մենք էինք գտնում:  
Ինձ թվում է, որ այսպիսի նախագծեր պետք է հաճախ անել, որովհետև մենք հնարավորություն ենք ունենում շփվել Ավագ դպրոցի աշակերտների հետ: Ինչպես նաև ունենում ենք տարբեր քննարկումներ տարբեր թեմաների շուրջ:

Оставьте комментарий