Դեպի ֆիզիկայի ինստիտուտ…

Սեպտեմբերի 29-ին, ժամը 10:00`տիկին Մխիթարյանի և տիկին Սուսանի հետ​ մենք դպրոցից շարժվեցինք դեպի Ֆիզիկայի ինստիտուտ: Մենք գիտեինք, որ այնտեղ լինելու են տարբեր քիմիական փորձեր: Երբ մենք մտանք ներս երևացին տարբեր վրաններ, որոնց ներսում տեղի էին ունենում փորձեր: Հյուրերը շատ-շատ էին, նույնիսկ հանդիպեցինք օտարերկրացիների, որոնք մեր նման եկել էին դիտելու այդ փորձերը: Կային շատ կամավորներ, որոնք օգնում էին շրջել վրաններով: Կամավորներից մեկը անգլիախոս էր և մենք նրա հետ խոսում էինք անգլերեն: Փորձերը շատ տպավորիչ էին: Ամենագեղեցիկը ըստ իս տարայի մեջ գտնվող լավան էր`

Կար նաև օվկիանոս տարայի մեջ փորձ, որը ինձ համար շատ անսպասելի էր`

Երեխաները պատրաստեղ էին մոլորակների կրկնօրինակները թղթից և մեզ դրանք ներկայացրեցին`

Կային այնպիսի փորձեր, որոնցում մենք էլ էինք մասնակցում: Օրինակ`մթնոլորտային ճնշման վերաբերյալ փորձը`

Կային նաև խաղ-փորձեր, որոնց ընթացքում երեխաները լեգոներով շենքեր էին պատրաստում, նկարում էին մագնիսներով և այլն…

Եղավ նաև շատ հետաքրքիր փորձ գունավոր պայթուցիկներով: Մենք վերձրել էինք սովորական գունավոր փոշիներ և ավելացրել էինք նրանց վրա ջուր, որից հետո Ասպիրինի դեղահաբ: Իսկ, թե ինչ եղավ վերջում դիտեք այս տեսանյութում:

Մենք այնտեղից դուրս չեկանք դատարկ ձեռքերով: Մեզ այնտեղ նվիրեցին փուչիկներ, գրքեր, գրիչներ և տպեր:

Ես դեռ չեմ հասցրել այս գիրքը կարդալ, բայց պատրաստվում եմ մոտակա շաբաթ-կիրակի օրերին ուսումնասիրել այն: Այսպես լի տպավորություններով մենք վերադարձանք դպրոց:

IMG-979ddaeb4315cb7286a1efc5b722b33e-V

Մյուս փորձերի նկարները կարող եք տեսնել այստեղ`

Это слайд-шоу требует JavaScript.

 

Оставьте комментарий