2 օր Արտաբույնքցիների հետ…

Նոյեմբերի 8-ին մեր դպրոց եկան Արտաբույնք գյուղի աղջիկների և տղաների ֆուտբոլային թմերը մեր դպրոցի թմերի դեմ մրցելու նպատակով, բայց քանի որ մենք չէինք կարող եզրափակվել մեկ ֆուտբոլային մրցաշարով, մենք ունեինք հատուկ ծրագիր: Ըստ ծրագրի առաջին օրը մենք միասին պետք է գնայինք Երևանով շրջելու: Ընկեր Նառան նրանց դիմավորեց երեկոյան ժամը 5:00, որից հետո նրանք տեղավորվեցինք մեր հյուրատանը: Ժամը 7:00 ես, Մոնիկան և Նորան նրանց սպասում էին դպրոցի դիմացը, որպեսզի շարժվեինք: Մենք գնացինք հանրապետության հրապարակ, որից հետո շարժվեցինք դեպի Կարապի լիճ Հյուսիսային պողոտայով: Շրջելու ընթացքում մենք նկարվում էին և զուգահեռ ծանոթանում մեր հակառակորդ-ընկերների հետ: Ես, Մոնիկան և Նորան հնարավորինս չափ պատմեցինք մեր դպրոցի առորիայի մասին, որից նրանք հիացած էին: Ոչ պակաս հետաքրքրությամբ նրանք պատմեցին իրենց դպրոցի մասին:

45841807_10217784632670215_6941050922843766784_n

Մենք նրանց ծանոթեցրեցինք մեր <<Չաչանակ TV>>-ի հետ: Ես ցանկացա իմանալ նրանց կարծիքը մեր աշխատանքների մասին և նրանք ինձ զգուշացրեցին մեր սխալների մաիսն, թե ինչեն կարծում, ինչքանով է հաջող ստացվում այն և այլն:

Հաջորդ օրը մենք Նրանց հանդիպեցինք արդեն Մայր դպրոցում միասին ընդհանուր պարապունք անելու համար: Ընդհանուր պարապունքից հետո ես, Շուշանը, Սաթենիկը, Արթենին, ընկեր Ագապին և ընկեր Գոհարը սկսեցինք պատրաստել լավաշի խմոր, որից պետք է թխեինք լավաշ: Գոծը անելու ընթացքում մենք ոգևորված չէինք և որպեսզի ուշքի գայինք, ինչպես նաև մեր խմորը սիրով լի լիներ մենք հրավիրեցինք ընկեր Աննային, որպեսի նա մեզ հետ միասին երգի: Խմորի պատրաստումը անցավ շատ հետաքրքիր: Պատրաստելուց հետո մեզ հարկավոր էր խմորը հանգիստ թողներ և որպեսզի մենք զբաղմունք ունենանք շրջեցինք մեր մարզական սրահներով: Եղանք ամեն տեղ` և’ կրակեցինք նետաձգությանը, և’ թենիս խաղացինք, և’ բասկետբոլ, և’ հրաձգույթան սրահում կրակեցինք: Այսքանից հետո մենք ամբողջովին պատրաստ էինք մրցմանը:

Это слайд-шоу требует JavaScript.

Մեր մրցաշարում աղջիկների թմերը հաղթող չունեցավ, քանի որ հաշիվը 0:0 ավարտվեց, բայց Արտաբույնքի տղաների թիմը կարողացավ մեր տղաների թմին հաղթել 4:1 հաշվով: Այսպես ուրախ և ոգևորված մենք գնացինք լավաշ թխելու: Թխելը շատ հետաքրքիր էր: Ընկեր Ագապին, որպես վարպետ մեզ ասաց մի քանի գաղտնիք լավաշ թխելու մասին, բայց ես չեմ կարող այդ գաղտնիքները ձեզ ներկայացնել, քանի որ դրանք գաղտնիներ են, բայց ովքեր կցանկանան մեր հետ միասին լավաշ թխել, կկարողանան իմանալ այդ գաղտքնիքները: Լավաշը շատ համեղ էր ստացվում: Ընկեր Ագապին մեզ պատմեց մի ադաթի մասին, որը ասում է, որ առաջին թխած լավաշը պետք է տալ կենդանիներին, այդ պատճառով մենք մեր առաջին լավաշը ամբողջությամբ կերակրեցինք մեր ագարակի կենդանիներին: Մյուս լավաշներով մենք պատրաստեցինք ֆիրմային բրդուճները, որը մեդիաուրբաթին հյուրասիրեցինք հյուրերին: Այսպես հետաքրքիր անցավ երկու օրը Արտաբույնքցիների հետ…:

Это слайд-шоу требует JavaScript.

Оставьте комментарий