Երրորդ օրը մեր Իստամբուլից եկած ընկերների հետ․․․

Это слайд-шоу требует JavaScript.

Այսօր Ստամբուլից եկած մեր ընկերների և պարոն Գարեգինի հետ շրջեցինք կրթահամալիրով։ Սկզբում եղանք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի բացմանը։ Մինչև բացումը կարողացանք մի փոքր ծանոթանալ մեր ընկերների հետ, իմանալ նրանց անունները, ընդհանուր տպավորությունները մեր կրթահամալիրի, քաղաքի մասին։ Նրանք ասացին, որ իրենց հիացրել է մեր դպրոցի միջավայրը, գործունեությունը, իսկ մեզ շատ զարմացրեց նրանց հայերեն խոսելը։ Առանձնապես չէր ստացվել մինչև այսօր իրենց հետ շփվել այդ պատճառով, մի փոքր անսովոր էր իրենց հետ խոսելը, հասկանալը։ Տղաները ավելի մեծ ցանկություն ունեին մեզ հետ շփվելու, խոսելու, քան աղջիկները, որը մեզ համար իսկապես զարմանալի էր։ Քանդակի դպրոցի բացումը սկսվեց շատ յուրօրինակ և գեղեցիկ։ Մի քանի դերասանուհիներ կանգնել էին մի դիրքում՝ նմանվելով քանդակի, իսկ քանդակագործը միաժամանակ քանդակում էր մեկ այլ քանդակ, ում ձեռքերը կավից էին։ Այս ամենը կարող է առաջին հայացքից աներևակայելի թվալ, բայց հենց այդ պահին այդ ամենը այնքան իրական էր թվում։ Մեր հյուր-ընկերենրը շատ հավանեցին այդ թատրոնը։ ԵՎ իսկապես լավ էր մտածված։ Այնուհետև մենք բոլորս բարձրացանք տանիք, որտեղ հիանում էին Արարատի տեսարանով։ Մինչև մեծահասակ հյուրերը իրար հետ զրուցում էին, Ես, Արթենին, Շուշանը և Մոնիկան կարողացանք ավելի մոտիկից ճանաչել երեխաներին։ Այդ երկար խոսկացությունից հետո կարողացանք նրանց հետ ընկերանալ։ Արդեն լեզուների տարբերությունը այդքան շատ չէր նկատվում։ Այնուհետև գնացինք Նոր դպրոց։ Բոլորը հիացած էին մեր դպրոցի բակով, նրա գեղեցկությամբ։Հատկապես այս եղանակին, երբ դրսում գարուն է, ծաղիկները ծաղկում են, և բակը դառնում է ավելի գեղեցիկ։ Որոշ ժամանակ մնացինք այնտեղ՝ շարունակելով խոսակցությունը։ Ընկեր Անահիտի ուղեկցությամբ պարոն Գարեգինը և նրա տիկինը շրջեցին դպրոցով։ Բարձրանալով գինեգործությանդպրոց՝ հանդիպեցինք ընկեր Արտակին, ով մեզ մեծ սիրով դիմավորեց։ Կարողացանք մեր ընկերներին ցույց տալ ,,Չաչանակների,, այգուն պատկանող արմատակալները, որը ինքներս էին պեղել։ Միասին շշալցրեցինք գինին և նվիրենց մեր ընկերներին։ Ինչպես կարելի է շշալցնել առանց երաժշտության։ Լցնելու հետ միասին նաև երգում էինք հայկական գինուն նվիրված երգեր։ Երաժշտությունը կարողացավ ավելի գեղեցկացնել այդ մտերմիկ և հաճելի գործընթացը։ Այսպես բարձր տրամադրությամբ ուղեկցեցինք մեր նոր ընկերներին դեպի Մայր դպրոց՝ խոստանալով կրկին հանդիպել հաջորդ օրը։

 

Оставьте комментарий