Հասարակագիտական ստուգատես 2023․Տիգրան Հայրապետյանի օր․ Ամփոփում

Մարտի 18-ը կրթահամալիրի օրացույցով տոն օր է կրթահամալիրում․․․ Կրթահամալիրը նշում է Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը, որով սկսում են Տիգրան Հայրապետյանական օրերը։

2023-ի մարտի 18-ը շաբաթ օր էր, օրը սկսվեց Տիգրան Հայրապետյանի շիրիմին այցելությամբ, որից հետո իրականացավ ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում, իսկ վերջում «Ձոն» Տիգրան Հայրապետյանին միջոցառմամբ օրն ավարտվեց Մարմարյա սրահում։ 

Մարտի 18-ի օրակարգում ունեինք նաև կլոր սեղան, որին ներկա էին նաև հյուրեր։ Կլոր սեղանը լուսաբանել է «Արմենիա» TV հեռուստաընկերությունը։
Կլոր սեղանին «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակի հավակնորդ մի շարք սովորողներ և ուսուցիչներ ներկայացրին իրենց փաթեթները, որտեղ հավակնորդները ներկայացնում էին իրենց մեկ տարվա հասարակագիտական-քաղաքացիական աշխատանքներն ու նախագծերը։ Ներկաներն ու հյուրերը շատ տպավորված էին ներկայացված աշխատանքներով, նրանք կիսվեցին նաև իրենց տպավորություններով։ Կարծում եմ, որ մեզ մոտ ստացվեց մարտի 18-ը հերթական անգամ դարձնել գեղեցիկ հիշատակի օր, ինչպես նաև մի ամբողջական տոն ամբողջ կրթահամալիրի համար, ինչու չէ՝ նաև կրթահամալիրից դուրս։

Ստորև՝ Armenia TV-ի Ժամը լրատվականի լուսաբանումը․

Оставьте комментарий