Տիգրան Հայրապետյանի հոդվածների վերլուծությունների ներկայացում․ Կլոր սեղան․ Ամփոփում

Մարտի 20-ին տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյան ընթերցած աշակերտների և ուսուցիչների վերլուծությունների հանրային ներկայացումը, որտեղ կրկին հանդես եկան նաև մրցանակի հավակնորդները։ Վերլուծությունների ներկայացումները բաժանել էին երկու կլոր սեղանների՝ մարտի 20-ին և մարտի 23-ին։ Ես՝ իմ վերլուծությամբ հանդես եկա մարտի 20-ին՝ առաջին խմբի հետ։ Ինձ հետ միասին ներկայացան մի շարք Ավագ և Միջին դպրոցների սովորողներ, Քոլեջի ուսանողներ։ Հետաքրքիր էր լսել բոլորի վերլուծությունները Տիգրան Հայրապետյանի զանազան հրատարակված հատորներից և հոդվածներից։ Անսպասելի էր Միջին դպրոցի նման ակտիվությունը։ Մի շարք սովորողներ վերցրել էին Տիգրան Հայրապետյանի բավականին բարդ ընթերցելի մի շարք հոդվածներ և փորձել էին վերլուծել դրանք, ինչը նրանց մոտ բավականին հաջողվել էր։ Նրանք նույնպես ներկայացան կլոր սեղանին՝ բանավոր պատմելով իրենց հաջողության, բարդությունների և հոդվածների իմաստների մասին։
Ես այս տարի որոշել էի վերլուծել Տիգրան Հայրապետյանի «Գողականություն․ օտարածին արատների սպառնալից ժառանգականությունը» Պատերազմ և Քաղաքականություն հատորից։ Դեռ կլոր սեղանին արդեն նշել էի, որ հոդվածը շատ հավանել էի իր վերնագրից և միանգամից առաջացել էր այն ընթերցելու ցանկությունը։ Հոդվածում Տիգրան Հայրապետյանը մանրմասն ներկայացնում է գողկանությւոնը, նրա արմատավորումը հատկապես հետ Սովետական պետություններով և փորձելով բարձրացնել խնդիրը՝ քննարկում է նրա աղբյուրներն ու հետևանքները։ Հոդվածի մեջ մանրամասն նկարագրվում է երևույթի էությունը, ծագումը, որը ուղիղ կերպով օգնում է նաև գտնելու նրա լուծումները։ Ես կարծում եմ, որ նման արմատավորված և կարծրացած խնդիրների գոյության դեմ օգնում կամ սկիզբ է դնում նման հոդվածների գրառումը, հանրայնացումը, որը հետագայում թույլ է տալիս խնդրի տարածմանը։ Գողականությունը հենց այն խնդիրներից մեկն էր, որը պետք է բարձրաձայնվեր նման կերպով և սկսվեր քննարկվելը։ Այդ մի փոքրիկ քննարկման մի մաս էլ ես դարձա, փորձելով հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ նման խնդրի գոյության վրա բերելու նպատակով։

Վերլուծությունը կարող եք ընթերցել այստեղ։

Оставьте комментарий