Քննարկում Արևելագիտության ֆակուլտետում և Տիգրան Հայրապետյան գրքի շնորհանդես․ Ամփոփում

Մարտի 22-ին Տիգրան Հայրապետյանական օրերի շրջանակում Միջին-Ավագ դպրոցների սովորողների, Քոլեջի ուսանողների և հասարակագետ դասավանդողների մեծ խմբով, մեզ հետ նաև Ավագ դպրոցի երգչախումբը, մասնակցեցինք ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետում կայացած քննարկմանը և Տիգրան Հայրապետյանի երրորդ գրքի շնորհանդեսին՝ «Փրկե՞նք հայրենիքը»։ Քննարկումը նվիրված էր Արևելագիտության ֆակուլտետի երկու կարկառուն շրջանավարտներին՝ քաղաքագետ Տիգրան Հայրապետյանին և դիվանագետ, ԱՄՆ նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանին։ Այս միջոցառումը հետաքրքիր շարունակություն էր կրթահամալիրում ընթացող Տիգրան Հայրապետյանական օրերի․․․

Հետաքրքիր փորձ էր նախ տեսնելու Արևելագիտության ֆակուլտետը, ուսանողներին և դասախոսներին, ինչպես նաև ևս մեկ անգամ տեսնել-լսելու Տիգրան Հայրապետյանին և Արմեն Խարազյանին լավ ծանոթ, նրանց ճանաչող մարդկանց, ովքեր իրենց ոլորտում կարողացել են և՛ հասնել հաջողության, և՛ ընկերների գաղափարախոսություններն ու աշխատանքները շարունակել։ Բոլոր դեպքերում գրքի շնորհանդեսն արդեն ապացույցն էր այն բանի, որ Տիգրան Հայրապետյանի մտքերն ու աշխատանքները շարունակելով՝ նրա գործընկերներն ու մտերիմները ևս մեկ անգամ մատնանշում են նրա մեծությունն ու կարևորությունը քաղաքագիտության բնագավառում։

Միջոցառումը սկսվեց պանելային քննարկմամբ, որի ընթացքում Տիգրան Հայրապետյանի և Արմեն Խարազյանի  գործընկերներն ու մտերիմները կիսվեցին իրենց հիշողություններով ու հետաքրքիր դեպքերով նրանց մասին։ Քննարկման ընթացքում լսեցինք Արևելագիտության ֆակուլտետի վառ ու խելացի ուսանողի կյանքից դրվագներ, որոնց մասին չենք կարող կարդալ որևէ գրքում։ 

Քննարկումից հետո իր խոսքով հանդես եկավ նաև «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի հասարակագիտական լաբորատորիայի ղեկավար Վարդան Կարապետյանը, իսկ վերջում ելույթով ներկայացավ կրթահամալիրի երգչախումբը՝ երգով, հաց ու գինով։

Оставьте комментарий