Ղ. Աղայան կենսագրություն

Ghazaros_Aghayan

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ 1867 թվականին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-1870)։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում (1870–1882), եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։

Հ. Սահյան Ուշ աշնան երգը

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թևերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան…
Մնացողները կծիկ են դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատ ների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:

Հարցեր և առաջադրանքներ`

  • Արձակ շարադրիր բանաստեղծությունը:

Չվող թռչունները գնում են: նրանք իրենց հետ տանում են վերջին կանաչ-կարմիր տերևները, տանում են վերջին որոտի կանչերը և անգուշակելի ծիվ-ծիվը: Իսկ որ թռչունները, որ չեն գնում նստում են ծառի վրա՝ սառած մատիկներով և ետևում երևում է նրանց սառավ կմաղքը: Այդ ժամանակ շնչահատ եղած քամին գետնին ընկած, չորացած տերևները մեղմ շարժում է:

  • Թվարկիր բանաստեղծության հերոսներին և դուրս գրիր նրանց բնութագրող դիպուկ բառերը, տողերը:

Չվող թռչուններ-Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան

Մնացած թռչուններ-Ծառերը մրսած մատ ների վրա

Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:

Քամի-Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի

  • Որ պատկերը քեզ ավելի շատ դուր եկավ. պատճառաբանիր ընտրությունդ:

Ինչ ամենաշատը դուր եկավ իրենց քրքրված ստվեր-կմախքի
կողերն են հաշվում պատկերը, որովհետև այս պատկերը այնքան ճիշտ է նկարագրում այդ թռչուններին, նաև, որ նրա մեջ և՛ տխրություն կա, և՛ կարոտ, և՛ ցուրտ, և՛ լաց և այլն:

  • Նկարիր բանաստեղծության էջը:

Безымянный

  • Դուրս գրիր բառակապակցությունները. որ բառակապակցությունն է քեզ զարմացրել, հիացրել:

Չվող թռչուններն, որոտի կանչեր, կանաչ-կարմիր, մրսած մատներ, ստվեր-կմախքի,  ուշքը շաղված շնչահատ քամի:

Ինձ զարմացրեցին ստվեր-կմախքի,  ուշքը շաղված շնչահատ քամի բառակապակցությունները: