Ինչ տվեց մեզ Վախթանգ Անանյան նախագիծը

Վախթանգ Անանյան նախագիծը մենք սկսեցինք երկու շաբաթ առաջ: Սկզբում մենք ուսումնասիրում էինք նրա կենսագրությունը: Ես իմացա, որ Վախթանգ Անանյանը ծնվել է 1905թ. հուլիսի 26-ին: Ամենակարևոր մասը ըստ իձ այն է, որ նա իր դպրոցական ուսուցումը կիսատ թողեց ֆինանսական պատճառներով: Իսկ ամենակևոր խոսքը սա է.

— Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։

Շարունակեցինք նրա ստեղծագործությունները ուսումնասիրելով: Նա գրում էր պատմվածքներ՝ Անձրևը, Հավատարիմ ընկերս, Ծովի տղան և այլն: Վախթանգ Անանյանը ինձ շատ է դուր գալիս, որովհետև նա իր պատմվածքները գրում էր հիմնականում իր ճանփորդությունների մասին, մի խոսքով ճանփորդությունը վերածում էր պատմվածքների: Ըստ այս փաստի կարող ենք ասել, որ նա շատ ճանփորդասեր էր: Մենք նախագիծը վերջացնելու համար ճանփորդեցինք դեպի նրա ծննդավայրը և ավելի շատացրեցինք մեր գիտելիքները: Ես մինչև այս նախագիծը կարող է մի տեղ լսած լինեի նրա մասին, բայց նախագծից հետո՝ ես նրան հարևանի պես լավ եմ ճանաչում: