Ձմեռային ճամբար օր 4

Հունվարի 11

9.00-9.30 Ընդհանուր պարապմունք

9.30-10.15- Անհատական ուսումնական պլանների լրացում սովորողների բլոգներում

10.15-11.00

  • Բնագիտա-տեխնիկական նախագծեր
  • Հանրակրթական դիջիթեք 2018. հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման նախագծեր։

11.00-12.30- ընտրություն- հանդիպում տիկին Շողիկի հետ։

12.30-13.00 Ընդմիջում

13.00-14.00-փորձ տիկին Մարիետի և Շուշանի հետ`Փոքրիկ Իշխան

Այսօր առավոտյան մենք սկսեցինք մեր օրը խաղով`Ունօ: Ունօ խաղը դա քարտերով խաղ է, երբ ամեն մեկը փորձում է ըստ օրենքների պատասխան քարտ դնել մյուս մրցակցի քարտի վրա: Ես գրավեցի մեկ անգամ 2-րդ և մեկ անգամ 4-րդ տեղերը: Իհարկե այս բաղտ է: Մարդ պետք է մի քիչ բաղտ ունենա, որպեսզի կարողանա հաղթել: Դե, բոլորս գիտենք, որ խելք էլ է պետք, բայց բաղտը կարելի է: Հետո ընտրության ժամին մենք գնացինք Քոլեջ` տիկին Շողիկի մոտ, բայց այնտեղ էր նաև Անուշը: Անուշը տիկին Շողիկի խմբից է: Նրանք միասին մեզ պատմեցինք ոսկե ձկնիկների և ձկներին ճիշտ պահելու մաիսին: Նյութը կարող եք կարդալ այստեղ: Շատ հետաքրքիր և պետք եկով տեղեկություններ են այնտեղ գրված: Խորհուրդ եմ տալիս կարդալ:

20180111_112735 20180111_112714

Իսկ օրվա վերջում մենք գնացինք մեր Փոքրիկ Իշխանի փորձին: Արդեն մենք նորմալ կարողանում ենք դերասանություն անել և մեր մոտ դա շատ լավ է ստացվում: Ներկայացումը առաջ է գնում: Արդեն մենք ունենք 3 հատվածներ, որոնք պատրաստ են: Իսկապես ինչքան գնում է այդքան հետաքրքրանում է և ես ավելի անհամբեր եմ սկսում սպասել այն պահին, որ ամբողջը պատրաստ կլինի և իմ դիմաց նստած կլինեն իմ ծնողները, իմ ընկերները և կդիտեն իմ ներկայացումը: Իսկապես առեխծվածային է, չէ:

img_1543img_1542

Բայց ես դեռ չգիտեմ կոնկրետ օր և ժամ: Հենց իմանամ կգրեմ: Խնդրում եմ ուշադիր լինել հետևել իմ բլոգին: Ցտեսություն:

Վարպետության դաս-տիկին Շողիկի և Անուշի հետ

Это слайд-шоу требует JavaScript.

Մենք եկանք Քոլեջ տիկին Շողիկի մոտ: Նա մեզ սկզբում պատմեց ոսկե ձկնիկների մասին: Ոսկե ձկնիկներին շատ հեշտ է պահել, քանի որ նրանց օդափոխիչ և տաքացուցիչ հարկավոր չէ: Նրանք կարող են ապրել նույն պայմաններում ինչպես մարդիկ: Նրանց կարելի է կերակրել ընդհամենը օրը 1 անգամ: Հետո մեզ արդեն Անուշը սովորեցրեց, թե ինչպես ձկներին ճիշտ պահել: Սկզբում պետք է ձկներին հանել ակվարիումից և դնել ուրիշ տարայի մեջ: Հետո հարկավոր է ջրի 1/3 մասը հանել և լցնել նոր ջրով, այդպես ջուրը ուշ կկեղտոտվի: Քարերը կարելի է դնել ժավելի մեջ մոտավորապես 1 ժամով և հետո լավ լվանալ հոսող ջրի տակ, քանի որ ձկները չեն սիրում քլոր: Եվ այսպես ձկները կարող են իրենց լավ զգալ: Հետո տիկին Շողիկը մեզ խոստացավ տալ քլորոֆիտում ծաղիկը, որը ամենաուժեղ օդը մաքրող բույսն է: Նա կարողանում է մաքրել սենյակը վիռուսներից: Եթե տանը ունենաք քլորոֆիտում դա նույնն է ինչ տանը լինի օդափոխիչ սարք: Մենք քլորոֆիտումները տանելու ենք դպրոց և տուն:

Գաֆեստճյան թանգարան

big_cb9316949be37f295caeee94b472087c

Գաֆեսճյան արվեստի կենտրոն, բացվել է 2009 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու և աշխարհին հայկական մշակույթի լավագույնը ներկայացնելու առաքելությամբ։

Այս ճարտարապետական կասկադ ոճով կառուցված շինությունը, որտեղ այսօր գտնվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, հայտնի է որպես Կասկադ համալիր։ Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները՝ քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից։

Կասկադ համալիրի վիճակագրություն

  • Աստիճանների թիվը՝ 572
  • Կասկադի հիմքից մինչև գագաթ՝ 302 մետր
  • Հիմքից մինչև վերին հարթակ՝ 450 մետր
  • Լայնությունը՝ 50 մետր
  • Չավարտված հատվածի բարձրությունը՝ 78 մետր
  • Վերին հարթակի բարձրությունը՝ 118 մետր
  • Թեքությունը՝ 15°