Ձմեռային ճամբար օր 5` ճամփորդություն դեպի Գավեսճյան թանգարան

Это слайд-шоу требует JavaScript.

Երբ եկանք դպրոց ընդհանուր պարապմունքից հետո մի փոքր խաղացինք մեր շատ սիրելի Ունօ խաղը և արդեն սկսեցինք պատրաստվել Գավեսճյան թանգարան գնալուն: Ճանապարհը շատ երկար էր և ձանձրալի, բայց մենք ընթացքում խաղեր էինք խաղում, որ չհոգնենք: Օրինակ`21, կամ քաղաքներ և այլն: Երբ հասանք դեռ ճանապարհ կար քայլելու: Այդ ճանապարհը մենք նույնպես հաղթահարեցինք և մտանք կասկադի մեջ գտնվող Գավեսճյան թանգարանը: Այն շատ-շատ մեծ է և ունի 5 ցուցասրահ, որոնցից մեկը դրսում է: Իհարկե միջանցքներում էլ կային շատ արձաններ: Այդ արձաններից մի քանիսը կարող եք տեսնել վերևում` իմ նկարների մեջ: Ցավոք սրտի ես ձեզ կարող եմ ցույց տալ միայն մեկ ցուցասրահի նկարները, որովհետև միայն այդ ցուցասրահում էր թույլատրվում նկարել: Բայց մյուս ցուցասրահների մասին ես կփորձեմ պատմել: Ուրեմն առաջին ցուցասրահում Երեք շատ-շատ մեծ նկարներ էին, որոնք նկարել էր Գրիգոր Խանջյանը` Հայոց այբուբենի ծնունդը, Հայոց պատերազմ և Հայաստանի վերածնունդը: Երկրորդ սրահը դա Սասունցի Դավթի սրահն էր, որտեղ քարի վրայի մեջ տեղում պատկերված էր Սասունցի Դավիթը և իր ձին, որը հարձակվում է Մելիքի վրա: Տակը փոքրիկ պատկերված է, թե ինչպես է Դավիթը դառնում որսորդ և այլն: Այդ սրահն էլ էր ահռելի մեծության, բայց շատ գեղեցիկ: Երրորդ ցուցասրահում նկարչի նկարներ էին, որոնք շատ գեղեցիկ էին: Ինձ ամենաշատը դուր եկավ Հայուհի վեռնագրով մի նկար, որում պատկերված էր մի հայ կին, իր նրբությամբ, թախիծով և գեղեցկությամբ: Ցավոք սրտի չորրորդ սրահը` աստղերի սրահը փակեր և մենք մտանք հինգերորդ ցուցասրահը: Այդ ցուցասրահում տարբեր հեղինակների աշխատանքներ էին: Մեկը նավն էր, մյուսը Կինգ-Կոնգ ֆիլմի շարժվող սարքն էր, մեկը մի շատ-շատ բնական ստացված կին էր`տնտեսուհի, որը շատ գեղեցիկ և բնական էր ստացվել: Այնքան բնական, որ իմ ընկերուհի Շուշանը մտնելով այդ ցուցասրահ բարևեց նրան չնկատելով, որ նա իսկական չէ: Մենք էլ սկզբում այդպեց մտածեցինք, բայց երբ իմացանք, որ իսկական չէ շատ զարմացանք և գնահատեցիքն այդ աշխատանքը: Եվ այսպես մենք, որոշեցինք ոտքով իջնել Կասկադը: Իհարկե այնքան շատ աստիճաններ կային, որ քիչ էր մնում ընկնեինք բայց կարողացանք առանց զոհերի իջնել: Եվ այսպես վերադառձանք դպրոց: Շատ հետաքրքիր և ուսումնական օր էր այդ օրը մեզ համար: Ցտեսություն: