Հանդիպումը Արթուր Սուքիասյանի հետ․․․

Այսօր կայացավ Արթուր Սուքիասյանի հետ մեր առցանց հանդիպումը։ Ես քննարկման առաջին իսկ րոպեներից էլ հավանեցի նրան։ Շատ հաճելի, խելացի մարդու տպավորություն ստեղծվեց հենց ամենառաջին րոպեներից էլ։ Շատ պարզ էր խոսում, առանց երկարացնելու, շատ հետաքրքիր, փորձում էր հնարավորինս կարճ ներկայացնել մեկ թեման և անընդհատ փոխում էր դրանք, որպեսզի չձանձրացնի։ Նա կարողացավ հարցերին պատասխանելու ընթացքում նաև ասել իր կարծիքը, ամեն ինչում փորձում էր մի հետաքրքիր կամ կատակային մասնիկ ավելացնել։ Շատ կարևոր խորհուրդներ տվեց նա մեզ և՛ ռեժիսորիայի մասին, և՛ տեսանյութեր պատրաստելու մասին։ Նախօրոք նրա ֆիլմերից մեկը դիտելու շներհիվ, որոշակի պատկերացնում արդեն կազմել էի նրա մասին։ Փորձել էի հնարավորինս մանրամասն ուսումնասիրել ֆիլմը և որոշակի բաներ հենց ինքս ինձ համար առանձնացրել էի։ Տեսազանգից հետո ցանկություն առաջացավ ֆիզիկական միջավայրում հանդիպել այդ մարդուն, որպեսզի ավելի պատկերավոր հասկանալ նրա խորհուրդները, մի գուցե նույնիսկ նա կհամաձայնվի մեզ փորձնական ցույց տալ որոշ մանրամասներ, գաղտնիքներ ռեժիսորյայից։ Ինչևէ, շատ հավանեցի հանդիպումը և շատ շնորհակալ եմ Արթուր Սուքիասյանից այդպիսի հանդիպմանը ներկա գտնվելու համար։

Оставьте комментарий