Ես չեմ վախենում․․․

Վախենալ․․․ Սարսափել․․․ Ինչու՞, ինչպե՞ս և ու՞մ համար։ Արդյոք իմաստ ունի տանջել ինքներդ ձեզ այն բանից, ինչը անխուսափելի էր, կամ անխուսափելի դարձավ հենց ձեր պատճառով։ Չեմ ցանկանում օրինակներ բերել, ներկայացնել մանրամասն էր, ինչպես անում էի իմ նապորդ պատմություններում, շաարդրություններում կամ ստեղծագործություններում։ Մարդ պետք է գիտակցի իր վախենալու, սարսփելու պատճառները և միայնակ տան մի անկյունում նստած «մայրիկ, մայրիկ» թաց աչկերով կանչելու փոխարեն, փորձի իր սխալը ուղղել, հասկանալ որ վախը դա միայն զգացողություն է, որը նույնպես անխուսափելի է և ոչինչ ավել։ Բայց չմտածեք, որ ես խոսում եմ սովորական վախի մասին։ Ո՛չ, ո՛չ․․․ Դուք սխալվու՛մ եք, հարգելի՛ս։ Ես խոսում եմ այն ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան կորցնելու վախի մասին։ Չէ որ դա էլ է վախ, սարսափ։ Այն վախի մասին, որը ցանկացած երեխա է զգում, երբ գեթ մեկ րոպե մնում է առանց իր մայրիկի և հայրիկի, մտածելով որ նրանք այլևս չեն վերադառնալու։ Այն վախի մասին, որը ցանկացած ծնող է զգում, երբ իր երեխան գեթ մեկ րոպեով հեռանում է իր տեսադաշտից և դա վերաբերվում է ոչ միայն դպրոցական երեխաներին, այլ բոլոր-բոլոր երեխաներին, չէ որ նրանք էլ իրենց ծնողների համար միևնույնն է երեխա են։

Оставьте комментарий