Արևի մոտ։ Ավ. Իսահակյան

  1. Կարդալ պատմվածքը։
  2. Ինչպիսի» հակադրություններ կային պատմվածքում
    Ամենամեծ և ամենաակնհայտ հակադրությունը մադրկանց մեջ էր։ Չէ որ սարի հովիվը ոչինչ չունենալով ջերմորեն ընդունեց իր չորորդ երեխային, իսկ այն հարուստենրը, որոնք կարող են չորս երեխայի փոխարեն մեծացնել 14-ը՝ նրան արհամարում էին և անտեսում։
  3. Բնութագրիր ներկայացված մարդկանց երկու աշխարհները
    Աշխարհներում տիրում էր տարբեր մտածելակերպ։ Քաղաքի մեջ ամեն մեկը զբաղված էր իր գործով, իր ընտանիքով և առհամարում էր մյուսներին, իսկ սարերում ապրող գյուղացին չանտեսեց երեխային, և ոչ միայն չանտեսեց, այլ նաև ընդունեց իր ընտանիք։ 

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…

Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:

-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:

Читать далее «Արևի մոտ։ Ավ. Իսահակյան»

Моя современница…

20190626_214243

Я считаю моего идеального современника мою бабушку. У моей бабушки есть любимый муж, красавицы две дочери, умные внуки а еще верная собака. Я думаю что так должна быть семья, или команда. Моя бабушка живет мной, моей мамой, моим братом и моими сестрами. Ей сейчас 55 лет но она учится в магистратуре. Это была ее решение и мы не были против. Этот ее поступок был для меня героизмом и я поняла, что некогда не поздно научится чему-то. Я с гордостью смотрю как она преодолевает все трудности. Моя бабушка с детства помогала всем и всегда и я свою дружелюбность унаследовала от нее. Я очень люблю свою бабушку и дедушку и от всего сердца желаю им здоровья и долгой жизни.

Հյուսվածքներ, մկաններ․․․

Աշխարհում գոյություն ունեն 4 տեսակի հյուսվածքներ՝

Էպիթելային հյուսվածք

Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։

Շարակցական հյուսվածք

Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը,արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Վերջինիս կազմված է թելիկներից և հիմնական անձև նյութից։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։

Մկանային հյուսվածք

Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։

Նյարդային հյուսվածք

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։

Գոյություն ունի «Քարե մարդու համախտանիշ» հիվանդություն, որը հազվադեպ հանդիպող հիվանդություն է և առաջացնում է մարմնի հյուսվածքների ոսկրացում: Երբեմն կարող է հասնել այն աստիճանի, որ դրանք կարող են անպիտան դառնալ:

Հետաքրքիր փաստեր մկանների մասին՝

Մեր մարմնում գոյություն ունի մկանների 3 տեսակ:

Կմախքային մկանները միացված են կմախքի հետ՝ օգնելով մեզ շարժվել:

Սրտային մկանները կապված են սրտի հետ և չեն ենթարկվում մարդուն: Եվ, իհարկե, հարթ մկանները, որոնք կրճառվում են, կախված չեն մարդու ցանկությունից:

Իսկ դուք գիտեիք, որ մարդու մատները չունեն մկաններ։

Անկախ հաշվարկի մեթոդից՝ մարդու մարմնի մեջ մինչև 50 միլիարդ մկան կա:

Էլեկտրական շոկի ժամանակ մարդուն թվում է, թե նա թռնում է կամ ընկնում: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մկանները հանկարծակի կրճատվում են:

Առողջ մարդու մարմնում մկանները կազմում են ընդհանուր քաշի մոտ 40%-ը:

Մկանները փաստացի չեն կարող ոչինչ հրել: Դրանք կարող ենք միայն ձգվել:

Եթե մենք կարողանայինք լսել 20 հերցից ցածր հաճախականություն, ապա մենք կկարողանայինք լսել մեր մկանների աշխատանքի ձայնը:

Մարդու լեզուն ամենաուժեղ մկանն է: Ամենադիմացկուն մկանը մեր սիրտն է: Այն երբեք չի կանգնում:

Աղբյուրը՝ այստեղ