Սպիտակ սուտը։ Հարուկի Մուրակամի

1.Կարդալ և գրավոր վերլուծել
Ես լիովին համաձայն եմ հեղինակի հետ, քանի որ ինքս էլ պաշտում եմ անվնաս խաբեությունը՝ սպիտակ սուտը։ Ասեմ, որ ես տեղյակ չէի թխվածքաբլիթներով մահապատժի մասին և դա ինձ հետաքրքրեց։ Եթե կարողանում ես հեղինակի պես տարբերել կարմիր սուտը սպիտակից, ապա քո սուտը լինելու է անվնաս։ Ես շատ եմ հարգում այն մարդկանց ովքեր և հասկանում են, թե ինչ է սպիտակ սուտը, և դրանք լուրջ չեն ընդունում և ջղայնանում։ Լուրջ ընդունող մարդիկ ընդհանրապես լինում են ծանր բնավորության տեր մարդիկ, որոնք չեն հասկանում ոչ մի սուտ և ոչ էլ կատակ։

Ես ստել այնքան էլ չգիտեմ: Սակայն առանձնահատուկ արգահատանք էլ չեմ զգում ստելու դեմ: Նույնիսկ, ասեմ՝ չզարմանաք (թեպետ հնչում է բավականին տարօրինակ)՝ մի կարգին ստել չեմ կարողանում, իսկ անվնաս խաբեությունը պաշտում եմ:

Մի ամսագիր ինձ պատվիրել էր գրախոսություն գրել: Բայց իմ մասնագիտությունը գիրք գրելն է, այլ ոչ թե գրախոսելը, ու ես հնարավորինս աշխատում եմ չդավաճանել իմ մասնագիտությանը: Հանգամանքներն այնպես էին դասավորվել, որ ես վճռեցի չհրաժարվել այդ կասկածելի առաջարկից: Քանի որ գրքեր գրախոսելը բավականաչափ տաղտկալի է, ես վճռեցի գրախոսություն գրել (շատ մանրամասն) մտացածին գրքի մասին, մի մարդու կյանքի նկարագրության, որ երբեք գոյություն չի ունեցել: Խոստովանում եմ՝ սարսափելի հմայված էի իմ գաղափարով: Նախ՝ թեպետ ուժերս պիտի ծախսեմ ճշմարտանման պատմություն գրելու վրա, խնայում եմ ժամանակը, որ պիտի կորցնեի գիրքը կարդալու վրա: Բացի այդ՝ խնայում եմ նյարդերս, որովհետև ստիպված չեմ լինի զայրանալ ՛՛այդ հիմար հեղինակի վրա, որ սատանան գիտի՝ ինչ է գրոտել»:

Երբ գրախոսությունը տպագրվեց, ես բարոյապես պատրաստ էի սպառնալիքներով («Դադարեք անամոթաբար ստել») և բողոքներով («Ամեն տեղ փնտրեցի, բայց ոչ մի տեղ չգտա այդ գիրքը») լեցուն նամակների հորձանքին: Բայց ինձ ոչ ոք չգրեց: Ոչ ոք: Ես, իհարկե, պատրաստ էի ամեն ինչի, բայց թեթևացած շունչ քաշեցի: Չեմ պնդի, որ ամսագրերում հրապարակվող գրախոսությունները ոչ ոք լուրջ չի ընդունում, բայց որոշ կասկածներ ունեմ:

Հա, հարցազրույցներն էլ կան: Հիմա ես ջանում եմ բարեխիղճ պատասխանել հարցերին, բայց երբ երիտասարդ էի ու հանդուգն, երբեմն ինձ որոշ ազատություններ էի թույլ տալիս: Օրինակ, երբ ինձ հարցնում էին, թե ի՞նչ գրքեր եմ կարդում, ես խորիմաստ բարբառում էի. «Վերջերս ես տարվել եմ Մեյձիի դարաշրջանի (1886-1912 թթ.) գրականությամբ: Հիմնականում կարդում եմ գրականության խոսակցական ուղղության սակավ հայտնի հեղինակների գործեր: Համոզված եմ, որ Սյոգո Մուտագուտիի և Գոխեյա Օսակիի գրքերը կարող են ներշնչել և ժամանակակից հեղինակներին»:

Հասկանալի է, որ Ճապոնիայում երբեք այդ անուններով գրողներ չեն եղել: Ինքս եմ նրանց հընթացս հնարել: Բայց դա ոչ ոք չգիտի: Այնպես որ, դատարկաբանության (գլխավորը՝ ասել՝ ինչ մտքովդ կանցնի, հնարավորինս համոզիչ ու առանց տևական դադարների) գործով ես վարպետ եմ: Համենայն դեպս՝ դժվարություններ երբեք չեմ ունեցել:

Ճապոներենում կա «կարմիր սուտ» արտահայտությունը: Գիտե՞ք՝ ինչո՞ւ կարմիր: Որովհետև Նարի դարաշրջանում (710-784 թթ.) նրանց, ովքեր չարամտորեն ստում էին և փչացնում իրենց շրջապատի մարդկանց կյանքը, դատապարտում էին մահապատժի: Շատ դաժան՝ դատապարտյալի բերանը միանգամից դնում էին տասներկու կարմիր բրնձաբլիթ՝ քաղցր բակլայի խորիզով, և խեղճը, չկարողանալով ծամել, խեղդամահ էր լինում: (Փաստորեն, վերոշարադրյալը «կարմիր ստի» դասական օրինակ է):

Հարցը, թե ինչու ճապոներենում սուտը կարմիր է, ինձ շատ վաղուց է զբաղեցնում: Ես արդեն տասը տարի պատրաստվում եմ պարզել այդ արտահայտության ծագումնաբանությունը, բայց անընդհատ ինչ-որ գործեր (նորից ստում եմ)։

Իսկ անգլերենում կա «սպիտակ սուտ» արտահայտությունը, որ որակում է անվնաս փչոցը կամ «սուտը հանուն փրկության» (և դա զուտ ճշմարտություն է): Կարծում եմ՝ իմ դատարկաբանությունն ամենից շատ հարևանում է ստի այդ տեսակին: Եվ ոչ մեկին չի վնասում: Լսո՞ւմ եք: Չի վնասում: Եթե բերանս փակեն մի դյուժին բրնձաբլիթով, ես հաստատ այդ կտտանքին չեմ դիմանա:

Սուտ․․․

20190727_203643

Սուտը, որոշ դեպքերում, կարող է ավելի պետքական լինել քան ճշմարտությունը։ Ճշմարտությունը բոլորը գիտեն, իսկ սուտը գիտակցելը բարդ է։ Սուտը իր մեջ էլ ունի որոշակի չափաբաժնով ճշմարտություն, չէ որ ցանկացած սուտ կարելի է ստեղծել ելնելով ճշմարտությունից։ Պետք չէ ստախոսությունը դարձնել սովորություն, ամեն ինչ սիրուն է իր չափաբաժնով։ Անընդհատ ստել կարելի է, բայց արդյոք պետք է։ Ըստ իս ոչ, քանի որ սուտը, իհարկե հաճելի է, բայց կարող է հասցնել ոչ թե լավին, այլ վատին։ Վատին ասելով, ես նկատի ունեմ ոչ պլանավորած մի արարքի, որի մասին ոչ ոք չէր մտածել մինչև սուտը ասելը։ Իսկ դուք ստելուց առաջ մտածում եք։ Ես ոչ միայն մտածում եմ, այլ նաև երկար եմ մտածում։ Մտածելը ոչ ոքի չի կարող խանգարել, այլ կարող է միայն օգնել։ Ես մտածում եմ, թե արդյոք արժե այս սուտը, պետք է այն օգտագործել, ասել։ Մտածեք մինչև ստելը, քանի որ ստելն էլ է արվեստ։

Ազատագրական պայքարի նոր փուլը․․․ Դաս․ աշխատանք

Առաջին խումբ

  1. Ապացուցեք, որ XVII դարի երկրորդ կեսի հայկական իրականությունը կարելի է բնութագրել «Ազատագրական պայքարի վերելք» հասկացությամբ;
  2. Թվարկեք հայոց ազատագրական պայքարի վերելքի նախադրյալները: Պատասխանը հիմնավորեք;
  3. Սահմանեք արդյունաբերական հասարակության պատմության 10 կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորեք:

    Աղբյուրներ` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 6-10, Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 3-15